Առակներ

Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները գտա նրան իր վերջին ստեղծագործության մոտ կանգնած լաց լինելիս…

-Ուսուցիչ , ինչու եք արտասվում,-հարցրին նրանք
-Ես չեմ տեսնում սխալներ, թերություններ իմ աշխատանքում ,-պատասխանեց նա
«Չէ, որ դա լավ է »-զարմացան աշակերտները…
-Դուք ոչինչ չեք հասկանում,-շարունակեց Միքելանջելոն,-եթե ես չեմ տեսնում սխալներ իմ աշխատանքներում , նշանակում է արդեն անկում է ապրում իմ տաղանդը:
Այս դեպքից հետո նա թողեց քանդակագործությունն ու սկսեց սոնետներ գրել…

 

 

Մարդն անսահման տխուր էր,,,Կենդանիները չէին ցանկանում իրենց «փոքր» եղբորը տրտում տեսնել, որոշեցին օգնել նրան, ու հարցրին մարդուն,թե ինչ կցանկանար ունենալ:
-Ուզում եմ ունենալ սուր տեսողություն ու տեսնել հեռուն:
-Թող լինի այդպես ,-պատասխանեց արծիվը:
Հետո նա ցանկացավ լինել ուժեղ,խորագետ,իմաստուն, և ստանալով այն ամենն ,ինչ ուզում էր ՝մարդը հեռացավ:
Եվ սարսափ զգաց իմաստուն բուն, չէ որ մարդն արդեն շատ բան գիտի ու կարող է, ուստի ՝ շատ բանի է ընդունակ:
— Հիմա Մարդն ունի այն ամենը, ինչի կարիքը զգում էր ու չի տխրի ,և կարևորը դա է,-հանգստացրեց եղջերուն:
Բուն պատասխանեց.
-Ոչ,ես տեսա խոռոչ մարդու ներսում…ինչպես սովը,որը երբեք չի հագենում:
Ահա , թե ինչու է մարդն այդքան շատ տխրում և այդքան շատ ցանկանում:
Նա կվերցնի ու կվերցնի մինչև աշխարհը կասի նրան.«Ես այլևս չկամ, և ես ոչինչ չունեմ քեզ տալու»

 

 

Աշակերտը հարցնում է ՎԱՐՊԵՏԻՆ,թե ինչպես կարձագանքեր եթե իմանար իր անկման, <վայր ընկնելու> մասին….
-Վեր կաց
-Իսկ հաջորդ անգա՜մ
-Կրկին ՎԵՐ ԿԱՑ
-Եվ որքա՜ն է շարունակվելու Ընկնելն ու բարձրանալը,-զարմացած հարցրեց աշակերտը
-ԸՆԿԻՐ ՈՒ ԲԱՐՁՐԱՑԻՐ, քանի դեռ կենդանի ես, քանզի , նա ով ընկավ ու չբարձրացավ՝մեռած է արդեն…

 

 

ՈՒսանելու նպատակով Վարպետի մոտ է գալիս մի պատանի…
-ինչիդ է պետք,-հարցրեց նա
-Ուզում եմ դառնալ ուժեղ, անպարտելի
-Միայն ցանկացիր,-հետևեց պատասխանը
Բարի եղիր բոլորի հանդեպ, հարգալից….բարությամբ ու հարգալից վերաբերմունքով կշահես շատերի սերն ու փոխադաձ հարգանքը:Քո Ոգին կդառնա ուժեղ, մաքուր, ուշադրությունը կօգնի քեզ նկատել ամենանուրբ փոփոխությունները, իսկ դա հնարավորություն կտա կանխել բախումներն ու շահել մենամարտը՝չմտնելով մարտի մեջ:
Ու եթե քեզ հաջողվի կանխել բախումները,ուրեմն դու կդառնաս անպարտելի
-ի՜նչու
-Որովհետև չի գտնվի մեկը , որի հետ մենամարտես…
Պատանին հեռացավ, անցան տարիներ, նա կրկին վերադաձավ ՈՒՍՈՒՑՉԻ ՄՈՏ.
-Ի՜նչ է հարկավոր քեզ ,-հարցրեց ՈՒՍՈՒՑԻՉԸ
-Ոչինչ,ես պարզապես եկա հարցնելու՝ինչպես եք, գուցե հարկավոր է Ձեզ իմ օգնությունը…Ի՜նչով կարող եմ օգտակար լինել:
ԵՎ միայն այդ ժամանակ ՈՒՍՈՒՑԻՉԸ նրան դարձրեց իր աշակերտը..

 

Մի իմաստուն մարդ ասեց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը:Ընկերը միանգամից մտապահեց:Իսկ հիմա,-պատվիրեց իմաստունը,-փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել…քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առակաները:
Իմաստունը ժպտալով ասեց,-բաց աչքերդ ու տես,թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան….
Այս օրինակով,-շարունակեց իմաստունը ,
-ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին…եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք ,իսկ կյանքում միայն վատը,ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
-Հիշիր,եթե դու փնտրում ես միայն վատը՝կգտնես վատը ,երբեք չնկատելով ոչ մի լավ բան…ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը,որն իրականում կա…

 

Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ…մրցույթը նայելու և մասնակիցների վրա ծիծաղելու համար շատ հանդիսատես էր հավաքվել ..
Մրցույթը սկսվեց…հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ գորտերից ինչ որ մեկը կհաղթի,հաջողության կհասնի…
-Շատ դժվար կլինի
-Նրանք երբեք չեն բարձրանա
-Հիմարություն է նրանց արածը….բացականչում էր հանդիսատեսը…
Շատ բարձր էր աշտարակը,փոքրիկ գորտերը ընկնում էին իրար հետևից….ու միայն մի գորտի հաջողվեց բարձրանալ աշտարակի գագաթ…
-Հարցրին հաղթողին,թե ինչպես հաջողվեց նրան նվաճել այդ անհասանելի թվացող բարձրությունը…պարզվեց,որ հաղթող գորտը խուլ է եղել ու չի լսել հանդիսատեսի բացականչությունները…

 

 

Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասավ.
— Կրակը լույս է տալիս:

Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց.
— Կրակն այրում է:

Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ: Նա իմացավ ան, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:

Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…

 

 

Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին.
– Ուսուցիչ, վերջերս ես ու ընկերներս քնարկում էինք անկեղծության ու բնականության թեման, բայց դրա հետևանքով իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար։ Ուսուցիչը ժպտաց.
– Եվ ո՞րն է քո հարցը։ Ի՞նչն է խառնվել քո գլխում։
– Ամենագլխավորը, որը ես չեմ կարողանում հասկանալ, անկեղծության ու բնականության տարբերությունն է։ Իմ կարծիքով, դրանք նույն բանն են։
– Նույն բանը չեն,– ասաց ուսուցիչը,– Անկեղծ մարդը կարող է և բնական լինել, մինչդեռ բնականը միշտ անկեղծ է։
– Ների՛ր, Ուսուցիչ, բայց դեռևս չհասկացա։
– Անկեղծ լինելիս դու չես թաքցնում զգացմունքներդ, մինչդեռ բնական լինելիս դու դրանց մասին չես մտածում։

 

 

Մի փիլիսոփա իր աշակերտներին ասում է.
-Բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։
Աշակերտներից մեկը հարցրեց.
-Ուսուցիչ, իսկ ձեր ասածը բացարձա՞կ ճշմարիտ է։
-Իհարկե ոչ, ծիծաղեց ուսուցիչը….

 

 

Նորակազմ ընտանիքին հյուր են գալիս երջանկությունը, առողջությունը, հարստությունը և սերը:
Սկեսրայրն ասում է,- թող ներս գա առողջությունը, այն ինձ շատ է հարկավոր:
Սկեսուրն ասում է,- թող ներս գա հարստությունը, մենք նրա կարիքը շատ ենք զգում:
Տղան ասում է,- թող ներս գա երջանկությունը, երկար ժամանակ է ինչ փնտրում եմ:
Հերթը հասնում է հարսին, նա էլ ասում է թող ներս գա սերը:
Որպես իրենց ընտանիքի նոր անդամ որոշում են կատարել հարսի ցանկությունը:
-Թող ներս մտնի սերը:
Սիրո հետևից ներս են մտնում և՛երջանկությունը, և՛հարստությունը, և՛ առողջությունը:Երբ հարցնում են, թե ինչու ներս մտան մնացածը, չԷ, որ մենք ընտրեցինք միայն սիրուն, նրանք պատասխանում են՝ որտեղ սեր կա մենք այնտեղ ենք:

 

 

Վարպետ Բահաուդինն իր ամբողջ կյանքի ընթացքում երջանիկ էր, ժպիտը երբեք չէր իջնում նրա դեմքից: Նրա ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով:
Նույնիսկ մեռնելիս նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե բավականություն էր ստանում մահվան գալստից:
Աշակերտները խմբվել էին նրա շուրջը: Նրանցից մեկը հարցրեց.
-Ինրո՞ւ եք Դուք ծիծաղում: Ձեր ամբողջ կյանքում Դուք ծիծաղել եք, և մենք չէինք համարձակվում հարցնել, թե ինչպես է դա Ձեզ հաջողվում: Եվ ահա հիմա էլ՝ վերջին րոպենորին, Դուք ծիծաղում եք: Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու:
Ծեր վարպետը պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպեի մոտ, երիտասարդ, տասնութամյա մարդ, բայց արդեն խորապես տառապող: Վարպետս յոթանասուն տարեկան էր, իսկ նա ժպտում ու ծիծաղում էր հենց այնպես, առանց որևէ տեսանելի պատճառի: Ես նրան հարցրեցի. «Ինպե՞ս է դա Ձեզ հաջեղվում»: Եվ նա պատասխանեց. «Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Պարզապես դա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ ես բացում եմ աչքերս, ես հարցնում եմ ինքս ինձ. ի՞նչ ընտրել այսօր՝ երջանկությո՞ւն, թե՞ տառապանք: Եվ այնպես է լինում, որ ես ընտրում եմ երջանկությունը, չէ՞ որ դա այնքան բնական է»:

 

 

Մի անգամ թագավորը եկավ այգի և տեսավ թոշնող ու մեռնող ծառեր, թփեր ու ծաղիկներ: Կաղնին ասաց, որ ինքը մեռնում է, որովհետև չի կարող լինել այնքան բարձր, որքան սոճին: Դիմելով սոճուն` թագավորը տեսավ, որ նա տերևաթափ է լինում, որովհետև չի կարող խաղողի վազի նման խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում է, որովհետև չէր կարող ծաղկել, ինչպես վարդը: Շուտով նա բույս գտավ, որ սրտին ուրախություն էր պատճառում, ծաղկուն էր և թարմ: Հարցուփորձ անելով` նա այսպիսի պատասխան ստացավ.
— Ես դա ինքնին հասկանալի բան եմ համարում: Չէ որ, երբ դու ինձ տնկում էիր, դու ցանկանում էիր ուրախություն ստանալ: Եթե դու կաղնի, խաղողի վազ ցանկանայիր ստանալ, դու դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ չեմ կարող որևէ այլ բան լինել, բացի այն, ինչ կամ: Եվ ես ձգտում եմ զարգացնել իմ լավագույն հատկանիշները:

Դու այստեղ ես այն պատճառով, որ գոյությանը հարկավոր ես այնպիսին, ինչպիսին կաս: Հակառակ դեպքում մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու յուրահատուկ, էական, չափազանց կարևոր ինչ որ բանի մարմնացում ես: Քեզ ինչո՞ւ է անհրաժեշտ Բուդդա լինել: Եթե Աստված ուրիշ բուդդա էլ ցանկանար, նա այնքան բուդդաներ կստեղծեր, որքան կցնականար: Բայց նա միայն մի Բուդդա ստեղծեց, այդքանը բավական է: Այդ ժամանակվանից նա ուրիշ Բուդդա կամ Քրիստոս չի ստեղծել: Մտածիր, թե Աշխարհը ինչպիսի ուշադրություն է հատկացրել հենց քեզ:
Դու ընտրյալ ես` ոչ Բուդդա, ոչ Քրիստոս,ոչ Կրիշնա: Նրանց գործն արված է, նրանք կատարել են իրենց ներդրումը գոյության մեջ: Այժմ դու այստեղ ես, որ կատարոս քո ներդրումը: Նայիր քեզ, դու կարող ես միայն ինքդ լինել… անհնար է , որ դու դառնաս ինչ-որ մեկ ուրիշը, դու կարող ես ուրախանալ և ծաղկել կամ էլ կարող ես թոշնել,եթե չես ընդունում ինքդ քեզ:

 

 

Մի մարդ գտավ թիթեռի բոժոժ:Մի օր փոքրիկ բացվածք առաջացավ:Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից:Այնուհետև, կարծես թե այն կանգ առավ ջանքեր գործադրելուց:Թվում էր, թե այն հասել էր այնտեղ, որտեղ որ կարող էր, և այլևս ի վիճակի չէր առաջ գնալ:

Այսպիսով, այդ մարդը որոշեց օգնել թիթեռին:Նա վերցրեց մկրատը և կտրտեց բոժոժի մնացած մասը:Թիթեռն այնուհետև հեշտությամբ դուրս թռավ:Բայց այն ուներ ուռած մարմին և փոքրիկ` դողացող թևեր:

Այդ մարդը շարունակում էր դիտել թիթեռին, քանի որ ապասում էր, որ ամեն պահ թևերը կլայնանային և կընդարձակվեին, որպեսզի կարողանային պահել մարմինը, որը կփոքրանար ժամանակի ընթացքում:

Դա տեղի չունեցավ:Իմիջիայլոց, թիթեռն անցկացրեց իր կյանքի մնացած մասը` ուռած մարմնով և դողացող թևերով, չորսկողմը սողալով:Այն երբեք չկարողացավ թռչել:Այն, ինչ այդ մարդը` իր բարության և շտապողականության պատճառով չհասկացավ, այն էր, որ շարժումները սահմանափակող բոժոժը և պայքարը, պահանջում էին, որ թիթեռն անցներ այդ փոքրիկ բացվածքով, որպեսզի թիթեռը մարմնից ուժ փոխանցեր իր թևերին, այնպես, որ այն պատրաստ լիներ թռիչքին, երբ որ ձեռք կբերեր իր ազատությունը բոժոժից:

Երբեմն պայքարներն հենց այն բաներն են, որ մեզ անհրածեշտ են կյանքում:Եթե կյանքը թույլ տար,որ մենք անցնեինք մեր կյանքի ուղին առանց խոչընդոտների, դա հաշմանդամ կդարձներ մեզ:

Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան որ կկարողանայինք լինել: Մենք երբեք չէինք կարողանա թռչել:

 

 

Երևի թե առաջին հայացքից ձեզ մոտ միտք առաջացավ:Ինչ կապ ունի կյանքում հանդիպող խնդիրը և նկարում պատկերված մեկ բաժակ ջուրը:Դրա համար կարդա առակը և կհասկանաս:

Պրոֆեսորը մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը:Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին:
-Ինչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը:
Ուսանողները սկսում են մտածել;
Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը ոչ-ոչ 300 գրամ,-լսարանում լսվում են տարբեր կարծիքներ:
-Իրականում ես չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն, չեկ կարող ասել , բայց հարցը դա չէ, այլ այն թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
-Ոչինչ,-պատասխանեցին ուսանողները:
-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի:Իսկ ինչ կլինի եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:
-Ձեր ձեռքերը կսկսի ցավել:
-Իսկ եթե այն պահեմ 1 օր:
-Ձեր ձեռքերը կքարանան, մկաները կսկսեն ցավել, և նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
-Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ մի ամբողջ օրը:
-Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:
-Իսկ ինչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
-Պարզապես բաժակը դրեք սեղանին,-ուրախ պատասխանում է մի ուսանող:
-Այո,- պասախանում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ:Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին:Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել:Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ պարարիչի կհասցնի:
Կարող եք մտածել խնդիրների մասին, բայց ըստ բնական օրենքի` դրա քաշը չի փոքրանում:

Խնդիրները պահանջում են լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել ապա դիր մի կողմ, մոռացության մատնի այն, քանի որ այն կարող է ձեզ պարարիչ դարձնել:Դրա համար հարկավոր է խնդիրը լուծել կամ էլ դնել մի կողմ:

2 thoughts on “Առակներ”

  1. Շատ գեղեցիկ, ուսանելի պատմություններ են: Շնորհակալություն:

  2. շատ լավն էինննննննննննննննննննննննննն

Ավելացնել մեկնաբանություն