Հե՜յ, մարդ կա՞

books-coffee-cup-tea-Favim.com-353488 Հիմա, երբ մատներս սահեցնում եմ ստեղների վրայով ու գրում այս տողերը, 2014թ հոկտեմբերի 28-նա ժամը՝ 00:53, անկեղծ ասած չգիտեմ ինչի, ինչ ձև, բայց հիշեցի բլոգիս մասին, մի բլոգի, որ բացելով 15 թե 16 տարեկանում, խենթի պես սիրահարվել էի իրան, ողջ օրս առանց որևէ շահի, ամեն մի վարկյանս տրամադրում էի բլոգին ու իրա այցելուներին, սկզբնականում ցանկությունս մի քիչ այցելու ունենալն էր, բայց հիմա երբ նայում եմ բլոգի ստատիստիկային, հասկանում եմ, որ իր ֆոռմատի մեջ լավ էլ լուրջ բան եմ ստեղծել, տեսնելով թե քանի հեղինակավոր կայքեր իմ նյութերն են տեղադրում իրենց մոտ՝ հղում անելով իմ սիրելի npatak.wordpress.com-ին մտածում եմ, որ իրոք իրա ավանդը թողելա իմ՝ արդեն ոչ գործուն բլոգը, հիմա արդեն շատ-շատ նյութեր փնտրելիս հենց առաջին այս բլոգի տեղեկություններն է բերում հետո նոր նախորդները, հենց դա էլ էսօր ինձ լցրեց հպարտությամբ ու ստիպեց գրելու այս նյութը,  հիմա ինչ եմ ուզում ասեմ, ո՞նց եք ժողովուրդ ջան, կարողա էս նյութը էն հին այցելուներից մեկը կարդա ու մեզ հիշի ՞ 🙂 դժվար թե … բայց մի երկու բան պատմեմ ինձնից ու գնամ, որ չլինի ստացվի այնպես, որ մտածեք ես առանց նպատակի եմ օրերս անցկացնում, չէ ստեղծագործում եմ, գրում եմ պատմվածքներ ու ուզում եմ այդ ուղղով էլ հետագա կյանքս շարունակել, հետաքրքրվողների համար նշեմ էջիս անունը, որտեղ տեղադրվում են հեղինակային մտքերս, ահա Երբ խոսում են մտքերը իսկ սա էլ բլոգս, որտեղ տեղադրվում են պատմվածքներս՝ nardall.blogspot.com կնշեմ նայեմ Ֆեյսբուքիս պռոֆիլի հասցեն, որ ցանկացողները իմանան թե ով է այս 2 բլոգների հեղինակը՝ Նարեկ Դալլաքյան … 🙂
Դե ինչ, կարոտած սրտով հաջողություն բոլորին

Գրքի վերջաբան: Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 14,15)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի վերջին 2 գլուխները: (12-րդ և 13-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :

14-րդ մաս.

Ծերունին ու երիտասարդը լուռ քայլում էին այգում: Միլիոնատերը կանգ առավ վարդերով լեցուն մի թփի մոտ, խոնարհվեց ծաղկի վրա և խորասուզվեց մտորումների մեջ: Մի քանի վայրկյան անց ուղղվելով` նա ասաց.
-Կյանքում հազար անգամ հոտ եմ քաշել վարդից և ամեն անգամ նրանք տարբեր են բուրում: Գիտեք` ինչու: Ես սովորել եմ ապրել այստեղ և հիմա: Մոռանալ անցյալը և չմտածել ապագայի մասին: Շատ հասարակ է: Ողջ գաղտնիքը մտային կենտրոնացման մեջ է: Որքան շատ է Ձեր միտքը կենտրոնացած, այնքան ավելի է ապրում այստեղ և հիմա, այնքան ավելի է կենտրոնացած այն գործի վրա, որով զբաղվում եք: Կենտրոնացումն է կյանքում ցանկացած բնագավառում հաջողության հասնելու բանալին: Որքան լավ եք կենտրոնանում, այնքան արդյունավետ եք աշխատում, որովհետև նկատում եք մնավացածների կողմից անտեսված նրբությունները:
-Իսկապես բոլոր նրանք, ովքեր հաջողության և հարստության են հասել, սովորե՞լ են ուշադրություն դարձնել նրբություններին:
-Անկասկա´ծ: Զարգացնելով կենտրոնացումը` Դուք կարող եք փաստեր նկատել և իմաստուն եզրահանգումներ անել, կսովորեք հստակ գնահատել մարդկանց` առաջին հայացքից հասկանալով` ով են նրանք իրականում: Դուք իրական ռեալիստ կդառնաք: Դուք ամեն ինչ կտեսնեք այնպես, ինչպես կա: Մտքերի և մտածմունքների կապոցներն այլևս չեն մթագնի Ձեր աշխարհայացքը: Մարդիկ սովորաբար շեղվում են կյանքից և առաջ են շարժվում լուսնոտների պես` չնկատելով իրենց ճանապարհին հանդիպող մարդկանց և իրերը: Նրանք ասես երազում լինեն, երբեք չեն ապրում “այստեղ և հիմա”, նրանք ընդհարապես չկան: Այդ մարդկանց հետապնդում են սխալներն ու անհաջողությունները, նրանց միտքը վախենում է ապագայից:
-Ես կարծում եմ կենտրանացումը Ձեր թեորեմի ամենահասարակ օղակնէ:
-Զգու´յշ եղեք, երիտասա´րդ: Այդքան էլ հեշտ չէ սովորել կենտրոնանալ, ոչ բոլորին է հաջողվում: Սակայն, երբ ուղեղը հասնում է կենտրոնացման որոշակի մակարդակի, մարդ ձեռք է բերում խնդիրները լուծելու անհավանական հմտություն: Դուք պարզապես կդառնաք ռեալիստ: Նյարդերը չքայքայելու, գիշերները չքնելու փոխարեն Դուք պարզապես կզբաղվեք դրանց լուծմամբ: Հիշե´ք, որ նա, ով չափազանց անհագստանում է և մահացու է տանում խնդիրները, ի վիճակի չէ դրանք լուծելու: Բացի այդ, նա հեշտությամբ ստամոքսի խոց կամ ինֆարկտ կստանա: Դուք պետք է փոխեք Ձեր վերաբերմունքը Ձեր նկատմամբ: Յուրաքանչյուր մարդ առեղծված է: Խնդիրն այն է, որ մենք առեղծված ենք ոչ միայն ուրիշների, այլ նաև ինքներս մեզ համար, և բոլորը կենտրոնացման պակասի պատճառով:
Երիտասարդը, չցանկանալով մի բառ անգամ բաց թողնել, վախենում էր ընդհատել ծերունում, իսկ վերջինս շարունակում էր.
-Կենտրոնացման շնորհիվ Դուք կհասկանաք, թե ինչու եք կյանքում գտնվում հենց այնտեղ, որտեղ գտնվում եք: Այդ հարցի պատասխանը Ձեզ համար ավելի ու ավելի հստակ ու հեշտ կլինի: Հանգիստ և վստահ միտք կմտնի Ձեր գիտակցություն, և Դուք կբացականչեք, ասես երկար երազից հետո. “Ահա´` ով եմ ես:Ինչու եմ հենց այս պահին ես այստեղ: Ահա´ ինչու եմ անում այն, ինչ անում եմ: Ահա´ ինչու է իմ մոտ այս կամ այն մարդը”: Այդ զգացմունքը կարելի է ճակատագրի զգացմունք անվանել, դուք կհասկանաք Ձեր ճակատագիրը: Ես ի նկատի չունեմ այն, որ Դուք տեղը կզիջեք ճակատագրին, սակայն, երբ Դուք հստակ տեսնեք կյանքում այդ պահին Ձեր տեղը, Դուք կընդունեք այն, կհասկանանք, թե որտեղից եք սկսում, և դա կօգնի ուղորդել Ձեր հետագա կարիերան և կվերցնեք ճակատագիրը Ձեր ձեռքերը: Միլիոնատերը լռեց և նորից խոնարհվեց դեպի վարդը`լի թեթև բույրով:
-Անհիշելի ժամանակներից վարդը կյանքի գրավականն էր: Երբ սեփական ուղեղի վրա հսկողություն հաստատեք, Դուք կհասկանաք` ինչու: Փշերը մեր կյանքի փորձն են` փորձություններ և բարդությունների ճանապարհ, որով պետք է անցնի մեզնից յուրաքնչյուրը, որպեսզի հասկանա կյանքի իսկական գեղեցկությունը: Այս խոսքերն ասելով` նա հանեց գրպանի այգու մկրատը, մի հատ վարդ կտրեց և մեկնեց այն աշակերտին:
-Պահպանե´ք սա ձեր ողջ կյանք ընթացքում,-ասաց նա,-Այն կլինի Ձեր հաջողության քարը, որը և հաջողություն կբերի: Տիկին Հաջողությունն իսկապես գոյություն ունի, ճիշտ է ոչ բոլորը դրա մասին գիտեն: Հավատացե´ք նրան: Շոյե´ք նրան Ձեր մտքերում, խնդրե´ք նրանից, ինչ կամենք և նա կպատասխանի: Բոլոր հաջողակ մարդիկ հավատում են հաջողությանը և նրանք ճիշտ են: Այս ծաղկով ես Ձեզ Վարդի Շքանշան են շնորհում: Ամեն անգամ, երբ անհրաժեշտ համարեք, փնտրե´ք այն, և նա ձեզ ուժ կտա: Ամեն անգամ, երբ ինքները ձեզ վրա կասկածեք, երբ կյանքն անտանելի թվա,վերադարձե´ք այս վարդին և հիշե´ք` ինչ է այն նշանակում: Ամեն փորձություն, ամեն խնդիր, ամեն սխալ մի օր մի հիասքանչ թերթիկի կվերածվի: Տառապանքները տանում են դեպի գեղեցկություն ու լուսավորությունը: Ամեն օր ժամանա´կ թողեք վարդի սրտի վրա կենտրոնանալու համար: Եթե ձեռքի տակ չլինի, մեկ այլ ծաղկի, սև կետի կամ որևէ լուսավոր առարկայի վրա կենտրոնացե´ք: Հանգիստ կրկնե´ք իմ ուսուցչի բանաձևը. “Հանգի´ստ եղիր և իմացի´ր, որ ես Աստված եմ”: Նայե´ք վարդին կամ սև կետին ավելի ու ավելի երկար: Երբ կարողանաք առանց շեղվելու նայել քսան րոպե, Ձեր կենտրոնացումը բարձր մակարդակի կհասնի: Երբ ձեր սիրտը դառնա այս վարդի նման, ձեր ողջ կյանքը կվերափոխվի: Երիտասարդը չհասցրեց էլ վարդից հոտ քաշել, երբ միլիոնատերն ասաց.
-Թու´յլ տվեք կրկնել, որ գաղտնքիը մտային կենտրոնացման մասին է: Կենտրանացման համար վարժությունների շնորհիվ Ձեր միտքն ավելի ուժեղ և ինքնավստահ կդառնա, և Դուք կգիտակցեք որ կյանքի խնդիրներըն այլևս իշխանություն չունեն ձեզ վրա: Այդժամ դուք կհասկանաք այն, ինչ ես ցանկանում եմ հիմա ձեզ ասել: Խնդիրն այն ժամանակ է խնդիր դառնում, երբ մենք այն խնդիր ենք անվանում: Ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած երևույթի եթե դուք նայեք որպես անլուրջ և իսկապես աննշան, Ձեզ համար այն լուրջ և իրական չի լինի: Խնդիրներն այնքանով են հսկայական և անհաղթահարելի թվում, որքան մեր միտքն է թույլ: Իսկ որքան հզոր է, այնքան աննշան կթվան նաև խնդիրները: Այդ իսկ պատճառով կենտրոնացե´ք: Կետրոնացումը հաջողության կարևորագույն գրավականներից է: Իրականում մեր ողջ կյանքը կենտրոցման վարժություն է: Հոգին անմահ է: Մի կյանքից մյուսին անցնելիս միտքը զարգանում է և բացահայտում է իրեն: Ուսումնառության երկար ճանապարհ է: Միայն նրանք, ովքեր հասել են կենտրոնացման բարձր մակարդակի, կարող են իրականացնել իրենց նպատակները: Իհարկե, նրանցից ոչ բոլորն են նպատակասլացորեն վարժություններ կատարել, սակայն երկրի վրա իրենց նախորդ կյանքերի ընթացքում այդ մարդիկ հասել են կենտրոնացման անհրաժեշտ մակարդակին, և այդ պատճառով էլ նրանք ավելի հեշտ են հասնում իրենց նպատակներին, քան մնացած մարդիկ: Երբ Դուք հասնեք կենտրոնացման անհրաժեշտ մակարդակին, դուք կհայտնվեք մի աշխարհում, որտեղ երազանքն ու իրականությունը միանգամայն համընկնում են: Միլիոնատերն ու երիտասարդը շարժվեցին դեպի տուն: Երկնքում հանկարծ ամպեր կուտակվեցին` չնայած մինչ այդ արևը շողում էր: Հեղեղ էր սպասվում: Տանն այնքան մութ էր, որ ստիպված էին միացնել լույսը: Ծերունին միացրեց մոմակալի վրայի յոթ մոմերը, որը հիացրեց երիտասարդին, քանի որ սենյակը ռոմանտիկ տեսք ստացավ: Տանտերը մոտեցավ լուսամուտին: Նա մի կողմ քաշեց վարագույրը, նայեց երկնքին, ապա ասաց.
-Միշտ հիշե´ք, որ որոշակի բարձրության վրա ամպեր չեն լինում: Եթե ձեր կյանքում ապմերը փակում են արևը, նշանակում է Ձեր հոգին բավականին չի բարձրացել: Գրեթե բոլորը միևնույն սխալն են թույլ տալիս` նրանք պայքարում են խնդիրների դեմ: Դա նման է փորձին՝ ցրելու ամպերը: Միգուցե նրանք կարողանան, սակայն ժամանակավորապես, քանզի ամպերը նորից կփակեն արևը: Դուք մեկընդմիշտ պետք է բարձրանաք ամպերից վեր: Նայե´ք վարդի սրտի մեջ ավելի ու ավելի երկար, և Դուք կկարողանաք բարձունքների հասնել, որտեղ արևը փայլում է կապույտ երկնքում, որտեղ ամպեր չկան: Ժամանակ մի´ կորցրեք ամպերը ցրելու համար, դրանք նորից կվերադառնան:.. Երևի Դուք դեռևս ամեն ինչ չեք հասկացել,-ավարտեց նա,-սակայն ընդունե´ք իմ խոսքերը և հավատացե´ք նրանց: Ծերունի միլիոնատերն ու երիտասարդը նստեցին ընթրիքի սեղանի շուրջ: Ներս մտավ ծառան և սեղանին դրեց հացն ու գինին:
-Ինձ մոտ հենց նոր հարց առաջացավ,-ասաց երիտասարդը: Իրականում այդ հարցը ողջ երեկոյի ընթացքում պտտվում էր նրա գլխում,-Ես հավատում եմ, որ Ձեր խոսքերը ճշմարիտ են: Ես հավատացի, որ Ձեր գաղտնի բանաձևերի օգնությամբ ես կկարողանամ միլիոնատեր դառնալ և հասնել ներքին խաղաղության: Սակայն խնդիրը նրանում է, որ ես պատկերացում անգամ չունեմ, թե որ ոլորտում եմ ցանկանում աշխատել:
Միլիոնատերը ծիծաղեց: Չգիտես` ինչու նրան զվարճացրեց երիտասարդի այդ լուրջ հարցը:
-Վստահե´ք կյանքին, վստահե´ք Ձեր մտքի ուժին,-ասաց նա,-Մի´ անհանգստացեք: Սկզբում նպատա´կ դրեք, ապա խնդրեք Ձեր ենթագիտակցությանը ձեզ ուղղություն ցույց տալ: Տվե´ք հարցը և սպասե´ք պատասխանին: Պատասխանն իրեն երկար սպասել չի տա: Երիտասարդը հիասթափվեց այդ պատասխանից: Նա ավելի կոնկրետ պատասխան էր ակնկալում:
Միլիոնատերը, ասես կարդալով աշակերտի մտքերը, շարժեց գլուխը և արագորեն ավելացրեց.
-Առաջին հերթին պետք է գտնեք Ձեր սրտին մոտ աշխատանք: Ձեր սիրելի մասնագիտության բաղադրիչները Դուք արդեն ունեք Ձեր մեջ: Դուք դեռևս դա չեք գիտակցում, որովհետև Դուք Ձեր իսկական բնույթի հետ դեռևս մեկ ալիքի վրա չեք: Համառորեն աշխատեք կենտրոնացման վրա, ապա կգա գիտակցումը, նաև պատասխանը: Դուք կհասկանաք, որ շատերն իրենց ողջ կյանքի ընթացքում ինչ-որ բան են փնտրում, սակայն այդպես էլ չեն գտնում, ոչինչ չեն գտնում և գալիս են այն եզրակացության,որ կյանքն անիմաստ է: Դուք կհականաք երկրի վրա Ձեր կյանքի իմաստը, Դուք դա կհասկանաք ոչ միայն ուղեղով, այլ նաև սրտով: Կենտրոնացե´ք վարդի սրտի վրա և կհասկանաք, թե ինչն է կարևորը Ձեր կյանքում: Ժամանակի ընթացքում Դուք կհասկանաք:
Ծերունին լռեց և փոքրիկ կում արեց: Նա գինի չէր խմում , այլ համտեսում էր այն` փակելով աչքերը, ասես կրոական երանության մեջ:
-Սակայն որտեղի՞ց ես գումար գտնեմ, որպեսզի իմ գործը սկսեմ,-հարցրեց երիտասրադը,-ես մի կոպեկ անգամ չունեմ:
-Ձեզ ինչքա՞ն է հարկավոր:
-Չգիտեմ: Նվազագույնը տասը հազար, անքան, որքան Ձեզ:
-Դուք կկարողանաք գտնել այդ գումարը, միայն փնտրեք: Ի՞նչ տարբերակներ ունեք ըստ ձեզ:
-Անկեղծ ասած, չունեմ: Ոչ մի բանկ ինձ վարկ չի տա: Ամսվա վերջում իմ աշխատավարձից ոչինչ չի մնա: Ես ոչինչ չունեմ, մույնիսկ մեքենա…
-Դուք արդեն փորձե՞լ եք վարկ ստանալ:
-Ո´չ, սակայն ես վստահ եմ…
-Դուք չպետք է այդ սխալը կրկնեք: Երբեք պետք չի առանց պայքարի ձեռքերը վայր դնել: Դա երբեք ոչինչ չանելու և փոքր հաջողության անգամ չհասնելու լավագույն միջոցն է: Մեկ այլ որոգայթի մեջ էլ չընկնեք` հենց սկզբից մտածելով, որ ոչինչ չի ստացվի: Այդպես վարվելը նշանակում է պարտվել հենց սկզբից: Հավաքե´ք Ձեր մտքերը և խաղաղությամբ գործեք, ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ եղե´ք:
— Ես կցանկանայի, սակայն իմ խնդիրն այդպես էլ լուծված չէ: Ճիշտ է, ես միշտ էլ կարող եմ փորձել:
-Դուք պետք է սկսեք այն հստակ մտքով, որ որոշում գոյություն ունի ,Ձեր խնդրի կատարյալ լուծում: Մտքի ուժն ու Ձեր նպատակի ուժը կգտնեն այդ լուծումը և դա կանեն այն ճանապարհով, որ Դուք չէիք սպասում: Անվարար հավատացեք հաջողությանը և այն կգա: Կասկածի փոքրագույն հնարավորություն անգամ չտա´ք, հեռու´ վանեք այն ամբողջ ուժով: Կասկածը չարի թագավորության անբաժանելի մասն է կազմում, իսկ լավատեսությունը պատկանում է լույսի և կյանքի թագավորությանը: Այս երկու ուժերը գտնվում են մշտական պայքարի մեջ: Դուք պետք է պայքարեք կասկածի դեմ: Կասկածը նույն միտքն է և ինչպես բոլոր մտքերը, այն ևս ձգտում է նյութականացվել: Եթե Դուք միանգամայն վստահ եք, որ վարկ կստանաք, Դուք այն կստանաք: Դուք վստա՞հ եք:
-Այո´: Դուք համոզեցիք ինձ:
— Ձեր ներկայիս իրավիճակում Դուք ի՞նչ քայլեր կանեիք վարկ ստանալու համար:
-Չգիտեմ:
-Եթե Դուք մի քիչ ժամանակ ունենայիք, ասենք մեկ ժամ, ի՞նչ քայլեր կանեիք տասը հազար ֆունտի կապիտալ ձեռք բերելու համար, որպեսզի սկսեիք Ձեր սեփական գործը:
-Պատկերացում չունեմ…
Ձեր առջև կանգնած է մի միլիոնատեր, որ հենց նոր վստահեցնում և ոգևորում էր Ձեզ, բացում էր հաջողության գաղտնիքները, և Դուք դեռևս չգիտե՞ք` ինչ անեք: Ոչ մի միտք չի ծագու՞մ Ձեր գլխում:
Եվ այդ պահին երիտասարդը հասկացավ, թե ինչ է ակնարկում ծերունին: Նրանից պահանջվում է միայն խնդրել միլիոնատիրոջից: Վարանելով` երիտասարդը համարձակվեց.
-Դուք չէիք կարո՞ղ ինձ պարտքով տասը հազար ֆունտ տալ:
-Դե, հեշտ էր չէ՞: Պետք է պարզապես խնդրել, իսկ մարդիկ չեն համարձակվում խնդրել: Ձեզ պետք է համարձակություն հավաքել և խնդրել:
Ծերունին գրպանից հանեց տասը հազար ֆունտ` ծերունու գրպանի փողը` նրա համար աննշան գումար և հսկայական երիտասարդի համար: Ծերունի միլիոնատերը, որն առանձին էր ապրում արտաքին աշխարհից, այդպես էլ կարիք չունեցավ այն ծախսել: Նա փողի կապոցի վրա մի հայացք նետեց և տվեց երիտասարդին: Վերջինս վերցրեց փողը` դողալով զգացմունքներից: Կյանքում երբեք նա իր ձեռքում այդքան գումար չէր պահել:
-Դուք, հավանաբար, կարծում եք, որ փողերը Ձեզ հեշտությամբ տրվեց,-ասաց ծերունին,-Բայց հավատացե´ք, որ հետագայում էլ փողերը Ձեզ մեծ դժվարությամբ չեն տրվի: Ցավոք, մարդիկ սովորաբար այդ սխալն են թույլ տալիս: Փողի համար, ըստ նրանց, պետք է շատ աշխատաել: Իսկ իրականում ջանքն անհրաժեշտ է այնքանով, որքանով այն ուժեղացնում է Ձեր մտքի ուժը` ստիպելով Ձեզ շատ մտածել: Երբ Դուք շատ փող աշխատեք, իսկ,եթե Դուք օգտագործեք իմ մեթոդները, Դուք շուտով կհարստանաք, Դուք կհասկանաք, որ կարևորը վերաբերմունքն է, Ձեր մտային գաղափարներն են, ցանկության ուժը և այն հստակ որոշված նպատակի իրականացմանն ուղղելու կարողությունը: Նրանք, ովքեր արհամարհում են այս ամենը, ստիպված են զբաղվել չսիրած և անտանելի գործով, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն: Հիշեք, որ արտաքին հանգամանքները միայն ու միայն Ձեր մտային վիճակի, Ձեր խորին դատողությունների արտացոլանքն են:
Ոգևորված հենց նոր ծերունուց ստացած փողով` երիտասարդը միայն կես ականջ էր լսում միլիոնատիրոջը:
-Այսպիսով, հիշե´ք, երիտասա´րդ,թե ինչ անել, երբ Ձեզ փող է պետք. Եթե Դուք վստահ լինեք, որ Դուք կգնտեք այն հեշտ և հանգիստ, այդպես էլ կլինի: Իսկ եթե ձեր ուղեղում մի փոքր անգամ կասկած լինի, հիշե´ք այս տասը հազարը, որ ձեր ձեռքում է: Պետք է միայն խնդրել: Եթե դուք վստահ լինեք, որ կստանաք այն, ինչ խնդրում եք, Դուք այն կստանաք: Հիշեք, որ մեր խորը գաղափարները միշտ էլ կյանքի են կոչվում:
-Իսկ եթե ես կասկածե՞մ:
-Կասկածից ազատվելու լավագույն մեթոդը ներշնչանքն է. Ընդունել հակառակ միտքը և կրկնել այն: Վերածե´ք Ձեր բառերը թագավորական հրահանգների: Երբ Ձեր միտքը անհրաժեշտ ուժը Ձեռք բերի, Ձեր գաղափարները հրամաններ կդառնան, և այդժամ բառերն ու իրականությունը կհամաձուլվեն: Ձեր հրամանների կատարման ժամկետը ավելի ու ավելի կկարճանա, և վերջապես նրանք կսկսեն իրականանալ անմիջապես: Այդ պահին Դուք ամբողջությամբ կկառավարեք ինքներդ Ձեզ: Դուք պետք է դառնաք ձեր գիտակցության տիրակալը նաև նրա համար, որպեսզի կարողանաք հրաժարվել այնպիսի մտքերից, որոնք վնաս են պատճառում ուրիշներին: Սովորե´ք դրական մտածել մյուսների բարօրության համար, և այդժամ Ձեր խոսքերի ուժը երբեք Ձեր դեմ չի բարձրանա:
Միլիոնատերը կրկին կարճատաև դադար տվեց:
-Այս փողերը…-շարունակեց նա` ցույց տալով փողի կապոցը,-պարտք չէ…Նա լռեց` փնտրելով համապատասխան բառերը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի:
-Դրանք պարտք չեն…Իմ նվերն է Ձեզ,-ասաց միլիոնատերը,-Կարծես օղակը փակվում է. Մի ժամանակ իմ ուսուցիչն էր դրանք ինձ տվել, որպեսզի ես իմ գործը սկսեի: Եվ դուք էլ դրանք այլ բանի համար չեք օգտագործի: Չկրկնե´ք աստվածաշնչյան առակի հերոսի սխալը, որը փողը թաղեց հողի մեջ` այն իր համար աշխատացնելու փոխարեն: Նրանք, ովքեր այդպես են վարվում, էլ ավելի վատ սխալ են թույլ տալիս. Նրանք թույլ են տալիս վախին կառավարել իրենց: Վախը կասկածի եղբայրն է` ձեր վատագույն թշնամին: Դուք ստիպված եք հաղթահարել այն: Քաջ և անվեհեր գտնվեք: Նա, ով թաղում է փողերը` անկախ նրանից, թե ինչ պատճառով, արժանի չէ այդ փողերին: Նա արժանի չէ դրանց, և դժվար`կյանքում էլի ինչ-որ բան ստանա, որոնհետև խախտում է կյանքի կարևորագույն օրենքներից մեկը` վայելքի գաղտնիքը: Փողերը պետք է ազատ լինեն, որպեսզի կրկնապատկվեն:
Երիտասարդը վայելում էր առատաձեռն միլիոնատիրոջ խոսքերը ոչ պակաս, քան ստացած պարգևը:
-Ամեն դեքում, այն իրենով պարտք է, քանզի մեկ օր էլ Դուք այն տալու եք ուրիշին: Տարիներ անց Դուք էլ մի երիտասարդի կհանդիպեք, որը նույն իրավիճակում կլինի, ինչ Դուք այժմ: Դւք կտաք նրան այն փողը, որը ես եմ Ձեզ հիմա տալիս, Դուք կճանաչեք նրան վարդի բույրով: Այդ ժամանակ Ձեզ համար այդ փողերը կլինեն պարզապես գրապանի փողեր, ոչ ավելին: Դուք պետք է այնպես անեք, ինչպես ես եմ ձեզ ասում, տալ նրան նույնքան գումար, որքան ես Ձեզ տվեցի, որպեսզի նա էլ կարողանա սկսել իր գործը:
Հյուրը գլուխը շարժեց`որպես համաձայնության նշան:
-Այդ փողերը ստանալով` երիտասարդը պետք է հանդիսավոր երդվի, որ մի օր էլ նա կփոխանցնի Ձեզնից լսած գաղտնիքները,որոնք Դուք իմացաք ինձանից: Այս շղթան չպետք է կտրվի, այլապես հաջողությունը Ձեզ կլքի: Ես գիտեմ, որ Դուք ազնիվ մարդ եք, այդ պատճառով էլ ես Ձեզ եմ հանձնում այս անգին պարգևը` առանց մի վայրկյան վարանելու:
Երիտասարդը խորին շնորհակալություն հայտնեց միլիոնատիրոջից:
-Դուք պետք է ևս մի կարևոր բան իմանաք…Հենց այդ պահին ամպրոպ սկսվեց: Միլիոնատերը լռեց` առանց խոսքն ավարտելու, նրա դեմքը մռայլվեց:
-Բոլոր նշանները համընկնում են,-փնթփնթաց նա,- նա նորից շրջվեց դեպի հյուրը,-Դուք պետք է ևս մեկ շատ կարևոր բան իմանաք. Այս վեհագույն գաղտնիքը, որ դուք իմացաք ինձանից, օգնում է հասնել ցանկացած նպատակի: Ես հսկայական կարողության տեր եմ դարձել ոչ թե նրա համար, որ ինձ փողերն են հետաքրքիր: Իրականում սա պարզապես միջոց է անհավատներին մտքի ուժն ապացուցելու: Ծերունին կրկին լռեց, սակայն երիտասարդն ի վիճակի չէր մի հարց անգամ տալ:
-Մարդու մեծագույն սեփականությունն ազատությունն է,-շարունակեց միլիոնատերը,-Հարստությունը ազատություն է բերում: Հասնելով դրան` Դուք կտեսնեք, թե որքան պատրանքներ են անհայտանում: Դատարկ ձեռքով գնալն է նշանակում հասնել ազատության: Նրանք, ովքեր արտաքնապես են դատում, իմ մեջ տեսնում էին միայն հաջողակ գործարարի, իսկ ես պարզապես հասարակ այգեպան էի:
Այդ պահին երիտասարդը համարձակվեց հարցնել.
-Ինչու՞ եք այդ ամենն ինձ ասում: Ինչու՞ ինձ գումար տվեցիք: Չէ՞ որ դուք ինձ պարտական չեք: Իմ փոխարեն կարող էր ցանկացած այլ մարդ գալ:
-Բայց հենց Դուք եկաք, այլ ոչ թե ուրիշը: Ձեր ցանկությունն է Ձեզ այստեղ բերել: Այդպես է լինում կյանքի բոլոր բնագավառներում: Չէ՞ որ ասում են, որ երբ աշակերտը պատրաստ է, հայտնվում է ուսուցիչը: Բացի այդ, ես այնքան շատ եմ ստացել, որ տալն ինձ համար բնական է:
-Միգուցե,-ասաց երիտասարդը`չցանականալով հետ կանգնել,-բայց ամեն դեպքում ինչու՞ ես և ոչ ուրիշը:
Վայրկյանական Միլիոնատերը ժպտաց:
-Իսկ Դուք համառ եք: Ես էլ եմ այդպիսին.. Առաջին անգամ խիստ հայացքը հեռացավ նրա դեմքից, և նա նայեց երիտասարդին ջերմ հայրական հայացքով:-Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ իրական պատճառը, ես կասեմ: Չգիտեմ` կկարողանաք արդյոք ընդունել իմ բառերն այժմ:Միգուցե հետո…Մարդկային հոգին անմահ է: Այն ճանապարհորդում է մի կյանքից մյուսը ոչ թե միայնակ, այլ այլ հոգիների ուղեկցությամբ, որոնք օգնում են նրան անելու կանխատեսվածը: Իմ երկարատև կյանքի ընթացքում ես շատ մարդկանց եմ տեսել, սակայն ոչ մի հանդիպում պատահական չէ: Այդ մարդկանց մեծ մասին մենք առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք: Նախորդ կյանքում դուք իմ հայրն եք եղել: Արդյո՞ք արդար չէ, որ այս կյանքում դուք դարձել եք իմ հոգևոր որդին:
Զգացմունքները լցրել էին երիտասարդին` չնայած նա վստահ չէր, որ ամեն ինչ հասկացավ: Միլիոնատերը մոտեցավ նրան: Երբեք նա այսքան վեհ տեսք չէր ունեցել: Բարձրահասակ և կայուն` նա քայլում էր արքայական քայլվածքով: Կարծես տարիները նրա վրա ոչ մի հետք չէին թողել: Նա աջ ձեռքի ցուցամատով նուրբ դիպչեց երիտասարդի ճակատի և ասաց.
-Բացահայտե´ք ձեզ համար` ով եք դուք իրականում: Ճշմարտությունը ազատություն կտա Ձեզ:
Նա այլևս ոչ մի խոսք չասաց: Ամպրոպն անցավ այնքան արագ, որքամնբարձրացել էր, երկնքում փայլեց արևը: Ծերունին վերցրեց մոմակալը և լուռ դուրս գնաց: Երիտասարդը նստած էր` ծերունու տվաց գումարը ձեռքին` անզոր որևէ խոսք ասելու: Նա իրեն միայնակ էր զգում:
15-րդ մաս.

Երիտասարդը ստիպված չեղավ երկար նստել միայնության մեջ: Հանկարծ հայտնվեց ծառան` ծրարը ձեռքին: Նա մեկնեց ծրարը երիտասարդին հետևյալ խոսքերով.
-Տերը հրամայել է սա Ձեզ փոխանցել: Նա պնդում էր, որպեսզի Դուք կարդայիք այն միայնակ Ձեր սենյակում: Դուք կարող եք ևս մեկ օր այստեղ մնալ, ապա Դուք պետք է գնաք: Այսպիսին է Տիրոջ կամքը: Հետաքրքրությունից այրվելով` երիտասարդը շնորհակալություն մաղթեց ծառային և գնաց իր սենյակ: Այս անգամ, վախենալով հերթական փորձությունից, նա կիսաբաց թողեց դուռը: Նստելով մահճակալի ծայրին` նա անհամբերությամմբ պատռեց ծրարը և հանեց սև թանաքով գեղեցիկ ձեռագրով գրված նամակը: Նամակից թեթևորեն վարդի բույր էր գալիս:
«Այստեղ շարադրված են իմ վերջին խնդրանքները ձեզ,-ասված էր նամակում,-Ես Ձեզ եմ կտակում ողջ իմ գրադարանը: Այդ գրքերը ձեզ համար շատ օգտակար կլինեն: Շատերը սխալ են վերաբերում գրքերին: Նրանք վստահ են, որ գրքերի պարունակությունը ոչ մի արժեք չունի, և ապրում են այնպես, ասես իրենք են նորից հայտնագործում աշխարհը: Չզինվելով գրքերում ներառված գիտելիքներով` նրանք կրկնում են այն սխալները, որանք թույլ են տրվել նախորդ սերունդների կողմից` դրա հետ մեկտեղ անիմաստ ծախսելով շատ ժամանակ և փող:Մյուսները գնում են միանգամայն հակառակ ծայրահեղության. նանք կուրորեն հավատում են այն ամենին, ինչ գրված է գրքերում: Նրանք կարծում են, որ իրենք այլևս մտածելու կարիք չունեն, քանզի գրքերի հեղինակներն արդեն ամեն ինչ մտածել են իրենց փոխարեն: Հեղինակները` գլխավորապես արժանավոր մարդիկ, շատ բան են տեսել իրենց կյանքի երկարատև ճանապարհորդության ընթացքում: Ցանկացած գիրք ինչ-որ ճանապարհորդության վերաբերյալ պատմվածք է: Սակայն Դուք գնում եք Ձեր ճանապարհով, ոչ թե կրկնում եք ուրիշինը: Գրքերից վերցրե´ք միայն այն, ինչ փորձարկվել է ժամանակով: Եվ վերջապես ցանկանում ես ասել Ձեզ հետևյալը: Օգտագործե´ք ձեր վեհագույն պարգևը` Ձեր գլուխը: Խորհելու համար ոչ մի առավել լավ գործիք չեն հայտնաբերել: Ցավոք, մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն ինքնուրույն մտածելուց: Այդպիսին է մարդու բնություւնը. ավելի հեշտ ուղի փնտրել, ավելի ճիշտ այն, ինչն ավելի հեշտ է թվում: Բնությունն ու բնազդը գլուխ են բարձրացնում մարդու վրա: Սակայն Ձեր միտքը պետք է հաղթող դուրս գա: Մեր հանդիպման սկզբից ես ձգտել եմ Ձեզ փոխանցել իմաստության մարգարիտները, որոնք հավաքվել են երկարատև կյանքիս ընթացքում: Այս ծրարում Դուք ևս մեկ հաղորդագրություն կգտնեք: Նրանում իմ հոգևոր ժառանգությունն է: Ձգտեք փոխանցել այն որքան հնարավոր է շատ մարդկանց, և ես կհամարեմ,որ անիմաստ չեմ ապրել կյանքս: Կպատմեք մեր հանդիպման, իմ գաղնիքների մասին, բայց միևնույն ժամանակ պետք այն ինքներդ Ձեր վրա զգաք: Արժեք ունի միայն այն մեթոդը, որը մանրամասնորեն ստուգվել և փորձարկվել է: Վեց տարի անց դուք միլիոնատեր եք դառնալու: Դրանից հետո կարող եք ազատորեն անել ամեն անհրաժեշտը, որպեսզի փոխանցեք մարդկանց ոխղ իմ հոգևոր ժառանգությունը և պատմեք մեր հանդիպման մասին: Իսկ այժմ ես ստիպված եմ լքել Ձեզ: Իմ վարդերն ինձ չափազանց երկար են սպասել»: Շնչահեղձ լինելով հավաքված զգացմունքներից` երիտասարդը նայեց ծրարի ներսը: Ներսում ևս մեկ ծրար կար` կնքված կարմիր վարդի տեսքով կնիքով: Երիտասարդը խնամքով պոկեց կնիքը և բացեց ծրարը: Ծերունի միլիոնատիրոջ հոգևոր ժառանգությունն իրենից ներկայացնում էր մի քանի էջից բաղկացած մի հաղորդագրություն` գրված մեծ և վեհ տառերով: Թվում էր` այդ տառերը շնչում են և կցված են սիրով: Հյուրը խորասուզվեց ընթերցանության մեջ և չզգաց, թե ինչպես մեկ ժամ անցավ, որը մեկ րոպեից երկար չթվաց: Ավարտելով ընթերցանությունը` երիտասարդն անմիջապես ցանկացավ գնալ ծերունի միլիոնատիրոջ մոտ և շնորհակալություն հայտնել նրան անգին պարգևի համար: Արագ քայլերով նա գնաց ճաշասենյակ, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Նա կանչեց ծառային, սակայն պատասխան չլսվեց: Հյուրը մտածեց, որ ծերունին ամպրոպից հետո վերադարձել է իր վարդերի մոտ:Նա վազեց այգի և սկսեց կանչել միլիոնատիրոջը, երբ հանկարծ նկատեց նրան` պառկած հողի վրա վարդի թփի մոտ: Մոտակայքում միակ մոմակալ կար, քանզի մնացածներն արդեն այրվել էին: Սկզբում երիտասարդը կարծեց, որ ծերունի հրաշագործը որոշել է ննջել ոչ այնքան համապատասխան վայրում: Սակայն, մոտենալով` նա հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան է պատահել: Ծերունին պառկած էր` փաթաթված միչև ոտքերը ձգվող սպիտակ խալաթով` միակ վարդը կրծքին դրած: Նրա ջինջ դեմքին ցավի և տառապանքի նշույլ անգամ չկար, այն փայլում էր գերբնական երջանկությամբ: Երտասարդը ծնկի իջավ և ականջը դրեց ծերունու կրծքին: Լռություն: Վատագույն կասկածանքները հաստատվեցին. Ծերունին մահացած էր:
-Ի՜նչ տարօրինակ մահ,-բացականչեց երիտասարդը: Ծերունի միլիոնատերը կանխազգացել էր իր հեռանալու ժամանակը հաշված վայրկյաններով: Միգուցե ինքն էր նշանակել իր մահվան պահը միայն իր իմացած գաղտնիքներից մեկի օգնությամբ: Իսկ միգուցե նա պարզապես ցանկացել էր մահանալ: Երիտասարդին վիճակված չէր երբեք իմանալու սա: Իր վերջին գաղտնիքը միլիոնատերն իր հետ տարավ: Երիտասարդը զգաց, որ իր գնալու ժամանակն է: Բայց պալատը լքելուց առաջ նա որոշեց որպես հուշ իր հետ վերցնել ծերունու ձեռքի վարդը: Խոնարհվելով մահացած մարմնի վրա` նա դիպչեց վարդին և հանկարծակի հետ քաշեց ձեռքը: Նա հասկացավ, որ այդպիսով կվիրավորեր միլիոնատիրոջ հիշատակը: Բարձրանալով` նա տեսավ, որ մոմակալի վրա դեռևս այրվում էր վերջին վարդը: Նրա աչքերն արցունքով լցվեցին: Նա ծերունու հետ շատ ժամանակ չէր անցկացրել, սակայն հասցրել էր կապվել նրան, ասես հոր հետ: Նայելով մոմի կրակին` երիտասարդը երդվեց երբեք չդավաճանել ծերունի միլիոնատիրոջը: Նա կհետեևի նրա խոսքերին, իսկ հետո ինքն էլ կսովորեցնի ուրիշներին: Նա իր ողջ ուժը կներդնի իր խոստումը կատարելու համար: Այն պահին, երբ հնչում էին խոստման վերջին բառերը, մոմը հանգչեց:
Երիտասարդը վերադարցավ այն ճանապարհով, որով եկել էր` ամուր կրծքին սեղմելով միլիոնատիրոջ ժառանգությամբ ծրարը:
Հաջորդ օրը նրա բնակարան բերեցին միլիոնատիրոջ գրադարանը: Այն զբաղեցրեց ողջ տունը, և երիտասարդը պետք է որոշեր` կա´մ հրաժարվել գրքերի մի մասից, կա´մ էլ նոր բնակարան փնտրել: Նա որոշեց տեղափոխվե,լ և դա արեց թեթև սրտով: Արդյո՞ք սա լավ նշան չէ, որ առջևում նրան այլ կյանք է սպասվում:

 
Վերջաբան

Ինչպես և կանխագուշակում էր ծերունի միլիոնատերը, վեց տարի չանցած երիտասարդն աշխատեց իր առաջին միլիոնը: Նա պահեց իր երդումը: Մեկ ամիս էլ պահանջվեց, որպեսզի նա գրի Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ իր հանդիպման, նրա գաղտնիքների և փիլիսոփայության վերաբերյալ:

Ձեզ ներկայացրինք գրքի վերջին 2 գլուխները, հուսանք, գիրքը մեծ տպավորություն թողեց Ձեզ վրա: Գրքի վերաբերյալ տպավորություններով կկիսվենք հաջորդ հոդվածում:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 12,13)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 12-րդ և 13-րդ գլուխները: (10-րդ և 11-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :

12-րդ մաս.

Իսկ այժմ,- ասաց Վայրկյանական Միլիոնատերն իր աշակերտին,- ես Ձեզ մեկ այլ բանաձև կտամ, այս անգամ համաշխարհային: Նա մեկ անգամ չէ, որ կօգնի Ձեզ, հույս կտա և անծայր օգուտ կբերի Ձեզ Ձեր ողջ կյանքի ընթացքում: Այն կտրուկ կփոխի Ձեզ, և Դուք կկարողանաք հասնել իրական հարստության: Ես նկատի ունեմ ոչ միայն նյութական արժեքները, այլ շատ ավելի մեծ բան: Խոսքը կյանքի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Թու´յլ տվեք Ձեզ մի խորհուրդ տալ: Իմ մեթոդի օգնությամբ Դուք կկարողանաք հասնել Ձեր ֆինանսական նպատանկներին և նույնիսկ գերազանցել դրանք, սակայն հարստության որոնման ճանապարհին երբե´ք չմոռանաք` եթե կորցնեք երջանկությունը Դուք կկորցնեք ամեն ինչ: Փողի հետևից վազքը շատ արագ կարող է վերածվել կիրքի, որը թույլ չի տա Ձեզ վայելել կյանքը: Հայտնի ասացվածքն ասում է. «Ի՞նչ օգուտ ունի մարդը, եթե գրավելով ողջ աշխարհը կորցնի իր հոգին»: Հավանաբար այժմ ժպտացին նրանք, ովքեր այս խոսքերը համարում են զուտ կրոնական կամ մետաֆիզիկական, բայց ես վստահ եմ. Փողը հիասքանչ ծառա է, սակայն` դաժան տիրակալ:
-Արդյո՞ք դա չի նշանակում, որ փողն ու երջանկությունը չեն կարող միասին գոյատևել:
-Ոչ մի նման բան, սակայն միշտ զգոն պետք է լինել, որպեսզի փողերը չտիրանան Ձեր գիտակցությանը: Ջոն Դ. Ռոկֆելերն աշխարհի ամենահարուստ մարդն էր, սակայն հսկայական հարստությունն ասես կոտրել էր նրան իր ծանրությամբ: Հիսուն տարեկան հասակում նա ծերունու տեսք ուներ, և, այսպես ասած, մահվան էր դատապարտված: Նա ապրում էր` մշտապես վախենալով կորցնել իր կարողությունը, սպսելով իր մտերիմ գործընկերների դավաճանությանը: Փողը նրա տիրակալն էր դարձել: Դրանք նրան ուրախություն չէին պարգևում: Կարելի է ասել, որ այս մարդն ավելի աղքատ էր, քան հասարակ օֆիսային ծառայողը, որը պատրաստ էր բավականություն ստանալ հասարակ ընթրիքից:
— Սկզբում Դուք ինձ ոգևորեցիք Ձեր հարստությամբ, իսկ այժմ վաղեցնո՞ւմ եք, ասաց երիտասարդը:
-Ես չեմ պատրաստվում վախեցնել ձեզ,-նկատեց միլիոնատերը,- Ես պատրաստվում եմ Ձեզ տալ այն բանաձևը, որի օգնությամբ Դուք չեք ընկնի ծուղակը, որտեղ ընկնում են հարստության որսորդնեի մեծ մասը: Երբ մարդ աղքատ է, առանց ձեռքերը վայր դնելու աշխատում է, որպեսզի դուրս գա աղքատությունից: Երբ նա սկսում է աշխատել իր առաջին գումարները, նրա մեջ արթնանում են նրա մեջ գոյություն ունեցող հուզումները, և նա ավելի ու ավելի է հարստության ջգտում: Վերջապես, երբ նա սկսի մեծ գումարներ աշխատել, նրա մեջ վախ կառաջանա `կորցնելու դրանք: Իմ բանաձևը շատ պարզ է: Այն բժիշկ Էմիլ Կուէի կողմից մշակված բանաձևի տարբերակներից է. «Ամեն օր, միշտ և ամեն ինչում իմ գործերն ավելի ու ավելի լավ են ընթանում»: Կրկնե´ք այս արտահայտությունը բարձրաձայն առավտոյան և երեկոյան հիսունական անգամ, իսկ օրվա ընթացքում որքան կարողանաք: Որքան հաճախ կրկնեք, այնքան մեծ կլինի նրա ազդեցությունը Ձեզ վրա: Ծերունի իմաստունը լռեց: Նրա հայացքի առջև ընթացավ նրա ողջ երկարատև կյանքը` երջանիկ և լեցուն: Երիտասարդը հասկացավ, որ մինչ այս ծերունին նա երբեք իր կյանքում չէր տեսել առավել երջանիկ մարդ:
-Բոլորն են ցանկանում երջանիկ լինել,-շարունակեց միլիոնատերը,-սակայն նրանք չգիտեն `ինչ են փնտրում, այդ իսկ պատճառով մահանում են` չգտելով ոչինչ: Իսկ եթե հանկարծ գտնեն էլ, ապա չեն իմանա, քանզի չգիտեին` ինչ էին փնտրում: Այդ մարդիկ նման էին հարստության մասին երազողներին, որոնց մասին մենք երեկ զրուցեցինք. նրանք ցանկանում են հարստանալ, սակայն հարցրու´ նրանցից մեկին, թե որքան են ցանկանում վաստակել մի տարվա մեջ, և նրանք չեն կարողանա պատասխանել այդ հացին: Նա, ով չգիտի, թե ուր է գնում, նա ոչ մի տեղ էլ չի հասնում:
Երիտասարդը հասկացավ, թե ինչ էր ուզում ասել ծերունի միլիոնատերը: Ամեն ինչ զարմանալի հասարակ էր թվում: Հետաքրքիր է, որ նա մինչ այդ չէր մտացել դրա մասին: Դա հավանաբար այն պատճառով, որ նա հնարավորություն չէր ունեցել մի պահ կանգ առնել և մտածել: Երբեք մտածելու ժամանակ չուներ. Դա էր խնդիրը: Եվ այդ ժամանակ նա ինքն իրեն խոսք տվեց, որ ավելի շատ ժամանակ կհատկացնի մտածելուն, որպեսզի ավելի քիչ սխալներ թույլ տա:
-Կարելի երջանկության միլիոնավոր բացահայտիչներ գտնել,-շարունակեց միլիոնատերը,- Մեզանից յուրաքանչյուրի մոտ, ովքեր խորհել են այդ հարցի շուրջ, գոյություն ունի իր սահմանումը: Բայց ես ցանկանում եմ ոչ թե բացահայտել Ձեզ, այլ տալ այն բանալին, որի հետևում է երջանկությունը: Այդ բանալին կարող է օգտագործել յուրաքնչյուրը.այն բոլորի համար է: Ձեր կյանքի ցանկացած պահին Դուք այդ բանալի օգնությամբ, առանց փոքր ինչ կասկածի, կիմանաք` արդյոք Դուք երջանիկ եք, առաջին հերթին` արդյոք Դուք զբաղվում եք նրանով, ինչ սիրում եք, ինչը ձեզ երջանկություն է պարգևում: Պետք է նախազգուշացնեմ, որ այն, ինչ կասեմ, կարող է սկզբում ամաչեցնել Ձեզ, նույնիսկ տհաճ կթվա: Այսպես, հարցրե´ք ինքներդ ձեզ.«Եթե այս օրվա վերջում ես մահանամ, կարող եմ արդյոք մահվան պահին ինքս ինձ ասել, որ արել եմ ամեն ծրագրավորված գործ»: Երիտասարդը զարմացած բարձրացրեց հոնքերը:
-Չեմ հասկանում,-ասաց նա:
-Եթե Դուք ամեն ինչ անեք այնպես, ինչպես նախատեսում է Ձեր ներքին ԵՍ-ը մեկ օրվա մեջ , Դուք զգում եք, որ կարող եք հեռանալ այս աշխարհից ծրագրավորածն իրակացնելու պարտքը կատարած: Բայց նկատենք, որ եթե Դուք ցանկանում եք լիարժեք կատարել Ձեր աշխատանքը, դուք պետք է սիրեք այդ աշխատանքը: Եթե մարդ զբաղվում է այն գործով, որը նրան ուրախություն չի պարգևում, նա չի կարող երջանիկ լինել: Նա օրեր շարունակ կմտածի երազած աշխատանքի մասին, սակայն անխուսափելիորեն իրեն երջանիկ չի զգա, քանզի երազանքները դատարկ երազաքներ էլ կմնան: Իսկ եթե մարդը երջանիկ չէ, նա չի կարող մահը դիմավորել ցանկացած պահ:
-Ես սկսել եմ ապրել, իսկ Դուք խոսում եք մահվան մասին այնպես, ասես այն երկու քայլի վրա է,-ասաց երիտասարդը տագնապով:
-Անկեղծորեն պետք է նկատեմ, որ իմ փիլիսոփայությունն առաջին հայացքից կարող է մահվան փիլիսոփայություն թվալ, սակայն այն հարյուր տոկոսանոց կյանքի փիլիսոփայություն է: Եթե մարդ զբաղվում է նրանով, ինչն իրեն իրական ուրախություն չի պարգևում, եթե նա հրաժարվել է իր երազանքից, ապա նման մարդը դառնում է կենդանի մահկանացու: Իմ փիլիսոփայությունը հասկանալու համար նորից ու նորից ինքներդ ձեզ տվեք այդ հարցը և միանգամայն անկեղծությամբ պատասխանեք նրան: Եթե ստեք, Դուք ինքներդ ձեզ կստեք և կպարտվեք: Եթե իմանաք, որ վաղը կմահանաք, կփոխեիք արդյոք Ձեր այսօրվա ծրագրերը: Միգուցե մնացած ժամանակը զբաղվեք մեկ այլ բանով, ինչով մինչ այս չէիք զբաղվել:
-Հստակ չգիտեմ, Պարո´ն:
-Հավանաբար Դուք կսկսեիք պատրաստվել.կտակ կգրեիք, եթե մինչ այս չեք գրել, հրաժեշտ կտայիք Ձեր հարազատներին և բարեկամներին: Բայց բոլոր այս երկրային զբաղմունքները Ձեզանից մեկ ժամ էլ չէին խլի: Ի՞նչ կանեիք մնացած 23 ժամը: Այս հարցը տվեք բոլորին, ում ճանաչում եք: Պատասխաններն, առանց, բացառության կարելի է բաժանել երկու կատեգորիայի. դժբախտ մարդիկ, որոնց կյանքն իրենց ուրախություն չի պատճառում, կասեն, որ միանգամայն այլ գործով կզբաղվեին: Անկասկած, նրանք ճշմարտությունը կասեն: : Կասե՞ք` ինչու շարունակել զբաղվել չսիրած,ատելի գործով, եթե ապրելու համար մնացել է 23 ժամ: Իսկ մնացածները, որոնք, ցավոք, բացառություն են կազմում, կպատասխանեն, որ կզբաղվեն նրանով, ինչով ամեն օր: Նրանց աշխատանքը նրանք կիրքն է, ինչու՞ հրաժարվեն նրանից: Պարզ չէ, որ նրանք մինչև վերջին վայրկյանը կզբաղվեն սիրելի գործով: Այդպիսին էր խոշոր կոմպոզիտոր Բախը: Վահվան քրտինքը դեմքին` նա դեռևս վերջին ուղղումներն էր կատարում իր վերջին ստեղծագործության մեջ: Բայց անհրաժեշտ չէ տաղանդ լինել, որպեսզի մինչև կյանքի վերջին վայրկյանը զբաղվեք սիրելի գործով: Մեզանից յուրաքանչյուրն ինքը կարող է դառնալ իր ոլորտի տաղանդը` նույնիսկ ոչ ճանաչված: Ի՞նչ է նշանակում տաղանդ լինել: Պարզապես անել այն, ինչն ուրախություն է պարգևում: Ով այդպես է վարվում, հոյակապ կյանք է ապրում: Պատահականությունը երբեք չի որոշի սիրելի գործով զբաղվել` վախենալով նրանից, թե ինչ կասեն ուրիշները, վստահություն ու կայունություն է հարկավոր:
-Վստահություն նրա նկատմամբ, ինչն իրականում վերացական է,-կասկածանքով պատասխանեց հյուրը:
-Միանգամայն իրավացի եք: Ինքներդ Ձեզ հարցրեք, թե ինչ կանեիք Ձեր կյանքի վերջին ժամերին, եթե Ձեզ վիճակված է մահանալ վաղը: Կանե՞ք այն աշխատանքը, որը ոչ մի կապ չունի Ձեր ձգտումների հետ: Համաձայն կլինե՞ք այդ ժամերին ինքներդ Ձեր ստվերը լինեք, որն ամբողջությամբ կորցրել է ինքնահարգանքը նրա համար, որ ստիպում եք ինքներդ Ձեզ զբաղվել չսիրած գործով: Պատկերացրե´ք` Դուք հրավիրում եք Ձեր ընկերոջը, որպեսզի օգնի Ձեզ տանը: Դուք նրան եք հանձնու՞մ ամենակեղտոտ գործը: Իհարկե ո´չ: Իսկ ինչու՞ եք ստիպում ինքներդ Ձեզ անել նվաստացնող աշխատանք: Ինչու՞ լինենք ինքներս մեր թշնամին: Ինչու՞ չդառնանք ինքներս մեր լավագույն ընկերը: Այս խոսքերից հետո սենյակում լռություն տիրեց: Լռլով` միլիոնատերը շարունակեց.
-Իսկ ի՞նչ կանեիք Դուք, եթե վաղը մահանայիք: Ա՞յն, ինչ մինչև հիմա:
-Ո´չ,-ստիպված էր խոստովանել երիտասարդը:
-Նշանակում է, որ դուք ավելի շուտ դժբախտ եք: Ասացե´ք, խնդրեմ, չեք կարծում, ոչ դա չափազանց ինքնավստահություն է` երևակայել, որ Դուք վաղը չեք մահանա: Երիտասարդն անհանգստացավ: Ծերունին արդեն մի քանի անգամ ցույց էր տվել ապագան գուշակելու իր անբնական կարողությունը: Իսկ ի՞նչ, եթե նա կանխագուշակում է հյուրի անխուսափելի մահը` ոչ ուղղակի, սակայն միանգամայն պարզ է: Շփոթվածությունը սառել էր երիտասարդի դեմքին այնքան հստակ, որ միլիոնատիրոջը մեծ ջանք չպահանջվեց հասկանալու այդ:
-Մի´ անհանգստացեք,-ասաց նա` ուրախանալով,-Դուք վաղը չեք մեռնի: Դուք դեռ մինչև խորը ծերություն կապրեք: Սակայն թու´յլ տվեք շարունակել: Ձեզ չվախեցնելու համար եկե´ք ավելի ընդհանուր իրավիճակ քննարկենք: Եթե Դուք մահվանը նայիք Ձեր գիտակցության աչքերով, Դուք միանգամայն այլ կերպ կընկալեիք մահվան փաստը, սակայն մարդիկ, որպես կանոն, դրան չեն հասնում: Չեք կարծու՞մ, որ դա չափազանց ինքնավստահ է` մտածել, որ ողջ կյանքն արջևում է: Մահը կարող է վրա հասնել անսպասելի, սակայն մարդիկ նախընտրում են հավատալ այն պատրանքին, որ նրանք դեռևս երկար ժամանակ ունեն, այդ իսկ պատճառով հետաձգում են կարևոր որոշումները: Նրանք իրենց ասում են.«Ոչինչ, ժամանակ դեռևս կա, այս գործով հետո կզբաղվեմ»: Ապա գալիս է ծերությունը և պարզվում է նրանք ոչինչ էլ չեն հասցրել:
-Այդ և իսկ պատճառով ասում ենք.«Եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»,-նկատեց երիտասարդը:
-Ցավոք, Դուք իրավացի եք: Հետևաբար, երջանկության գաղտնիքն ապրել այնպես, ասես դա Ձեր կյանքի վերջին օրն է: Ամեն օրն անց կացնել առավելագույնս` անելով այն, ինչ պետք է անեք, այն, ինչ կանեիք, եթե Ձեր ժամերը հաշված լինեին: Իրականում այդպես էլ կա, մեր ժամերը հաշված են, սակայն մենք առավել հաճախ հասկանում ենք դա, երբ չափազանց քիչ ժամանակ է մնացել, երբ արդեն ուշ է: Պետք է ապրել մտքով.«Ես հրաժարվում եմ մահանալ` այդպես էլ քաջություն չհավաքելով զբաղվելու այն գործով, որն իսկապես սիրում եմ:Ես չեմ ցանկանում մահանալ այն ահավոր մտքով, որ հասարակությունը հիմարացրել է ինձ, որ այն գլուխ է բարձրացրել ինձ վրա, կոտրել է իմ երազանքները»: Դուք չպետք է մահանաք այն ահավոր մտքով, որ վախերն ավելի ուժեղ գտնվեցին, քան երազանքները, որ Դուք այդպես էլ չհասկացաք`ինչումն է իսկական երջանկությունը: Անհրաժեստ է սովորել քաջությամբ որոշումներ կայացնել:
-Համաձայն եմ, ավելի ճիշտ համամիտ եմ ձեր ասածների հետ: Սակայն հարցը նրանում է, որ ես վստահ չեմ, որ չեմ սիրում իմ աշխատանքը: Ես մի մասնագիտություն չգիտեմ, որտեղ խառնաշփոթ և դժվարություն չլինի: Եթե ամեն ինչ կատարյալ լիներ, մենք այստեղ նստած չէինք լինի:
-Դուք միանգամայն իրավացի եք: Նույնիսկ ամենասիրելի գործում գոյություն ունեն բացասական կողմեր: Մի միջոց կա` իմանալու` սիրում եք արդյոք Դուք Ձեր աշխատանքը: Հարցրե´ք ինքնրեդ Ձեզ.«Եթե վաղը իմ բանկային հաշվեհամարին հայտնվի մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, կշարունակե՞մ ես արդյոք զբաղվել իմ գործով»: Եթե Ձեր պատասխանո ոչ լինի, ապա Դուք չեք սիրում Ձեր աշխատանքն իրականում: Ասե´ք, խնդրեմ, շատերը կշարունակե՞ն գնալ աշխատանքի, եթե հանկարծ միլիոնատեր դառնան: Շատ-շատ քչերը: Ի դեպ, նրանց մեծ մասն, ով այո կպատասխանի, արդեն միլիոնատեր են դարձել: Սովորաբար մարդը, մեծ գումար ստանալով, վաղ է թոշակի անցնում կամ էլ փոխում է իր գործունեության ոլորտը, սակայն իմ ճանաչած միլիոնատերերի մեծ մասը չի ցանկացել վաղ անցնել թոշակի և աշխատել է մինչև խոր ծերություն: Ես նույնիսկ կասեի, որ բոլոր միլիոնատտերերը, բացառությամբ նրանց, ովքեր ժառանգություն են ստացել կամ ձեռք են բերել իրենց հարստությունը հաջող ամուսնության շնորհիվ, հարստացել են նրա շնորհիվ, որ սիրել են իրենց աշխատանքը: Դե, իմ մտորումների շրջանակն արդեն ավարտվեց,-շարունակեց ծերունին,-Միլիոնատեր դառնալու կամ նվազագույնը հարստանալու համար Դուք պետք է սիրեք Ձեր գործը: Նրանք, ովքեր զբաղվում են չսիրած գործով կրկնակի են պատժված: Աշխատանքը ոչ միայն հյուծում է նրանց, այլ նաև, ինչն ավելի վատ է, նրանց չի բերում նյութական ապահովվածություն: Որքան էլ պարադոքսային է, մարդկանվ մեծամասնությունն այսպես է անցկացնում իր կյանքը:Ինչու՞: Նրանք չգիտեն հաջողության իրական գաղտնիքները: Եվ նաև վախից: Նրանք անիմաստ վատնում են իրենց կյանքի օրերը, բաց են թողնում իրականում հարստանալու հնարավորութոյունները` կառչելով կայունությունից: Նրանք իրենք իրենց համոզել են, որ հարստությունն ուրիշների համար է, որ նրանց դրա համար տաղանդ է հարկավոր: Ի՞նչե ք կարծում, ինչու՞ են նրանք մոլորվել և պատրանքների մեջ ընկել: Նրանց գիտակցությունն այնքան ուժեղ չէ, որպեսզի տեսնի իրականությունը, որպեսզի տարբերի իրականը պատրանքից: Դուք չեք մոռացել, որ բնավորությունը հավասար է ճակատագրին: Ամրապնդե´ք ձեր միտքը, և հանգամանքները հետ կկագնեն Ձեր ձգտման առջև: Ձեր կյանքը Դուք կկառավարեք:
— Ասացե´ք, իսկ Դու միշտ եք երջանի՞կ եղել,-հարցրեց երիտասարդը:
-Անկեղծ ասած,´ ոչ: Ես շատ դժվար ժամանակներ եմ ունեցել: Երբեմն ես նույնիսկ մտածել եմ ինքնասպանության մասին: Այդպես շարունակվում էր, մինչև ես չտեսա մի հետաքրքիր անձնավորության` միլիոնատիրոջ, որն ինձ գրեթե սովորեցրեց ամեն ինչ, ինչ ես այժմ ասում եմ Ձեզ: Սկզբում ես չէի վստահում նրա խոսքերին, չէի հավատում, որ դրանք կիրառելի են իմ դեպքում` չնայած, որ այդ մարդու կյանքն իսկ ապացուցում էր նրա մեթոդների ճշմարտացիությունը: Բայց, քանի որ մինչ այդ ես ամեն ինչ փորձել էի և մնացել էի անհաջողակ, ես որոշեցի փորձել: Ոչինչ չունեի կորցնելու: Ես արդեն երեսուն տարեկան էի և զգում էի, որ անիմաստ եմ վատնում իմ կյանքը; Այն սահում էր, ինչպես ջուրը` մատների միջով:
-Բայց այսօր Դուք չեք փոշմանում, որ լսել եք այդ ծերունի հրաշագործի խոսքերը:
-Նա անդադար կրկնում էր, որ ես կարող եմ դառնալ իմ կյանքի տերը, վերահսկել ինձ կատարվող ցանկացած երևույթ: Ես չէի հավատում: Նրա խոսքերն ինձ ինչ-որ գիտական երևակայություն էին թվում: Բայց նա կրկնում էր այդ խոսքերն էլի ու էլի, և վերջապես ասացի ինքս ինձ.«Իսկ ի՞նչ, եթե ծերունին ճշմարտացի է: Ի՞նչ, եթե կյանքն այնպիսին չէ, ինչպիսին ես մինչ այժմ գիտեի, որ այն չվերհսկվող և չկանխագուշակվող իրադարձությունների շղթա չէ, որտեղ թագավորում են հաջողությունն ու ճակատագիրը»: Ես զգացի, որ մարդ կարող է տնօրինել իր ճակատագիրը, եթե սկսի վարժեցնել իր միտքը: Իմ ուղեղում հեղափոխություն կատարվեց, սակայն դա կատարվեց այն ժամանակ, երբ ես արդեն բավական ժամանակ էի անցկացրել `կրկնելով այն բանաձևերը, որոնք ինձ իմ ուսուցիչն էր տվել: «Ամեն օր, միշտ և ամեն ինչում իմ գործերն ավելի ու ավելի լավ են ընթանում»: Ուսուցիչն ինձ ևս մեկ բանաձև տվեց: Փորձից ելնելով` ինձ թվում է, որ այն ավելի հզոր է քան առաջինը: Խորհուրդ եմ տալիս այն Ձեզ: Ճիշտ է, այն դավանաբանական հիմք ունի և կարող է վախեցնել անհավատ մարդկանց: Ցավալի է, քանզի այդ խոսքերն ազդում են մեր գիտակցության վրա անգնահատելի հզորությամբ:Նրանք հանգստացնում են ինձ, երբ ես անհագստանում են կամ հուզվում, նրանք տալիս են իմ բոլոր հարցերի պատասխանները: Հանգստություն-հզորության և իշխանության խոշորագույն մարմնավորումը: Ո՞վ է խորհրդանշում բարձրագույն ուժը: Իհարկե Աստված: Հանգի´ստ եղիր և իմացի´ր, որ ԵՍ ԱՍՏՎԱԾ ԵՄ: Այս խոսքերը կրկնե´ք որքան հնարավոր է հաճախ: Նրանք Ձեզ հոգևոր հանգստություն և խաղաղություն կպարգևեն, իսկ առանց նրանց հնարավոր չէ հաղթահարել կյանքի դժվարությունները: Երբ իմ ուսուցիչն ինձ էր տալիս այս բանաձևը, նա ասաց, որ սա աշխարհի ամենաթանկ գաղտնիքն է: Այս խոսքերը նրա հոգևոր ժառանգությունն էին: Նա ինձ փոխանցեց այդ հարստությունը, ես էլ փոխանցեցի այն Ձեզ: Ես հավաստիացրեցի այս բանաձևի իրականությանը:
-Հուսով եմ` Դուք չեք պատրաստվում ինձ քարոզիչ դարձնել,-պատասխանեց երիտասարդը: -Ցանկացած պարագայում, ես հասկանում , թե ինչ եք ցանկանում ասել:
-Ինձ էլ սկզբում այս խոսքերը տարօրինակ թվացին, սակայն հետո, անընդհատ կրկնելով դրանք, ես մի ներքին ուժ ձեռք բերեցի, և տարիների ընթացքում այդ ուժը մեծանում էր` հիշեցնելով ինձ ծերունու խոսքերի մասին: Նա նորից ու նորից կրկնում էր.«Ես կարող եմ հասնել ցանկացած նպատակի»: Երբ մարդ դառնում է իր ճակատգրի տերը, նրա համար անհնարին ոչինչ չկա: Քիչ-քիչ ես համոզեցի ինքս ինձ, որ կարող եմ ուղղել կյանքս այնտեղ, որտեղ ցանկանամ: Ես երբեք չդադարեցի կրկնել այս բանաձևը և հավատալ ուսուցչիս խոսքերին: Այժմ ես նունը ակնկալում եմ նաև ձեզանից:

13-րդ մաս.

• Առաջին քայլն արդեն արել եք,- միլիոնատերն ասաց երիտասարդին,- նկատի ունեմ բանաձևերը և քանակական նպատակը գումարի և համապատասխան ժամկետի տեսքով: Այժմ երկրորդ քայլը կատարելու ժամաակն է: Վերցրե´ք թղթի մի կտոր և գրի´ առեք այն ամենը, ինչ կցանկանայիք ունենալ կյանքում: Որպեսզի իրականություն դառնան, երազանքերը պետք է հստակ ձևակերպված լինեն: Ես ինքս սկզբի համար առանձնացրեցի հեևյալները.
• Առանձնատուն 300000 դոլարով
• Եվս մեկ առանձնատուն քաղաքից դուրս, 150000 դոլար
• Օգտագործված «Մերսեդես» 20000 դոլարով և նոր BMW 30000 դոլարով
• Ոչ մի ավելորդ պարտքեր
• 200000 դոլար կանխիկ և իրացվող այլ ակտիվների տեսքով
• 200000 դոլար բաժնետոմսերի և այլ ներդրումների տեսքով
Ցանկությունների այս ցանկը ցույց է տալիս, թե դու իրականում ով ես: Դուք կտեսնեք Ձեր երազանքների իրական պատկերը: Մարդու մտքերը որոշակի ձև ունեն, նրանք իրական են, և յուրաքանչյուր արտահայտված միտք ձգտում է գտնել իր մարմնացումը և իրականանալ: Որքան հստակ տեսք է ստանում Ձեր միտքը, այնքան շատ են նրա` իրականանալու հնարավորությունները:Ահա, թե մանրուքները որքան կարևոր են: Եթե անընդհատ նույն մտքի շուրջ մտածել, ապա այն ինքնին ամենաանսպասելի և նույնիսկ անկանխատեսելի ճանապարհով պայմաններ կստեղծի իրականացվելու համար: Երիտասարդը կասկածանքով նայեց ուսուցչին, և վերջինս ավելացրեց.
-Հասկանում եմ` այս ամենը ցնորական է թվում: Սակայն ես արդեն նշեցի, որ որքան միտքդ ուժեղ է դանում, այնքան ավելի շատ ես գիտակցում` չկա ոչինչ, որը այն չկարողանա իրագործել: Մտածե´ք, որքան ուժով էր օժտված Քրիստոսը: Նա կարողանում էր հրաշքներ գործել, վերակենդանացնում էր մահացածներին: Չե՞ք կարծում, որ սրա հետ համեմատած յուրաքանչյուր նյութական ցանկության, ինչպես օրինակ 300 000 ֆունտ արժեցող բնակարանի, իրագործումը չնչին բան է: Չե՞ք հավատում, որ մարդկային միտքը ավելի ուժեղ է, քան բոլորը կարծում են: Հիշե´ք, Քրիստոսն ասում էր` հավատն ի զորու է լեռներ շրջել:
Հյուրը նստած էր` ի վիճակի չլինելով բառ անգամ արտաբերել:
— Առաջին հերթին անհրաժեշտ է հավատալ մտքի ուժին, որպեսզի այն սկսի արդյունավետ աշխատել: Համենայն դեպս, մենք պետք է մեզ ներդաշնակեցնենք հավատքի հետ: Վերցրե´ք այդ հնարավորությունը, կազմե´ք ձեր ցուցակը: Չե՞ք զգում, որ մահացածներին վերակենդանացնելու հետ համեմատած այս ամենը միանգամայն հասանելի է թվում: Արդյո՞ք չեք հասկանում, որ կյանքի ընթացքում կարող եք ամբողջովին հասնել այս հասարակ նպատակների իրագործմանը:
— Ինձ անհրաժեշտ է մտածել,- առարկեց երիտասարդը:
— Հիանալի է: Մտածե´ք այն բանի շուրջ, ինչ հենց նոր ասացի: Ձեր մտքի մի մասն արդեն հավատում է իմ խոսքերին:Իսկ անբավարար կրթության և անհաջող փորձի պատճառով մյուս մասի աչքերը կապված և բերանը կապկպված են: Բայց ձեր մտքի այդ հատվածը կենդանի է: Այն սպասւմ է , թե երբ եք ազդանշան տալու նրան, երբ եք արթնացնելու: Ունկնդրե´ք այդ նուրբ, հազիվ լսվող ներքին ձայնին,որը քնած է ձեր մտքի մի խորն անկյունում, որպեսզի դառնաք ձեր կյանքի տերն ու տիրականը, այլ ոչ թե հանգամանքների զոհը դարձած ուժասպառ ստրուկը: Թու´յլ տվեք նրան ազատորեն արտահայտվելու: Որքան հաճախ սկսեք կրկնել իմ բանաձևերը, այնքան այդ ձայնը կդառնա ավելի բարձր և ուժգին, այնքան ավելի վստահորեն կուղղորդի ձեզ: Այն ձեր ներքին ձայնն է, ձեր հոգու ձայնը, ինքներդ ձեզ տիրապետելու գաղտնիքին ուղղորդող ճանապարհն է:
Երիտասարդը, որի մոտ այս խոսքերից արդեն գլխապտույտ էր առաջացել, ակնհայտորեն հանգստի կարիք ուներ:
— Գնանք այգի,- ասաց միլիոնատերը,- Զբոսնենք, հանգստանանք:Մեծ հաճույքով վերջին անգամ լավ ընկերոջ հետ այգում կշրջեի:
Այս մռայլ խոսքերը տխրեցրին երիտասարդ հյուրին: Առաջին անգամը չէր, որ ծերունին ակնարկում էր, որ… որ գիտի`շուտով մահանալու է:

Ձեզ ներկայացրինք գրքի 12-րդ և 13-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 10,11)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 10-րդ և 11-րդ գլուխները: (8-րդ և 9-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :

10-րդ մաս.

Ասելով այդ երկար, անկեղծ խոսքը`ծեր միլիոնատերը հոգնած լռեց:Լռելով մի քանի րոպե` նա շարունակեց` հիմնավորապես ընդգծելով յուրաքանչյուր բառը:
-Ահա թե ինչու բանաձևը,որ ես տվել եմ ձեզ,այդպիսի ուժ ունի:Եթե նույնիսկ սկզբում ձեզ դժվար է հավատալ ,որ դուք երբևէ կդառնաք միլիոնատեր,միևնույն է, դուք կարող եք դառնալ:Արե´ք այս բանաձևի հետ նույնը, ինչ որ արեցիք սպառնալիքի հետ,ընդունեք նրա պարունակությունը որպես իրականություն,քանի որ հավատն է ամենազոր գաղտնիքը յուրաքանչյուր հաջողության:Եթե դուք հավատում եք ձեր այն հնարավորությանը,որ կարող եք հասնել այս կամ այն նպատակին,դուք այդ ընդունակությունը կունենաք:
-Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ,որ կարող եմ միլիոնատեր դառնալ 6 տարի հետո`սկսած այսօրվանից: Սպառնալիքի դեպքում ես կորցրեցի գլուխս և թույլ տվեցի խափել ինքս ինձ,բայց բանաձևը մեկ այլ հարց է,-ասեց երիտասարդը:
-Եթե նույնիսկ դուք չեք հավատում բանաձևի իրականությանը,նա կսկսի ազդել ձեր վրա: Որքան շատ եք դուք այն մարսում,որքան շուտ է այն մտնում ձեր մեջ,այնքան ուժեղ է այն դառնում: Որովհետև այստեղ գործում է ոչ թե բանական մտածողական գիտակցությունը, որը կարելի է տեսնել տրամաբանական փաստարկներով:Հիշե´ք սուտ սպառնալիքը տրամաբանակ տեսանկյունից այն լրիվ բանականորեն ձեզ թվաց որպես անհեթեթություն,բայց այն,այսպես ասած,ձեզանից ուժեղ գտնվեց: Ձեր մի մասը`ձեր գիտակցությունը,ընդունեց սուտ սպառնալիքը որպես իրականություն:Մեր մտքի այդ փակ մասը կոչվում է ենթագիտակցություն :
Այն,չնայած որ թաքնված է, ավելի ուժեղ է,քան մեր գիտակցությունը:Հենց այն էլ ուղորդում է մեր կյանքը: Անգիտակցության տեսության մասին ես կխոսեի ժամերով, բայց կսահմանափակվեմ մեկ արտահայտությամբ`ենթագիտակցությունը անհավատալիորեն ընկալունակ է բառերի ուժի նկատմամբ:Այժմ պարզ է,թե ինչու է ձեր համար այդքան դժվար հավատալ միանգամայն իրական և իրագործելի հնարավորությանը`դառնալ միլիոնատեր ավելի քիչ քան 6 տարում:
-Ցավոք ,ո´չ:
-Մտքերը,ձևավորված առաջարկությունների տեսքով,այլ կերպ ասած,բառերի տեսքով,շատ տարիների ընթացքում ներդրվում են ենթագիտակցության մեջ:Կյանքի ամեն մի իրադարձություն ,ամեն մի լսած բառ, ամեն մի միտք ընդմիշտ հետք են թողնում ենթագիտակցության վրա:Ժամանակի ընթացքում ամեն ինչ,ինչը որ հիշողության վրա է պահապանվում ,ձևավորում է ձեր Եսը:Դուք չեք գիտակցում դա, բայց ձեր ամբողջ հին փորձը,ձեր բոլոր ներքին զրույցները համոզեցին ձեզ,որ դուք այն մարդը չեք ով կարող է դառնալ միլիոնատեր:Չնայած որ,օբյեկտիվորեն ասած,դուք դրա համար ունեք բոլոր անհրաժեշտ հատկանիշները:Դուք կարող եք դառնալ միլիոնատեր`ծախսելով ավելի քիչ աշխատանք ,քան դուք եք պատկերացնում:Ձեր Եսը,ինչպես որ յուրաքանչյուրիս Եսը, ունի այնպիսի ուժ, որ ձեր ցանկությունից բացի դառնում է ձեր ճակատագիրը:Ներքին իրավիճակները կրկնում են ձեր պատկերացումները ձեր մասին զարմանալի ճշտությամբ:Որպեսզի հարուստ դառնաք ,դուք պետք է ձեր համար ստեղծեք ձեր նոր Եսը:
-Ես կփորձեմ,բայց կլուծի՞ այն իմ խնդիրը:Ես շատ կցանկանայի ընդունել բոլոր այդ տեսությունները,բայց ինչպես եմ ես ինքս ինձ համոզելու,որ կարող եմ դառնալ միլիոնատեր:
-Դա շատ հեշտ է,չեք տեսնում:Նորից հիշե´ք սուտ սպառնալիքի մասին:Այն սուտ էր,բայց ձեր վրա ազդեց,ինչպես իրականություն:Այդպիսի խորամանկություն պետք է փորձեք ձեր հետ անել:Ձեր ենթագիտակցությունը ոչ իմաստուն կպարզվի ,ոնց որ այն անգամ:Մանուկ հասակում ,հետո էլ, ամեն անգամ,երբ ինչ որ բանի հետ համաձայնվում էիք ,նույնիսկ եթե դա ճիշտ չէր,դուք խաբում էիք ձեր ենթագիտակությանը`ստիպելով նրան ընդունել ոչ ճիշտը: Այժմ դուք պետք է անեք նույնը:Ենթագիտակցության վրա կարելի է ազդել ըստ ցանկության,հետո,երբ որ այն ընդունի այն ,ինչ որ դուք եք նրան ասել,իսկ դա ,ընդհանուր առմամբ,դժվար չէ,դուք կկարողանաք հասնել այն ամենին,ինչ կցանկանաք: Ինչու՞: Քանի որ ձեր ենթագիտակցությունը համոզված է, որ դուք կկարողանաք: Նա դա կընդունի որպես իրականություն նույն ձևով,ինչպես որ հիմա ընդունում է իրականություն այն այն համոզմունքը,որ դուք ավելիին չեք հասնի: Դա կապված է այն բանի հետ,ինչի մասին ես ասել էի: Մարդը մտքերի արտացոլանք է,որոնք պահանվում են նրա ենթագիտակցության մեջ: Երիտասարդը լսում էր ուսուցչին աճող հետաքրքրությամբ,իսկ նա ասում էր`
-Ամենակարևորը ձևացնել,որ այս կամ այն բանը ճիշտ է, և այն կաշխատի: Ենթագիտակցությունը, ինչ ուժ էլ որ ունենա, չի կարողանում տարբերել իրականությունը կեղծից: Առավոտյան,երբ դուք ստացաք սխալ սպառնալիքը,ձեր ենթագիտակցությունը ի վիճակի չէր ընդունել դրա կեղծությունը և արձագանքեց որոշակի ձևով: Եթե ձեր միտքը չընդուներ ուղարկվածի պարունակությունը,եթե այն,այսպես ասած, փակեր դռները ենթագիտակցության առջև,ապա ադուք այդ ամենին կվերաբերվեիք շատ հանգիստ և ուղղակի կսպասեիք,մինչև որ իրավիճակը չպարզվեր:
-Այո´,բայց ի՞նչ է կատարվում այն ժամանակ,երբ վեճ է առաջանում գիտակցության և ենթագիտակցության միջև:Ինչ կլինի եթե իմ գիտակցությունը չուզենա ընդունել հարստության միտքը:
-Միակ ելքը,որը և ամենարագը և օգտակարն է, կրկնությունն է:
-Կրկնությու՞ն:
-Այո´,հենց դա: Այդ մեթոդը հաճախ անվանում են ներշնչանք: Մեզանից յուրաքանչյուրը դիմում է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն օր մեր վրա ազդում են ներշնչանքը և ինքնաներշնչանքը:Մեր յուրաքանչյուրիս անդադար ներքին մենախոսությունը `ուղղված ինքներս մեզ,սահմանում է մեր կյանքը:Որոշները անվերջ կրկնում են իրենց,որ երբեք չեն հասնի հաջողության,որովհետև ծնվել են անհաջողակների ընտանիքում:Կամ քանի որ արդեն անհաջողությունների շարք են ապրել և որոշել են,որ դրանք կողմնորոշիչներ են:Այդ մարդիկ գնում են անհաջողություններից անհաջողություն,որովհետև նրանք չունեն հաջողության համար անհրաժեշտ հատկանիշներ և միայն այն պատճառով,որ անգիտակցորեն ձևացնում են իրենց անհաջողակներ:Կան տղամարդիկ,որ համարում են իրենց լրիվ ոչ հմայիչ կանանց համար, չնայած որ նրանք իրականում հմայք են ճառագայթում:Եվ ինչ էլ որ դուք մտածեք,կանայք փախնում են նրանցից,ինչպես խոզից: Նրանց Եսի ուժը`իրենց գիտակցության արտացոլանքը,ազդում է նրանց դեմ և ստեղծում է մի իրավիճակ,որը վախեցնում է կանանց:
-Բայց բացասական բանաձևերի կրկնությունը` մեր կյանքի վրա այդքան նշանակալի ազդող,-ավարտեց իր միտքը ծերունին,-կարելի է օգտագործել այլ կերպ,ինչն ել ինձ ձեր հետ պետք է անել:Ենթագիտակցությունը գերի է,որը շնորհիվ իր ուժի կարողանում է ենթարկացնել մեզ:Բայց այն կույր է, և նրան կարելի է խաբել:Հենց դա պետք է սովորել:Իհարկե երիտասարդը հասկացավ այդ զրույցից ոչ ամեն ինչ,այնուամենայնիվ,այն իր օգտին էր:Նա զգաց,որ ծերունին հենց կետի մեջ ընկավ`ցույց տալով այն պատճառները,որոնք իր հետ էին կատարվում:
-Այդ տեսության գեղեցկությունն նրանում է,-ասաց միլիոնատերը,-որ նրանից կարելի է օգտվել այն ժամանակ,երբ չես հավատում նրան:Բայց որպեսզի արդյունքի հասնես պետք է այն սկսես գործարկել,այն ինքն իրեն տեղի չի ունենա,ինչպես հրաշք:Գաղտնիքը հեշտ է,ամեն ինչը,ինչպես ես ասեցի,կախված է կրկնությունից:Եթե նույնիսկ դուք սկզբում չհավատաք փորձեք կրկնել տեսությունը թեկուզ մի քանի օր:Այդ ընթացքում դուք կզգաք որոշակի արդյունք:Այդ տեսությունը կարող է ձեզ թվա շատ հեշտ ,եթե այն չափազանց պարզեցված լինի,բայց թույլ տվեք ձեզ ասել,որ հենց նրանում է կայանում երկրի ամենազոր գաղտնիքը:Հիշեք Աստվածաշնչի խոսքերը <<Սկզբում եղել է խոսքը>>: Բառը ,այսինքն`խոսքը: Ներշնչանքը կարևոր դեր ունի մեր կյանքում:Եթե մենք դա չգիտակցենք, շատ դեպքերում այն կսկսի ազդել հակառակ մեզ:Եվ հակառակը,եթե մենք որոշենք դնենք այն ծառայության,նրա բոլոր անհնարին ուժը մեր ձեռքերում կլինի:
-Կարծում եմ ,որ դուք ինձ համոզեցիք,-ասեց երիտասարդը,-չնայած,ճիշտն ասեմ,ես մինչև հիմա շատ բան չեմ հասկանում:
-Ոչի´նչ:Այժմ դուք ունեք հետևյալը:Նորից այն ձեզ կթվա չափազանց հեշտ,բայց հետևություններ կանեք արդյունքներով,այլ ոչ թե բանական քննադատություններով:

11-րդ մաս.

Միլիոնատերը նստեց սեղանի մոտ և հրավիրեց երիտասարդին միանալ իրեն; Վերցնելով թուղթ ու գրիչ` նա մի քանի թիվ գրեց:
-Ձեր բանաձևը կարող է այսպիսի տեսք ունենալ,-ասաց նա: Թղթի վրա գրված էր. «Այս տարվա ավարտին ես ակտիվների տեսքով կունենամ 31250ֆունտ: Ես կրկնապատկում եմ այս գումարն ամեն տարի հինգ տարվա ընթացքում և (այստեղ ազատ տեղ էր թողնված )ես կլինեմ միլիոնատեր:
-Չշփոթե´ք ակտիվները եկամտի հետ,- միլիոնատերը,-ակտիվներն այն են, ինչ մնում է բոլոր հարկերն ու տուրքերը վճարելուց հետո: Այստեղ կարող են ներառվել անշարժ գույքի կամ այլ սեփականության մեջ ներդրումները, ակցիաները կամ բանկային հաշիվները: Այսպիսով, եթե Դուք ցանկանում եք վեց տարվա ընթացքում միլիոնատեր դառնաք, իսկ դա հասանելի նպատակ է, ապա Ձեր բանաձևը կունենա հետևյալ տեսքը: Եթե դուք տարվա վերջում տնօրինեք 31250 ֆունտ ստերլինգ ակտիվի, Դուք պետք է ամեն տարի կրկնապատկեք այդ գումարը, և վեցերորդ տարվա վերջում Դուք կդառնաք միլիոնատեր:
Իսկ ինչու՞ կրկնապատկել: Այս հասարակ վարժությունը Ձեր ենթագիտակցությունը կիրականացնի հեշտությամբ: Եվ այն հիշելն էլ ավելի հեշտ է: Անընդհատ աճը երաշխավորված է: Ինչպես նաև, Դուք ստիպված չեք լինում ծախսել յոթերորդ տարին Ձեր առաջին միլիոնը վաստակելու համար: Ավելին, եթե Դուք ցանկանում եք միլիոնատեր դառնաք վեց տարվա ընթացքում, որը կարճ ժամանակահատված է, այս բանաձևն անհրաժեշտ է Ձեզ համար: Բայց կարող է նաև այնպես լինել, որ առաջին տարվա վերջում Ձեր ակտիվներն ավելի քիչ լինեն, քան 31250 ֆունտ: Եթե այս գումարը Ձեզ չափազանց խոշոր թվա ինքներդ Ձեզ մեկ տարի էլ տրամադրեք: Յոթ տարվա մեջ միլիոնատեր դառնալն էլ վատ արդյունք չէ: Այդ դեպքում Ձեր նպատակն առաջին տարվա վերջում կլինի 15625 ֆունտ ակտիվի տեսքով: Հավատացե´ք, սա բացարձակապես իրական է և հասանելի: Այն պահից, երբ Դուք հավատաք, որ տարվա վերջում կունենք 15625 ֆունտ ստերլինգի պես սիրունիկ գումար ակտիվի տեսքով, դուք կստանաք այն: Բացի գլխավոր բանաձևից .«ԵՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԼԻՆԵՄ…»[նշեք ամիսն ու ամսաթիվը-հինգ, յոթ կամ էլ տասը տարի հետո], Դուք պետք է նաև Ձեր առջև դնեք կարճաժամկետ միջանկյալ նպատակներ: Դրանք Ձեր ճանապարհի անհրաժեշտ գրավականներն են: Նրանցից բացի Դու ամենամյա նպատակների կարիք ունեք:
-Ամենից կարևորը,-նշեց ծերունի միլիոնատերը,- նպատակները գրի առնելն է: Վերցրե´ք մատիտը և խաղացե´ք թվերի և տարիների հոտ: Մի´ վախեցեք, դա Ձեզ չի վնասի: Խաղի ժամանակ Դուք կսովորեք թվերին և գումարներին: Հազարավոր մարդիկ երազում են հարստանալ, սակայն լավ կլիներ,որ գոնե հարյուրից մեկը քաջություն ունենար շարադրել թղթի վրա հարստության ճանապարհի ծրագիրը: Նրանց նման մի´ եղեք, կազմե´ք հստակ ծրագրեր և քարտեզներ: Նախագծեք այնքան, միչև որ չստեղծեք Ձեզ համար հարմար ծրագիրը: Ոգևորության համար կրկնե´ք նույն վարժությունները, որ մենք ենք այստեղ միասին արել և թու´յլ տվեք Ձեր երևակայությանը, որպեսզի աշխատի միանգամայն ազատ և թռչի, ուր ցանկանում է: Դուք պետք է սկսեք հարստության վերաբերյալ երազանքից: Սովորե´ք ձեր երազանքներին քանակական որակավորում տալ` վերածելով դրանք գումարների և տարեթվերի: Սա է ձեր առաջին վարժութունը: Խաղացեք թվերի հետ և շուտով կհամոզվեք, որ այդ խաղը կբացի Ձեր իրական հնարավորությունները: Պարզապես նպատակ դնել, այն իրականացնելու ժամկետը և գումարի չափը թղթի վրա. նշանակում է անել առաջին քայլը քո կատարյալն իրականցնելու ճանապարհին: Յուրաքանչյուրը, ով ձգտում է միլիոնատեր դառնալ հինգ կամ տասը տարվա մեջ, պետք է ուշադրություն դարձնի հետևյալ փաստի վրա. եթե նա տարեկան 20000 է ստանում և չի ակնկալում ավելացում, գոնե տասը տոկոսով, ապա նա երբեք միլիոնատեր չի դառնա ,եթե նա չգտնի այլ աշխատանք կամ եկամտի մեկ այլ աղբյուր:
Սա պարզապես մի փաստ է, որի մեջ չկա ոչինչ ողբերգական կամ քննադատական: Իհարկե, Ձեր եկամտի ամենամյա կրկնապատկման բանաձևը միակը չէ միլիոնատեր դառնալու համար, սակայն նրա գաղտնիքը` քանակական նպատակը, այսինքն գումարի չափը, հստակ ժամանակահատված նրան հասնելու համար, հնարավոր է յոււրաքանչյուրի համար, ով ցանկանում է հաջողել: Օրինակ, Դուք ցանկանում եք ավելացնել Ձեր եկամուտը տարեկան 5000 ֆունտով: Եթե Դուք այժմ Դուք վաստակում եք 25000 ֆունտ, ապա Ձեր նպատակն է` 30000 ֆունտ, որը հնարավորություն կտա Ձեզ թույլ տալ որոշ շքեղություն: Կամ ,Դուք այժմ վաստակում եք տարեկան 30000, սակայն ցանկանում եք այն հասցնել 40000-ի, որը Ձեզ հնարավորություն կտա գնել նոր տուն` առանց հավելավճարների և գնոլ նոր մեքենա, որն ավելի լավ է, քան Ձեր ներկայիս ավտոմեքենան: Այս նպատակին հասնելու համար գոյություն ունի նույնքան հեշտ բանաձև: Պարզապես կրկնեք.«Այս տարի ես կավելացնեմ իմ եկամուտը 5000 ֆունտով կամ 10000 ֆունտով և կաշխատեմ 30000 կամ 40000»:
Մի մտածեք, թե ինչպես եք հասնելու ցանկալի արդյունքին: Պարզապես հասկացեք, որ եթե ձեր այժմյան աշխատանքով Դուք կարող եք հուսալ 10 տոկոս ավելացման, Դուք կամ պետք է պաշտոնի բարձրացում պահանջեք, կամ էլ նոր աշխատանք փնտրեք: Ակնհայտ է, սակայն հազարավոր մարդիկ, ովքեր երազում են փոխել իրենց կյանքի պայմանները, ոչինչ չեն անում դրա համար:Ինչ է դա, անփութություն: Կամ էլ նրանք հիմնականում գոհ են իրենց կյանքից և պարզապես բողոքում են օրեցօր: Երբ դուք գաք այն եզրակացության, որ ձեր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փոխել Ձեր ներկայիս առօրյան, Դուք միգուցե ասեք.«Ես ոչինչ համապատասխան չեմ տեսնում»: Դուք Ձեզ հարց եք տալու, թե ինչպես վաստակել այդ ավել 5000 ֆունտը : Մի անհանգստացեք, դա լուրջ խնդիր չէ: Կարևորը, որ երբեք չդադարեք սնուցել Ձեր գիտակցությունը Ձեր առջև դրված նպատակով` անընդհատ գրի առնելով գումարը և ժամկետը: Մնացածը կանի Ձեր ենթագիտակցությունը: Դուք պետք թ ձգտեք բարձունքին` կանգնելով ոտքի թաթերի վրա: Չկորցնեք համառությունը: Նրանից հետո, երբ հասկանաք, որը գործերն իրենք իրենց չեն լանավա, անմիջապես օգտվեք առաջին իսկ հնարավորությունից: Թույլ չտաք վախին կաթվածահար անել Ձեզ: Հազարավոր մարդիկ այդ պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց նպատակները: Ոչինչ չանելով` Դուք չեք ստանա ցանկալի եկամուտը: Այդ իսկ պատճառով առանց տատանվելու քայլեր արեք դեպի Ձեր նպատակները: Եթե Ձեր ենթագիտակցությունը ճիշտ է ծրագրված, ապա այն հրաշքներ կգործի: Հրամայեք նրան բարձրացնել Ձեր եկամուտը 10000 ֆունտով և նա կկատարի Ձեր հրամանը: Նրան ամեն հիշռցրեք այդ մասին, և նա նա կկատարի Ձեր հրամանը մոլեգնորեն: Նա կթռչի դեպի նպատակը, ասես ինքնագնաց հրթիռ` հաղթահարելով ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտները: Ձեր աշխատանքը հստակ կոորդինատները տալն է: Ծերունի միլիոնատերը շարունակեց.
-Ինչ է իրենից ներկայացնում այն կետը, որտեղից պետք է թռչի հրթիռը: Երբ պետք է տեղի ունենա պայթյունը: Ձեր հրթիռի նպատակը 10000 ֆունտ է, իսկ պայթյունի ամսաթիվը այս տարվա վեևջը: Նպատակ ստեղծելիս հաշվի առեք, որ մարդկանց մեծամասնությունը չափազանց զգուշավոր է: Ինչու՞: Նրանք չեն հավատում, որ նրանք ավելիին են արժանի: Այդ մարդկանց ԵՍ-ը զգալիորեն ցածր մակարդակի վրա է գտնվում: Այստեղ ծերունի միլիոնատերը որոշեց որպես օրինակ պատմել իր կյանքից մի պատմություն:
-Մի քանի տարի առաջ,-շշնջաց նա` ասես գաղտնիք հայտնելով,- ես իմ ըկերություններից մեկի համար կառավարչ էի վարձում: Ես որոշել էի, որ պատրաստ եմ նրան տարեկան 45000 ֆունտ վճարել: Հարցազրույցի ժամանակ, երբ խոսքը գնաց աշխատավարձի մասին, նա չոր, նյարդային, նույնիսկ հպարտ տոնով ասաց.«Ես համաձայն չեմ լինի 30000 ցածր գումարի»: Ես երկար ընդմիջում տվեցի, ապա, ասես մեծ զիջում անելով, ասացի.«Ձեր տվյալները հաշվի առնելով` ես համաձայ եմ 30000-ին»:
Եթե նա խնդրեր 35000, ես կտայի: Եթե նույնիսկ` 40000, նույնիսկ 45000 ֆունտ էլ ես կտայի նրան: Ես նախքան հարցազրուցն էի պատրաստ նրան այդքան վճարել: Բացի այդ, հարցազրույցի ժամանակ նա ինձ վրա այնպիսի տպավորություն գործեց, որ ես նույնիսկ պատրաստ էի նրան 50000 վճարել:Այսպես, այն մարդն, ում ես աշխատանքի ընդունեցի, մի քանի րոպեի ընթացքում կորցրեց 20000 տարեկան: Իսկ դա քիչ գումար չէ: Մտածեք, 200000 ֆունտ տասը տարվա մեջ:
Ինչու՞ նա ձեռքից բաց թողեց այդ փողերը: Նա չէր հավատում, որ արժեր տարեկան 50000 ֆունտ: Պարզապես չէր հավատում: Այդ պահանջը լսելով` ես նույնիսկ մի պահ տատանվեցի` չուղարկել արդյոք նրան այլ աշխատանք փնտրելու: Նա ասաց, որ իր գիտելիքներն ու հմտություններն արժեն ընդհամենը 30000 ֆունտ, իսկ ես փնտրում էի նրան, որը կարժենար 45000: Միգուցե ես սխալ ընտրություն կատարեցի: Ապագան ցույց տվեց, որ ընտրությունը ճիշտ էր: Ես լավ մասնագետ էի վարձել և քիչ փող չէի տնտեսել: Այդ մարդու խնդիրն այն էր, որ նրան ինքնավստահություն էր պակասում: Նա ինքն իրեն թերագնահատեց: Տարիների ընթացքում նա հաղթահարեց այդ խնդիրը. Ես մեկ անգամ չէ, որ բարձրացրել եմ նրա եկամուտը: Բայց նա արժանի էր այդ փողերին…
Կյանքը մեզնից յուրաքնչյուրի հետ վարվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում: Նա մեզ տալիս է հավասարապես այն, ինչին մենք սպասում ենք: Ո´չ ավել, ո´չ պակաս: Մենք մշտապես մոռանում ենք, որ կյանքը կարող է մեզ շատ ավելին տալ, քան մենք սովոր ենք խնդրել և ի վիճակի ենք պատկերացնել:
-Ես շատ խոսեցի,-ավարտեց ծերունին իր դասախոսությունը,-Ինչպե՞ս էր, երիտասա´րդ:
-Չափազանց լավն իրական լինելու համար,-պատասխանեց վերջինս` չնայած բաց չէր թողել և ոչ մի բառ:
-Հենց այս պարզ միջոցը, ուրիշ ոչինչ,-նկատեց ծերունին,-օգնեց ինձ միլիոնատեր դառնալ: Սկզբում ինձ, իսկ հետո այն բոլորին, ում հետ ես կիսվել եմ այս գաղտնիքով: Բառերն անիրական հզորություն ունեն: Որքան ուժեղ է բնավորությունը, այնքան հզորություն են ստանում նաև բառերը: Նրանք իրականացման համար պարտադիր են դառնում ` ասես թագավորական հրահանգներ: Մտքերը, որոնք խորը համոզմունք են պարունակում և կրակի մեջ ամրացել են ` անընդհատ կրկնվելով,առավել արագ կստանան իրենց ձևը:
-Ձեզ լսելիս մտածում էի` խաղ չի արդյոք սա,-ընդհատեց ծերունի միլիոնատիրոջը երիտասարդը:
-Հնարավոր է: Վարժությունները Դուք պետք է կատարեք, ոչ ոք դրանք Ձեր փոխարեն չի կատարելու: Դուք պետք է Ձեր բանաձն օրեկան ամենաքիչը 50 անգամ կրկնեք բարձրաձայն, եթե կարողանաք ավելին, ավելի լավ: Նույնիսկ օրեկան 100 անգամ: Այն լավ վարժություն է: Ես ինքս պառկում էի հատակին և հաշվում էի` ձեռքս հարվածելով հատակին: Սկզբում մի ձեռքիս մատներով, ապա մյուս, և այդպես հինգ անգամ:
-Համաձայնե´ք` այստեղ հմտություն է անհարժեշտ:
-Սկզբում վարժությունը պարզ չի թվա: Դուք դժվարությամբ կկենտրոնանաք: Այդ արտահայոտությունը տասը անգամ կրկնելով` Դուք կսկսեք մտածել կողմնակի բաների մասին: Այդ ժամանակ վերադարձե´ք գործին և սկսե´ք նորից հաշվել զրոյից, մինչև չհասնեք հիսունի: Եթե չկարողանաք Ձեր մեջ այդքան նվազագայույն կարգապահություն զարգացնեք, ապա հրաժարվե´ք հարստանալու Ձեր երազանքից: Ահա` ինչեմ Ձեզ առաջարկում, բարեկա´մ: Ես գիտոմ, որ Դուք կկարողանաք: Ձեզ միայն համառություն է պետք:
-Ինչու՞ է անհրաժեշտ բարձրաձայն կրկնելը:
-Դա ուժեղացնում է մտքի վրա ազդեցությունը: Ձեր ենթագիտակցությունը կընկալի բարձրաձայն ասված խոսքերը` որպես դրսից եկող հրաման, այսնիքն ավելի հպարտ կհնչի: Կրկնե´ք միատոն և հստակ, ասես անեծք, ասես բուդդայական մանտրա: Ժամանակի ընթացքում Ձեր բանաձևն իր կյանքով կապրի:
Լսածն ապշեցրեց երիտասարդին: Միլիոնատիրոջ դեմքից հեռացել էր ժպիտը, և նա խոսում էր ճակատագիրը կանխագուշակող գուշակի պես:
-Սկզբում Ձեր ձայնն ու կրկնվող բանաձևը կարող են ամաչեցնել Ձեզ, սակայն ժամանակի ընթացքում Դուք կսովորեք: Առաջդրված նպատակը, որը սկզբում անչափ համարձակ կթվա, կդառնա հասանելի և նույնիսկ հեշտ:
-Իսկ ի՞նչ, եթե մի պահ ինձ մոտ գայթակղություն առաջանա ծիծաղել կատարվող իրավիճակի անհեթեթության վրա:
— Նման պահերին ավելի լավ է սովորականից առավել համառ գտնվել: Դուք պետք է հաղթահարեք կասակծը: Մտածե´ք իմ մասին: Ես Ձեզ հետ կլինեմ ցանկացած պահի, նույնիսկ եթե այդ րոպեին ես իմ այգում լինեմ` այլ այգում` սրանից շատ հեռու: Ես կգամ Ձեզ օգնության: Կասկածանքի պահերին հիշե´ք, որ ես Ձեզ խոսք եմ տվել: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
-Դուք վստա՞հ եք,-անվստահ հարցրեց երիտաարդը:
-Ինչու՞ կասկածեմ: Ես դարձել եմ Վայրկյանական Միլիոնատեր, դուք էլ կդառնաք: Ինձ թվում է` Դուք իրականում հասկացել եք այս սկզբունքը և ընդունել եք այն: Նա , ով հասկանում է այն, իշխանություն է ստանում, և սրանում է կյանքի գաղտնի օրենքը: Մտքով դուք արդեն դարձել եք նա, և դա է կարևորը:
-Բայց իմ հաշվին մի կոպեկ անգամ չկա:
-Կրկնեք գաղտնի բանաձևը և կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ աստիճանաբար փոխվում: Ձեր նպատակն ավելի ու ավելի բնական կթվա Ձեզ: Այն կդառնա Ձեր կյաքնի մի մասը: Ինչպես Ձեր ԵՍ-ի զրոյական պատկերը, որ Ձեր գոյության անփոխարինելի մասն էր կազմում, բայց իրականում այն Ձեր երևակայության արդյունքն էր, այն էլ ոչ թարմ: Մինչ այս Դուք այլ խոսքեր էիք պնդում, այժմ կսկեք պնդել ուրիշները: Դրա հետ մեկտեղ, Դուք ինքներդ կձևավորեք Ձեր ապագան այնպես, ինչպես ցանկանում եք և կդառնաք Ձեր ճակատագրի տերը: Սա արդյո՞ք բոլորիս նպատակը չէ, նույնիսկ նրանը, ով խոսքերով դրա հետ համաձայն չէ:
Երիտասարդը, զգացումներով լցված, դրականորեն շարժեց գլուխը: Նրան թվաց` ծերունու խոսքերն ավելի մեծ նշանակություն ունեին, քան նա սկզբում կարծում էր: Իհարկե, նրա մեթոդը տարօրինակ էր, սակայն միևնույն չէ, եթե այն գործում է:

Ձեզ ներկայացրինք գրքի 10-րդ և 11-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Իմաստուն խորհուրդներ Դալայ Լամայից

2Դալայ Լաման այն մարդն է, ում գրեթե բոլորը ճանաչում են: Նա Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է, իր կայքնի տարիների ընթացքում արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ոսկե մեդալի և Նոբելյան մրցանակի: Ձեզ ենք ներկայացնում նրա իմաստուն խորհուրդները, որով կյանքը ավելի հաճելի կդառնա:

Երջանկության բանալին մեր ձեռքում է` հոգու ջերմություն և մտքի հանգստություն:

Նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը նայեք ինքներդ ձեզ

Իսկական ընկերությունը հիմնված է միայն սիրո և վստահության վրա, իսկ սերն ու վստահությունը ծնվում են միայն եթե կա փոխադարձ հոգատարություն և հարգանք

Անհնար է զայրույթը զայրույթով հաղթել: Եթե ձեր հանդեպ զայրույթ են կիրառում, և դուք նույն կերպ եք պատասխանում, արդյունքում ողբերգություն է տեղի ունենում

Շատ կարևոր է իրատեսական նպատակներ ունենալը

Երբեք ձեզ առավել բարձր մի համարեք նրանցից, ում օգնում եք

Հիշեք, որ այն, ինչ մենք ուզում ենք, միշտ չէ այն, ինչ մեզ անհրաժեշտ է

Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագան կախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան

Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար

Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը

Ընդարձակեք ձեր գիտելիքները. դա անմահության ուղին է

Հիշեք. երբեմն լռությունը լավագույն պատասխանն է

Եթե հասկանում եք, որ սխալ եք գործել, ամեն հնարավորն արեք, որպեսզի ուղղեք այն

Թույլ մի տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները

Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար

Երբ ինչ-որ բան եք բաց թողնում, բաց մի թողեք այդ իրավիճակի տված դասը

Հիշեք, որ մեծ սերն ու մեծ արարքները ենթադրում են մեծ ռիսկ

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 8,9)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 8-րդ և 9-րդ գլուխները: (6-րդ և 7-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :

8-րդ մաս.


Խորասուզված վարժության մասին մտորումների մեջ` երիտասարդը չնկատեց, թե ինչպես անցավ մեկ ժամ: Ծառայի ձայնը նրան արթնացրեց իր մտքերից:
-Տերը Ձեզ է սպասում այգում: Ծառայի ուղեկցությամբ երիտասարդը գնաց այգի: Տանտերը նստած էր նստարանին` խորհելով թարմ կտրված վարդի մասին: Ձայներ լսելով` ծերունին բարձրացրեց գլուխը: Նրա դեմքին սառել էր թեթև, պայծառ ժպիտը:
-Դե, ինչպե՞ս են գործերը,-հարցրեց ծերունին,-վարժությունն օգնու՞մ է:
-Գործում է, սակայն, ես բազում հարցեր ունեմ:
-Հենց դրա համար եմ ես այստեղ նստած: Ծերունին հրավիրց հյուրին ` նստելու իր մոտ:
-Ամենից շատ ինձ անհագստացնում է այն,-ասաց երիտասարդը,- որ ես չգիտեմ թե ինչպես եմ դառնալու միլիոնատեր վեց տարի անց, նույնիսկ եթե ես գրեմ այդ հիմար արտահայտությունը և կենտրոնանամ նրա վրա Ինչպես ինքս ինձ համոզեմ, որ ես միլիոնատեր եմ դառնալու: Ես նույնիսկ չգիտեմ, թե որ բնագավառում եմ ցանկանում աշխատել: Բացի այդ, ես դեռևս կարծում եմ, որ միլիոնատեր լինելու համար, այնուամենայնիվ, ես չափազանց երիտասարդ եմ:
-Երիտասարդությունն արգելք չէ: Հազարավոր մարդիկ հարստացել են ավելի երիտասարդ տարիքում, քան Դուք: Խնդիրը տարիքի մեջ չի, այլ գաղտնիքը չիմանալու կամ այն ընդունել չցանկանալու մեջ է:
-Ես պատրաստ եմ ընդունել Ձեր գաղտնիքը, սակայն չգիտեմ` ինձ ինչպես համոզեմ, որ կարող եմ միլիոնատեր դառնալ:
-Միայն մի ելք կա. Այն նույնը, որ Դուք կիրառում եք Ձեզ հակառակը համոզելու համար, հենց այն, որ Դուք երբեք չեք կարողանա միլիոնատեր դառնալ, նույնիսկ եթե շատ ցանականաք: Վերջին օրերի, իսկ ավելի հստակ վերջին շաբաթների ընթացքում Դուք փորձում էիք Ձեր ԵՍ-ը փոխարինալ «վայրկյանական միլիոնատիրոջ» ԵՍ-ով: Բնականաբար, տարիներ շարունակ կառուցված պատը քանդելու համար ժամանակ է հարկավոր: Գաղտնիքը պատկերներով ուղեկցվող բառերի մեջ է: Այդպես են բնութագրում իրենց մեր մտքերը: Ցանկացած միտք հայատարարում է իր մասին կամ որպես խոսք, կամ որպես պատկեր: Որքան ուժեղ է մարդն իր բնավորությամբ, այնքան հզոր են նրա մտքերը, այնքան արագ են նրանք վերածվում իրականության` ձևավորելով մեր կյանքի իրադարձությունները: Ահա` ինչ է ընկած փիլիսոփա Հերակլեսի իմաստուն ասացվածքների հիմքում. «Բնավորությունը հավասար է ճակատագրին»: Ցանկություն. ահա, թե ինչն է աջակցում և առաջ մղում ձեր մտքերը: Որքան շատ եք կամենում, այքան արագ է Ձեր կամեցածը հայտնվում Ձեր կյանքում: Ցանկանում եք հարստանալ-ցանկացե´ք, այրելու չափ ցանկացե´ք այդ: Անկեղծություն և ձգտում.ահա սրանք են հաջողության անբաժանելի մասերը` անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը:
-Բայց ես անկեղծորեն ցանկանում եմ միլիոնատեր դառնալ,-արտաբերեց երիտասարդը,- առաջին տարին չէ, որ ես անում եմ հնարավորը, սակայն ոչինչ չի օգնում:
-Այրող ցանկությունն անհրաժեշտ պայման է, սակայն բավարար չէ: Ձեզ միայն հավատ է պակասում: Դուք պարտավոր եք հավատալ, որ միլիոնատեր եք դառնալու:
-Բայց ես ինչպես ձեռք բերեմ այդ հավատը:
-Ես բազմաթիվ գրքեր եմ կարդացել այդ թեմայով: Նրանցից արված եզրակացությունները համընկնում են իմ ուսուցչի սովորացրածի հետ: Հավատ ձեռք բերելու միակ ճանապարհը խոսքերը կրկնելն է: Բառերը հսկայական ազդեցություն ունեն մեր ներքին և արտաքին կյաքնի վրա, սակայն մեծիմասամբ մարդիկ այդ մասին պատկերացում անգամ չունեն կամ էլ չեն օգտագործում այն պրակտիկայում… Ոչ, ես սխալվեցի, նրանք ընդունում են այն, սակայն միայն ի վնաս իրենք իրնեց: Հիշե´ք, խոսքերն ամենազոր են:
-Չէի ցանական ընդդիմանալ Ձեզ,-հակառակվեց երիտասարդը,- սակայն, ինձ թվում է` Դուք չափազանցնում եք: Չեմ հասկանում, թե ինչպես կարող են խոսքերն օգնել ինձ միլիոնատեր դառնալ: Իհարկե, նրանք որոշակի կարևորություն ունեն, սակայն դա հարաբերական է: Վայրկյանական Միլլիոնատերը, խորասուզված իր մտքերի մեջ, ոչինչ չպատասխանեց: Ապա ասաց.
-Ձեր սենյակում `սեղանի վրա, ես Ձեզ համար մի հին գիրք եմ թողել, որը բավական հասանելիորեն բացատրում է այս թեորեմը: Գնացե´ք և հենց հիմա կարդացե´ք այդ գիրքը, խնդրեմ. այն շատ կարճ է, ապա վերադարձե´ք և մենք կշարունակենք մեր խոսակցությունը: Առավել հանգիստ լինելու համար դուք կարող եք փակել սենյակի դուռը:
Երիտասարդը վերադարձավ իր սենյակ, փակեց դուռը և սկսեց փնտրել խոստացված գիրքը, սակայն գրքի փոխարեն գտավ մի նամակ: Ծրարի վրա գրված չէր նրա անունը, սակայն մեր հերոսը կարծեց, որ այն իր համար է, քանզի նրա վրա գրված էր. «Նամակ երիտասարդ միլիոնատիրոջ համար»: Նա բացեց ծրարը: Թղթի վրա միայն մի բառ էր գրված` կարմիր թանաքով. «Հաջողություն» և ստորագրություն` Վայրկյանական Միլիոնատեր:
Հյուրի սիրտը բաբախեց` խենթացած թիթռնիկի պես: Այդ ահին ինչ-որ ձայն լսվեց: Շրջվելով` երիտասարդը տեսավ համակարգիչը, որը մինչ այս այնտեղ չէր: Ինչ-որ մեկն էր ներս բերել, մինչ ինքն այգում էր: Ձայնը լսվում էր միացված տպիչից: Երիտասարդը մոտեցավ և տեսավ, որ այն միևնույն արտահայտություն էր տպում. ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ:
Եթե սա կատակ է, ապա բավականին անհամ ,մտածեց երիտասարդը: Իհրակե, սա կատակ է: Ինչու՞ պետք է Վայրկյանական Միլիոնատերը սպանի իրեն: Նա ծերունուն ոչ մի վատ բան չէր արել: Այնուամենայնիվ, ինչ տարօրնակ տեղ էր: Միգուցե, այդ ծերունին գիժ է, որը բայրացակամության տակ թաքցնում է սպանությունների նկատմամբ իր կիրքը: Երիտասարդը խառնվեց: Իսկ եթե սա կատակ չէր, ապա անհրաժեշտ էր անմիջապես հեռանալ, քանի դեռ ուշ չէ և թքել ամեն ինչի վրա` չեկի, գաղտնիքի, բոլոր կախարդական թեորիաների վրա, որոնցով ծերունին լցնում էր իր միամիտ գլուխը: Նա դեն նետեց նամակը և անմիջապես մոտեցավ դռանը, որն ամրորեն փակ էր: Խառնվելով` երիտասարդն ամբողջ ուժով հրեց բռնակը: Անարդյունք: Այս անգամ, երևում էր, ծերունի միլիոնատերը շատ հեռուն գնաց: Բարկացած երտասարդը ցատկեց լուսամոտի մոտ և տեսավ միլիոնատիրոջը: Ծերունին աշխատում էր այգում: Չմտածելով` արդյոք իմաստ ունի, երիտասարդը բարձր գոռաց: Պատասխան չլսվեց: Նա ավելի բարձր բացականչեց: Լռություն: Միգուցե, ծերունին լավ չի լսում: Այդ պահին այգում երևաց ծառան, և երիտասարդը բղավեց ողջ ուժով: Անօգուտ: Ինչ մղձավա՜նջ: Չեն կարող նրանք բոլորը խլանալ իրականում: Առաջին ծառային հետևեց նաև երկրորդը: Հյուրը ևս մեկ անգամ բղավեց, սակայն երկրորդ ծառան ոչ մի կերպ չարձագանքեց նրա ձայնին:Երիտասարդին պարուրեց հուսահատությունը: Սա մի հրեշավոր դավադրություն է, մտածեց նա: Ինչպես առաջին անգամ, նա մտածեց լուսամուտով փախչելու մասին, և անմիջապես հրաժարվեց այդ գաղափարից: Նա միանգամայն չէր ցանկանում կոտրել վիզը: Ապա նա նկատեց հեռախոսը: Հիմա´ր. մտքում նախատեց ինքն իրեն: Ինչու՞ նա շուտ չէր նկատել այն: Ու՞մ զանգի: Ոստիկանություն: Փրկարարականն ծառայություն: Իսկ եթե վտանգ չկա, և նրան մեղադրեն սուտ կանչի մեջ: Նա հավաքեց տեղեկատվության համարը: Հեռախոսավարուհու ձայնը բավական տարօրինակ էր հնչում: Երիտասարդի հարցին նա տվեց մոտակա ոստիկանության համարը: Կարճատև զանգեր: Ինչ տհաճ ձայն: Նա կրկին հավաքեց համարը,և նորից զբաված է: Ոչ, նրա բախտը հաստատ չէր բերում: Երիտասարդը երրորդ անգամ հավաքեց համարը և այդ պահին նկատեց, որ հավաքում է հեռախոսի վրա գրված համարը: Նա հավաքում էր իր սենյակի համարը: Նա կրկին փորձեց կոտրել դուռը, սակայն անօգուտ: Վերդառնալով լուսամոտի մոտ ` նա նկատեց դեպի տանը մոտեցող մի մարդում որը լայն վերարկու էր հագել` գլխին լայն սև գլխարկ: Երիտասարդը սառչեց: Ով կարող էր լինել, եթե ոչ վարձու մարդասպանը: Բռնվեց, ինչպես առնետը որոգայթում: Ելք չկար: Այժմ նրան կսպանեն: Նախասրահից լսվեցին քայլերի ձայներ: Քայլերը մոտենում էին: Երիտասարդը ցատկեց դռնից հեռու` դողէրոցքի մեջ աջ ու ձաղ նայելով, թե ինչով կարելի է պաշտպանվել: Դռնից լսվեց բանալիի ճռճռոցը, դուռը բացվեց: Շեմքին կիսախավարում կանգնած էր սև ստվեր, ահա մտավ սենյակ` մարդկային կերպարանք ստանալով: Անծանոթն անշարժ կանգնած էր, ինչպես արձան` ոչինչ չասելով, ապա ձեռքը տարավ գրպանը: Երիտասարդը սպասում էր, որ նա այնտեղից կհանի ատրճանակը, սակայն ատրճանակի փոխարեն անծանոթը հանեց մի ծրար` միաժամանակ բարձրացնելով գլխարկը: Երիտասարդը, ասես գիպնոզի մեջ կանգնած, սպասելով վատագույնին, գլխարկի տակից տեսավ ծերունի միլիոնատիրոջ դեմքը` լի չար մտադրությամբ:
-Դուք այգում մոռացել էիք Ձեր նամակը,-ասաց Վայրկյանական Միլիոնատերը: Երիտասարդը, որը քիչ սթափվել էր, հետաքրքրասիրությամբ նայում էր ծերունու կոստյումին: Դուք գտա՞ք այն բրոշյուրը, որի մասին ես Ձեզ ասում էի:
-Ո´չ, սակայն ես սա եմ գտել,-պատասխանեց երիտասարդը: Ծերունու ձայնը այժմ բարյացակամ էր հնչում, ինչպես առաջ, և հյուրի սիրտն էլ թեթևացավ: Նա խոնարհվեց և հատակից բարձրացրեց ծրարը:
-Այս ի՞նչ ներկայացում խաղացիք այստեղ,-ասաց նա պահանջկոտ ձայնով:-Նման քայլերի համար ես կարող եմ Ձեզ դատի տալ, գիտե՞ք Դուք դա…
-Բայց դրանք պարզապես բառեր են: Մի քանի բառ գրված թղթի վրա: Դուք իսկապես պատրաստվում եք ինձ դատի տալ այս թղթի կտորի համար: Դուք ինքներդ ինձ ասացիք, որ չեք հավատում խոսքի ուժին, ճի՞շտ է: Նայե´ք, թե ինչ իրավիճակում եք Դուք: Երտասարդը հանկարծ հասկացավ, թե ինչի մասին է խոսում ծերունին:
-Ես ցանկանում էի Ձեզ դաս տալ,-ասաց ծերունին.-Փորձը շատ ավելի լավ ուսուցիչ է, քան թեորեմը: Պարզ ասած` փորձը հենց կյանքն է: Հիշու՞մ եք` ինչ էր ասում Գյոթեն.«Գորշը, իմ ընկեր, տեսություն է, իսկ կյանքի ծառը միշտ կանաչում է»: Հիմա Դուք հասկացաք բառերի ուժը: Ավելին, խոսքի ուժն այնքան հզոր է, որ նրանք ազդում են մարդկանց վրա նույնիսկ այն ժամանակ, երբ ստում են: Հավաստիացնում եմ` ես ոչ մի հանցագործ միտք չեմ ունեցել:
— Ինչպե՞ս իմանամ,-ասաց երիտաարդն` աստիճանաբար հանգստանալով:
-Դուք կարող էիք խելամտորեն խորհել սրա մասին: Ասացե´ք` ինչու ես պետք է սպանեմ ձեզ: Դուք երբեք ինձ վատություն չեք արել: Թեկուզ այդպես, ես չէի էլ մտածի վրեժի մասին: Այն ամենն, ինչ ես ցանկանում եմ այժմ, հոգ տանել իմ այգու մասին: Այն դեռևս հոյակապ այգու անգույն շողքն է, որը սպասում է ինձ ապագայում: Դուք պետք է վստահեիք տրամաբանությանը: Ի դեպ, Դուք նկատեցիք, թե որքան անզոր է դառնում տրամաբանությունը նման իրավիճակներում: Երբ Դուք բացականչում էիք, իսկ մենք ձևացնում էինք, թե ոչինչ չենք լսում, Դուք հուսահատության մեջ էիք: Ձեր սխալն այն չէր, որ կարդացել էիք սպառնացող նամակը, այլ այն, որ հավատացել էիք նրան: Դուք ենթագիտակցաբար ենթարկվեցիք գլախավոր օրենքներից մեկին, որը կառավարում է մարդկային միտքը: Երբ երևակայությունն ու տրամաբանությունը բախվում են, գրեթե անհնար է հաղթահարել երևակայությունը: Սակայն Դուք թույլ տվեցիք ևս մեկ կոպիտ սխալ. Դուք կորցրեցիք գլուխն այն սպառնալիքից, որը Ձեզ հետ կապ չուներ:
Միլիոնատերը մոտեցավ տպիչին, միացրեց այն, վերցրեց տպված թուղթը և տվեց երիտասարդին: Երիտասարդը սարսափեց: Վերին հատվածում անծանոթ անուն էր գրված: նա ուշադրություն չէր դարձրել, որ սպառնալիքները նրան չեն վերաբերում: Երիտասարդն ամոթ զգաց, որ այս ամբողջ պատմությունը եղել էր իր երևակայության արդյունքը:
9-րդ մաս.

-Այսօրվա ընթացքում Դուք շատ օգտակար բաներ սովորեցիք,-ասաց ծերունին երիտասարդին:- Եվ Դուք ոչ միայն հասկացաք այդ գիտակցությամբ, այլ նաև զգացիք սրտով: Այժմ Դուք հասկացաք, թե որքան խորն են ազդում բառերը մեր կյանքի վրա` ուզենք, թե չուզենք: Դուք իզուր վախեցաք այս սպառնալիքից, որը միանգամայն ձեզ չէր ուղղված: Այնուամենայնիվ, ոչինչ անիմաստ չէ, Դուք արժեքավոր դաս քաղեցիք: Միտքը, նույնիսկ ոչ ճշմարիտ, կազդի մեզ վրա, եթե մենք հավատանք նրա ճշմարտացիությանը: Երբ մենք սովորում ենք որոշել մտքերի նշանակությունը, ավելի ճիշտ այն նշանակությունը, որը մենք ենք տալիս նրան, մեր գիտակցությանը վերադառնում է հանգիստ մտորելու կարողությունը: Այդ Ձեր ուղեղը նշանակություն տվեց սպառնալիքներին: Եթե նրանք գրված լինեին օտար լեզվով, Դուք նրանց նշանակություն անգամ չէիք տա: Միլիոնատերը լռեց` թուլ տալով երիտասարդին մարսել լսածը, և մի քիչ սպասելով` շարունակեց.
-Հետագայում, երբ բախվեք խնդիրների հետ, իսկ հաջողության ճանապարհին Դուք ստիպված կլինեք բազում խնդիրներ հաղթահարել, հիշեք սուտ սպառնալիքի մասին:Ինքներդ Ձեզ ասեք, որ այդ խնդիրը Ձեզ հետ այնքան քիչ կապ ունի, որքան այն սպառնալիքը: Հավանաբար, Դուք չափազանց համարեք սա, որովհետև խնդրին հենց Դուք եք բախվել, սակայն ուղղեք այն այլ ուղղությամբ: Պատկերացրեք, թե այն մեկ ուրիշին է վերաբերում, և ոչ թե Ձեզ: Չգիտեմ` կարողացա բացատրել այն, ինչ ցանկանում էի ասել: Ոչ մի դեպքում չի կարելի խնդրին այնքան մեծ նշանակություն տալ, որ այն Ձեզ շեղի: Երբ Դուք սովորեք սա, իսկ դա հեշտ չէ, հավատացնում եմ, Դուք անգին հմտություններ ձեռք կբերեք և կկարողանաք իրականացնել Ձեր բոլոր երազանքները: Սակայն, թույլ տվեք նախազգուշացնել, որ Ձեզ սպասում է երկար և բարդ ճանաարհ, մինչ Դուք ձեռք կբերեք այդ հմտությունները: Երբեք մի հուսահատվեք, և ես խոստանում եմ, որ արդյունքները կարդարացնեն Ձեր ջանքերը: Մի գեղեցիկ օր, հուսով եմ, որ Դուք նույնիսկ կհասկանաք` ինչում է կայանում կյանքի վեհագույն իմաստը: Մնացած ամեն ինչ կարևոր չէ:
Ավարտելով իր միտքը` միլիոնատերը խարսուզվեց մտորումների մեջ: Նրա աչքերը տխրեցինք: Լռելով` նա ավելացրեց` ասես ամփոփելով իր ասածը.
-Կյանքը կարող է լինել Երկրի վրա փթթացող հոյակամ այգի կամ էլ դժոխք: Ամեն ինչ կախված է Ձեր մտային սահմանափակումներից: Խորհե´ք այս վարդի մասին: Ամեն անգամ, երբ Ձեր ճանապարհին խնդիր առաջանա, կենտրոնացե´ք վարդի հիմքային մասի վրա: Մտե´ք վարդի սիրտը և մոլորվե´ք այնտեղ: Հիշե´ք, որ սպառնալիքը Ձեզ չի վերաբերում, այլ մեկ ուրիշին: Եթե Դուք ցանկանաք, ապա խնդիրը Ձեզ ուղղված չի լինի, այլ մեկ ուրիշին: Ծերունին շարունակում էր` առավել կարևորելով իր խոսքերը.
-Մարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ հասկանալ այն, ինչ ես Ձեզ ասեցի: Նրանք կարծում եմ, որ սա ոչ այլ ինչ է, թե ոչ անհաս լավատեսություն, սակայն այս խոսքերի ներքո թաղվում է շատ ավելի կարևոր մի բան: Նրանք, ովքեր չեն տեսնում չարիք, այն նրանց համար գոյություն չունի: Աշխարհը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ներաշխարհի հայելային արտացոլանքը: Եթե Դուք ոչ մի թուլություն չունեք, չարիքը չի կպչի Ձեզ, սպառնալիքը չի վախեցնի Ձեզ: Անդադա´ր կրկնեք, որ չարիքը գոյություն չունի, և կենտրոնացե´ք վարդի սրտի վրա: Այստեղ Դուք կգտնեք ինտուիցիան, որը կուղեկցի Ձեզ կյանքում: Այստեղ դուք կհայտնաբերեք այն, ինչն այդքան պակասում է երիկրի վրա. սեր աշխատանքի և մարդկանց նկատմամբ` հարստության կրկնակի գաղտնիքը:

Ձեզ ներկայացրինք գրքի 8-րդ և 9-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 6,7)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 6-րդ և 7-րդ գլուխները: (5-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :

6-րդ մաս

-Տվե´ք ինձ ցանկացած հարց, որ առաջանում է Ձեր գլխում, -ասաց միլիոնատերը,- Ես մեծ սիրով կպատասխանեմ: Շուտով Դուք նման հնարավորություն չեք ունենա, մեր հանդիպման ժամանակը սահմանափակ է: Ահա Ձեզ գրիչ, Դուք էլ թուղթ ունեք:
-Ահա´:
-Դուք իսկապես ցանկանու՞մ եք հարստանալ:
-Առավել քան վստահ եմ:
-Լավ: Գրե´ք գումարի այն չափը, որը ցանկանում եք ունենալ և ժամանակը, թե երբ եք ցանկանում այն ունենալ: Սա է հարստության գաղտնիքը:
Երիտասադը մտածեց, որ միլիոնատերը կրկին հիմարացնում է նրան:
-Դուք կարծում եք, որ փողերը երկնքից կթափվեն գլխիս, երբ ես գրեմ թվերը:
-Հենց այդպես,-ասաց միլիոնատերը հաստատակամորեն: Ձեր արձագանքն ինձ չի զարմացնում: Ես զգուշացրել էի, որ գաղտնիքը շատ պարզ է: Եվ մի նայեք ինձ, ասես ցուլը` նոր դարպասների: Նախքան բացատրելը, թու´յլ տվեք ձեզ մի բան ասել: Իմ հանդիպած բոլոր միլիոնատերերը խոստովանել են, որ հարստացել են հենց այն պահին, երբ իրենց առջև նպատակ են դրել վաստակել հստակ չափի գումար կոկրետ ժամանակահատվածում:
-Կներեք, սակայն ես չեմ հասկանում: Ինչ օգուտ, եթե ես գրեմ գումարը և ժամկետը:
-Եթե Դուք գիտեք` ուր եք գնում, Դուք «ոչ մի տեղ» չեք ընկնի:
-Միգուցե, սակայն այս ամենից, ինձ թվում է, կախարդանքի է նման:
-Այդպես էլ կա. Քանակական նպատակի գաղտնի կախարդանքը: Եկեք խնդրին այլ տեսակետից նայենք: Պատկերացրե´ք` Դուք աշխատանք եք փնտրում: Դուք ներկայացրել եք ձեր նկարագիրը, անցել եք հարցազրույցը, և որոշ ժամանակ անց ձեզ տեղեկացնում են, որ ձեր անունը թեկնածուների ցուցակում է: Իսկ որոշ ժամանակ անց Ձեզ հայտնում են, որ Ձեր թեկնածությունը հավանության է արժանացել, Դուք ընդունվել եք աշխատանքի և շատ փող եք աշխատլու: Ինչպիսին է Ձեր արձագանքը: Սկզբում Դուք Ձեզանով կհպարտանաք: Ինչու չէ, քանզի Ձեզ ընտրել են տասնյակ, իսկ միգուցե նաև հարյուրավոր թեկնածուներից: Իսկ քանի որ մինչ այդ երեք ամիս Դուք անգործ եք եղել, Դուք չեք էլ կասկածում, որ Հաջողությունը Ձեզ ժպտացել է: Սակայն երանությունն անցնում է, և ինչպիսին է ձեր արձագանքը:
-Դե, սկզբում կտեղեկանամ, թե երբ եմ, անցնելու աշխատանքի: Ապա, ես կուզեի իմանալ, թե ինչ է նշանակում շատ փող: Քանի որ կյանքում ամեն ինչ հարաբերական է, ես կիմանամ աշատավարձի , պահումների և այլնի կոնկրետ չափը:
-Երիտասարդ, Դուք իմ բառերով եք խոսում: Եթե Դուք հարցնեք Ձեր տնօրենին` ինչ է նշանակում շատ փող, իսկ ինքը կսկի Ձեզ համոզել, որ Դուք իսկապես շատ եք ստանալու, Դուք հավանաբար չեք ցանկանա նրա հետ գործ ունենալ:Ավելին, Դուք կսկսեք կասկածել նրա ազնվության վրա: Եթե նա չի ցանկանում աշխատավարձի չափն ասել, ապա հավանաբար այն մեծ չէ կամ մի բան անազնիվ է: Նույնն է, եթե նա չցանկանա աշխատանքի կոնկրետ ամսաթիվն ասել, դա Ձեր դուրը չի գա: Դուք հստակություն կպահանջեք:
-Իհարկե,-համաձայնեց երիտասարդը` չգտնելով ծերունու փաստարկների մեջ մի սխալ խոսք:
-Իսկ եթե, չնայած Ձեր համառ պնդումների, Դուք այնուամենայնիվ չստանաք հստակ պատասխան, ի՞նչ կանեք: Երես կթեքեք և կգնանք այլ գործ փնտրելու. և Դուք ճիշտ կլինեք:
-Միանգամայն ճիշտ եք: Այդ գործատուն ցանկանում է ինձ ստել կամ նա պարզապես խաբեբա է: Ցանկացած դեպքում էլ մնում է խոստովանել, որ այդ աշխատանքը թույլ է տալիս հուսալ ավելի լավի մասին: Միլիոնատերը փայլում էր, ինչպես Սոկրատեսն իր աշակերտի հետ ունեցած բանավեճից հետո: Նա մեկ րոպե լռեց, իսկ նրա շուրթերը շարժվեցին հեգնական, սակայն բարյացակամ ժպիտով:
-Եվ ի՞նչ էիք Դուք պահանջում անդ երևակայական աշխատատուից. հստակ փաստարկներ, այդպես չէ: Բավական չէ իմանալ, որ Ձեզ շատ են վճարելու, պետք է իմանալ,թե որքան են վճարելու: Միայն այն փաստը, որ Դուք աշխաանք եք ստացել, բավարար չէ: Ապա Դուք պետք է իմանաք` երբվանից եք անցնում աշխատանքի: Բացի այդ, Դուք նաև կցանկանայիք, որպեսզի այդ ամենը ներկայացվեր գրավոր պայմանագրի կամ նամակի տեսքով, քանի որ այդպես ավելի ապահով է: Իհարկե, միգուցե միայն խոսքերը բավարար են, սակայն խոսքերը չեք կարող վերցնել ձեռքերի մեջ, իսկ գրավոր խոսքը` կարող եք: Ձեր կյանքում ամեն ինչ նույն ձև է դասավորովում: Մարդկանց մեծամասնությունը, ամեն դեպքում գրեթե բոլոր անհաջողակները , նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ կյանքը տալիս է այն, ինչ մենք խնդրում ենք: Խնդրում ես չգիտես` ինչ և ստանում ես անհասկանալի է` ինչ: Խնդրում ես նվազագույնը, ստանում ես նվազագույնը: Եթե կյանքը քեզ տալիս է միայն փշրանքներ, մի´ զարմացիր, քանզի դա հենց այն է, ինչ դու խնդրել ես: Համոզվելով, որ երիտասարդը լսում է մեծ ուշադրությամբ, միլիոնատերը շարունակեց.
-Անհրաժեշտ է պահանջները ճիշտ ձևակերպել կարողանալ: Առաջին հերթին նրանք պետք է լինեն բացարձակապես հստակ և կոնկրետ: Եթե խոսքը փողի մասին է, ապա պետք է նշել հստակ գումարի չափը և այն ստանալու ժամկետը: Իսկ մարդիկ սովորաբար ինչ են անում: Կրկնում են միևնույն սխալը, չնայած, որ իրենց այդ փողը շատ է պետք: Համոզվելու համար, հարցրեք ցանկացած մարդու, թե որքան փող է նա ցանկանում վաստակել հաջորդ տարի և խնդրեք պատասխանել անմիջապես` առանց մտածելու: Եթե այդ մարդը հաջողության ճանպարհին է, եթե նա գիտի, թե ուր է գնում, այդ թվում նա դեմ չէ Ձեզ տեղեկացնել այդ մասին, նա կկարողանա անմիջական պատասխան տալ: Սական տասից ինը չեն կարողանա այդ պարզ հարցին տալ արագ և հստակ պատասխան: Սա ամենաճանաչված սխալն է: Կյանքը ցանկանում է իմանալ, ինչ եք Դուք սպասում նրանից: Եթե ոչինչ չուզեք, ոչինչ էլ չեք ստանա: Իսկ հիմա այդ հարցը դուք Ձե´զ տվեք,- շարունակում էր ծերունին,-Դուք ասեցիք, որ ցանականում եք հարստանալ:
-Անկասկա´ծ:
-Որքա՞ն եք ցանկանում վաստակել հաջորդ տարի:
Երիտասարդը զգաց, որ մի խոսք անգամ չի կարող ասել: Նա միանգամայն համաձայն էր ծերունու փաստարկների հետ և հասկանում էր, որ մեծամասնություն կազմող այն մարդկանց թվին է դասվում, ովքեր ցանկանում են հարստանալ, սակայն չեն կարող հստակ պատասխանել, թե որքանով: Խառնվելով` նա կարմրեց:
-Ես չգիտեմ,-շշմջաց նա,- ես հասկացա, թե որտեղ է իմ գլխավոր սխալը:
-Սխալը շատ լուրջ է: Ինչևէ, փորձենք ուղղել այն: Գրեք այն գումարը, որի մասին մտածում եք:
-Ես չեմ պատկերացնում,-փնթփնթաց երիտասարդը:
-Բայց դա այնքան հեշտ է: Լավ, ուրեմն կանենք հետևյալը: Ձեզ մի րոպե կտամ խորհելու համար: Երբ ժամանակն ավարտվի, Դուք ստիպված կլինեք գրել այն գումարի չափը, որը կցանկանայիք վաստակել հաջորդ տարի այսօրվանից սկսած: Արա´գ մտածեք, ժամանակը գնում է: Այդ խոսքերով ծերունին պտտեց իր առջև գտնվող ավազե ժամացույցը: Կյանքում երբեք երիտասարդը ստիպված չէր եղել խորասուզվել նման բարդ մտքերի մեջ: Խաղն այնքան էլ հեշտ չէր թվում:Գլխում տարբեր թվեր էին պտտվում` մեկը մյուսից անհեթեթ, իսկ ժամանակը գնում էր: Ահա և ընկավ ավազի վերջին հատիկը, իսկ ինքը ոչինչ չկարողացավ մտածել:
-Ժամանակն ավարտվեց,- ասաց ծերունին` մի վայրկյան անգամ աչքը չկտրելով ավազե ժամացույցից:
-Ասացե´ք Ձեր գումարի չափը:
Երտասարդը գրեց այն թիվը, որը համեմատաբար հասանելի էր թվում: Դողացող մատները դժվարությամբ էին գրում թվերը:
-Երեսուն հազա՜ր,-բացականչեց ծերունին,-սա շատ քիչ է, ես կնախընրեի երեք հարյուր: Սակայն սկզբի համար բավարար է: Դուք ստիպված կլինեք շատ աշխատել Վայրյանական Միլիոնատեր դառնալու համար: Սակայն կտեսնեք, որ այս աշխատանքն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է` չնայած, որ այն Ձեր կյանքի ամեալուրջ աշխատանքն է: Այդ թվում, կարևոր չէ, թե ինչով Դուք կցանկանաք զբաղվել: Սա կոչվում է աշխատել ինքդ քեզ վրա:

7-րդ մաս

Աղախինը մտավ ճաշասենյակ` սուրճն ու կարկանդակերը ձեռքին: Երիտասարդն առավոտից ոչինչ չէր կերել, իսկ ապրած հույզերն էլ ավելի գրգռեցին նրա ախորժակը: Նա ուտում էր, իսկ դասն այդ ընթացքում շարունակվում էր:
-Որպեսզի օգնեմ Ձեզ հասկանալ,թե ինչ էր կատարում ձեզ հետ խորհելու ընթացքում, ես ձեզ մի քանի հարց կտամ,-ասաց Միլիոնատերը:-Ճիշտ է, որ րոպեն ձեզ համար չափազանց կարճ թվաց:
-Իհարկե:
-Տեղի ունեցածից առաջինը կարող ենք եզրակացնել. Թիվը, որ Դուք գրել եք այս մի կտոր թղթի վրա ավելի մեծ նշանակություն ունի, քան Դուք կարծում եք: Այս թիվը ճշտորեն նշանակում է այն, թե ինչ եք Դուք Ձեզանից ներկայացում, իհարկե ձեր պատերացմամբ: Համաձայնվեք, որ , ըստ ձեզ, Դուք տարեկան երեսուն հազար ֆունտ արժեք: Ոչ մի կոպեկ ավել, և ոչ մի կոպեկ պակաս:
-Չեմ հասկանում` ինչ ի նկատի ունեք,- նկատեց երիտասարդը,-Ես ընտրել եմ այս թիվը, և դա նշանակում է, որ ես խելամիտ և իրական եմ մտածում:Ես չեմ տեսնում, թե ներկայումս ինչպես կարող եմ ավելին վաստակել: Վեջիվերջո, ես բարձրագույն կրթություն, լավ աշխատաք չունեմ, իսկ բանկային հաշվին ոչինչ չի մնացել:
-Ձեր մտորումները խելամիտ են և հարգանքի արժանի են, սակայն ողջ խնդիրը նրանում է, որ դրանք կապված են Ձեր ներկայիս իրավիճակի հետ: Իսկ իրականում արտաքին հանգամանքները այդքան էլ կարևոր չեն: Հավատացա´ծ եղեք, որ ձեր կյանքի բոլոր իրադարձությունները` լինի հուզական, սոցիալական և մասնագիտական բնագավառներում, Ձեր մտքերն են արտացոլում: Ցավոք, ձեր գիտակցությունը դեռևս պատրաստ չէ ընկալելու այս ճշմարտությունը: Այն կառչում է այն տարածված պատրանքից, որ արտաքին հանգամանքները զգալիորեն որոշում են մարդու կյանքը. այն դեպքում , երբ իրականում կյանքում ամեն ինչ կախված է կարտավածի նկատմամբ մեր վերաբերմունքից, մեր դիրքորոշումներից: Կյանքը հենց այնպիսին է, ինչպիսին մենք այն նկարում ենք: Այն ամենն, ինչ ձեզ հետ կատարվում է, ձեր մտքերի արդյունքն է: Ուրեմն, եթե Դուք ցանկանում եք փոխել ձեր կյանքը, լավ կլինի սկսեք ձեր մտածելակերպից: Դուք, իհարկե, կարծում եք, որ դա այդքան էլ յուրահատուկ չէ, սակայն այնուամենայնիվ բազում «ռացիոնալ մտածող» մարդիկ համառորեն ժխտում են այս սկզբունքը: Համոզվելով, որ աշակերտը ոչ մի բառ բաց չթողեց` ծերունին արագորեն ավելացրեց.
-Բոլորն, ովքեր մեծ հաջողության են հասել` անկախ նրանից, թե որ ոլորտում, երբեք չեն համաձայնվել ռացիոնալ մտածողների հետ: Վերջինները խորհում են, քննարկում, փաստարկներ են գտնում, իսկ երբ հերթը հասնում է գործելուն, բոլոր խոսակցություններն ավարտվում են ոչնչով:
-Չկարծե´ք,- շարունակեց ծերունին,- թե ես դեմ եմ գիտելիքներին: Միանգամայն հակառակը: Հաջողությունն անհնար է առանց խելացի մտածելու, սակայն միայն դա բավարար չէ: Ձեր խելացի մտքերը գործիք են Ձեզ համար, Ձեր հավատարիմ ծառաներն, ոչ ավելին: Եվ որքա՜ն հաճախ են դառնում նրանք խոչընդոտներ մեծ հաջողությունների ճանապարհին: Խոշոր հաջողությունների հասնում են միայն նրանք, ովքեր հավատում են մտքի ուժին: Այդպիսի մարդիկ երբեք թույլ չեն տալիս, որպեսզի հանգամանքները կանգնեն իրենց ճանապարհին, որպես մագնիս ձգում են հարստությունը: Հիմնականում այն մարդկանց կյանքի պայմանները, ովքեր մեծ հաջողությունների են հասել, նույնպիսին է լինում, ինչպիսին իրեն ժամանակիցներինը: Ավելին, այդ մարդիկ ստիպված են եղել բախվել խոշոր դժվարությունների, սակայն խնդիրները միայն շարժառիթ են հանդիսացել նրանց համար: Բոլոր այդ մարդիկ հավատացած են եղել, որ ընդունակ են մեծ գործերի: Բոլորն, ովքեր կարողացել են հարստանալ, խորապես հավատացած են եղել, որ նրանք կհասնեն հարստության: Հավատն է հանդիսանում նրանց հաջողության գրավականը:
-Սակայն եկեք վերադառնանք ձեր գրառումներին,-ավարտեց իր խոսքը ծերունին,- Մի հարցի պատասխանեք: Այդ թիվը` 30000 ֆունտ հավանաբար առաջինը չէր, որ առաջացել էր ձեր գլխում:
-Դուք ճիշտ եք, առաջինը չէր,-պատասխանեց երիտասարդը:
-Եվ ո՞րն էր առաջինը:
-Չեմ կարող ասել, գլխումս այնքան թվեր էին պտտվում:
-Օրինակ:
-Դե, 50000:
-Իսկ ինչու՞ այդ թիվը չգրեցիք:
-Չգիտեմ: Հավանաբար այդ թիվն ինձ բացարձակապես անհասանելի թվաց:
-Այն անհասնելի կմնա այնքան ժամանակ, մինչև Դուք չհավատաք նրա հասանելիությանը: Չնայած, եթե հաշվի առնենք, որ Դուք սկսեցիք երեսունից, ապա դեռ շատ աշխատանք կա անելու, այլապես Ձեզ երկար ժամանակ պետք կգա միլիոնատեր դառնալու համար: Այժմ գրե´ք այն առավելագույն գումարը, որը Ձեզ հասանելի է թվում:
Երիտասարդը մի րոպե մտածեց, ապա արտաբերեց. 40000 ֆունտ:
-Շնորհավորհում եմ,-ասաց Վայրկյանական Միլիոնատերը,-Դուք հենց նոր ընդհամենը մի քանի վայրկյանի ընթացքում հարստացաք 10000 ֆունտով: Վատ չի:
-Բայց ես դեռևս չեմ վաստակել դրանք:
-Համարե´ք, որ վաստակել եք: Դուք մեծ քայլ արեցիք: Այն պահին, երբ Դուք մտածեցիք, որ կարող եք վաստակել 40000, 30000-ի փոխարեն, Դուք ընդլայնեցիք ձեր Ես-ի սահմանները: Ճիշտ է, դա բեկում չէ, սակայն առաջընթաց է: Վերջիվերջո Հռոմը մեկ օրում չի կառուցվել: Մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում է նման մի Հռոմ` առեղծվածային քաղաք, որը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մենք ենք նրան պատկերում: Ձեր ներքին քաղաքի չափսերը դուք եք որոշում, հետաքրքիր է, չէ: Իսկ այդ քաղաքի գոյության մասին շատ քչերը գիտեն: Եվ նրա սահմաններն այն է, ինչ «Սեփական ԵՍ-ի պատկեր» է կոչվում: Երբ Դուք այս մի կտոր թղթի վրա ավելի ու ավելի մեծ թվեր եք գրում, Դուք մի մեխանիզմ եք գործի դնում, որն ընդարձակում է Ձեր ներքին քաղաքի սահմանները: Ձեր ներքին Հռոմը սկսում է աճել: Հարյուրամյակների ընթացքում խոշորագույն մտածողներն ասել են, որ ամենանհաղթահարելի արգելքները նրանք ենք, որոնք մարդն ինքն է դնում իր արջև: Խոշորագույն խոչըդոտը, որը կանգնեցնում է մարդուն հաջողության ճանապարհին, իր իսկ գլխում է: Պայթեցրե´ք ձեր ներքին արգելքները, և Դուք կպայթեցնեք կյանքում հանդիպող բոլոր արգելքները: Եվ այդ ժամանակ ձեր կյանքի պայմանները կփոխվեն հրաշքի նման: Երդվում եմ, սա լուրջ է:
-Բայց ինչպե՞ս ես կիմանամ իմ մտային արգելքների մասին,-հարցրեց երիտասարդը,-այն, ինչ դուք ասեցիք, ճշմարիտ է թվում, սակայն առայժմ այդ ամենն ինձ համար աբստրակցիա է:
-Ես հենց նոր բացատրեցի, թե ինչպես բացահայտել սահմանները, որոնք շրջապատում են Ձեր մտքերը և սահմանում են ձեր ԵՍ-ի պատկերը,-ասաց միլիոնատերը.-Դուք դրանք հստակ մեծության վերածեցիք և գրի առաք թղթի վրա: Զարմանալի է, թե որքան հեշտ է որոշել, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ է մտածում ինքն իր մասին: Մարդուն խոչընդոտում են միայն իր սեփական մտային սահմանափակումները: Կյանքը չի կարող հաղթահարել այն խոչընդոտները, որոնք մարդը, գիտակցաբար,թե անգիտակցաբար, ստեղծում է իր արջև: Ողբերգությունն այն է, որ անհաջողակները գաղափար անգամ չունեն ահջողության և հարստության վերաբերյալ այս գաղտնիքի մասին:Եվ, ընդհակառակը, հաջողակ մարդիկ ոչ միայն գիտեն այդ գաղտնիքը, այլև համառորեն աշխատում են իրենց սեփական ԵՍ-ի վրա: Սկսնակների համար,-շարունակեց ծերունին,- ամենահեշտ ճանապարհը մաքուր թուղթ վերցնել և վրա անդադար աճող թվեր գրելն է: Հիշեք, որ Դուք չեք կարող հարստանալ, քանի դեռ հավատացած եք, որ չեք կարող: Ձեր ԵՍ-ն իրենից մի մարդ պետք է ներկայացնի, ով հավանաբար կկարողանա հարստանալ: Եկե´ք կրկնենք մեր վարժությունը: Գրե´ք այն թիվը, որը զգալիորեն գերազանցում է մինչ այս գրած թվերին: Երիտասարդը մի քանի վայրկյան խորհեց: Նա իրեն շատ անհարմար էր զգում: Թղթի վրա հայտնվեց թիվը. 60000
-Ավելիին չեմ էլ կարող հուսալ,-խոստովանեց նա:
-Միգուցե, սա առավելագույն գումարն է, որ կարող եք հուսալ, սակայն անկասկած առավելագույնը չէ, որը կարող եք վաստակել իրականում: Սա շատ համեստ գումար է: Որոշներն այդքան աշխատում են ամսեկան, մյուսները` շաբաթեկան, մի մասն էլ ` տարվա մեջ ամեն օր-60000: Այնուամենայնիվ, թու´յլ տվեք շնորհավորել Ձեզ: Դուք հետաքրքիր քայլ արեցիք, երկու անգամ մեծացրեցիք ձեր ԵՍ-ի պատկերը և նույնքան էլ ընդլայնեցիք ձեր մտային սահմանները: Ճիշտ է, ոչ այնքան, որքան ես կուզեի, սակայն ես չեմ շտապեցնի Ձեզ: Առաջին հերթին Դուք պետք է Ձեր արջև այնպիսի նպատակ դնենք, որն , ըստ Ձեզ, բարդ է, դրդիչ, սակայն միևնույն ժամանակ իրական: Եթե Ձեր նպատակը ձեզ համար շատ բարդ թվա, Դուք չեք հավատա նրան: նպատակի գաղտնիքն այն է, որ այն պետք է լինի հավակնոտ և հասանելի միևնույն ժամանակ: Միշտ հիշեք այդ մասին, երբ ձեր արջև որևէ նպատակ դնեք: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ մարդիկ շատ դեպքերում չափազանց պահպանողական են: Նրանք վախենում են ընդարձակել իրենց մտային սահմանները, և այդ վախը դառնում է նրանց համար սովորություն: Մարդիկ սովորում են ապրել ձանձրալի առօրյայով և գոյատևել առանց փոփոխությունների: Նրանք համոզված են, որ կյանքն այդպիսին է և վախենում են երազել: Երբեք մի´ վախեցեք ընդլայնել ձեր մտահորիզոնը: Մաքուր թղթի վրա աճող գումարներ գրելով հնարավոր է հոյակապ արդյունք ստանալ ընդհամենը մեկ ժամվա ընթացքում: Օրինակ, հենց Դուք: Մի քանի րոպեի ընթացքում Դուք Ձեր նպատակը կրկնապատկեցիք:
-Հետագայում,-շարունակեց ծերունի միլիոնատերը,- երբ Ձեր սենյակում միայնակ մնաք, կատարե´ք հետևյալ վարժությունը: Նստե´ք և գրի´ առեք դեպի ֆինանսական հաջողություն Ձեր ճանապարհը: Ինչպե՞ս: Ահա այսպես: Գրե´ք.«6 տարի անց` այսօրվանից սկսած, ես միլինատեր եմ լինելու»: Դա իմ գաղտնիքի մարմնացումն է, հենց այդպես էլ ես դարձել եմ Վայրկյանական Միլիոնատեր: Դուք կհարցնեք, թե դա ինչ անհապաղություն, եթե նպատակին հասնելու համար պետք է 6 երկար տարիներ: Համաձայն եմ, սակայն ձեզ ընդհամենը մի պահ պետք կգա, որպեսզի Դուք վերցնեք այդ ցանկալի բանալին և միացնեք այն մեքենայի շարժիչը, որը Ձեզ կտանի դեպի ֆինանսական հաջողություն: Իսկ ես սկսել եմ 10000 ֆունտից: Այդ փողերն ինձ պարտքով էր տվել մի ծերունի միլիոնատեր: Ինձ անհրաժեշտ էր հինգ տարի և ինը ամիս, որպեսզի ես վաստակեմ իմ առաջին միլիոնը: Այդ ժամանակից, կիրառելով այս մեթոդը, ես շատ ավելի առաջ գնացի: Շատերն են ծիծաղում այս մեթոդի վրա, սակայն ով ծիծաղում է, նա երբեք չի հարստանում:
Այս մեթոդը կիրառելի է ոչ միայն նրանց համար, ովքեր ցանկանում են միլիոնատեր դառնալ: Վերջիվերո հարստության վերաբերյալ ոչ բոլորն են երազում: Սրանում է իմ գաղտնիքի գեղեցկությունը: Այն միանման դրականորեն ազդում է յորաքանչյուր ազդեցության իրականացման ժամանակ` սկսած ամենահամեստ ցանկություններից մինչև ամենատարօրինակները: Օրինակ, վաստակել լրացուցիչ տասը հազար ֆունտ կամ կրկնապատկել տարեկան եկամուտը, որոնք միանգամայն իրականանալի հանձնարարություններ են:
Իսկ հիմա, Ձեր թուլյտվությամբ, ես գնամ իմ վարդերի մոտ, իսկ Դուք վերադարձե´ք Ձեր սենյակ և գրե´ք այն արտահայտությունը, որը ես ձեզ ասեցի. «Այսօրվանից սկսած վեց տարի հետո ես միլիոնատեր եմ դառնալու: Հետևաբար ես միլիոնատեր եմ լինելու……..»: Գրե´ք ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Չմոռանաք գրի առնել մտքերն ու տպավորությունները, որոնք կառաջանան ձեր ուղեղում, բոլորը` անկախ նրանց բովանդակության: Փուղթը կգտնեք սեղանի վրա: Գնացե´ք և խորհե´ք իմ մեթոդի մասին, այն կդառնա այն սկզբունքը, որը կառաջնորդի ձեր կյանքը առաջիկա վեց տարիների ընթացքում:

Ձեզ ներկայացրինք գրքի 6-րդ և 7-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 5)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 5-րդ գլուխը: (4-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :

5-րդ մաս.

Վայրկյանական Միլիոնատերը հանգիստ նստած էր ճաշասենյակում: Նա նույն այգեպանի հագուսով էր` մաքուր, բայց հագած: Սեղանին դրված էր խոշոր, լայն, սրածայր գլախարկը: Եթե այն ծղոտե չլիներ, լիովին կնմանվեր հրաշագործի գլխարկի: Միլիոնատերը կոպեկ էր գցում և հաշվում: Նա հաշվեց մինչև ութը:
-Ինը,-շնշնջաց նա`հայացքը չհեռացնելով կոպեկից,-տասը: Տասնմեկի փոխարեն նա փնթփնթաց,-Գրո´ղը տանի: Նա ամուր սեղմեց կոպեկը և բարձրացրեց գլուխը:
-Երբեք չի ստացվում հասնել տասնմեկի, ասաց նա,-ամեն անգամ գցում եմ միանման, սակայն տասը ղուշից հետո միշտ գիր է ընկնում:
Երիտասարդին , ասես, կայածակը հարվածեց: Նա հասկացավ, որ կրկնակի է խաբվել: Նա ինչ էլ ընտրեր, միևնույնն է չէր հաղթելու:
-Իմ հայրն աճպարար էր, նա այսպես տասնհինգից քիչ չէր հավաքում,-բացատրեց միլիոնատերը:
-Ես նրա տաղանդը չեմ ժառանգել:
Երիտասարդը միլիոնատերից խնդրեց կոպեկը և գցեց այն: Գիր: Ղուշ: Գիր: Ղուշ: Այն ամենասովորական կոպեկն էր, պարզապես գոյություն ուներ աննկատ մնացած մի մեխանիզմ:
-Մեր խաղում որևէ անազնիվ բան չկար,-նկատեց միլիոնատերը,-Ես պարզապես ցուցադրեցի փողի հետ աշխատելու իմ հմտությունները: Ի դեպ, Դուք առաջինը չեք, որ նման եզրակացության է հանգել: Մարդիկ հաճախ են վարպետությունը խառնում անազնվության հետ:
Երիտասարդը պատասխանելու ոչինչ չգտավ: Միայն այդ ժամանակ հիշեց, թե ինչու էր եկել: Նա թուղթը թափ տվեց և նետեց սեղանին:
-Դուք վարպետորեն ինձ ստեցիք, Պարո´ն: Դուք հեշտությամբ վաստակեցիք 10000 ֆունտ ստերլինգ դատարկ թղթի դիմաց:
-Սա պարզապս դատարկ թուղթ չէ, այլ հարստության գաղտնիքը- չհամաձայնվեց միլիոնատերը հանգստությամբ:
-Բարի´ եղեք, բացատրե´ք: Դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել:
-Հիմարի՞: Իհարկե, ո´չ: Դուք ինտուիցիայի պակաս ունեք, որը սովորական է:
-Միգուցե, սակայն ես ի վիճակի եմ տարբերել դատարկ թուղթը, եթե ես այն տեսնում եմ և այն, որ դուք ինձ խաբեցիք, Պարո´ն:
-Ես չեմ հասկանում, թե Դուք էլ ինչ եք ցանկանում: Ես խոստացել եմ, որ Դուք կհարստանաք այդ դատարկ թղթով: Մի ժամանակ ես նույնպես հարստացել եմ այս մեթոդով: Մենք քիչ ժամանակ ունեք, իմ վարդերն արդեն ինձ են սպասում, ուստի, ես Ձեզ կօգնեմ: Ուշադիր լսեք, քանզի Դուք էլ մի օր պետք է այս գաղտնիքը պատմեք ուրիշներին: Երբ Դուք ազատվեց աղքատության կապանքներից, Դուք պետք է ճանապարհ ցույց տաք նրանց, ովքեր դեռևս մոլորված են: Կարո՞ղ եմ խնդրել Ձեզ կրկին ինձ տալ այն խոստումը, որը տվեցիք ինձ երեկ:
Ո´չ, այս տարօրինակ մարդ իրեն հավասարը չուներ համոզելու արվեստում: Հինգ րոպե առաջ նա ցանկանում էր ծերունուն մասերի բաժանել, իսկ հիմա արդեն պատրաստ էր հնազանդ գառան պես նրանից հաց վերցնել: Նա անգամ չմտածեց ծերունուն մերժելու մասին և կրկնեց հանդիսավոր երդումը: Ծերունին ժպտաց: Նման տարօրինակ ժպիտ նրա դեմքին հայտնվել էր այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսավ երիտասարդին `այգում քայլելիս:
-Դուք չկարողացաք ինքնուրույն բացել գաղտնիքը, ուստի ես պետք է բացատրեմ այն Ձեզ: Զգուշացնում եմ, որ իմ գաղտնիքը կարող է չափազանց հասարակ թվալ իրական լինելու համար: Թու´յլ չտաք պարզությանը Ձեզ մոլորեցնել: Եթե սկսեք կասկածել, հիշեք Մոցարտին. Հանճարեղությունը պարզության մեջ է: Դուք դեռ երիտասարդ եք, և սկզբում Դուք կկասկածեք: Ժամանակի ընթացքում, երբ հարստությունը գա դեպի Ձեզ ամենաանհավանական ճանապարհով, Դուք կսկսեք հասկանալ:
-Ձեզ հետ ազնիվ կլինեմ,-շշնջաց երիտասարդը,- ես ամենաշատը մի բանի հույս ունեմ` հասկանալ:
-Ավելի լավ: Հավատից հետո գալիս է իրական ըմբռնումը: Երբ ընկալեք գաղտնիքը, կհասկանաք` ինչու հավատալ նրան: Սակայն, ամենասկզբում , չնայած իր պարզությանը, գաղտնիքն այնքան զարմանալու կթվա, որ Դուք չեք կարողանա հասկանալ այն, հավատալ նրան: Ես Ձեզանից միայն հավատ եմ ակնկալում: Սա նման է նրան, թե ինչպես սեպտիկը փորձում է հավատալ Աստծուն: Եթե Աստված գոյություն ունի, ապա հավատի շնորհիվ Դուք ամեն ինչ կստանաք, իսկ եթե ոչ, Դուք ոչինչ չեք կորցնի: Նույնն է նաև իմ գաղտնիքի հետ:

Ձեզ ներկայացրինք գրքի 5-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 4)

2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 4-րդ գլուխը: (3-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :

4-րդ մաս.

Եվ ահա մեր երիտասարդը միայնակ մնաց հյուրերի սենյակում, որն այքան ճոխ էր կահավորված, որ նա նույնիսկ մի պահ մոռացավ թանկարժեք նամակի մասին` ուսումնասիրելով հարդարանքները:  Միակ լուսամուտը, որը գետնից շատ բարձր էր տեղակայված, բացվում էր դեպի զբոսայգին: Այստեղից երևում էր նաև այգին, որտեղ մեր հերոսն առաջին անգամ հանդիպել էր ծերունի միլիոնատրիոջը, որը նրբորեն հոգ էր տանում վարդերի մասին: Լիալուսինն արդեն լիովին դուրս էր եկել` շուրջը լցնելով թափանցիկ լույսով, երբ  երիտասարդն, այրվելով անհամբերությունից, ձեռքը վերցրեց այդքան ցանկալի գաղտնիքով ծրարը: Երկար տարիներ շարունակ հարստությունը նրա համար յոթ սարից այն կողմ թվացող գաղտնիք էր, իսկ այժմ նրա ձեռքերում էր այդ գաղտնիքի բանալին: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղից նամակը և ապշահարված` աչքերը հառեց լիովին դատարկ թղթի վրա: Նա արագորեն շրջեց թուղթը: Երկու կողմի վրա էլ մի նշույլ անգամ չկար: Ոչինչ: Ծերունին նրան հիմարացրել էր: Ստորագրել հսկայական գումարի չափով մի չեկ գոյություն չունեցող գաղտնիքի դիմաց: Այո, բայց այդ ծերունին այնքան ազնիվ էր թվում: Պետք էր ավելի զգույշ լինել. Չէ՞ որ ասում են, որ միանգամայն ազնիվ մարդիկ չեն հարստանում: Այնուամենայնիվ այս պնդման մեջ ճշմարտացիության որոշ մաս գոյություն ունի: Հավանաբար, մտածում էր երիտասարդը, ինքը գործանական հոտառություն բացարձակապես չունի, քանզի այսքան հեշտությամբ թակարդն ընկավ: Զայրույթից իրեն կորցնելով` երիտասարդը նամակը երկու կես արեց և մնացուկները նետեց փափուկ գորգի վրա: Միակ բանը, որը նրան հույս էր տալիս, այն  միտքն էր, որ նրա անմտածված քայլի պատճառով ոչ ոքի չէր սպանի, հակառակ դեպքում նրա կյանքն այլևս իմաստ չէր ունենա: Ի՞նչ անել այժմ: Երիտասարդին թվում էր, թե կատարվածն անիրական է: Նա միայն մեկ ելք էր տեսնում այս իրավիճակում` փախչել: Փախչել այստեղից որքան հնարավոր է արագ, միգուցե այստեղ ևս մեկ վտանգ կա: Խորհելու ժամանակ չկար, երիտասարդը ոչ մի դեպքում չէր ցանականում այս տարօրինակ վայրում գիշերել: Կամաց, ոտքի թաթերի վրա նա մոտեցավ դռանը և սեղմեց բռնակը: Սանատա´ն տանի: Դուռը դրսից փակ էր: Նա փակուղում էր հայտվել: Երիտասարդը արագորեն մոտեցավ լուսամուտին: Այն հեշտությամբ բացվեց, սակայն մինչև հատակը 30 ոտք հեռավորություն էր: Երևի կկոտրեր վիզը թռիչքի ժամանակ: Ինչպե՞ս դուրս գալ: Միակ հույսը աղախնին կանչելն էր: Հավանաբար չէր կարողանա հեռանալ աննկատ: Երիատասարդ զանգի կոճակին սեղմեց, սակայն ծառան չերևաց: Նա կրկին զանգ տվեց: Ոչ ոք չկար: Տանը լիակատար լռություն էր տիրում: Մնում էր բղավել: Սակայն երիտասարդը չէր համարձակվում բացականչել: Իսկ ի՞նչ, եթե, փաստերին հակառակ, միլիոնատերն անզիվ էր իր հետ: Անհիմն կարթնացներ բոլորին: Վերջիվերջո երիտասարդը որոշեց քնել, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում: Նրա աչքերի առջև անցած օրվա իրադարձություններն էին: Նա փորձում էր որոշակի փաստարկներ գտնել, սակայն դրանք բոլորը կոտրվում էին` բախվելով  կատարված իրադարձությունների անհեթեթության: Սպիտակ թղթի կտոր: Տասը հազար ֆունտ սպիտակ թղթի կտորի համար:Վեջապես եկավ երկար սպասված քունը, սակայն այն նրան հանգստություն չբերեց: Երտասարդը երազում տեսավ  մի անծանոթի, որն իրենից պահաջում էր ստորագրել չափազանց կարևոր  փաստաթղթերի մի կապոց, որից կախված է նրա կյանքը, սակայն մեր հերոսն ընդդիմանում էր, քանի որ բոլոր փաստաթղթերն իրենցից դատարկ էջեր էին ներկայացնում:

Ձեզ ներկայացրինք գրքի 4-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Դեյլ Քարնեգի. Գնահատել մարդկանց

dX6som5YK2kՁեզ ենք ներկայացնում աշխարահռչակ Դեյլ Քարնեգիի մարդկային վարվեցողության արվեստի գաղտնիքի բացահայտումը:

Աշխարհում միայն մի միջոց կա մարդկանց դրդելու որևէ բան անել։ Երբեւէ մտածե՞լ եք այդ մասին։ Եվ դա այն է, որ պետք է մարդկանց ստիպել ցանկանալ այդ անել։ Իհարկե, կարող եք սպառնալիքի միջոցով ստիպել մարդկանց անել ձեր ուզածը, բայց այդ կոպիտ եղանակը հղի է անցանկալի հետևանքներով։ Միակ միջոցը, որով կարող եք ձեզ դրդել ինչ-որ բան անել, դա ձեր ուզածը ձեզ տալն է: Իսկ ի՞նչ եք ուզում դուք։
Հռչակավոր գիտնական, դոկտոր Զիգմունդ Ֆրեյդը ասում է, որ մեր բոլոր արարքների հիմքում ընկած են երկու դրդապատճառներ՝ սեռական հակումը և մեծ դառնալու ձգտումը։ Ամերիկացի փիլիսոփա Ջոն Դյուին դա արտահայտում է այլ բառերով։ Նա հաստատում է, որ մարդկային բնավորությանը հատուկ ամենախոր ձգտումը «նշանակալի լինելու ցանկությունն է»։
Այսպիսով ի՞նչ եք դուք ուզում։ Գրեթե յուրաքանչյուր նորմալ մարդ ուզում է.
1. առողջություն և կյանքի պահպանում,
2. սնունդ,
3. քուն,
4. դրամ և իրեր, որոնք կարելի է ձեռք բերել դրամով,
5. սեռական բավարարվածություն,
6. կյանք հանդերձյալ աշխարհում,
7. իր երեխաների բարեկեցությունը,
8. սեփական նշանակալիության, կարևորության գիտակցում։
Ուիլյամ Ջեյմսն ասել է. «Մարդկության բնավորությանը հատուկ է ըստ արժանվույն գնահատված լինելու կրքոտ ձգտումը»։
Սեփական նշանակալիության գիտակցման ձգտումն է, որ ոգևորել է Դիկենսին իր անմահ վեպերը գրելու։ Այդ ձգտումը ստիպել և ստիպում է շատերին միլիոններ կուտակել։ Կախված այն բանից, թե ինչպես եք հասնում սեփական նշանակալիության գիտակցմանը, որոշվում է ձեր բնավորությունը։ Օրինակ մեկն այդ անում է բարեգործություն անելով և նույնիսկ շնորհակալության չսպասելով, իսկ մեկ ուրիշը դա գիտակցում է՝ դառնալով ավազակ։
Պատմությունը լի է զվարճալի օրինակներով, թե ինչպես են հռչակավոր մարդիկ պայքարել այդ գիտակցության ձեռքբերման համար։ Ջորջ Վաշինգտոնը ցանկանում էր, որ իրեն կոչեն «Ձերդ Պայծառափայլություն ԱՄՆ-ի պրեզիդենտ», իսկ Կոլումբոսը դիմել էր, որ իրեն տան «Օվկիանոսի Ծովակալ և Հնդկաստանի Փոխարքա» տիտղոսը…
Որքան հայտնի է, պատմության ընթացքում միայն երկու մարդ է ստացել տարեկան 1 մլն դոլարի չափով աշխատավարձ՝ Ուոլտեր Քրայսլերը և Չարլզ Շվաբը։
Ինչո՞ւ էր նա այդքան շատ ստանում, որովհետեւ հանճա՞ր էր։ Ո՛չ։
Շվաբսն ասում է, որ իրեն այդքան վճարում են հիմնականում մարդկանց հետ վարվեցողության համար։ Ահա նրա գաղտնիքը, որը պետք է դարձնել կյանքի նշանաբան։
«Իմ ամենաարժեքավոր հատկանիշը համարում եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը՝ նրանց արժանիքներն ընդունելու և խրախուսելու միջոցով։
Ոչինչ այնքան չի հարվածում մարդկանց փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը։ Եվ ես հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը։ Այդ է պատճառը, որ շատ եմ ուզում մարդկանց գովել՝ ըստ արժանվույն և տանել չեմ կարող, երբ նախատում են նրանց։ Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում»:
Իսկ ինչպե՞ս են վարվում սովորական մարդիկ։ Ճիշտ հակառակը։ Եթե նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք հայհոյում են, իսկ եթե դուր Է գալիս, ոչինչ չեն ասում։
Մարդկանց հետ վարվելու գաղտնիքներից մեկն Էլ նրանց անկեղծորեն գնահատելու կարողությունն Է։ Մարդկանց գերակշռող մասը սեփական ինքնահարգանքի գնահատման կարիք ունի։ Մենք նեցուկ ենք լինում մեր երեխաների, բարեկամների, աշխատակիցների ֆիզիկական դրությանը, իսկ որքան հազվադեպ ենք նեցուկ լինում նրանց ինքնահարգանքին։ Մեր երեխաներին տալիս ենք կարտոֆիլի հետ տապակած միս՝ նրանց ուժերը պահպանելու համար, բայց հոգ չենք տանում այն մասին, որ նրանց անհրաժեշտ Է ասել բարի խոսքեր, որոնք վաղորդյան աստղերի երաժշտության պես, երկար կհնչեն նրանց հիշողության մեջ։
Ընթերցողներից ոմանք, կարդալով այս տողերը, կասեն. «Հնացա~ծ Է։ Հաճոյախոսություննե~ր, շողոքորթություննե՜ր»։ Իհարկե, շողոքորթությամբ հազվադեպ կարելի Է ազդել խորաթափանց մարդու վրա։ Այն փուչ Է, եսասիրական և կեղծ։ Այն չպետք Է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենում. Ո՞րն Է խոստովանության և շողոքորթաթյան միջեւ տարբերությունը։ Խոստովանությունը անկեղծ Է, իսկ շողոքորթությունը՝ կեղծավոր։ Առաջինը բխում Է սրտից, երկրորդը՝ լոկ շուրթերից։ Առաջինը անշահախնդիր Է, երկրորդը՝ եսասիրական։
Առաջինով բոլորը հիանում են, երկրորդով՝ դատապարտվում։ Ի վերջո, շողոքորթությունը ձեզ ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։ Մի իմաստուն խոսք կա. «Մի’ վախեցեք ձեզ վրա հարձակվող թշնամուց։ Վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամից»։
Մի’ սովորեցրեք ձեզ ո’չ բաժանել և ո’չ Էլ ստանալ Էժանագին գովեստներ։ Շողոքորթությունը Էժանագին գովեստ Է։
Եթե մարդը խորասուզված մի որոշակի խնդրի մասին չի մտածում, ապա սովորաբար ժամանակի 95%-ը հատկացնում Է իր մասին մտածելուն։ Իսկ եթե մի որոշ ժամանակ մոռանանք մեր մասին և սկսենք մտածել մեր զրուցակցի լավ գծերի մասին, ապա կարիք չենք ունենա Էժանագին և կեղծ շողոքորթության:
Ռալֆ Ուոլդս Էմերոնն ասում էր . «Ինձ համար յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ նրանից սովորել»:
Եթե դա արդարացի է Էմերոնի համար, ապա հավանաբար հազար անգամ արդարացի է իմ ու ձեզ համար: Եկեք դադարենք մտածել սեփական ձեռքբերումների, սեփական ցանկությունների մասին: Փորձենք գնահատել ուրիշի դրական կողմերը: Եղե’ք «անկեղծ ձեր գնահատականում և շռայլ’ գովեստում», և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրնկնեն ողջ կյանքում, շատ տարիներ, երբ դուք արդեն մոռացված կլինեք: