2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի վերջին 2 գլուխները: (12-րդ և 13-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :

14-րդ մաս.

Ծերունին ու երիտասարդը լուռ քայլում էին այգում: Միլիոնատերը կանգ առավ վարդերով լեցուն մի թփի մոտ, խոնարհվեց ծաղկի վրա և խորասուզվեց մտորումների մեջ: Մի քանի վայրկյան անց ուղղվելով` նա ասաց.
-Կյանքում հազար անգամ հոտ եմ քաշել վարդից և ամեն անգամ նրանք տարբեր են բուրում: Գիտեք` ինչու: Ես սովորել եմ ապրել այստեղ և հիմա: Մոռանալ անցյալը և չմտածել ապագայի մասին: Շատ հասարակ է: Ողջ գաղտնիքը մտային կենտրոնացման մեջ է: Որքան շատ է Ձեր միտքը կենտրոնացած, այնքան ավելի է ապրում այստեղ և հիմա, այնքան ավելի է կենտրոնացած այն գործի վրա, որով զբաղվում եք: Կենտրոնացումն է կյանքում ցանկացած բնագավառում հաջողության հասնելու բանալին: Որքան լավ եք կենտրոնանում, այնքան արդյունավետ եք աշխատում, որովհետև նկատում եք մնավացածների կողմից անտեսված նրբությունները:
-Իսկապես բոլոր նրանք, ովքեր հաջողության և հարստության են հասել, սովորե՞լ են ուշադրություն դարձնել նրբություններին:
-Անկասկա´ծ: Զարգացնելով կենտրոնացումը` Դուք կարող եք փաստեր նկատել և իմաստուն եզրահանգումներ անել, կսովորեք հստակ գնահատել մարդկանց` առաջին հայացքից հասկանալով` ով են նրանք իրականում: Դուք իրական ռեալիստ կդառնաք: Դուք ամեն ինչ կտեսնեք այնպես, ինչպես կա: Մտքերի և մտածմունքների կապոցներն այլևս չեն մթագնի Ձեր աշխարհայացքը: Մարդիկ սովորաբար շեղվում են կյանքից և առաջ են շարժվում լուսնոտների պես` չնկատելով իրենց ճանապարհին հանդիպող մարդկանց և իրերը: Նրանք ասես երազում լինեն, երբեք չեն ապրում “այստեղ և հիմա”, նրանք ընդհարապես չկան: Այդ մարդկանց հետապնդում են սխալներն ու անհաջողությունները, նրանց միտքը վախենում է ապագայից:
-Ես կարծում եմ կենտրանացումը Ձեր թեորեմի ամենահասարակ օղակնէ:
-Զգու´յշ եղեք, երիտասա´րդ: Այդքան էլ հեշտ չէ սովորել կենտրոնանալ, ոչ բոլորին է հաջողվում: Սակայն, երբ ուղեղը հասնում է կենտրոնացման որոշակի մակարդակի, մարդ ձեռք է բերում խնդիրները լուծելու անհավանական հմտություն: Դուք պարզապես կդառնաք ռեալիստ: Նյարդերը չքայքայելու, գիշերները չքնելու փոխարեն Դուք պարզապես կզբաղվեք դրանց լուծմամբ: Հիշե´ք, որ նա, ով չափազանց անհագստանում է և մահացու է տանում խնդիրները, ի վիճակի չէ դրանք լուծելու: Բացի այդ, նա հեշտությամբ ստամոքսի խոց կամ ինֆարկտ կստանա: Դուք պետք է փոխեք Ձեր վերաբերմունքը Ձեր նկատմամբ: Յուրաքանչյուր մարդ առեղծված է: Խնդիրն այն է, որ մենք առեղծված ենք ոչ միայն ուրիշների, այլ նաև ինքներս մեզ համար, և բոլորը կենտրոնացման պակասի պատճառով:
Երիտասարդը, չցանկանալով մի բառ անգամ բաց թողնել, վախենում էր ընդհատել ծերունում, իսկ վերջինս շարունակում էր.
-Կենտրոնացման շնորհիվ Դուք կհասկանաք, թե ինչու եք կյանքում գտնվում հենց այնտեղ, որտեղ գտնվում եք: Այդ հարցի պատասխանը Ձեզ համար ավելի ու ավելի հստակ ու հեշտ կլինի: Հանգիստ և վստահ միտք կմտնի Ձեր գիտակցություն, և Դուք կբացականչեք, ասես երկար երազից հետո. “Ահա´` ով եմ ես:Ինչու եմ հենց այս պահին ես այստեղ: Ահա´ ինչու եմ անում այն, ինչ անում եմ: Ահա´ ինչու է իմ մոտ այս կամ այն մարդը”: Այդ զգացմունքը կարելի է ճակատագրի զգացմունք անվանել, դուք կհասկանաք Ձեր ճակատագիրը: Ես ի նկատի չունեմ այն, որ Դուք տեղը կզիջեք ճակատագրին, սակայն, երբ Դուք հստակ տեսնեք կյանքում այդ պահին Ձեր տեղը, Դուք կընդունեք այն, կհասկանանք, թե որտեղից եք սկսում, և դա կօգնի ուղորդել Ձեր հետագա կարիերան և կվերցնեք ճակատագիրը Ձեր ձեռքերը: Միլիոնատերը լռեց և նորից խոնարհվեց դեպի վարդը`լի թեթև բույրով:
-Անհիշելի ժամանակներից վարդը կյանքի գրավականն էր: Երբ սեփական ուղեղի վրա հսկողություն հաստատեք, Դուք կհասկանաք` ինչու: Փշերը մեր կյանքի փորձն են` փորձություններ և բարդությունների ճանապարհ, որով պետք է անցնի մեզնից յուրաքնչյուրը, որպեսզի հասկանա կյանքի իսկական գեղեցկությունը: Այս խոսքերն ասելով` նա հանեց գրպանի այգու մկրատը, մի հատ վարդ կտրեց և մեկնեց այն աշակերտին:
-Պահպանե´ք սա ձեր ողջ կյանք ընթացքում,-ասաց նա,-Այն կլինի Ձեր հաջողության քարը, որը և հաջողություն կբերի: Տիկին Հաջողությունն իսկապես գոյություն ունի, ճիշտ է ոչ բոլորը դրա մասին գիտեն: Հավատացե´ք նրան: Շոյե´ք նրան Ձեր մտքերում, խնդրե´ք նրանից, ինչ կամենք և նա կպատասխանի: Բոլոր հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը և նրանք ճիշտ են: Այս ծաղկով ես Ձեզ Վարդի Շքանշան են շնորհում: Ամեն անգամ, երբ անհրաժեշտ համարեք, փնտրե´ք այն, և նա ձեզ ուժ կտա: Ամեն անգամ, երբ ինքները ձեզ վրա կասկածեք, երբ կյանքն անտանելի թվա,վերադարձե´ք այս վարդին և հիշե´ք` ինչ է այն նշանակում: Ամեն փորձություն, ամեն խնդիր, ամեն սխալ մի օր մի հիասքանչ թերթիկի կվերածվի: Տառապանքները տանում են դեպի գեղեցկություն ու լուսավորությունը: Ամեն օր ժամանա´կ թողեք վարդի սրտի վրա կենտրոնանալու համար: Եթե ձեռքի տակ չլինի, մեկ այլ ծաղկի, սև կետի կամ որևէ լուսավոր առարկայի վրա կենտրոնացե´ք: Հանգիստ կրկնե´ք իմ ուսուցչի բանաձևը. “Հանգի´ստ եղիր և իմացի´ր, որ ես Աստված եմ”: Նայե´ք վարդին կամ սև կետին ավելի ու ավելի երկար: Երբ կարողանաք առանց շեղվելու նայել քսան րոպե, Ձեր կենտրոնացումը բարձր մակարդակի կհասնի: Երբ ձեր սիրտը դառնա այս վարդի նման, ձեր ողջ կյանքը կվերափոխվի: Երիտասարդը չհասցրեց էլ վարդից հոտ քաշել, երբ միլիոնատերն ասաց.
-Թու´յլ տվեք կրկնել, որ գաղտնքիը մտային կենտրոնացման մասին է: Կենտրանացման համար վարժությունների շնորհիվ Ձեր միտքն ավելի ուժեղ և ինքնավստահ կդառնա, և Դուք կգիտակցեք որ կյանքի խնդիրներըն այլևս իշխանություն չունեն ձեզ վրա: Այդժամ դուք կհասկանաք այն, ինչ ես ցանկանում եմ հիմա ձեզ ասել: Խնդիրն այն ժամանակ է խնդիր դառնում, երբ մենք այն խնդիր ենք անվանում: Ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած երևույթի եթե դուք նայեք որպես անլուրջ և իսկապես աննշան, Ձեզ համար այն լուրջ և իրական չի լինի: Խնդիրներն այնքանով են հսկայական և անհաղթահարելի թվում, որքան մեր միտքն է թույլ: Իսկ որքան հզոր է, այնքան աննշան կթվան նաև խնդիրները: Այդ իսկ պատճառով կենտրոնացե´ք: Կետրոնացումը հաջողության կարևորագույն գրավականներից է: Իրականում մեր ողջ կյանքը կենտրոցման վարժություն է: Հոգին անմահ է: Մի կյանքից մյուսին անցնելիս միտքը զարգանում է և բացահայտում է իրեն: Ուսումնառության երկար ճանապարհ է: Միայն նրանք, ովքեր հասել են կենտրոնացման բարձր մակարդակի, կարող են իրականացնել իրենց նպատակները: Իհարկե, նրանցից ոչ բոլորն են նպատակասլացորեն վարժություններ կատարել, սակայն երկրի վրա իրենց նախորդ կյանքերի ընթացքում այդ մարդիկ հասել են կենտրոնացման անհրաժեշտ մակարդակին, և այդ պատճառով էլ նրանք ավելի հեշտ են հասնում իրենց նպատակներին, քան մնացած մարդիկ: Երբ Դուք հասնեք կենտրոնացման անհրաժեշտ մակարդակին, դուք կհայտնվեք մի աշխարհում, որտեղ երազանքն ու իրականությունը միանգամայն համընկնում են: Միլիոնատերն ու երիտասարդը շարժվեցին դեպի տուն: Երկնքում հանկարծ ամպեր կուտակվեցին` չնայած մինչ այդ արևը շողում էր: Հեղեղ էր սպասվում: Տանն այնքան մութ էր, որ ստիպված էին միացնել լույսը: Ծերունին միացրեց մոմակալի վրայի յոթ մոմերը, որը հիացրեց երիտասարդին, քանի որ սենյակը ռոմանտիկ տեսք ստացավ: Տանտերը մոտեցավ լուսամուտին: Նա մի կողմ քաշեց վարագույրը, նայեց երկնքին, ապա ասաց.
-Միշտ հիշե´ք, որ որոշակի բարձրության վրա ամպեր չեն լինում: Եթե ձեր կյանքում ապմերը փակում են արևը, նշանակում է Ձեր հոգին բավականին չի բարձրացել: Գրեթե բոլորը միևնույն սխալն են թույլ տալիս` նրանք պայքարում են խնդիրների դեմ: Դա նման է փորձին՝ ցրելու ամպերը: Միգուցե նրանք կարողանան, սակայն ժամանակավորապես, քանզի ամպերը նորից կփակեն արևը: Դուք մեկընդմիշտ պետք է բարձրանաք ամպերից վեր: Նայե´ք վարդի սրտի մեջ ավելի ու ավելի երկար, և Դուք կկարողանաք բարձունքների հասնել, որտեղ արևը փայլում է կապույտ երկնքում, որտեղ ամպեր չկան: Ժամանակ մի´ կորցրեք ամպերը ցրելու համար, դրանք նորից կվերադառնան:.. Երևի Դուք դեռևս ամեն ինչ չեք հասկացել,-ավարտեց նա,-սակայն ընդունե´ք իմ խոսքերը և հավատացե´ք նրանց: Ծերունի միլիոնատերն ու երիտասարդը նստեցին ընթրիքի սեղանի շուրջ: Ներս մտավ ծառան և սեղանին դրեց հացն ու գինին:
-Ինձ մոտ հենց նոր հարց առաջացավ,-ասաց երիտասարդը: Իրականում այդ հարցը ողջ երեկոյի ընթացքում պտտվում էր նրա գլխում,-Ես հավատում եմ, որ Ձեր խոսքերը ճշմարիտ են: Ես հավատացի, որ Ձեր գաղտնի բանաձևերի օգնությամբ ես կկարողանամ միլիոնատեր դառնալ և հասնել ներքին խաղաղության: Սակայն խնդիրը նրանում է, որ ես պատկերացում անգամ չունեմ, թե որ ոլորտում եմ ցանկանում աշխատել:
Միլիոնատերը ծիծաղեց: Չգիտես` ինչու նրան զվարճացրեց երիտասարդի այդ լուրջ հարցը:
-Վստահե´ք կյանքին, վստահե´ք Ձեր մտքի ուժին,-ասաց նա,-Մի´ անհանգստացեք: Սկզբում նպատա´կ դրեք, ապա խնդրեք Ձեր ենթագիտակցությանը ձեզ ուղղություն ցույց տալ: Տվե´ք հարցը և սպասե´ք պատասխանին: Պատասխանն իրեն երկար սպասել չի տա: Երիտասարդը հիասթափվեց այդ պատասխանից: Նա ավելի կոնկրետ պատասխան էր ակնկալում:
Միլիոնատերը, ասես կարդալով աշակերտի մտքերը, շարժեց գլուխը և արագորեն ավելացրեց.
-Առաջին հերթին պետք է գտնեք Ձեր սրտին մոտ աշխատանք: Ձեր սիրելի մասնագիտության բաղադրիչները Դուք արդեն ունեք Ձեր մեջ: Դուք դեռևս դա չեք գիտակցում, որովհետև Դուք Ձեր իսկական բնույթի հետ դեռևս մեկ ալիքի վրա չեք: Համառորեն աշխատեք կենտրոնացման վրա, ապա կգա գիտակցումը, նաև պատասխանը: Դուք կհասկանաք, որ շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում ինչ-որ բան են փնտրում, սակայն այդպես էլ չեն գտնում, ոչինչ չեն գտնում և գալիս են այն եզրակացության,որ կյանքն անիմաստ է: Դուք կհականաք երկրի վրա Ձեր կյանքի իմաստը, Դուք դա կհասկանաք ոչ միայն ուղեղով, այլ նաև սրտով: Կենտրոնացե´ք վարդի սրտի վրա և կհասկանաք, թե ինչն է կարևորը Ձեր կյանքում: Ժամանակի ընթացքում Դուք կհասկանաք:
Ծերունին լռեց և փոքրիկ կում արեց: Նա գինի չէր խմում , այլ համտեսում էր այն` փակելով աչքերը, ասես կրոական երանության մեջ:
-Սակայն որտեղի՞ց ես գումար գտնեմ, որպեսզի իմ գործը սկսեմ,-հարցրեց երիտասրադը,-ես մի կոպեկ անգամ չունեմ:
-Ձեզ ինչքա՞ն է հարկավոր:
-Չգիտեմ: Նվազագույնը տասը հազար, անքան, որքան Ձեզ:
-Դուք կկարողանաք գտնել այդ գումարը, միայն փնտրեք: Ի՞նչ տարբերակներ ունեք ըստ ձեզ:
-Անկեղծ ասած, չունեմ: Ոչ մի բանկ ինձ վարկ չի տա: Ամսվա վերջում իմ աշխատավարձից ոչինչ չի մնա: Ես ոչինչ չունեմ, մույնիսկ մեքենա…
-Դուք արդեն փորձե՞լ եք վարկ ստանալ:
-Ո´չ, սակայն ես վստահ եմ…
-Դուք չպետք է այդ սխալը կրկնեք: Երբեք պետք չի առանց պայքարի ձեռքերը վայր դնել: Դա երբեք ոչինչ չանելու և փոքր հաջողության անգամ չհասնելու լավագույն միջոցն է: Մեկ այլ որոգայթի մեջ էլ չընկնեք` հենց սկզբից մտածելով, որ ոչինչ չի ստացվի: Այդպես վարվելը նշանակում է պարտվել հենց սկզբից: Հավաքե´ք Ձեր մտքերը և խաղաղությամբ գործեք, ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ եղե´ք:
— Ես կցանկանայի, սակայն իմ խնդիրն այդպես էլ լուծված չէ: Ճիշտ է, ես միշտ էլ կարող եմ փորձել:
-Դուք պետք է սկսեք այն հստակ մտքով, որ որոշում գոյություն ունի ,Ձեր խնդրի կատարյալ լուծում: Մտքի ուժն ու Ձեր նպատակի ուժը կգտնեն այդ լուծումը և դա կանեն այն ճանապարհով, որ Դուք չէիք սպասում: Անվարար հավատացեք հաջողությանը և այն կգա: Կասկածի փոքրագույն հնարավորություն անգամ չտա´ք, հեռու´ վանեք այն ամբողջ ուժով: Կասկածը չարի թագավորության անբաժանելի մասն է կազմում, իսկ լավատեսությունը պատկանում է լույսի և կյանքի թագավորությանը: Այս երկու ուժերը գտնվում են մշտական պայքարի մեջ: Դուք պետք է պայքարեք կասկածի դեմ: Կասկածը նույն միտքն է և ինչպես բոլոր մտքերը, այն ևս ձգտում է նյութականացվել: Եթե Դուք միանգամայն վստահ եք, որ վարկ կստանաք, Դուք այն կստանաք: Դուք վստա՞հ եք:
-Այո´: Դուք համոզեցիք ինձ:
— Ձեր ներկայիս իրավիճակում Դուք ի՞նչ քայլեր կանեիք վարկ ստանալու համար:
-Չգիտեմ:
-Եթե Դուք մի քիչ ժամանակ ունենայիք, ասենք մեկ ժամ, ի՞նչ քայլեր կանեիք տասը հազար ֆունտի կապիտալ ձեռք բերելու համար, որպեսզի սկսեիք Ձեր սեփական գործը:
-Պատկերացում չունեմ…
Ձեր առջև կանգնած է մի միլիոնատեր, որ հենց նոր վստահեցնում և ոգևորում էր Ձեզ, բացում էր հաջողության գաղտնիքները, և Դուք դեռևս չգիտե՞ք` ինչ անեք: Ոչ մի միտք չի ծագու՞մ Ձեր գլխում:
Եվ այդ պահին երիտասարդը հասկացավ, թե ինչ է ակնարկում ծերունին: Նրանից պահանջվում է միայն խնդրել միլիոնատիրոջից: Վարանելով` երիտասարդը համարձակվեց.
-Դուք չէիք կարո՞ղ ինձ պարտքով տասը հազար ֆունտ տալ:
-Դե, հեշտ էր չէ՞: Պետք է պարզապես խնդրել, իսկ մարդիկ չեն համարձակվում խնդրել: Ձեզ պետք է համարձակություն հավաքել և խնդրել:
Ծերունին գրպանից հանեց տասը հազար ֆունտ` ծերունու գրպանի փողը` նրա համար աննշան գումար և հսկայական երիտասարդի համար: Ծերունի միլիոնատերը, որն առանձին էր ապրում արտաքին աշխարհից, այդպես էլ կարիք չունեցավ այն ծախսել: Նա փողի կապոցի վրա մի հայացք նետեց և տվեց երիտասարդին: Վերջինս վերցրեց փողը` դողալով զգացմունքներից: Կյանքում երբեք նա իր ձեռքում այդքան գումար չէր պահել:
-Դուք, հավանաբար, կարծում եք, որ փողերը Ձեզ հեշտությամբ տրվեց,-ասաց ծերունին,-Բայց հավատացե´ք, որ հետագայում էլ փողերը Ձեզ մեծ դժվարությամբ չեն տրվի: Ցավոք, մարդիկ սովորաբար այդ սխալն են թույլ տալիս: Փողի համար, ըստ նրանց, պետք է շատ աշխատաել: Իսկ իրականում ջանքն անհրաժեշտ է այնքանով, որքանով այն ուժեղացնում է Ձեր մտքի ուժը` ստիպելով Ձեզ շատ մտածել: Երբ Դուք շատ փող աշխատեք, իսկ,եթե Դուք օգտագործեք իմ մեթոդները, Դուք շուտով կհարստանաք, Դուք կհասկանաք, որ կարևորը վերաբերմունքն է, Ձեր մտային գաղափարներն են, ցանկության ուժը և այն հստակ որոշված նպատակի իրականացմանն ուղղելու կարողությունը: Նրանք, ովքեր արհամարհում են այս ամենը, ստիպված են զբաղվել չսիրած և անտանելի գործով, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն: Հիշեք, որ արտաքին հանգամանքները միայն ու միայն Ձեր մտային վիճակի, Ձեր խորին դատողությունների արտացոլանքն են:
Ոգևորված հենց նոր ծերունուց ստացած փողով` երիտասարդը միայն կես ականջ էր լսում միլիոնատիրոջը:
-Այսպիսով, հիշե´ք, երիտասա´րդ,թե ինչ անել, երբ Ձեզ փող է պետք. Եթե Դուք վստահ լինեք, որ Դուք կգնտեք այն հեշտ և հանգիստ, այդպես էլ կլինի: Իսկ եթե ձեր ուղեղում մի փոքր անգամ կասկած լինի, հիշե´ք այս տասը հազարը, որ ձեր ձեռքում է: Պետք է միայն խնդրել: Եթե դուք վստահ լինեք, որ կստանաք այն, ինչ խնդրում եք, Դուք այն կստանաք: Հիշեք, որ մեր խորը գաղափարները միշտ էլ կյանքի են կոչվում:
-Իսկ եթե ես կասկածե՞մ:
-Կասկածից ազատվելու լավագույն մեթոդը ներշնչանքն է. Ընդունել հակառակ միտքը և կրկնել այն: Վերածե´ք Ձեր բառերը թագավորական հրահանգների: Երբ Ձեր միտքը անհրաժեշտ ուժը Ձեռք բերի, Ձեր գաղափարները հրամաններ կդառնան, և այդժամ բառերն ու իրականությունը կհամաձուլվեն: Ձեր հրամանների կատարման ժամկետը ավելի ու ավելի կկարճանա, և վերջապես նրանք կսկսեն իրականանալ անմիջապես: Այդ պահին Դուք ամբողջությամբ կկառավարեք ինքներդ Ձեզ: Դուք պետք է դառնաք ձեր գիտակցության տիրակալը նաև նրա համար, որպեսզի կարողանաք հրաժարվել այնպիսի մտքերից, որոնք վնաս են պատճառում ուրիշներին: Սովորե´ք դրական մտածել մյուսների բարօրության համար, և այդժամ Ձեր խոսքերի ուժը երբեք Ձեր դեմ չի բարձրանա:
Միլիոնատերը կրկին կարճատաև դադար տվեց:
-Այս փողերը…-շարունակեց նա` ցույց տալով փողի կապոցը,-պարտք չէ…Նա լռեց` փնտրելով համապատասխան բառերը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի:
-Դրանք պարտք չեն…Իմ նվերն է Ձեզ,-ասաց միլիոնատերը,-Կարծես օղակը փակվում է. Մի ժամանակ իմ ուսուցիչն էր դրանք ինձ տվել, որպեսզի ես իմ գործը սկսեի: Եվ դուք էլ դրանք այլ բանի համար չեք օգտագործի: Չկրկնե´ք աստվածաշնչյան առակի հերոսի սխալը, որը փողը թաղեց հողի մեջ` այն իր համար աշխատացնելու փոխարեն: Նրանք, ովքեր այդպես են վարվում, էլ ավելի վատ սխալ են թույլ տալիս. Նրանք թույլ են տալիս վախին կառավարել իրենց: Վախը կասկածի եղբայրն է` ձեր վատագույն թշնամին: Դուք ստիպված եք հաղթահարել այն: Քաջ և անվեհեր գտնվեք: Նա, ով թաղում է փողերը` անկախ նրանից, թե ինչ պատճառով, արժանի չէ այդ փողերին: Նա արժանի չէ դրանց, և դժվար`կյանքում էլի ինչ-որ բան ստանա, որոնհետև խախտում է կյանքի կարևորագույն օրենքներից մեկը` վայելքի գաղտնիքը: Փողերը պետք է ազատ լինեն, որպեսզի կրկնապատկվեն:
Երիտասարդը վայելում էր առատաձեռն միլիոնատիրոջ խոսքերը ոչ պակաս, քան ստացած պարգևը:
-Ամեն դեքում, այն իրենով պարտք է, քանզի մեկ օր էլ Դուք այն տալու եք ուրիշին: Տարիներ անց Դուք էլ մի երիտասարդի կհանդիպեք, որը նույն իրավիճակում կլինի, ինչ Դուք այժմ: Դւք կտաք նրան այն փողը, որը ես եմ Ձեզ հիմա տալիս, Դուք կճանաչեք նրան վարդի բույրով: Այդ ժամանակ Ձեզ համար այդ փողերը կլինեն պարզապես գրապանի փողեր, ոչ ավելին: Դուք պետք է այնպես անեք, ինչպես ես եմ ձեզ ասում, տալ նրան նույնքան գումար, որքան ես Ձեզ տվեցի, որպեսզի նա էլ կարողանա սկսել իր գործը:
Հյուրը գլուխը շարժեց`որպես համաձայնության նշան:
-Այդ փողերը ստանալով` երիտասարդը պետք է հանդիսավոր երդվի, որ մի օր էլ նա կփոխանցնի Ձեզնից լսած գաղտնիքները,որոնք Դուք իմացաք ինձանից: Այս շղթան չպետք է կտրվի, այլապես հաջողությունը Ձեզ կլքի: Ես գիտեմ, որ Դուք ազնիվ մարդ եք, այդ պատճառով էլ ես Ձեզ եմ հանձնում այս անգին պարգևը` առանց մի վայրկյան վարանելու:
Երիտասարդը խորին շնորհակալություն հայտնեց միլիոնատիրոջից:
-Դուք պետք է ևս մի կարևոր բան իմանաք…Հենց այդ պահին ամպրոպ սկսվեց: Միլիոնատերը լռեց` առանց խոսքն ավարտելու, նրա դեմքը մռայլվեց:
-Բոլոր նշանները համընկնում են,-փնթփնթաց նա,- նա նորից շրջվեց դեպի հյուրը,-Դուք պետք է ևս մեկ շատ կարևոր բան իմանաք. Այս վեհագույն գաղտնիքը, որ դուք իմացաք ինձանից, օգնում է հասնել ցանկացած նպատակի: Ես հսկայական կարողության տեր եմ դարձել ոչ թե նրա համար, որ ինձ փողերն են հետաքրքիր: Իրականում սա պարզապես միջոց է անհավատներին մտքի ուժն ապացուցելու: Ծերունին կրկին լռեց, սակայն երիտասարդն ի վիճակի չէր մի հարց անգամ տալ:
-Մարդու մեծագույն սեփականությունն ազատությունն է,-շարունակեց միլիոնատերը,-Հարստությունը ազատություն է բերում: Հասնելով դրան` Դուք կտեսնեք, թե որքան պատրանքներ են անհայտանում: Դատարկ ձեռքով գնալն է նշանակում հասնել ազատության: Նրանք, ովքեր արտաքնապես են դատում, իմ մեջ տեսնում էին միայն հաջողակ գործարարի, իսկ ես պարզապես հասարակ այգեպան էի:
Այդ պահին երիտասարդը համարձակվեց հարցնել.
-Ինչու՞ եք այդ ամենն ինձ ասում: Ինչու՞ ինձ գումար տվեցիք: Չէ՞ որ դուք ինձ պարտական չեք: Իմ փոխարեն կարող էր ցանկացած այլ մարդ գալ:
-Բայց հենց Դուք եկաք, այլ ոչ թե ուրիշը: Ձեր ցանկությունն է Ձեզ այստեղ բերել: Այդպես է լինում կյանքի բոլոր բնագավառներում: Չէ՞ որ ասում են, որ երբ աշակերտը պատրաստ է, հայտնվում է ուսուցիչը: Բացի այդ, ես այնքան շատ եմ ստացել, որ տալն ինձ համար բնական է:
-Միգուցե,-ասաց երիտասարդը`չցանականալով հետ կանգնել,-բայց ամեն դեպքում ինչու՞ ես և ոչ ուրիշը:
Վայրկյանական Միլիոնատերը ժպտաց:
-Իսկ Դուք համառ եք: Ես էլ եմ այդպիսին.. Առաջին անգամ խիստ հայացքը հեռացավ նրա դեմքից, և նա նայեց երիտասարդին ջերմ հայրական հայացքով:-Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ իրական պատճառը, ես կասեմ: Չգիտեմ` կկարողանաք արդյոք ընդունել իմ բառերն այժմ:Միգուցե հետո…Մարդկային հոգին անմահ է: Այն ճանապարհորդում է մի կյանքից մյուսը ոչ թե միայնակ, այլ այլ հոգիների ուղեկցությամբ, որոնք օգնում են նրան անելու կանխատեսվածը: Իմ երկարատև կյանքի ընթացքում ես շատ մարդկանց եմ տեսել, սակայն ոչ մի հանդիպում պատահական չէ: Այդ մարդկանց մեծ մասին մենք առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք: Նախորդ կյանքում դուք իմ հայրն եք եղել: Արդյո՞ք արդար չէ, որ այս կյանքում դուք դարձել եք իմ հոգևոր որդին:
Զգացմունքները լցրել էին երիտասարդին` չնայած նա վստահ չէր, որ ամեն ինչ հասկացավ: Միլիոնատերը մոտեցավ նրան: Երբեք նա այսքան վեհ տեսք չէր ունեցել: Բարձրահասակ և կայուն` նա քայլում էր արքայական քայլվածքով: Կարծես տարիները նրա վրա ոչ մի հետք չէին թողել: Նա աջ ձեռքի ցուցամատով նուրբ դիպչեց երիտասարդի ճակատի և ասաց.
-Բացահայտե´ք ձեզ համար` ով եք դուք իրականում: Ճշմարտությունը ազատություն կտա Ձեզ:
Նա այլևս ոչ մի խոսք չասաց: Ամպրոպն անցավ այնքան արագ, որքամնբարձրացել էր, երկնքում փայլեց արևը: Ծերունին վերցրեց մոմակալը և լուռ դուրս գնաց: Երիտասարդը նստած էր` ծերունու տվաց գումարը ձեռքին` անզոր որևէ խոսք ասելու: Նա իրեն միայնակ էր զգում:
15-րդ մաս.

Երիտասարդը ստիպված չեղավ երկար նստել միայնության մեջ: Հանկարծ հայտնվեց ծառան` ծրարը ձեռքին: Նա մեկնեց ծրարը երիտասարդին հետևյալ խոսքերով.
-Տերը հրամայել է սա Ձեզ փոխանցել: Նա պնդում էր, որպեսզի Դուք կարդայիք այն միայնակ Ձեր սենյակում: Դուք կարող եք ևս մեկ օր այստեղ մնալ, ապա Դուք պետք է գնաք: Այսպիսին է Տիրոջ կամքը: Հետաքրքրությունից այրվելով` երիտասարդը շնորհակալություն մաղթեց ծառային և գնաց իր սենյակ: Այս անգամ, վախենալով հերթական փորձությունից, նա կիսաբաց թողեց դուռը: Նստելով մահճակալի ծայրին` նա անհամբերությամմբ պատռեց ծրարը և հանեց սև թանաքով գեղեցիկ ձեռագրով գրված նամակը: Նամակից թեթևորեն վարդի բույր էր գալիս:
«Այստեղ շարադրված են իմ վերջին խնդրանքները ձեզ,-ասված էր նամակում,-Ես Ձեզ եմ կտակում ողջ իմ գրադարանը: Այդ գրքերը ձեզ համար շատ օգտակար կլինեն: Շատերը սխալ են վերաբերում գրքերին: Նրանք վստահ են, որ գրքերի պարունակությունը ոչ մի արժեք չունի, և ապրում են այնպես, ասես իրենք են նորից հայտնագործում աշխարհը: Չզինվելով գրքերում ներառված գիտելիքներով` նրանք կրկնում են այն սխալները, որանք թույլ են տրվել նախորդ սերունդների կողմից` դրա հետ մեկտեղ անիմաստ ծախսելով շատ ժամանակ և փող:Մյուսները գնում են միանգամայն հակառակ ծայրահեղության. նանք կուրորեն հավատում են այն ամենին, ինչ գրված է գրքերում: Նրանք կարծում են, որ իրենք այլևս մտածելու կարիք չունեն, քանզի գրքերի հեղինակներն արդեն ամեն ինչ մտածել են իրենց փոխարեն: Հեղինակները` գլխավորապես արժանավոր մարդիկ, շատ բան են տեսել իրենց կյանքի երկարատև ճանապարհորդության ընթացքում: Ցանկացած գիրք ինչ-որ ճանապարհորդության վերաբերյալ պատմվածք է: Սակայն Դուք գնում եք Ձեր ճանապարհով, ոչ թե կրկնում եք ուրիշինը: Գրքերից վերցրե´ք միայն այն, ինչ փորձարկվել է ժամանակով: Եվ վերջապես ցանկանում ես ասել Ձեզ հետևյալը: Օգտագործե´ք ձեր վեհագույն պարգևը` Ձեր գլուխը: Խորհելու համար ոչ մի առավել լավ գործիք չեն հայտնաբերել: Ցավոք, մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն ինքնուրույն մտածելուց: Այդպիսին է մարդու բնություւնը. ավելի հեշտ ուղի փնտրել, ավելի ճիշտ այն, ինչն ավելի հեշտ է թվում: Բնությունն ու բնազդը գլուխ են բարձրացնում մարդու վրա: Սակայն Ձեր միտքը պետք է հաղթող դուրս գա: Մեր հանդիպման սկզբից ես ձգտել եմ Ձեզ փոխանցել իմաստության մարգարիտները, որոնք հավաքվել են երկարատև կյանքիս ընթացքում: Այս ծրարում Դուք ևս մեկ հաղորդագրություն կգտնեք: Նրանում իմ հոգևոր ժառանգությունն է: Ձգտեք փոխանցել այն որքան հնարավոր է շատ մարդկանց, և ես կհամարեմ,որ անիմաստ չեմ ապրել կյանքս: Կպատմեք մեր հանդիպման, իմ գաղնիքների մասին, բայց միևնույն ժամանակ պետք այն ինքներդ Ձեր վրա զգաք: Արժեք ունի միայն այն մեթոդը, որը մանրամասնորեն ստուգվել և փորձարկվել է: Վեց տարի անց դուք միլիոնատեր եք դառնալու: Դրանից հետո կարող եք ազատորեն անել ամեն անհրաժեշտը, որպեսզի փոխանցեք մարդկանց ոխղ իմ հոգևոր ժառանգությունը և պատմեք մեր հանդիպման մասին: Իսկ այժմ ես ստիպված եմ լքել Ձեզ: Իմ վարդերն ինձ չափազանց երկար են սպասել»: Շնչահեղձ լինելով հավաքված զգացմունքներից` երիտասարդը նայեց ծրարի ներսը: Ներսում ևս մեկ ծրար կար` կնքված կարմիր վարդի տեսքով կնիքով: Երիտասարդը խնամքով պոկեց կնիքը և բացեց ծրարը: Ծերունի միլիոնատիրոջ հոգևոր ժառանգությունն իրենից ներկայացնում էր մի քանի էջից բաղկացած մի հաղորդագրություն` գրված մեծ և վեհ տառերով: Թվում էր` այդ տառերը շնչում են և կցված են սիրով: Հյուրը խորասուզվեց ընթերցանության մեջ և չզգաց, թե ինչպես մեկ ժամ անցավ, որը մեկ րոպեից երկար չթվաց: Ավարտելով ընթերցանությունը` երիտասարդն անմիջապես ցանկացավ գնալ ծերունի միլիոնատիրոջ մոտ և շնորհակալություն հայտնել նրան անգին պարգևի համար: Արագ քայլերով նա գնաց ճաշասենյակ, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Նա կանչեց ծառային, սակայն պատասխան չլսվեց: Հյուրը մտածեց, որ ծերունին ամպրոպից հետո վերադարձել է իր վարդերի մոտ:Նա վազեց այգի և սկսեց կանչել միլիոնատիրոջը, երբ հանկարծ նկատեց նրան` պառկած հողի վրա վարդի թփի մոտ: Մոտակայքում միակ մոմակալ կար, քանզի մնացածներն արդեն այրվել էին: Սկզբում երիտասարդը կարծեց, որ ծերունի հրաշագործը որոշել է ննջել ոչ այնքան համապատասխան վայրում: Սակայն, մոտենալով` նա հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան է պատահել: Ծերունին պառկած էր` փաթաթված միչև ոտքերը ձգվող սպիտակ խալաթով` միակ վարդը կրծքին դրած: Նրա ջինջ դեմքին ցավի և տառապանքի նշույլ անգամ չկար, այն փայլում էր գերբնական երջանկությամբ: Երտասարդը ծնկի իջավ և ականջը դրեց ծերունու կրծքին: Լռություն: Վատագույն կասկածանքները հաստատվեցին. Ծերունին մահացած էր:
-Ի՜նչ տարօրինակ մահ,-բացականչեց երիտասարդը: Ծերունի միլիոնատերը կանխազգացել էր իր հեռանալու ժամանակը հաշված վայրկյաններով: Միգուցե ինքն էր նշանակել իր մահվան պահը միայն իր իմացած գաղտնիքներից մեկի օգնությամբ: Իսկ միգուցե նա պարզապես ցանկացել էր մահանալ: Երիտասարդին վիճակված չէր երբեք իմանալու սա: Իր վերջին գաղտնիքը միլիոնատերն իր հետ տարավ: Երիտասարդը զգաց, որ իր գնալու ժամանակն է: Բայց պալատը լքելուց առաջ նա որոշեց որպես հուշ իր հետ վերցնել ծերունու ձեռքի վարդը: Խոնարհվելով մահացած մարմնի վրա` նա դիպչեց վարդին և հանկարծակի հետ քաշեց ձեռքը: Նա հասկացավ, որ այդպիսով կվիրավորեր միլիոնատիրոջ հիշատակը: Բարձրանալով` նա տեսավ, որ մոմակալի վրա դեռևս այրվում էր վերջին վարդը: Նրա աչքերն արցունքով լցվեցին: Նա ծերունու հետ շատ ժամանակ չէր անցկացրել, սակայն հասցրել էր կապվել նրան, ասես հոր հետ: Նայելով մոմի կրակին` երիտասարդը երդվեց երբեք չդավաճանել ծերունի միլիոնատիրոջը: Նա կհետեևի նրա խոսքերին, իսկ հետո ինքն էլ կսովորեցնի ուրիշներին: Նա իր ողջ ուժը կներդնի իր խոստումը կատարելու համար: Այն պահին, երբ հնչում էին խոստման վերջին բառերը, մոմը հանգչեց:
Երիտասարդը վերադարցավ այն ճանապարհով, որով եկել էր` ամուր կրծքին սեղմելով միլիոնատիրոջ ժառանգությամբ ծրարը:
Հաջորդ օրը նրա բնակարան բերեցին միլիոնատիրոջ գրադարանը: Այն զբաղեցրեց ողջ տունը, և երիտասարդը պետք է որոշեր` կա´մ հրաժարվել գրքերի մի մասից, կա´մ էլ նոր բնակարան փնտրել: Նա որոշեց տեղափոխվե,լ և դա արեց թեթև սրտով: Արդյո՞ք սա լավ նշան չէ, որ առջևում նրան այլ կյանք է սպասվում:

 
Վերջաբան

Ինչպես և կանխագուշակում էր ծերունի միլիոնատերը, վեց տարի չանցած երիտասարդն աշխատեց իր առաջին միլիոնը: Նա պահեց իր երդումը: Մեկ ամիս էլ պահանջվեց, որպեսզի նա գրի Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ իր հանդիպման, նրա գաղտնիքների և փիլիսոփայության վերաբերյալ:

Ձեզ ներկայացրինք գրքի վերջին 2 գլուխները, հուսանք, գիրքը մեծ տպավորություն թողեց Ձեզ վրա: Գրքի վերաբերյալ տպավորություններով կկիսվենք հաջորդ հոդվածում:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը