Նա միակն է, ով գրականության ասպարեզում արժանացել է միանգամից երկու մրցանակի` Նոբելյան մրցանակ` «Այրու տունը» ստեղծագործության համար(1925թ.) եւ Օսկար` «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար(1938թ.) :
Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա հրաժարվեց այն գումարից, որը մրցանակի մի մասն էր, խորհուրդ տալով` այն օգտագործել շվեդ հեղինակների ստեղծագործությունների անգլերեն թարգմանություններիհամար: Մրցանակաբաշխությանը Բորիս Պաստերնակն ու Ժան Փոլ Սարթրը բեմում նրան հանձնեցին միայն շքանշանը: Բեռնարդ Շոուն այն ընդունեց միայն կնոջը չվշտացնելու համար:
Ծնունդով իռլանդացի, սակայն անգլիացի համարվող հանճարեղ ստեղծագործող Ջորջ Բեռնարդ Շոուն (1856-1950թթ.) համարվում է երրորդ ամենամեծ անգլալեզու ստեղծագործողը` Շեքսպիրից եւ Փոփից հետո: Բեռնարդ Շոուն ծնվել է Դուբլինում եւ երրորդ երեխան էր Ջորջ Քարրա Շոուի եւ Էլիզաբեթի ընտանիքում: Բեռնարդի հայրը ճանաչված քաղաքական-հասարակական գործիչ էր, համակարգից հեռացվելուց հետո սկսեց աշխատել որպես կանաչեղեն վաճառող: Պաշտոնանկության եւ դժվար կյանքի հետ չհամակերպման ցանկությունը նրան դարձրեցին հարբեցող: Բեռնարդի մայրը չկայացած երգչուհի էր եւ մեծ երաժշտասեր: Պատանու վրա մեծ ազդեցություն ուներ երաժշտության ուսուցիչ, դիրիժոր Ջոն Վանդելերը, ով Բեռնարդ Շոուի մորը սովորեցնում էր երգեցողություն եւ ապրում էր նրանց հետ մեկ հարկի տակ` ընտանիքի մտերիմ ընկերոջ իրավուքներով: Դաստիարակվելով երաժշտական-քաղաքական միջավայրում, Բեռնարդը սովորեց երաժշտություն եւ սկսեց ինքնուրույն նվագել օպերային ստեղծագործություններ դաշնամուրով: