Ձեզ ենք ներկայացնում գրքի 12-րդ և 13-րդ գլուխները: (10-րդ և 11-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :
12-րդ մաս.
Իսկ այժմ,- ասաց Վայրկյանական Միլիոնատերն իր աշակերտին,- ես Ձեզ մեկ այլ բանաձև կտամ, այս անգամ համաշխարհային: Նա մեկ անգամ չէ, որ կօգնի Ձեզ, հույս կտա և անծայր օգուտ կբերի Ձեզ Ձեր ողջ կյանքի ընթացքում: Այն կտրուկ կփոխի Ձեզ, և Դուք կկարողանաք հասնել իրական հարստության: Ես նկատի ունեմ ոչ միայն նյութական արժեքները, այլ շատ ավելի մեծ բան: Խոսքը կյանքի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Թու´յլ տվեք Ձեզ մի խորհուրդ տալ: Իմ մեթոդի օգնությամբ Դուք կկարողանաք հասնել Ձեր ֆինանսական նպատանկներին և նույնիսկ գերազանցել դրանք, սակայն հարստության որոնման ճանապարհին երբե´ք չմոռանաք` եթե կորցնեք երջանկությունը Դուք կկորցնեք ամեն ինչ: Փողի հետևից վազքը շատ արագ կարող է վերածվել կիրքի, որը թույլ չի տա Ձեզ վայելել կյանքը: Հայտնի ասացվածքն ասում է. «Ի՞նչ օգուտ ունի մարդը, եթե գրավելով ողջ աշխարհը կորցնի իր հոգին»: Հավանաբար այժմ ժպտացին նրանք, ովքեր այս խոսքերը համարում են զուտ կրոնական կամ մետաֆիզիկական, բայց ես վստահ եմ. Փողը հիասքանչ ծառա է, սակայն` դաժան տիրակալ:
-Արդյո՞ք դա չի նշանակում, որ փողն ու երջանկությունը չեն կարող միասին գոյատևել:
-Ոչ մի նման բան, սակայն միշտ զգոն պետք է լինել, որպեսզի փողերը չտիրանան Ձեր գիտակցությանը: Ջոն Դ. Ռոկֆելերն աշխարհի ամենահարուստ մարդն էր, սակայն հսկայական հարստությունն ասես կոտրել էր նրան իր ծանրությամբ: Հիսուն տարեկան հասակում նա ծերունու տեսք ուներ, և, այսպես ասած, մահվան էր դատապարտված: Նա ապրում էր` մշտապես վախենալով կորցնել իր կարողությունը, սպսելով իր մտերիմ գործընկերների դավաճանությանը: Փողը նրա տիրակալն էր դարձել: Դրանք նրան ուրախություն չէին պարգևում: Կարելի է ասել, որ այս մարդն ավելի աղքատ էր, քան հասարակ օֆիսային ծառայողը, որը պատրաստ էր բավականություն ստանալ հասարակ ընթրիքից:
— Սկզբում Դուք ինձ ոգևորեցիք Ձեր հարստությամբ, իսկ այժմ վաղեցնո՞ւմ եք, ասաց երիտասարդը:
-Ես չեմ պատրաստվում վախեցնել ձեզ,-նկատեց միլիոնատերը,- Ես պատրաստվում եմ Ձեզ տալ այն բանաձևը, որի օգնությամբ Դուք չեք ընկնի ծուղակը, որտեղ ընկնում են հարստության որսորդնեի մեծ մասը: Երբ մարդ աղքատ է, առանց ձեռքերը վայր դնելու աշխատում է, որպեսզի դուրս գա աղքատությունից: Երբ նա սկսում է աշխատել իր առաջին գումարները, նրա մեջ արթնանում են նրա մեջ գոյություն ունեցող հուզումները, և նա ավելի ու ավելի է հարստության ջգտում: Վերջապես, երբ նա սկսի մեծ գումարներ աշխատել, նրա մեջ վախ կառաջանա `կորցնելու դրանք: Իմ բանաձևը շատ պարզ է: Այն բժիշկ Էմիլ Կուէի կողմից մշակված բանաձևի տարբերակներից է. «Ամեն օր, միշտ և ամեն ինչում իմ գործերն ավելի ու ավելի լավ են ընթանում»: Կրկնե´ք այս արտահայտությունը բարձրաձայն առավտոյան և երեկոյան հիսունական անգամ, իսկ օրվա ընթացքում որքան կարողանաք: Որքան հաճախ կրկնեք, այնքան մեծ կլինի նրա ազդեցությունը Ձեզ վրա: Ծերունի իմաստունը լռեց: Նրա հայացքի առջև ընթացավ նրա ողջ երկարատև կյանքը` երջանիկ և լեցուն: Երիտասարդը հասկացավ, որ մինչ այս ծերունին նա երբեք իր կյանքում չէր տեսել առավել երջանիկ մարդ:
-Բոլորն են ցանկանում երջանիկ լինել,-շարունակեց միլիոնատերը,-սակայն նրանք չգիտեն `ինչ են փնտրում, այդ իսկ պատճառով մահանում են` չգտելով ոչինչ: Իսկ եթե հանկարծ գտնեն էլ, ապա չեն իմանա, քանզի չգիտեին` ինչ էին փնտրում: Այդ մարդիկ նման էին հարստության մասին երազողներին, որոնց մասին մենք երեկ զրուցեցինք. նրանք ցանկանում են հարստանալ, սակայն հարցրու´ նրանցից մեկին, թե որքան են ցանկանում վաստակել մի տարվա մեջ, և նրանք չեն կարողանա պատասխանել այդ հացին: Նա, ով չգիտի, թե ուր է գնում, նա ոչ մի տեղ էլ չի հասնում:
Երիտասարդը հասկացավ, թե ինչ էր ուզում ասել ծերունի միլիոնատերը: Ամեն ինչ զարմանալի հասարակ էր թվում: Հետաքրքիր է, որ նա մինչ այդ չէր մտացել դրա մասին: Դա հավանաբար այն պատճառով, որ նա հնարավորություն չէր ունեցել մի պահ կանգ առնել և մտածել: Երբեք մտածելու ժամանակ չուներ. Դա էր խնդիրը: Եվ այդ ժամանակ նա ինքն իրեն խոսք տվեց, որ ավելի շատ ժամանակ կհատկացնի մտածելուն, որպեսզի ավելի քիչ սխալներ թույլ տա:
-Կարելի երջանկության միլիոնավոր բացահայտիչներ գտնել,-շարունակեց միլիոնատերը,- Մեզանից յուրաքանչյուրի մոտ, ովքեր խորհել են այդ հարցի շուրջ, գոյություն ունի իր սահմանումը: Բայց ես ցանկանում եմ ոչ թե բացահայտել Ձեզ, այլ տալ այն բանալին, որի հետևում է երջանկությունը: Այդ բանալին կարող է օգտագործել յուրաքնչյուրը.այն բոլորի համար է: Ձեր կյանքի ցանկացած պահին Դուք այդ բանալի օգնությամբ, առանց փոքր ինչ կասկածի, կիմանաք` արդյոք Դուք երջանիկ եք, առաջին հերթին` արդյոք Դուք զբաղվում եք նրանով, ինչ սիրում եք, ինչը ձեզ երջանկություն է պարգևում: Պետք է նախազգուշացնեմ, որ այն, ինչ կասեմ, կարող է սկզբում ամաչեցնել Ձեզ, նույնիսկ տհաճ կթվա: Այսպես, հարցրե´ք ինքներդ ձեզ.«Եթե այս օրվա վերջում ես մահանամ, կարող եմ արդյոք մահվան պահին ինքս ինձ ասել, որ արել եմ ամեն ծրագրավորված գործ»: Երիտասարդը զարմացած բարձրացրեց հոնքերը:
-Չեմ հասկանում,-ասաց նա:
-Եթե Դուք ամեն ինչ անեք այնպես, ինչպես նախատեսում է Ձեր ներքին ԵՍ-ը մեկ օրվա մեջ , Դուք զգում եք, որ կարող եք հեռանալ այս աշխարհից ծրագրավորածն իրակացնելու պարտքը կատարած: Բայց նկատենք, որ եթե Դուք ցանկանում եք լիարժեք կատարել Ձեր աշխատանքը, դուք պետք է սիրեք այդ աշխատանքը: Եթե մարդ զբաղվում է այն գործով, որը նրան ուրախություն չի պարգևում, նա չի կարող երջանիկ լինել: Նա օրեր շարունակ կմտածի երազած աշխատանքի մասին, սակայն անխուսափելիորեն իրեն երջանիկ չի զգա, քանզի երազանքները դատարկ երազաքներ էլ կմնան: Իսկ եթե մարդը երջանիկ չէ, նա չի կարող մահը դիմավորել ցանկացած պահ:
-Ես սկսել եմ ապրել, իսկ Դուք խոսում եք մահվան մասին այնպես, ասես այն երկու քայլի վրա է,-ասաց երիտասարդը տագնապով:
-Անկեղծորեն պետք է նկատեմ, որ իմ փիլիսոփայությունն առաջին հայացքից կարող է մահվան փիլիսոփայություն թվալ, սակայն այն հարյուր տոկոսանոց կյանքի փիլիսոփայություն է: Եթե մարդ զբաղվում է նրանով, ինչն իրեն իրական ուրախություն չի պարգևում, եթե նա հրաժարվել է իր երազանքից, ապա նման մարդը դառնում է կենդանի մահկանացու: Իմ փիլիսոփայությունը հասկանալու համար նորից ու նորից ինքներդ ձեզ տվեք այդ հարցը և միանգամայն անկեղծությամբ պատասխանեք նրան: Եթե ստեք, Դուք ինքներդ ձեզ կստեք և կպարտվեք: Եթե իմանաք, որ վաղը կմահանաք, կփոխեիք արդյոք Ձեր այսօրվա ծրագրերը: Միգուցե մնացած ժամանակը զբաղվեք մեկ այլ բանով, ինչով մինչ այս չէիք զբաղվել:
-Հստակ չգիտեմ, Պարո´ն:
-Հավանաբար Դուք կսկսեիք պատրաստվել.կտակ կգրեիք, եթե մինչ այս չեք գրել, հրաժեշտ կտայիք Ձեր հարազատներին և բարեկամներին: Բայց բոլոր այս երկրային զբաղմունքները Ձեզանից մեկ ժամ էլ չէին խլի: Ի՞նչ կանեիք մնացած 23 ժամը: Այս հարցը տվեք բոլորին, ում ճանաչում եք: Պատասխաններն, առանց, բացառության կարելի է բաժանել երկու կատեգորիայի. դժբախտ մարդիկ, որոնց կյանքն իրենց ուրախություն չի պատճառում, կասեն, որ միանգամայն այլ գործով կզբաղվեին: Անկասկած, նրանք ճշմարտությունը կասեն: : Կասե՞ք` ինչու շարունակել զբաղվել չսիրած,ատելի գործով, եթե ապրելու համար մնացել է 23 ժամ: Իսկ մնացածները, որոնք, ցավոք, բացառություն են կազմում, կպատասխանեն, որ կզբաղվեն նրանով, ինչով ամեն օր: Նրանց աշխատանքը նրանք կիրքն է, ինչու՞ հրաժարվեն նրանից: Պարզ չէ, որ նրանք մինչև վերջին վայրկյանը կզբաղվեն սիրելի գործով: Այդպիսին էր խոշոր կոմպոզիտոր Բախը: Վահվան քրտինքը դեմքին` նա դեռևս վերջին ուղղումներն էր կատարում իր վերջին ստեղծագործության մեջ: Բայց անհրաժեշտ չէ տաղանդ լինել, որպեսզի մինչև կյանքի վերջին վայրկյանը զբաղվեք սիրելի գործով: Մեզանից յուրաքանչյուրն ինքը կարող է դառնալ իր ոլորտի տաղանդը` նույնիսկ ոչ ճանաչված: Ի՞նչ է նշանակում տաղանդ լինել: Պարզապես անել այն, ինչն ուրախություն է պարգևում: Ով այդպես է վարվում, հոյակապ կյանք է ապրում: Պատահականությունը երբեք չի որոշի սիրելի գործով զբաղվել` վախենալով նրանից, թե ինչ կասեն ուրիշները, վստահություն ու կայունություն է հարկավոր:
-Վստահություն նրա նկատմամբ, ինչն իրականում վերացական է,-կասկածանքով պատասխանեց հյուրը:
-Միանգամայն իրավացի եք: Ինքներդ Ձեզ հարցրեք, թե ինչ կանեիք Ձեր կյանքի վերջին ժամերին, եթե Ձեզ վիճակված է մահանալ վաղը: Կանե՞ք այն աշխատանքը, որը ոչ մի կապ չունի Ձեր ձգտումների հետ: Համաձայն կլինե՞ք այդ ժամերին ինքներդ Ձեր ստվերը լինեք, որն ամբողջությամբ կորցրել է ինքնահարգանքը նրա համար, որ ստիպում եք ինքներդ Ձեզ զբաղվել չսիրած գործով: Պատկերացրե´ք` Դուք հրավիրում եք Ձեր ընկերոջը, որպեսզի օգնի Ձեզ տանը: Դուք նրան եք հանձնու՞մ ամենակեղտոտ գործը: Իհարկե ո´չ: Իսկ ինչու՞ եք ստիպում ինքներդ Ձեզ անել նվաստացնող աշխատանք: Ինչու՞ լինենք ինքներս մեր թշնամին: Ինչու՞ չդառնանք ինքներս մեր լավագույն ընկերը: Այս խոսքերից հետո սենյակում լռություն տիրեց: Լռլով` միլիոնատերը շարունակեց.
-Իսկ ի՞նչ կանեիք Դուք, եթե վաղը մահանայիք: Ա՞յն, ինչ մինչև հիմա:
-Ո´չ,-ստիպված էր խոստովանել երիտասարդը:
-Նշանակում է, որ դուք ավելի շուտ դժբախտ եք: Ասացե´ք, խնդրեմ, չեք կարծում, ոչ դա չափազանց ինքնավստահություն է` երևակայել, որ Դուք վաղը չեք մահանա: Երիտասարդն անհանգստացավ: Ծերունին արդեն մի քանի անգամ ցույց էր տվել ապագան գուշակելու իր անբնական կարողությունը: Իսկ ի՞նչ, եթե նա կանխագուշակում է հյուրի անխուսափելի մահը` ոչ ուղղակի, սակայն միանգամայն պարզ է: Շփոթվածությունը սառել էր երիտասարդի դեմքին այնքան հստակ, որ միլիոնատիրոջը մեծ ջանք չպահանջվեց հասկանալու այդ:
-Մի´ անհանգստացեք,-ասաց նա` ուրախանալով,-Դուք վաղը չեք մեռնի: Դուք դեռ մինչև խորը ծերություն կապրեք: Սակայն թու´յլ տվեք շարունակել: Ձեզ չվախեցնելու համար եկե´ք ավելի ընդհանուր իրավիճակ քննարկենք: Եթե Դուք մահվանը նայիք Ձեր գիտակցության աչքերով, Դուք միանգամայն այլ կերպ կընկալեիք մահվան փաստը, սակայն մարդիկ, որպես կանոն, դրան չեն հասնում: Չեք կարծու՞մ, որ դա չափազանց ինքնավստահ է` մտածել, որ ողջ կյանքն արջևում է: Մահը կարող է վրա հասնել անսպասելի, սակայն մարդիկ նախընտրում են հավատալ այն պատրանքին, որ նրանք դեռևս երկար ժամանակ ունեն, այդ իսկ պատճառով հետաձգում են կարևոր որոշումները: Նրանք իրենց ասում են.«Ոչինչ, ժամանակ դեռևս կա, այս գործով հետո կզբաղվեմ»: Ապա գալիս է ծերությունը և պարզվում է նրանք ոչինչ էլ չեն հասցրել:
-Այդ և իսկ պատճառով ասում ենք.«Եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»,-նկատեց երիտասարդը:
-Ցավոք, Դուք իրավացի եք: Հետևաբար, երջանկության գաղտնիքն ապրել այնպես, ասես դա Ձեր կյանքի վերջին օրն է: Ամեն օրն անց կացնել առավելագույնս` անելով այն, ինչ պետք է անեք, այն, ինչ կանեիք, եթե Ձեր ժամերը հաշված լինեին: Իրականում այդպես էլ կա, մեր ժամերը հաշված են, սակայն մենք առավել հաճախ հասկանում ենք դա, երբ չափազանց քիչ ժամանակ է մնացել, երբ արդեն ուշ է: Պետք է ապրել մտքով.«Ես հրաժարվում եմ մահանալ` այդպես էլ քաջություն չհավաքելով զբաղվելու այն գործով, որն իսկապես սիրում եմ:Ես չեմ ցանկանում մահանալ այն ահավոր մտքով, որ հասարակությունը հիմարացրել է ինձ, որ այն գլուխ է բարձրացրել ինձ վրա, կոտրել է իմ երազանքները»: Դուք չպետք է մահանաք այն ահավոր մտքով, որ վախերն ավելի ուժեղ գտնվեցին, քան երազանքները, որ Դուք այդպես էլ չհասկացաք`ինչումն է իսկական երջանկությունը: Անհրաժեստ է սովորել քաջությամբ որոշումներ կայացնել:
-Համաձայն եմ, ավելի ճիշտ համամիտ եմ ձեր ասածների հետ: Սակայն հարցը նրանում է, որ ես վստահ չեմ, որ չեմ սիրում իմ աշխատանքը: Ես մի մասնագիտություն չգիտեմ, որտեղ խառնաշփոթ և դժվարություն չլինի: Եթե ամեն ինչ կատարյալ լիներ, մենք այստեղ նստած չէինք լինի:
-Դուք միանգամայն իրավացի եք: Նույնիսկ ամենասիրելի գործում գոյություն ունեն բացասական կողմեր: Մի միջոց կա` իմանալու` սիրում եք արդյոք Դուք Ձեր աշխատանքը: Հարցրե´ք ինքնրեդ Ձեզ.«Եթե վաղը իմ բանկային հաշվեհամարին հայտնվի մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, կշարունակե՞մ ես արդյոք զբաղվել իմ գործով»: Եթե Ձեր պատասխանո ոչ լինի, ապա Դուք չեք սիրում Ձեր աշխատանքն իրականում: Ասե´ք, խնդրեմ, շատերը կշարունակե՞ն գնալ աշխատանքի, եթե հանկարծ միլիոնատեր դառնան: Շատ-շատ քչերը: Ի դեպ, նրանց մեծ մասն, ով այո կպատասխանի, արդեն միլիոնատեր են դարձել: Սովորաբար մարդը, մեծ գումար ստանալով, վաղ է թոշակի անցնում կամ էլ փոխում է իր գործունեության ոլորտը, սակայն իմ ճանաչած միլիոնատերերի մեծ մասը չի ցանկացել վաղ անցնել թոշակի և աշխատել է մինչև խոր ծերություն: Ես նույնիսկ կասեի, որ բոլոր միլիոնատտերերը, բացառությամբ նրանց, ովքեր ժառանգություն են ստացել կամ ձեռք են բերել իրենց հարստությունը հաջող ամուսնության շնորհիվ, հարստացել են նրա շնորհիվ, որ սիրել են իրենց աշխատանքը: Դե, իմ մտորումների շրջանակն արդեն ավարտվեց,-շարունակեց ծերունին,-Միլիոնատեր դառնալու կամ նվազագույնը հարստանալու համար Դուք պետք է սիրեք Ձեր գործը: Նրանք, ովքեր զբաղվում են չսիրած գործով կրկնակի են պատժված: Աշխատանքը ոչ միայն հյուծում է նրանց, այլ նաև, ինչն ավելի վատ է, նրանց չի բերում նյութական ապահովվածություն: Որքան էլ պարադոքսային է, մարդկանվ մեծամասնությունն այսպես է անցկացնում իր կյանքը:Ինչու՞: Նրանք չգիտեն հաջողության իրական գաղտնիքները: Եվ նաև վախից: Նրանք անիմաստ վատնում են իրենց կյանքի օրերը, բաց են թողնում իրականում հարստանալու հնարավորութոյունները` կառչելով կայունությունից: Նրանք իրենք իրենց համոզել են, որ հարստությունն ուրիշների համար է, որ նրանց դրա համար տաղանդ է հարկավոր: Ի՞նչե ք կարծում, ինչու՞ են նրանք մոլորվել և պատրանքների մեջ ընկել: Նրանց գիտակցությունն այնքան ուժեղ չէ, որպեսզի տեսնի իրականությունը, որպեսզի տարբերի իրականը պատրանքից: Դուք չեք մոռացել, որ բնավորությունը հավասար է ճակատագրին: Ամրապնդե´ք ձեր միտքը, և հանգամանքները հետ կկագնեն Ձեր ձգտման առջև: Ձեր կյանքը Դուք կկառավարեք:
— Ասացե´ք, իսկ Դու միշտ եք երջանի՞կ եղել,-հարցրեց երիտասարդը:
-Անկեղծ ասած,´ ոչ: Ես շատ դժվար ժամանակներ եմ ունեցել: Երբեմն ես նույնիսկ մտածել եմ ինքնասպանության մասին: Այդպես շարունակվում էր, մինչև ես չտեսա մի հետաքրքիր անձնավորության` միլիոնատիրոջ, որն ինձ գրեթե սովորեցրեց ամեն ինչ, ինչ ես այժմ ասում եմ Ձեզ: Սկզբում ես չէի վստահում նրա խոսքերին, չէի հավատում, որ դրանք կիրառելի են իմ դեպքում` չնայած, որ այդ մարդու կյանքն իսկ ապացուցում էր նրա մեթոդների ճշմարտացիությունը: Բայց, քանի որ մինչ այդ ես ամեն ինչ փորձել էի և մնացել էի անհաջողակ, ես որոշեցի փորձել: Ոչինչ չունեի կորցնելու: Ես արդեն երեսուն տարեկան էի և զգում էի, որ անիմաստ եմ վատնում իմ կյանքը; Այն սահում էր, ինչպես ջուրը` մատների միջով:
-Բայց այսօր Դուք չեք փոշմանում, որ լսել եք այդ ծերունի հրաշագործի խոսքերը:
-Նա անդադար կրկնում էր, որ ես կարող եմ դառնալ իմ կյանքի տերը, վերահսկել ինձ կատարվող ցանկացած երևույթ: Ես չէի հավատում: Նրա խոսքերն ինձ ինչ-որ գիտական երևակայություն էին թվում: Բայց նա կրկնում էր այդ խոսքերն էլի ու էլի, և վերջապես ասացի ինքս ինձ.«Իսկ ի՞նչ, եթե ծերունին ճշմարտացի է: Ի՞նչ, եթե կյանքն այնպիսին չէ, ինչպիսին ես մինչ այժմ գիտեի, որ այն չվերհսկվող և չկանխագուշակվող իրադարձությունների շղթա չէ, որտեղ թագավորում են հաջողությունն ու ճակատագիրը»: Ես զգացի, որ մարդ կարող է տնօրինել իր ճակատագիրը, եթե սկսի վարժեցնել իր միտքը: Իմ ուղեղում հեղափոխություն կատարվեց, սակայն դա կատարվեց այն ժամանակ, երբ ես արդեն բավական ժամանակ էի անցկացրել `կրկնելով այն բանաձևերը, որոնք ինձ իմ ուսուցիչն էր տվել: «Ամեն օր, միշտ և ամեն ինչում իմ գործերն ավելի ու ավելի լավ են ընթանում»: Ուսուցիչն ինձ ևս մեկ բանաձև տվեց: Փորձից ելնելով` ինձ թվում է, որ այն ավելի հզոր է քան առաջինը: Խորհուրդ եմ տալիս այն Ձեզ: Ճիշտ է, այն դավանաբանական հիմք ունի և կարող է վախեցնել անհավատ մարդկանց: Ցավալի է, քանզի այդ խոսքերն ազդում են մեր գիտակցության վրա անգնահատելի հզորությամբ:Նրանք հանգստացնում են ինձ, երբ ես անհագստանում են կամ հուզվում, նրանք տալիս են իմ բոլոր հարցերի պատասխանները: Հանգստություն-հզորության և իշխանության խոշորագույն մարմնավորումը: Ո՞վ է խորհրդանշում բարձրագույն ուժը: Իհարկե Աստված: Հանգի´ստ եղիր և իմացի´ր, որ ԵՍ ԱՍՏՎԱԾ ԵՄ: Այս խոսքերը կրկնե´ք որքան հնարավոր է հաճախ: Նրանք Ձեզ հոգևոր հանգստություն և խաղաղություն կպարգևեն, իսկ առանց նրանց հնարավոր չէ հաղթահարել կյանքի դժվարությունները: Երբ իմ ուսուցիչն ինձ էր տալիս այս բանաձևը, նա ասաց, որ սա աշխարհի ամենաթանկ գաղտնիքն է: Այս խոսքերը նրա հոգևոր ժառանգությունն էին: Նա ինձ փոխանցեց այդ հարստությունը, ես էլ փոխանցեցի այն Ձեզ: Ես հավաստիացրեցի այս բանաձևի իրականությանը:
-Հուսով եմ` Դուք չեք պատրաստվում ինձ քարոզիչ դարձնել,-պատասխանեց երիտասարդը: -Ցանկացած պարագայում, ես հասկանում , թե ինչ եք ցանկանում ասել:
-Ինձ էլ սկզբում այս խոսքերը տարօրինակ թվացին, սակայն հետո, անընդհատ կրկնելով դրանք, ես մի ներքին ուժ ձեռք բերեցի, և տարիների ընթացքում այդ ուժը մեծանում էր` հիշեցնելով ինձ ծերունու խոսքերի մասին: Նա նորից ու նորից կրկնում էր.«Ես կարող եմ հասնել ցանկացած նպատակի»: Երբ մարդ դառնում է իր ճակատգրի տերը, նրա համար անհնարին ոչինչ չկա: Քիչ-քիչ ես համոզեցի ինքս ինձ, որ կարող եմ ուղղել կյանքս այնտեղ, որտեղ ցանկանամ: Ես երբեք չդադարեցի կրկնել այս բանաձևը և հավատալ ուսուցչիս խոսքերին: Այժմ ես նունը ակնկալում եմ նաև ձեզանից:
13-րդ մաս.
• Առաջին քայլն արդեն արել եք,- միլիոնատերն ասաց երիտասարդին,- նկատի ունեմ բանաձևերը և քանակական նպատակը գումարի և համապատասխան ժամկետի տեսքով: Այժմ երկրորդ քայլը կատարելու ժամաակն է: Վերցրե´ք թղթի մի կտոր և գրի´ առեք այն ամենը, ինչ կցանկանայիք ունենալ կյանքում: Որպեսզի իրականություն դառնան, երազանքերը պետք է հստակ ձևակերպված լինեն: Ես ինքս սկզբի համար առանձնացրեցի հեևյալները.
• Առանձնատուն 300000 դոլարով
• Եվս մեկ առանձնատուն քաղաքից դուրս, 150000 դոլար
• Օգտագործված «Մերսեդես» 20000 դոլարով և նոր BMW 30000 դոլարով
• Ոչ մի ավելորդ պարտքեր
• 200000 դոլար կանխիկ և իրացվող այլ ակտիվների տեսքով
• 200000 դոլար բաժնետոմսերի և այլ ներդրումների տեսքով
Ցանկությունների այս ցանկը ցույց է տալիս, թե դու իրականում ով ես: Դուք կտեսնեք Ձեր երազանքների իրական պատկերը: Մարդու մտքերը որոշակի ձև ունեն, նրանք իրական են, և յուրաքանչյուր արտահայտված միտք ձգտում է գտնել իր մարմնացումը և իրականանալ: Որքան հստակ տեսք է ստանում Ձեր միտքը, այնքան շատ են նրա` իրականանալու հնարավորությունները:Ահա, թե մանրուքները որքան կարևոր են: Եթե անընդհատ նույն մտքի շուրջ մտածել, ապա այն ինքնին ամենաանսպասելի և նույնիսկ անկանխատեսելի ճանապարհով պայմաններ կստեղծի իրականացվելու համար: Երիտասարդը կասկածանքով նայեց ուսուցչին, և վերջինս ավելացրեց.
-Հասկանում եմ` այս ամենը ցնորական է թվում: Սակայն ես արդեն նշեցի, որ որքան միտքդ ուժեղ է դանում, այնքան ավելի շատ ես գիտակցում` չկա ոչինչ, որը այն չկարողանա իրագործել: Մտածե´ք, որքան ուժով էր օժտված Քրիստոսը: Նա կարողանում էր հրաշքներ գործել, վերակենդանացնում էր մահացածներին: Չե՞ք կարծում, որ սրա հետ համեմատած յուրաքանչյուր նյութական ցանկության, ինչպես օրինակ 300 000 ֆունտ արժեցող բնակարանի, իրագործումը չնչին բան է: Չե՞ք հավատում, որ մարդկային միտքը ավելի ուժեղ է, քան բոլորը կարծում են: Հիշե´ք, Քրիստոսն ասում էր` հավատն ի զորու է լեռներ շրջել:
Հյուրը նստած էր` ի վիճակի չլինելով բառ անգամ արտաբերել:
— Առաջին հերթին անհրաժեշտ է հավատալ մտքի ուժին, որպեսզի այն սկսի արդյունավետ աշխատել: Համենայն դեպս, մենք պետք է մեզ ներդաշնակեցնենք հավատքի հետ: Վերցրե´ք այդ հնարավորությունը, կազմե´ք ձեր ցուցակը: Չե՞ք զգում, որ մահացածներին վերակենդանացնելու հետ համեմատած այս ամենը միանգամայն հասանելի է թվում: Արդյո՞ք չեք հասկանում, որ կյանքի ընթացքում կարող եք ամբողջովին հասնել այս հասարակ նպատակների իրագործմանը:
— Ինձ անհրաժեշտ է մտածել,- առարկեց երիտասարդը:
— Հիանալի է: Մտածե´ք այն բանի շուրջ, ինչ հենց նոր ասացի: Ձեր մտքի մի մասն արդեն հավատում է իմ խոսքերին:Իսկ անբավարար կրթության և անհաջող փորձի պատճառով մյուս մասի աչքերը կապված և բերանը կապկպված են: Բայց ձեր մտքի այդ հատվածը կենդանի է: Այն սպասւմ է , թե երբ եք ազդանշան տալու նրան, երբ եք արթնացնելու: Ունկնդրե´ք այդ նուրբ, հազիվ լսվող ներքին ձայնին,որը քնած է ձեր մտքի մի խորն անկյունում, որպեսզի դառնաք ձեր կյանքի տերն ու տիրականը, այլ ոչ թե հանգամանքների զոհը դարձած ուժասպառ ստրուկը: Թու´յլ տվեք նրան ազատորեն արտահայտվելու: Որքան հաճախ սկսեք կրկնել իմ բանաձևերը, այնքան այդ ձայնը կդառնա ավելի բարձր և ուժգին, այնքան ավելի վստահորեն կուղղորդի ձեզ: Այն ձեր ներքին ձայնն է, ձեր հոգու ձայնը, ինքներդ ձեզ տիրապետելու գաղտնիքին ուղղորդող ճանապարհն է:
Երիտասարդը, որի մոտ այս խոսքերից արդեն գլխապտույտ էր առաջացել, ակնհայտորեն հանգստի կարիք ուներ:
— Գնանք այգի,- ասաց միլիոնատերը,- Զբոսնենք, հանգստանանք:Մեծ հաճույքով վերջին անգամ լավ ընկերոջ հետ այգում կշրջեի:
Այս մռայլ խոսքերը տխրեցրին երիտասարդ հյուրին: Առաջին անգամը չէր, որ ծերունին ակնարկում էր, որ… որ գիտի`շուտով մահանալու է:
Ձեզ ներկայացրինք գրքի 12-րդ և 13-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:
Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը
Уведомление: Գրքի վերջաբան: Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 14,15) | Նպատակ