Ձեզ ենք ներկայացնում գրքի 6-րդ և 7-րդ գլուխները: (5-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :
6-րդ մաս
-Տվե´ք ինձ ցանկացած հարց, որ առաջանում է Ձեր գլխում, -ասաց միլիոնատերը,- Ես մեծ սիրով կպատասխանեմ: Շուտով Դուք նման հնարավորություն չեք ունենա, մեր հանդիպման ժամանակը սահմանափակ է: Ահա Ձեզ գրիչ, Դուք էլ թուղթ ունեք:
-Ահա´:
-Դուք իսկապես ցանկանու՞մ եք հարստանալ:
-Առավել քան վստահ եմ:
-Լավ: Գրե´ք գումարի այն չափը, որը ցանկանում եք ունենալ և ժամանակը, թե երբ եք ցանկանում այն ունենալ: Սա է հարստության գաղտնիքը:
Երիտասադը մտածեց, որ միլիոնատերը կրկին հիմարացնում է նրան:
-Դուք կարծում եք, որ փողերը երկնքից կթափվեն գլխիս, երբ ես գրեմ թվերը:
-Հենց այդպես,-ասաց միլիոնատերը հաստատակամորեն: Ձեր արձագանքն ինձ չի զարմացնում: Ես զգուշացրել էի, որ գաղտնիքը շատ պարզ է: Եվ մի նայեք ինձ, ասես ցուլը` նոր դարպասների: Նախքան բացատրելը, թու´յլ տվեք ձեզ մի բան ասել: Իմ հանդիպած բոլոր միլիոնատերերը խոստովանել են, որ հարստացել են հենց այն պահին, երբ իրենց առջև նպատակ են դրել վաստակել հստակ չափի գումար կոկրետ ժամանակահատվածում:
-Կներեք, սակայն ես չեմ հասկանում: Ինչ օգուտ, եթե ես գրեմ գումարը և ժամկետը:
-Եթե Դուք գիտեք` ուր եք գնում, Դուք «ոչ մի տեղ» չեք ընկնի:
-Միգուցե, սակայն այս ամենից, ինձ թվում է, կախարդանքի է նման:
-Այդպես էլ կա. Քանակական նպատակի գաղտնի կախարդանքը: Եկեք խնդրին այլ տեսակետից նայենք: Պատկերացրե´ք` Դուք աշխատանք եք փնտրում: Դուք ներկայացրել եք ձեր նկարագիրը, անցել եք հարցազրույցը, և որոշ ժամանակ անց ձեզ տեղեկացնում են, որ ձեր անունը թեկնածուների ցուցակում է: Իսկ որոշ ժամանակ անց Ձեզ հայտնում են, որ Ձեր թեկնածությունը հավանության է արժանացել, Դուք ընդունվել եք աշխատանքի և շատ փող եք աշխատլու: Ինչպիսին է Ձեր արձագանքը: Սկզբում Դուք Ձեզանով կհպարտանաք: Ինչու չէ, քանզի Ձեզ ընտրել են տասնյակ, իսկ միգուցե նաև հարյուրավոր թեկնածուներից: Իսկ քանի որ մինչ այդ երեք ամիս Դուք անգործ եք եղել, Դուք չեք էլ կասկածում, որ Հաջողությունը Ձեզ ժպտացել է: Սակայն երանությունն անցնում է, և ինչպիսին է ձեր արձագանքը:
-Դե, սկզբում կտեղեկանամ, թե երբ եմ, անցնելու աշխատանքի: Ապա, ես կուզեի իմանալ, թե ինչ է նշանակում շատ փող: Քանի որ կյանքում ամեն ինչ հարաբերական է, ես կիմանամ աշատավարձի , պահումների և այլնի կոնկրետ չափը:
-Երիտասարդ, Դուք իմ բառերով եք խոսում: Եթե Դուք հարցնեք Ձեր տնօրենին` ինչ է նշանակում շատ փող, իսկ ինքը կսկի Ձեզ համոզել, որ Դուք իսկապես շատ եք ստանալու, Դուք հավանաբար չեք ցանկանա նրա հետ գործ ունենալ:Ավելին, Դուք կսկսեք կասկածել նրա ազնվության վրա: Եթե նա չի ցանկանում աշխատավարձի չափն ասել, ապա հավանաբար այն մեծ չէ կամ մի բան անազնիվ է: Նույնն է, եթե նա չցանկանա աշխատանքի կոնկրետ ամսաթիվն ասել, դա Ձեր դուրը չի գա: Դուք հստակություն կպահանջեք:
-Իհարկե,-համաձայնեց երիտասարդը` չգտնելով ծերունու փաստարկների մեջ մի սխալ խոսք:
-Իսկ եթե, չնայած Ձեր համառ պնդումների, Դուք այնուամենայնիվ չստանաք հստակ պատասխան, ի՞նչ կանեք: Երես կթեքեք և կգնանք այլ գործ փնտրելու. և Դուք ճիշտ կլինեք:
-Միանգամայն ճիշտ եք: Այդ գործատուն ցանկանում է ինձ ստել կամ նա պարզապես խաբեբա է: Ցանկացած դեպքում էլ մնում է խոստովանել, որ այդ աշխատանքը թույլ է տալիս հուսալ ավելի լավի մասին: Միլիոնատերը փայլում էր, ինչպես Սոկրատեսն իր աշակերտի հետ ունեցած բանավեճից հետո: Նա մեկ րոպե լռեց, իսկ նրա շուրթերը շարժվեցին հեգնական, սակայն բարյացակամ ժպիտով:
-Եվ ի՞նչ էիք Դուք պահանջում անդ երևակայական աշխատատուից. հստակ փաստարկներ, այդպես չէ: Բավական չէ իմանալ, որ Ձեզ շատ են վճարելու, պետք է իմանալ,թե որքան են վճարելու: Միայն այն փաստը, որ Դուք աշխաանք եք ստացել, բավարար չէ: Ապա Դուք պետք է իմանաք` երբվանից եք անցնում աշխատանքի: Բացի այդ, Դուք նաև կցանկանայիք, որպեսզի այդ ամենը ներկայացվեր գրավոր պայմանագրի կամ նամակի տեսքով, քանի որ այդպես ավելի ապահով է: Իհարկե, միգուցե միայն խոսքերը բավարար են, սակայն խոսքերը չեք կարող վերցնել ձեռքերի մեջ, իսկ գրավոր խոսքը` կարող եք: Ձեր կյանքում ամեն ինչ նույն ձև է դասավորովում: Մարդկանց մեծամասնությունը, ամեն դեպքում գրեթե բոլոր անհաջողակները , նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ կյանքը տալիս է այն, ինչ մենք խնդրում ենք: Խնդրում ես չգիտես` ինչ և ստանում ես անհասկանալի է` ինչ: Խնդրում ես նվազագույնը, ստանում ես նվազագույնը: Եթե կյանքը քեզ տալիս է միայն փշրանքներ, մի´ զարմացիր, քանզի դա հենց այն է, ինչ դու խնդրել ես: Համոզվելով, որ երիտասարդը լսում է մեծ ուշադրությամբ, միլիոնատերը շարունակեց.
-Անհրաժեշտ է պահանջները ճիշտ ձևակերպել կարողանալ: Առաջին հերթին նրանք պետք է լինեն բացարձակապես հստակ և կոնկրետ: Եթե խոսքը փողի մասին է, ապա պետք է նշել հստակ գումարի չափը և այն ստանալու ժամկետը: Իսկ մարդիկ սովորաբար ինչ են անում: Կրկնում են միևնույն սխալը, չնայած, որ իրենց այդ փողը շատ է պետք: Համոզվելու համար, հարցրեք ցանկացած մարդու, թե որքան փող է նա ցանկանում վաստակել հաջորդ տարի և խնդրեք պատասխանել անմիջապես` առանց մտածելու: Եթե այդ մարդը հաջողության ճանպարհին է, եթե նա գիտի, թե ուր է գնում, այդ թվում նա դեմ չէ Ձեզ տեղեկացնել այդ մասին, նա կկարողանա անմիջական պատասխան տալ: Սական տասից ինը չեն կարողանա այդ պարզ հարցին տալ արագ և հստակ պատասխան: Սա ամենաճանաչված սխալն է: Կյանքը ցանկանում է իմանալ, ինչ եք Դուք սպասում նրանից: Եթե ոչինչ չուզեք, ոչինչ էլ չեք ստանա: Իսկ հիմա այդ հարցը դուք Ձե´զ տվեք,- շարունակում էր ծերունին,-Դուք ասեցիք, որ ցանականում եք հարստանալ:
-Անկասկա´ծ:
-Որքա՞ն եք ցանկանում վաստակել հաջորդ տարի:
Երիտասարդը զգաց, որ մի խոսք անգամ չի կարող ասել: Նա միանգամայն համաձայն էր ծերունու փաստարկների հետ և հասկանում էր, որ մեծամասնություն կազմող այն մարդկանց թվին է դասվում, ովքեր ցանկանում են հարստանալ, սակայն չեն կարող հստակ պատասխանել, թե որքանով: Խառնվելով` նա կարմրեց:
-Ես չգիտեմ,-շշմջաց նա,- ես հասկացա, թե որտեղ է իմ գլխավոր սխալը:
-Սխալը շատ լուրջ է: Ինչևէ, փորձենք ուղղել այն: Գրեք այն գումարը, որի մասին մտածում եք:
-Ես չեմ պատկերացնում,-փնթփնթաց երիտասարդը:
-Բայց դա այնքան հեշտ է: Լավ, ուրեմն կանենք հետևյալը: Ձեզ մի րոպե կտամ խորհելու համար: Երբ ժամանակն ավարտվի, Դուք ստիպված կլինեք գրել այն գումարի չափը, որը կցանկանայիք վաստակել հաջորդ տարի այսօրվանից սկսած: Արա´գ մտածեք, ժամանակը գնում է: Այդ խոսքերով ծերունին պտտեց իր առջև գտնվող ավազե ժամացույցը: Կյանքում երբեք երիտասարդը ստիպված չէր եղել խորասուզվել նման բարդ մտքերի մեջ: Խաղն այնքան էլ հեշտ չէր թվում:Գլխում տարբեր թվեր էին պտտվում` մեկը մյուսից անհեթեթ, իսկ ժամանակը գնում էր: Ահա և ընկավ ավազի վերջին հատիկը, իսկ ինքը ոչինչ չկարողացավ մտածել:
-Ժամանակն ավարտվեց,- ասաց ծերունին` մի վայրկյան անգամ աչքը չկտրելով ավազե ժամացույցից:
-Ասացե´ք Ձեր գումարի չափը:
Երտասարդը գրեց այն թիվը, որը համեմատաբար հասանելի էր թվում: Դողացող մատները դժվարությամբ էին գրում թվերը:
-Երեսուն հազա՜ր,-բացականչեց ծերունին,-սա շատ քիչ է, ես կնախընրեի երեք հարյուր: Սակայն սկզբի համար բավարար է: Դուք ստիպված կլինեք շատ աշխատել Վայրյանական Միլիոնատեր դառնալու համար: Սակայն կտեսնեք, որ այս աշխատանքն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է` չնայած, որ այն Ձեր կյանքի ամեալուրջ աշխատանքն է: Այդ թվում, կարևոր չէ, թե ինչով Դուք կցանկանաք զբաղվել: Սա կոչվում է աշխատել ինքդ քեզ վրա:
7-րդ մաս
Աղախինը մտավ ճաշասենյակ` սուրճն ու կարկանդակերը ձեռքին: Երիտասարդն առավոտից ոչինչ չէր կերել, իսկ ապրած հույզերն էլ ավելի գրգռեցին նրա ախորժակը: Նա ուտում էր, իսկ դասն այդ ընթացքում շարունակվում էր:
-Որպեսզի օգնեմ Ձեզ հասկանալ,թե ինչ էր կատարում ձեզ հետ խորհելու ընթացքում, ես ձեզ մի քանի հարց կտամ,-ասաց Միլիոնատերը:-Ճիշտ է, որ րոպեն ձեզ համար չափազանց կարճ թվաց:
-Իհարկե:
-Տեղի ունեցածից առաջինը կարող ենք եզրակացնել. Թիվը, որ Դուք գրել եք այս մի կտոր թղթի վրա ավելի մեծ նշանակություն ունի, քան Դուք կարծում եք: Այս թիվը ճշտորեն նշանակում է այն, թե ինչ եք Դուք Ձեզանից ներկայացում, իհարկե ձեր պատերացմամբ: Համաձայնվեք, որ , ըստ ձեզ, Դուք տարեկան երեսուն հազար ֆունտ արժեք: Ոչ մի կոպեկ ավել, և ոչ մի կոպեկ պակաս:
-Չեմ հասկանում` ինչ ի նկատի ունեք,- նկատեց երիտասարդը,-Ես ընտրել եմ այս թիվը, և դա նշանակում է, որ ես խելամիտ և իրական եմ մտածում:Ես չեմ տեսնում, թե ներկայումս ինչպես կարող եմ ավելին վաստակել: Վեջիվերջո, ես բարձրագույն կրթություն, լավ աշխատաք չունեմ, իսկ բանկային հաշվին ոչինչ չի մնացել:
-Ձեր մտորումները խելամիտ են և հարգանքի արժանի են, սակայն ողջ խնդիրը նրանում է, որ դրանք կապված են Ձեր ներկայիս իրավիճակի հետ: Իսկ իրականում արտաքին հանգամանքները այդքան էլ կարևոր չեն: Հավատացա´ծ եղեք, որ ձեր կյանքի բոլոր իրադարձությունները` լինի հուզական, սոցիալական և մասնագիտական բնագավառներում, Ձեր մտքերն են արտացոլում: Ցավոք, ձեր գիտակցությունը դեռևս պատրաստ չէ ընկալելու այս ճշմարտությունը: Այն կառչում է այն տարածված պատրանքից, որ արտաքին հանգամանքները զգալիորեն որոշում են մարդու կյանքը. այն դեպքում , երբ իրականում կյանքում ամեն ինչ կախված է կարտավածի նկատմամբ մեր վերաբերմունքից, մեր դիրքորոշումներից: Կյանքը հենց այնպիսին է, ինչպիսին մենք այն նկարում ենք: Այն ամենն, ինչ ձեզ հետ կատարվում է, ձեր մտքերի արդյունքն է: Ուրեմն, եթե Դուք ցանկանում եք փոխել ձեր կյանքը, լավ կլինի սկսեք ձեր մտածելակերպից: Դուք, իհարկե, կարծում եք, որ դա այդքան էլ յուրահատուկ չէ, սակայն այնուամենայնիվ բազում «ռացիոնալ մտածող» մարդիկ համառորեն ժխտում են այս սկզբունքը: Համոզվելով, որ աշակերտը ոչ մի բառ բաց չթողեց` ծերունին արագորեն ավելացրեց.
-Բոլորն, ովքեր մեծ հաջողության են հասել` անկախ նրանից, թե որ ոլորտում, երբեք չեն համաձայնվել ռացիոնալ մտածողների հետ: Վերջինները խորհում են, քննարկում, փաստարկներ են գտնում, իսկ երբ հերթը հասնում է գործելուն, բոլոր խոսակցություններն ավարտվում են ոչնչով:
-Չկարծե´ք,- շարունակեց ծերունին,- թե ես դեմ եմ գիտելիքներին: Միանգամայն հակառակը: Հաջողությունն անհնար է առանց խելացի մտածելու, սակայն միայն դա բավարար չէ: Ձեր խելացի մտքերը գործիք են Ձեզ համար, Ձեր հավատարիմ ծառաներն, ոչ ավելին: Եվ որքա՜ն հաճախ են դառնում նրանք խոչընդոտներ մեծ հաջողությունների ճանապարհին: Խոշոր հաջողությունների հասնում են միայն նրանք, ովքեր հավատում են մտքի ուժին: Այդպիսի մարդիկ երբեք թույլ չեն տալիս, որպեսզի հանգամանքները կանգնեն իրենց ճանապարհին, որպես մագնիս ձգում են հարստությունը: Հիմնականում այն մարդկանց կյանքի պայմանները, ովքեր մեծ հաջողությունների են հասել, նույնպիսին է լինում, ինչպիսին իրեն ժամանակիցներինը: Ավելին, այդ մարդիկ ստիպված են եղել բախվել խոշոր դժվարությունների, սակայն խնդիրները միայն շարժառիթ են հանդիսացել նրանց համար: Բոլոր այդ մարդիկ հավատացած են եղել, որ ընդունակ են մեծ գործերի: Բոլորն, ովքեր կարողացել են հարստանալ, խորապես հավատացած են եղել, որ նրանք կհասնեն հարստության: Հավատն է հանդիսանում նրանց հաջողության գրավականը:
-Սակայն եկեք վերադառնանք ձեր գրառումներին,-ավարտեց իր խոսքը ծերունին,- Մի հարցի պատասխանեք: Այդ թիվը` 30000 ֆունտ հավանաբար առաջինը չէր, որ առաջացել էր ձեր գլխում:
-Դուք ճիշտ եք, առաջինը չէր,-պատասխանեց երիտասարդը:
-Եվ ո՞րն էր առաջինը:
-Չեմ կարող ասել, գլխումս այնքան թվեր էին պտտվում:
-Օրինակ:
-Դե, 50000:
-Իսկ ինչու՞ այդ թիվը չգրեցիք:
-Չգիտեմ: Հավանաբար այդ թիվն ինձ բացարձակապես անհասանելի թվաց:
-Այն անհասնելի կմնա այնքան ժամանակ, մինչև Դուք չհավատաք նրա հասանելիությանը: Չնայած, եթե հաշվի առնենք, որ Դուք սկսեցիք երեսունից, ապա դեռ շատ աշխատանք կա անելու, այլապես Ձեզ երկար ժամանակ պետք կգա միլիոնատեր դառնալու համար: Այժմ գրե´ք այն առավելագույն գումարը, որը Ձեզ հասանելի է թվում:
Երիտասարդը մի րոպե մտածեց, ապա արտաբերեց. 40000 ֆունտ:
-Շնորհավորհում եմ,-ասաց Վայրկյանական Միլիոնատերը,-Դուք հենց նոր ընդհամենը մի քանի վայրկյանի ընթացքում հարստացաք 10000 ֆունտով: Վատ չի:
-Բայց ես դեռևս չեմ վաստակել դրանք:
-Համարե´ք, որ վաստակել եք: Դուք մեծ քայլ արեցիք: Այն պահին, երբ Դուք մտածեցիք, որ կարող եք վաստակել 40000, 30000-ի փոխարեն, Դուք ընդլայնեցիք ձեր Ես-ի սահմանները: Ճիշտ է, դա բեկում չէ, սակայն առաջընթաց է: Վերջիվերջո Հռոմը մեկ օրում չի կառուցվել: Մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում է նման մի Հռոմ` առեղծվածային քաղաք, որը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մենք ենք նրան պատկերում: Ձեր ներքին քաղաքի չափսերը դուք եք որոշում, հետաքրքիր է, չէ: Իսկ այդ քաղաքի գոյության մասին շատ քչերը գիտեն: Եվ նրա սահմաններն այն է, ինչ «Սեփական ԵՍ-ի պատկեր» է կոչվում: Երբ Դուք այս մի կտոր թղթի վրա ավելի ու ավելի մեծ թվեր եք գրում, Դուք մի մեխանիզմ եք գործի դնում, որն ընդարձակում է Ձեր ներքին քաղաքի սահմանները: Ձեր ներքին Հռոմը սկսում է աճել: Հարյուրամյակների ընթացքում խոշորագույն մտածողներն ասել են, որ ամենանհաղթահարելի արգելքները նրանք ենք, որոնք մարդն ինքն է դնում իր արջև: Խոշորագույն խոչըդոտը, որը կանգնեցնում է մարդուն հաջողության ճանապարհին, իր իսկ գլխում է: Պայթեցրե´ք ձեր ներքին արգելքները, և Դուք կպայթեցնեք կյանքում հանդիպող բոլոր արգելքները: Եվ այդ ժամանակ ձեր կյանքի պայմանները կփոխվեն հրաշքի նման: Երդվում եմ, սա լուրջ է:
-Բայց ինչպե՞ս ես կիմանամ իմ մտային արգելքների մասին,-հարցրեց երիտասարդը,-այն, ինչ դուք ասեցիք, ճշմարիտ է թվում, սակայն առայժմ այդ ամենն ինձ համար աբստրակցիա է:
-Ես հենց նոր բացատրեցի, թե ինչպես բացահայտել սահմանները, որոնք շրջապատում են Ձեր մտքերը և սահմանում են ձեր ԵՍ-ի պատկերը,-ասաց միլիոնատերը.-Դուք դրանք հստակ մեծության վերածեցիք և գրի առաք թղթի վրա: Զարմանալի է, թե որքան հեշտ է որոշել, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ է մտածում ինքն իր մասին: Մարդուն խոչընդոտում են միայն իր սեփական մտային սահմանափակումները: Կյանքը չի կարող հաղթահարել այն խոչընդոտները, որոնք մարդը, գիտակցաբար,թե անգիտակցաբար, ստեղծում է իր արջև: Ողբերգությունն այն է, որ անհաջողակները գաղափար անգամ չունեն ահջողության և հարստության վերաբերյալ այս գաղտնիքի մասին:Եվ, ընդհակառակը, հաջողակ մարդիկ ոչ միայն գիտեն այդ գաղտնիքը, այլև համառորեն աշխատում են իրենց սեփական ԵՍ-ի վրա: Սկսնակների համար,-շարունակեց ծերունին,- ամենահեշտ ճանապարհը մաքուր թուղթ վերցնել և վրա անդադար աճող թվեր գրելն է: Հիշեք, որ Դուք չեք կարող հարստանալ, քանի դեռ հավատացած եք, որ չեք կարող: Ձեր ԵՍ-ն իրենից մի մարդ պետք է ներկայացնի, ով հավանաբար կկարողանա հարստանալ: Եկե´ք կրկնենք մեր վարժությունը: Գրե´ք այն թիվը, որը զգալիորեն գերազանցում է մինչ այս գրած թվերին: Երիտասարդը մի քանի վայրկյան խորհեց: Նա իրեն շատ անհարմար էր զգում: Թղթի վրա հայտնվեց թիվը. 60000
-Ավելիին չեմ էլ կարող հուսալ,-խոստովանեց նա:
-Միգուցե, սա առավելագույն գումարն է, որ կարող եք հուսալ, սակայն անկասկած առավելագույնը չէ, որը կարող եք վաստակել իրականում: Սա շատ համեստ գումար է: Որոշներն այդքան աշխատում են ամսեկան, մյուսները` շաբաթեկան, մի մասն էլ ` տարվա մեջ ամեն օր-60000: Այնուամենայնիվ, թու´յլ տվեք շնորհավորել Ձեզ: Դուք հետաքրքիր քայլ արեցիք, երկու անգամ մեծացրեցիք ձեր ԵՍ-ի պատկերը և նույնքան էլ ընդլայնեցիք ձեր մտային սահմանները: Ճիշտ է, ոչ այնքան, որքան ես կուզեի, սակայն ես չեմ շտապեցնի Ձեզ: Առաջին հերթին Դուք պետք է Ձեր արջև այնպիսի նպատակ դնենք, որն , ըստ Ձեզ, բարդ է, դրդիչ, սակայն միևնույն ժամանակ իրական: Եթե Ձեր նպատակը ձեզ համար շատ բարդ թվա, Դուք չեք հավատա նրան: նպատակի գաղտնիքն այն է, որ այն պետք է լինի հավակնոտ և հասանելի միևնույն ժամանակ: Միշտ հիշեք այդ մասին, երբ ձեր արջև որևէ նպատակ դնեք: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ մարդիկ շատ դեպքերում չափազանց պահպանողական են: Նրանք վախենում են ընդարձակել իրենց մտային սահմանները, և այդ վախը դառնում է նրանց համար սովորություն: Մարդիկ սովորում են ապրել ձանձրալի առօրյայով և գոյատևել առանց փոփոխությունների: Նրանք համոզված են, որ կյանքն այդպիսին է և վախենում են երազել: Երբեք մի´ վախեցեք ընդլայնել ձեր մտահորիզոնը: Մաքուր թղթի վրա աճող գումարներ գրելով հնարավոր է հոյակապ արդյունք ստանալ ընդհամենը մեկ ժամվա ընթացքում: Օրինակ, հենց Դուք: Մի քանի րոպեի ընթացքում Դուք Ձեր նպատակը կրկնապատկեցիք:
-Հետագայում,-շարունակեց ծերունի միլիոնատերը,- երբ Ձեր սենյակում միայնակ մնաք, կատարե´ք հետևյալ վարժությունը: Նստե´ք և գրի´ առեք դեպի ֆինանսական հաջողություն Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս: Ահա այսպես: Գրե´ք.«6 տարի անց` այսօրվանից սկսած, ես միլինատեր եմ լինելու»: Դա իմ գաղտնիքի մարմնացումն է, հենց այդպես էլ ես դարձել եմ Վայրկյանական Միլիոնատեր: Դուք կհարցնեք, թե դա ինչ անհապաղություն, եթե նպատակին հասնելու համար պետք է 6 երկար տարիներ: Համաձայն եմ, սակայն ձեզ ընդհամենը մի պահ պետք կգա, որպեսզի Դուք վերցնեք այդ ցանկալի բանալին և միացնեք այն մեքենայի շարժիչը, որը Ձեզ կտանի դեպի ֆինանսական հաջողություն: Իսկ ես սկսել եմ 10000 ֆունտից: Այդ փողերն ինձ պարտքով էր տվել մի ծերունի միլիոնատեր: Ինձ անհրաժեշտ էր հինգ տարի և ինը ամիս, որպեսզի ես վաստակեմ իմ առաջին միլիոնը: Այդ ժամանակից, կիրառելով այս մեթոդը, ես շատ ավելի առաջ գնացի: Շատերն են ծիծաղում այս մեթոդի վրա, սակայն ով ծիծաղում է, նա երբեք չի հարստանում:
Այս մեթոդը կիրառելի է ոչ միայն նրանց համար, ովքեր ցանկանում են միլիոնատեր դառնալ: Վերջիվերո հարստության վերաբերյալ ոչ բոլորն են երազում: Սրանում է իմ գաղտնիքի գեղեցկությունը: Այն միանման դրականորեն ազդում է յորաքանչյուր ազդեցության իրականացման ժամանակ` սկսած ամենահամեստ ցանկություններից մինչև ամենատարօրինակները: Օրինակ, վաստակել լրացուցիչ տասը հազար ֆունտ կամ կրկնապատկել տարեկան եկամուտը, որոնք միանգամայն իրականանալի հանձնարարություններ են:
Իսկ հիմա, Ձեր թուլյտվությամբ, ես գնամ իմ վարդերի մոտ, իսկ Դուք վերադարձե´ք Ձեր սենյակ և գրե´ք այն արտահայտությունը, որը ես ձեզ ասեցի. «Այսօրվանից սկսած վեց տարի հետո ես միլիոնատեր եմ դառնալու: Հետևաբար ես միլիոնատեր եմ լինելու……..»: Գրե´ք ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Չմոռանաք գրի առնել մտքերն ու տպավորությունները, որոնք կառաջանան ձեր ուղեղում, բոլորը` անկախ նրանց բովանդակության: Փուղթը կգտնեք սեղանի վրա: Գնացե´ք և խորհե´ք իմ մեթոդի մասին, այն կդառնա այն սկզբունքը, որը կառաջնորդի ձեր կյանքը առաջիկա վեց տարիների ընթացքում:
Ձեզ ներկայացրինք գրքի 6-րդ և 7-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:
Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը
Уведомление: Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 8,9) | Նպատակ