Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 3)

2988261Ինչպես գիտեք, մենք հոդվածների տեսքով Ձեզ ենք ներկայացնում Մարկ Ֆիշերի «Միլիոնատիրոջ գաղտնիքը» գրքի առանձին առանձին գլուխները: Այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում գրքի 3-րդ գլուխը (2-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :

3-րդ մաս.

-Շատ լավ, դե ասացե´ք, թե որքան կցանկանայիք վճարել հարստության գաղտնիքն իմանալու համար:
Երիտասարդն ապշահարվեց Վայևկյանական Միլիոնատիրոջ հարցից:
-Նույնիսկ եթե ցանկանայի էլ,-փնթփնթաց երիտասարդը,-մի կոպեկ անգամ չունեմ: Այդ իսկ պատճառով ես դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին:
-Իսկ եթե Դուք փող ունենայիք, որքա՞ն կցանկանայիք վճարել,-միլիոնատերը նորից հարցրեց և արագորեն ավելացրեց,- մի թիվ ասեք, առաջին թիվը, որը կառաջանա Ձեր գլխում”
-Չգիտեմ..100 ֆունտ..,-առաջին անգամ ողջ երեկոյի ընթացքում միլիոնատերը ծիծաղեց զրնգուն և մաքուր ծիծաղով:
-Ընդհամե՞նը: Դուք ինչ է, չեք հավատու՞մ, որ իմ գաղտնիքը գոյություն ունի: Այլապես Դուք պատրաստ կլինեիք ավելին վճարել: Լավ, Ձեզ ևս մեկ հնարավորություն եմ տալիս: Մեկ այլ թիվ ասեք: Հաշվի առեք` սա խաղ չէ, ամեն ինչ շատ լուրջ է:
Երիտասարդը սկսեց մտածել: Նա այլևս չէր ուզում, որ Վայրկյանական Միլիոնատերը նորից այդպես ծիծաղի իր վրա, բայց պատմության մեջ նա նույնպես չէր ուզում ընկնել:
-Ես դեմ չեմ Ձեր խաղը խաղալ, բայց հաշվի առեք, որ ես փող չունեմ:
-Այդ մասին մի´ անհանգստացեք:
-Բայց եթե ես փող չունեմ, ապա ձեռքերս կապվում են,-նյարդայնացած պատասխանեց երիտասարդը:
-Աստվա՜ծ իմ,-բացականչեց միլիոնատերը,-Այն ժամանակվանից, ինչ գոյություն ունի մարդկային ցեղը, հարուստները ավելացնում են իրենց կարողությունն այլ մարդկանց փողերի միջոցով: Ոչ մի լուրջ գործարար փողի կարիք չի ունեցել, որ հարստանա: Ես խոսում եմ կանխիկ գումարների մասին: Իսկ Դուք չեկի գրքույկ ունե՞ք:
Երիտասարդն այնպես կցանկանար պատասխանել «ոչ»: Ինչու նա հենց այսօր իր գրքույկն իր հետ վերցրեց. չէ՞ որ նրա վրա ընդհամենը 12 ֆունտ 28 պեսո գումար կա. Ինչ ուզում ես այդ փողի հետ, արա´: Երիատասարդը պատրաստվում էր ստել, բայց միլիոնատերը քննող հայացքով նայեց նրա աչքերի մեջ, ասես կարդաց նրա մտքերը: Ծանր հանցանքը խոստովանողի պես երիտասարդը կմկմաց.
-Այոոո, այն ինձ հետ է:
Ռոբոտի պես ենթարկվելով` նա հանեց գրքույկը գրպանից: Գլխում ընբոստանալու միտք ծագեց, բայց հենց նույն վայրկյանին էլ մարեց: Այս մարդը լիովին հպատակեցրեց իրեն, ասես հիպնոսացնողը կաներ: Սակայն մեր հերոսը չէր վախենում Վայրկյանական Միլիոնատիրոջից: Այդ մարդը չափազանց բարեհամբյուր էր, չնայած նրա պահվածքը բավականին տարօրինակ էր:
-Շատ լավ,- ասաց միլիոնատերը,-այժմ Դուք տեսնում եք, որ ոչ մի խնդիր չկա:
Միլիոնատերը վերցրեց գրիչը և մեկնեց երիտասարդին:
-Գրեք այն գումարը, որը ցանկանում էիք ասել և ստորագրեք չեկը:
-Բայց ես պատկերացում անգամ չունեմ ` ինչ թիվ գրել:
-Լավ, գրե´ք, ասենք, 10000 ֆունտ:
-Տասը հազա՜ր,-բացականչեց երիտաարդը,-Դուք կատակում եք:
-Գրեք 20000, եթե ուզում եք,- հանգիստ պատասխանեց միլիոնատերը երիտասարդին, որն այլևս չէր հասկանում` կատակում էր տանտերը, թե լուրջ էր ասում:
-Նույնիսկ 10000-ն ինձ համար չափազանց մեծ է: Բացի այդ, Դուք այդ չեկով ոչինչ չեք ստանա, այն կվերադարձնեն միջոցների բացակայության պատճառով, իսկ ես բողոք կստանամ բանկի կառավարչի կողմից. Նա կհարցնի, թե արդյոք ես չեմ գժվել, և նա ճիշտ կլինի:
-Նման իրավիճակ ինձ մոտ էր ստեղծվել, երբ ես կնքում էի իմ ամենամեծ գործարքը: Ես 100000 չեկ ստորագրեցի, իսկ հետո ժրաջանորեն պտտվում էի այդ գումարը գտնելու համար: Սակայն եթե ես այդ ժամանակ այդ չեկը ստորագրած չլինեի, ես շատ մեծ հնարավորություն բաց թողած կլինեի: Դա բիզնեսում ունեցած իմ ամենալուրջ դասերից էր,- շարունակում էր ծերունին: Եթե մարդը ժամանակը վատնում է` սպասելով համապատասխան պահին, ապա նա երբեք էլ ոչ մի քայլ չի անի: Գործելու լավագույն պահը ՀԻՄԱՆ է: Իսկ այս ողջ պատմության մյուս դասը հետևյալն է. Կյանքում հաջողելու համար, մարդը պետք է զգա, որ նա ոչ մի ելք չունի, որ նա գամված է պատին: Եթե դու կասկածում ես և չես ցանկանում ռիսկի դիմել, ապա կարող ես պատրվակներ բերել, որ սա չկա, որ նա չկա, ու դու ոչինչ էլ չես ստանա: Իսկ եթե դու պատին ես գամված, բոլոր ուղիները փակ են, քեզ ոչինչ չի մնա, բացի ողջ ներուժդ կենտրոնացնելը: Այդպիսի պահերին մարդ փոփոխություն է ուզում իր մարմնի յուրաքանչյուր վանդակով: Այդ դեպքում, ինչու՞ եք Դուք վարանում: Համարձակվեք` գրելով 10000 ֆունտ:
Դանդաղկոտ շարժումներով երիտասարդը գրեց թվերը, ապա նույնը բառերով, բայց երբ ստորագրելու պահը հասավ, ն հասկացավ, որ ի վիճակի չէ դա անել:
-Ես երբեք նման չափի չեկ չեմ ստորագրել:
-Եթե Դուք ցանկանում եք միլիոնատեր դառնաք, Դուք պետք է սկսեք: Դուք էլ ավելի մեծ չեկեր եք ստորագրելու: Սա միայն սկիզբն է: Բայց երիտասարդի ձեռքը նրան չէր ենթարկվում: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Նա պատրաստվում է տասը հազար ֆունտի չեկ տալ մի մարդու, ում հանդիպում էր կյանքում առաջին անգամ` կասկածելի թվացող գաղտնիքը լսելու դիմաց:
-Ի՞նչն է Ձեզ կանգնեցնում, երիտասա´րդ,-հարցրեց Վայրկյանական Միլիոնատերը.-Շատ շուտով այդ թիվը ձեզ չնչին կթվա:
-Հարցը գումարի չափի մեջ չէ,-փնթփնթաց հյուրը` արդեն ինքն էլ չհասկանալով` ինչ է ասում:
-Իսկ ինչու՞մն է հարցը:
Նա արդեն պատրաստվում էր խոսել, երբ միլիոնատերն ընդհատեց նրան:
-Ես գիտեմ` ինչումն է խնդիրը: Դուք չեք հավատում, որ իմ գաղտնիքը Ձեզ միլիոնատեր կդարձնի: Եթե Դուք հաստատակամորեն վստահ լինեիք հակառակի մեջ, Դուք մեկ վայրկյան անգամ չէիք վարանի:
Իր տեսակետն ավելի պարզ բացատրելու համար միլիոնատերն ավելացրեց.
-Եթե Դուք անվերապահորեն վստահ լինեք, որ իմ գաղտնիքը մեկ տարվա մեջ Ձեզ 50000 ֆունտ կբերի, ընդ որում Դուք ստիված չեք լինի աշխատել ավել, քան հիմա եք աշխատում, նույնիսկ հնարավոր է ավելի քիչ,Դուք կստորագրե՞ք չեկը:
-Վստահ եմ, որ այո,-երիտասարդը ստիպված էր համաձայնվել,- ես 40000 ֆունտ օգուտ կունենայի:
-Դե ուրեմն ստորագրեք: Ես պաշտոնապես երաշխավորում եմ, որ Դուք ի վիճակի կլինեք այդքան վաստակել:
-Իսկ Դուք համաձա՞յն եք նամակ գրել Ձեր երաշխիքի վերաբերյալ:
Միլիոնատերը կրկին քրքջաց:
-Իսկ դուք ինձ դուր եք գալիս: Դուք ձգտում եք ապահովագրել Ձեզ, որը բավականին խելացի մոտեցում է: Նույնիսկ եթե Դուք ունենայիք պահանջվող գումարը, չի նշանակում, որ պետք է վստահեք առաջին հանդիպածին:
Ծերունին կանգնեց, մոտեցավ տուփին և այնտեղից դուրս բերեց արդեն պատրաստ մի բլանկ: Երևի, նա միշտ օգտվում էր դրանից նման իրավիճակներում: Դա երիտասարդին դուր չեկավ: Չլինի այս հարուստն իր գաղտնիքը բացահայտում է հանրության առջև և պատրաստ է այն ծախել ցանկացածին` Թոմին, Դիկին կամ Հարիին:
Միլիոնատերը գրեց երաշխավորագիրը և տվեց այն երիտասարդին: Վերջինս արագորեն զննեց այն և գոհ մնաց կարդացածով: Սակայն հենց այդ պահին ծերունին փոշմանեց:
-Եվս մեկ միտք ծագեց գլխումս,-ասաց նա,- ի՞նչ կասեք կոպեկ գցելու մասին:
Նա գրպանից կոպեկ հանեց և սկսեց խաղացնել այն ափի մեջ:
-Կոպեկ գցենք: Եթե ես պարտվեմ, կտամ Ձեզ իմ գրպանում եղած 10000-ը: Եթե Դուք պարտվեք, կստորագրեք չեկը: Իսկ երաշխավորագրի մասին երկու դեպքում էլ մոռանում ենք:
Երիտասարդը մի րոպե խորհեց: Առաջարկությունը չափազանց տարօրինակ էր: Իսկ միտքն իրենով վատը չէր: Հետաքրքիր է`ինչու է ծերունին նման առաջարկ անում: Միգուցե այստեղ ինչ-որ բան այն չէ:
-Միակ խնդիրն, ինչպես ես արդեն նշեցի, այն է, որ իմ հաշվին փող չկա: Նույնիսկ եթե ես Ձեզ չեկ տամ, Դուք դրանով չեք կարողանա մեծ գումարներ ստանալ:
-Խնդիր չկա,- ասաց Միլիոնատերը,-Շտապելու տեղ չկա: Ես պատրաստ եմ սպասել մինչ հաջորդ հանդիպումը: Պայմանավորվենք, որ կհանդիպենք ուղիղ մեկ տարի անց, համաձա՞յն եք:
-Համաձայն եմ, կոպեկ ենք գցում: Մեկ տարվա ընթացքում հնարավոր է փոխել բանկը, փակել հաշիվը կամ պարզապես տեղի ունեցածի մասին տեղեկացնել բանկին և դադարեցնել վճարումը: Այդ մասին կարող էինք նաև շուտ մտածել, այնպես որ կորցնելու բան չկա: Իսկ այժմ նա գուցե և 10000 ֆունտ շահի: Իր կամքին հակառակ, երիտասարդի դեմքի վրա առաջացավ ինքնավստահ ժպիտ: Ամաչելով` նա իրեն հույս տվեց, որ միգուցե Վայրկյանական Միլիոնատերը ոչինչ չնկատեց: Իզուր: Վայրկյանական Միլիոնատերը չափազանց ուշադիր էր:
-Եվս մեկ պայման,- ասաց միլիոնատերը,-եթե Դուք պարտվեք, Դուք ինձ խոսք կտաք, որ կվճարեք չեկը:
Երտասարդը կարմրեց: Այս ծերունին աղվեսի պես խորամանկ է: Նա կարդում է քեզ բացված գրքի նման: Բայց, ուզած, թե չուզած, նա ստիպված էր համաձայնվել: Վայրկյանական Միլիոնատերը պատրաստվում էր կոպեկը օդ գցել, երբ երիտասարդը կանգնեցրեց նրան:
-Կարո՞ղ եմ ես տեսնել կոպեկը,-հարցրեց նա: Միլիոնատերը ժպտաց:
-Բայց Դուք ինձ դուր եք գալիս, Դուք ինձ հաստատ դուր եք գալիս: Դուք զգույշ եք, իսկ դա Ձեզ կօգնի շատ սխալներից խուսափել: Բայց նայեք, որ չափազանց զգուշության պատճառով շատ հնարավորություններ բաց չթողնեք:
Միլիոնատերը կոպեկը մեկնեց հյուրին, իսկ վերջինս ուշադիր զննեց այն երկու կողմից:
-Գիր,-վերջապես ասաց նա:
Միլիոնատերը կոպեկը գցեց: Երիտասարդի սիրտը սկսեց ուժեղ բաբախել, ինչպես առաջին հանդիպման ժամանակ: Կյանքում առաջին անգամ նա հնարավորություն էր ստացել մեծ գումար շահելու: Սրտի տագնապով նա հետևում էր, թե ինչպես է կոպեկը պտտվում օդում: Եվ ահա այն գլորվեց սեղանի վրա և վարջապես կանգ առավ:
-Ղուշ,-ուրախ բղավեց միիոնատերը, սակայն անմիջապես ավելացրեց,-Ես շատ եմ ցավում… Երիտասարդը ստիպված էր ստորագրել չեկը: Նրա ձեռքը թևթևակի դողում էր: Միգուցե մի օր նրա համար սովորական կդառնա նման մեծ գումարի չեկեր ստորագրելը, սակայն դեռևս նա իրեն անհարմար էր զգում: Միլիոնատերն ուշադրությամբ զննեց չեկը, ծալեց և դրեց գրպանը:
-Իսկ հիմա,-ասաց երիտասարդը,- կարո՞ղ եմ իմանալ Ձեր գաղտնիքը:
-Իհարկե,- ասաց Միլիոնատերը,-Ձեզ մոտ թուղթ կա՞: Ավելի լավ է գրեմ, այդպես դուք այն չեք մոռանա:
Երիտասարդը շնչահեղձ էր լինում: Միլիոնատերը ցանականում էր մի թղթի կտորի վրա շարադրել իր գաղտնիքը, գաղտնիք, որը նա գնեց 10000 ֆունտով:
-Կներեք,ասաց նա վերջապես,-ինձ մոտ թուղթ չկա:
Այդժամ միլիոնատերը այնպիսի բան ասեց, որ երիտասարդի սիրտը նորից ուժգին բաբախեց:
-Չէ՞ որ Ձեզ մոտ պետք է լինի միրջնորդագիրը: Բոլոր երիտասարդների մոտ, որոնց Ձեր հորեղբայրն ուղարկել է ինձ մոտ, եղել է միջնորդագիր:
Երիտասարդը գրպանից հանեց հորեղբոր նամակը և վախով մեկնեց այն Վայրկյանական Միլիոնատիրոջը: Նա ուշադիր զննում էր տանտիրոջ դեմքի արտահայտությունը, բայց վերջինս կարծես չզարմացավ ծրարի մեջ դատարկ թուղթ գտնելով: Միլիոնատերը վերցրեց գրիչը, նստեց սեղանի մոտ և արդեն պատրաստվում էր գրել, սակայն բարձրացրեց գլուխը և խնդրեց երիտասարդին գնալ ծառայի հետևից;
-Դուք նրան կգտնեք խոհանոցում` մինչև նախասրահի վերջը,-բացատրեց տանտերը: Երբ երիտասարդ, աղախնի ուղեկցությամբ արդեն վերադառնում էր, միլիոնատերն արդեն սոսնձում էր ծրարը: Նա ժպտում էր և բավականին ինքնագոհ տեսք ուներ:
-Մեր երիտասարդ հյուրն այսօր այստեղ է գիշերելու, ասաց նա `դիմելով ծառային: Բարի´
եղեք, ուղեկցե´ք նրան հյուրերի սենյակ:-Ապա շրջվելով դեպի երիտասարդը` ասաց.-Ահա և գաղտնիքը:-Միլիոնատերը հռչակավոր թափահարեց ծրարն այնպիսի տեսքով, ասես իր կյանքի կարևորագույն գործարքն էր կնքել:
-Ես Ձեզ միայն մի բան կխնդրեմ.չբացե´ք ծրարը, մինչև սենյակում մենակ չմնաք…Ա´խ, ևս մեկ պայման: Նախքան կարդալն այն, ինչ գրել եմ, խոստացեք, որ երբ հարստանաք, Ձեր կյանքի մի մասն անց կացնեք այդ գաղտնիքն ուրիշներին, ոչ ապահովվածներին բացահայտելով: Եթե Դուք համաձայն եք, ապա դուք կլինեք վերջին մարդն, ով կիմանա գաղտնիքն անձամբ ինձանից: Իմ աշխատանքն ավարտված կլինի, և ես ամբողջությամբ կտրվեմ վարդերի խնամքին այն այգում, որը շատ ավելի մեծ է, քանի իմ այժմյան այգին: Եթե դուք զգում եք, որ պատրաստ չեք բացահայտել այդ գաղտինիքն ուրիշներին, Դուք Ձեր միտքը փոխելու ժամանակ ունեք, սակայն այդ դեպքում Դուք չեք իմանա, թե ինչ է ծրարում, իսկ Ձեզ կվերադարձնեմ Ձեր չեկը: Վերադարձեք տուն և ապրեք այնպես, ինչպես մինչև հիմա: Մինչ այդ երիտասարդի հետաքրքրասիրությունն այնքան էր մեծացել, որ նա մեկ վայրկյան անգամ չէր կարող մտածել հետդարձի մասին.
-Ես համաձայն եմ,- ասաց նա:

Ձեզ ներկայացրինք գրքի 3-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Ես հասա իմ նպատակին

effective-leadershipԱմիսներ առաջ, երբ դեռ նոր էի բացել բլոգը, նպատակ ունեի բլոգի այցելուների թիվը հասցնել 300-ի, դա իմ առաջին մեծ նպատակն էր կապված այս բլոգի հետ: Առաջին հայացքից այն հեշտ իրականացվող նպատակ էր, սակայն նորաբաց բլոգի համար, որը չունենալով ոչ մի հետևող, պետք էր մի քանի ամիսների ընթացքում իր շուրջ հավաքեր շուրջ 300 հաջողությանը հավատող մարդկանց, որը շատ դժվար է տրվում նորաբաց բլոգներին: Այս առիթով, երբ լրացել էր բլոգիս բացման 7-րդ օրը, ես հոդված գրեցի իմ առաջին նպատակի մասին (այն կարող եք կարդալ այստեղ): Գրելուց հետո սկսվեց իմ դժվար աշխատանքը, որը ուղորդվում էր մեծ ցանկությամբ ու հավատով. որ կգա մի օր, երբ ես կունենամ իմ բլոգի հավատարիմ այցելուներ: Այսօր կարող եմ հպարտ ասել, որ ես հասա իմ նպատակին, իմ բլոգի այցելուների թիմը հատել է 300-ի ցուցանիշը: Մեծ ուրախությամբ շարունակում եմ առաջ գնալ` իմ առջև դնելով ավելի մեծ ու վեհ նպատակներ: Դրեք Ձեր առջև նպատակներ, որքան էլ դրանք Ձեզ համար անհասանելի լինեն, ու շարժվեք դեպի Ձեր նպատակը` հավատալով, որ այն կկատարվի: Երբ այն ժամանակ ասեին, որ կգա մի օր, որ, նայելով circle հայկական վեբ կայքերի ռեյթինգը ներկայացնող պիտակին կտեսնեմ 300 թիվը, ինձ համար սկզբում դա տարօրինակ ու անհասանելի կթվար, բայց չնայած այն որքան էլ որ անհասանելի թվար ինձ համար, ես հավատացի իմ երազանքին ու շարժվեցի առաջ, ամեն ինչ անելով, որպեսզի հասնեի նպատակիս: Իսկ այսօր ես Ձեզ կարող եմ ներկայացնել այն ցուցանիշը, որին ձգտել եմ հասնել ամիսներ շարունակ …
fQ3nu

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 2)

2988261Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում Դուք հնարավորություն կունենաք մեր բլոգում գլուխ առ գլուխ ընթերցել Մարկ Ֆիշերի «Միլիոնատիրոջ գաղտնիքը» գիրքը: 1-ին գլուխը կարող եք կարդալ այստեղ:
Իսկ այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում գրքի 2-րդ գլուխը:
Երկրորդ մաս.

Նույն օրն էլ երիտասարդը ճանապարհվեց այն փոքր քաղաքը, որտեղ ապրում էր Վայրկյանական Միլիոնատերը: Հետաքրքիր է, մտածում էր նա ճանապարհին, կհամաձայնվի արդյոք միլիոնատերն ընդունել անսպասելի հյուրին: Առավել ևս, կհամաձայնվի արդյոք նա բացել իր գաղտնիքը: Արդեն Միլիոնատիրոջ տան մոտ այրվելով հետաքրքրասիրությունից` երիտասարդը չկարողացավ զսպել իրեն: Հակառակ իր հորեղբոր զգուշացումներին` նա բացեց ծրարը և առաջին վայրկյանին մտածեց, որ հորեղբայրը սխալվել և կատակել էր իր հետ. ծրարում միանգամայն դատարկ թուղթ էր:
Հիասթափված` երիտասարդը ցանկակացավ մի պահ թողնել ամեն ինչ ու վերադառնալ, բայց արդեն ուշ էր. պահակն արդեն նկատել էր իրեն: Պահակի`վսեմ ժայռի նմանվող դեմքին ժպիտի նշույլ անգամ չկար:
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- չոր հարցրեց նա:
-Ես կցանկանայի հանդիպել Վայրկենական Միլիոնատիրոջ հետ:
-Նա հանդիպում նշանակե՞լ է:
-Ո´չ, բայց…
-Դուք միջնորդագիր ունե՞ք,-հարցրեց նա:
Նամակը կար, բայց նրանում մի տող անգամ չկար: Երիտասարդը որոշեց դուրս գալ իրավիճակից. Նա գրպանից հանեց ծրարի մի ծայրը և անմիջապես հրեց այն տեղը: Սակայն դա չբավարարեց պահակին:
-Ցու´յց տվեք, խնդրեմ:
Երտասարդը սառեց տեղում: Նա մտածեց, որ եթե ցույց տա նամակը, ապա պահակը կմտածի, որ ինքը ծաղրում է նրան, իսկ եթե ցույց չտա, ապա միևնույնն է ներս չի թողնի: Եվ այդ պահին նա հիշեց հորեղբոր խոսքերը.«Եթե կարդաս նապակը, ապա պետք է ձևացնես, որ չես կարդացել»: Ի՞նչ էր մնում մեր հերոսին անել: Նա հանեց գրպանից նամակը և տվեց պահակին: Վերջինս, այսպես ասած, կարդաց այն, ընդ որում, նրա դեմքի արտահայտությունը չփոխվեց:
-Հիասքանչ է, կարող եք ներս գալ,- ասաց նա:
Նա ուղեկցեց երիտասարդին դեպի շքեղ առանձնատունը: Դուռը բացեց ճոխ հագնված ծառան:
-Ի՞նչ եք կամենում,- հարցրեց նա:
-Ես կցանականայի հանդիպել Վայկյանական Միլիոնատիրոջ հետ:
-Նա հիմա զբաղված է և չի կարող ընդունել ձեզ: Սպասեք, խնդրեմ, այգում:
Դռնապանը երիտասարդին ուղեկցեց մինչև այգու խորքը, որն ավելի նման էր զբոսայգու`մեջտեղով անցնող արահետով: Զբոսնելով արահետներով և հիանալով ծառերով` երիտասարդը նկատեց տարեց, յոթանասունն անց այգեպանին, որը կտրտում էր վարդի թփերը: Լայն ծղոտե գլխարկը ծածկել էր նրա դեմքը: Տեսնելով հյուրին` նա դադարեցրեց աշխատանքը և ժպտաց: Նրա պայծառ, կենսախինդ կապույտ աչքերը փայլում էին ջահելությամբ:
-Ի՞նչն է Ձեզ այստեղ բերել,- հարցրեց այգեպանը;
-Ես կցանկանայի հանդիպել Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ:
-Հասկանալի է, իսկ ի՞նչ հարցով, եթե գաղտնիք չէ:
-Գիտեք, ես ուզում էի նրանից խերհուրդ հարցնել:
-Պարզ է:
Այգեպանը կարծես` ուզում էր վերադառնալ իր վարդերին, երբ հանկարծ հարցրեց.
-Ի դեպ, հնարավոր է Ձեզ մոտ 5 ֆունտանոց լինի՞:
-5՞,-վերահարցրեց երիտասարդը`կարմրելով,-Ինձ մոտ հենց ուղիղ 5 ֆունտ է, ինձ մոտ եղած ամբողջ գումարը:
-Հիանալի է: Ավել ինձ պետք էլ չէ: Այգեպանը համառորեն ուզում էր երիտասարդից կորզել նրա վերջին փողերը, բայց, որքան էլ զարմանալի է, նրա կերպարի մեջ ինչ-որ անձնվեր և անբացատրելի հմայք կար:
-Ես մեծ սիրով կտայի,-պատասխանեց երիտասարդը,-բայց վատն այն է, որ այդ դեպքում ինձ մոտ հետդարձի տոմսի համար փող չի մնա:
-Դուք պատրաստվում եք հենց այսօ՞ր վերադառնալ
-Ոոչ…ավելի ճիշտ, պատկերացում անգամ չունեմ,-փնթփնթաց երիտասարդ` խառնվելով իրար.-Ես չեմ կարող գնալ` առանց Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ հանդիպելու:
-Բայց եթե այսօր Ձեզ փող պետք չէ, ապա ինչու՞ եք վարանում պարտքով այն տալ ինձ: Գուցե այն ձեզ վաղն էլ պետք չգա: Ո՞վ գիտի, միգուցե Դուք վաղը միլիոնատեր եք դառնում:
Այս խոսքերը ոչ այնքան տրամաբանական թվացին երիտասարդին, բայց նա ուժ չուներ նոր պատճառաբանություններ փնտրելու: Նա փողը մեկնեց այգեպանին: Ծերունու դեմքը պատվեց ժպիտով:
-Սովորաբար մարդիկ վախենում են խնդրել, իսկ երբ վերջապես տրամադրվում են, նրանց համառություն է պակասում: Դա մեծ սխալ է:
-Այդ պահին այգում երևաց ծառան:
-Պարո´ն,-դիմեց ծերունուն մեծագույն հարգանքով:-Կարո՞ղ եք ինձ 5 ֆունտ տալ: Խոհարարը գործը թողնում է և վեջնական հաշիվ է պահանջում, իսկ ինձ 5 ֆունտ է պակասում:
Այգեպանը ժպտաց, ձեռքը տարավ գրպանը և հանեց հաստ, մի քանի հազար ֆունտից ավել փողի կապոցը (երիտասարդը հասցրեց նկատել 20 և 50-հազարանոցները): Նա հանեց երիտասարդի` այդքան դժկամությամբ տված թղթադրամը և տվեց այն ծառային: Վերջինս շնորհակալություն հայտնեց, խոնարհվեց և հեռացավ:
Երտասարդն ապշած էր: Ի՜նչ հանդգնություն. Ուզել 5 ֆունտ անծանոթից, երբ գրպանը լի է փողերով:
-Բայց ինչու՞ ինձնից փող ուզեցիք,-հարցրեց նա` ամեն կերպ ձգտելով թաքցնել բարկությունը:-Դրանք ձեզ պետք չէին:
-Ինչպե՞ս թե պետք չէին,-ընդդիմացավ ծերունին.-Տեսեք` ես 5 ֆունտանոց չունեի,-բացատրեց նա` ցույց տալով փողի կապոցը:-Ի՞նչ եք կարծում` կարող էի ես նրան 50-հազարանոց տալ:
-Ասացեք, խնդրեմ, իսկ ինչու՞ եք ձեզ մոտ այդքան փող պահում:
-Դրանք իմ գրպանի փողերն են,- պատասխանեց այգեպանը,- ես միշտ դրամապանակումս 10.000 ֆունտ եմ պահում: Այնպես, եթե պետք գա:
-Տասը հազա՞ր,-մրմնջաց երիտասարդը: Եվ այդ պահին նա հասկացավ. չափազանց հարգալից ծառա՜ն, խոշոր գումար գրպանու՜մ….
-Այդ Դուք եք Վայրկյանական Միլիոնատերը, այդպե՞ս չէ:
-Ներկայումս, այո´,-պատասխանեց նա,-ուրախ եմ ձեզ տեսնել: Ասացեք` ո՞վ է ձեզ ուղարկել:
-Հորեղբայրս:Նա ասաց, որ դուք մի ժամանակ նրան եք պատմել Ձեր գաղտնիքը: Նա առաջինն էր, ում պատմել եք Ձեր գաղտնիքը:
-Այո, ես հիշում եմ:Այնքան վաղու՜ց էր: Նա բավականին ինքնատիպ մտածելակերպ ուներ, ինչպես բոլոր տաղանդավոր երիտասարդներ, ի դեպ: Իսկ Դուք ինչու՞ մինչև հիմա չեք հարստացել: Դուք երբևէ լրջորեն տվե՞լ եք Ձեզ այդ հարցը:
-Դե, ո´չ:
-Այդտեղից էլ պետք է սկսել: Եթե ուզում եք բարձրաձայն մտածեք, իսկ ես կփորձեմ հետևել Ձեր մտքերի ընթացքին:
Երատասարդը մի քանի անվստահ փորձ արեց և ամաչելով լռեց:
-Տեսնու՞մ եք,-ասաց Միլիոնատերը,- դուք սովոր չեք բարձրաձայն մտածել: Իսկ ձեր տարիքի շատ մարդիկ արդեն բավական հարուստ են: Նրանցից շատերն արդեն միլիոնատեր են , իսկ մի մասն էլ շուտով կաշխատեն իրենց առաջին միլիոնը: Ի դեպ, երբ Արիստոտել Օնասսիսը քսանվեց տարեկան հասակում Հարավային Ամերիկայից Անգլիա էր մեկնում, երազանք ունենալով կառուցել նավաշինական ընկերություն, նրա բանկային հաշվի վրա արդեն կար 350000 ֆունտ:
-26՞,-նորից հարցրեց երիտասարդը:
-Հենց այդպես,-Բայց սկսել էր 250 ֆունտից: Ո´չ համալսարանական կրթություն ուներ, ո´չ փորձ, ո´չ առավել ևս կապեր..Ի դեպ, ընթրիքի ժամն է,- ծերունին ընդհատեց իր խոսքը,-Կցանկանա՞ս ընկերակցել ինձ:
-Շնորհակալություն, մեծ սիրով: Վայրկյանական Միլիոնատերը շրջվեց և քայլեց դեպի տուն: Չնայած տարիքին` նա քայլում էր լայն հստակ քայլերով: Երիտասարդը հետևեց նրան: Ճաշասենյակում նրանց արդեն սպասում էր երկու հոգու համար պատրաստված սեղանը:
-Նստե´ք, խնդրեմ,-ասաց միլիոնատերը երիտասարդին` ցույց տալով նրան սեղանի այն ծայրը, որը սովորաբար տախատեսվում է տանտիրոջ համար: Իսկ ինքը նստեց աջ կողմում` անմիջապես ավազե ժամացույցի դիմաց, որի վրա փորագրված էր «Ժամանակը ոսկի է»: Աղախինը բացեց գինու շիշն ու լցրեց բաժակները
-Առաջարկում եմ խմել ձեր առաջին միլիոնի համար,-Բարձրացնելով բաժակը` ասաց միլիոնատերը:
Նա մի կում արեց, որն առաջինն ու վերջինն էր ողջ երեկոյի ընթացքում: Նա նաև բավական համեստ էր ուտում. Ընդհամենը մի քանի կտոր սաղմոնի հոյակապ միս:
-Ձեզ դու՞ր է գալիս ձեր աշխատանքը,- հարցրեց նա հյուրին:
-Ինձ թվում է` այո´:
-Դուք վստա՞հ եք: Բոլոր միլիոնատերերը, որոնց ես հանդիպել եմ, իսկ ես բավական շատ միլիոնատերեր եմ հանդիպել, սիրել են իրենց աշխատանքը: Աշխատանքը նրանց համար հանգստի վայր էր` հետաքրքրության նման: Հենց այդ պատճառով էլ հարուստներն անդքան հազվադեպ են մեկնում հանգստանալու: Ինչու՞ պատժել ինքդ քեզ և կտրվել սիրելի աշխատանքից: Այդ և իսկ պատճառով նրանք շարունակում են աշխատել, նույնիսկ այն ժամանակ,երբ մեկ միլիոն չէ, որ աշխատել են: Ի դեպ, աշխատանքի նկատմամբ սերը անհրաժեշտություն է, բայց բավարար պայման չէ: Հարստանալու համար մի գաղտնիք է պետք իմանաք: Ասե´ք ինձ, դուք հավատու՞մ եք, որ այդպիսի գաղտնիք գոյություն ունի:
-Այո´:
-Հիանալի է:Առաջին քայլն արդեն արել եք: Սովորաբար մարդիկ գաղտնիքների չեն հավատում: Բացի այդ, նրանք չեն հավատում, որ կարող են հարստանալ: Եվ նրանք ճիշտ են.ով չի հավատում իր հաջողությանը, հազվադեպ է հաջողության հասնում: Գործե´ք այսպես. Սկզբում հավատ,ապա կրքոտ ցանկություն հասնել նպատակին: Այնուամենայնիվ ասեմ, որ ոչ բոլորը, ավելի ճիշտ մեծամասնությունը պատրաստ չեն ընդունելու իմ գաղտնիքը, նույնիսկ երբ ես բացատրում եմ այն պարզ բառերով: Եվ գիտեք` ինչն է նրանց խանգառում: Երևեկայելու պակասը: Հենց այդ պատճառով էլ իրական գաղտնիքն աշխարհի ամենամեծ գաղտնիքն է:
-Այն նման է Էդգար Պոյի պատմության միջի նամակին,-շարունակեց Վայրկյանական Միլիոնատերը,-Հիշու՞մ եք: Ոստիկանները նամակն էին փնտրում: Ողջ տունը տակն ու վրա արեցին, բայց նամակը չգտան, որովհետև ոչ մեկն այն չէր թաքցրել.այն ամենատեսանելի վայրում էր: Այդ պատմությունը Էմերսոնի օրենքներից մեկի լավագույն մարմնավորումն է: Ոստիկանությունը նամակը չգտավ երևակայության պակասի պատճառով: Կամ, եթե ուզում եք, նախապաշարումներից ելնելով: Նրանք չէին սպասում, որ նամակը վերևում կլինի. Այդ պատճառով էլ նամակը նրանց չհասավ:
Երիտասարդը լարված և աճող հետաքրքրասիրությամբ լսում էր: Ոչ ոք և երբեք նրան նման բաներ չէր պատմել: Որքա՜ն էր ուզում նա հնարավորինս շուտ իմանալ այդ նվիրական գաղտնիքը:Նա վստահ էր, որ եթե ոչ մի գաղտնիք էլ գոյություն չուներ, միևնույնն է, նա հոյակապ պատմող էր, որը կարողանում էր հեշտ և հասկանալի բացատրել նույնիսկ դժվար բաները:

Ձեզ ներկայացրինք գրքի 2-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը»

2988261Մեր բլոգում այսուհետ կներկայացվի Մարկ Ֆիշերի «Միլիոնատիրոջ գաղտնիքը» գրքից հատվածներ, որոնք իրենց մեջ պարունակում են գաղտնիքներ, թե ինչպես դառնալ միլիոնատեր, ամեն անգամ ներկայացվելով գրքի առանձին գլուխները, դուք հնարավորություն կունենաք ընդամենը մի քանի օրվա ընթացքում բացահայտել միլիոնավոր մարդկանց կողմից բաղձալի թվացող գաղտնիքը: Այս գրքում Վարկյանական Միլիոնատերը կիսվում  իր գաղտնիքներով երիատասար տղայի հետ:

Առաջին մաս.

Մի տաղանդավոր երիտասարդ կար, որը չափազանց շատ էր ուզում հարստանալ: Սակայն, ինչ թաքցնենք, մինչ այս նրա բոլոր փորձերն ավարտվել էին հիասթափություններով և անհաջողություններով, բայց նա  հավատում էր իր հաջողակ աստղին: Հույսը դնելով իր պայծառ ապագայի վրա` մեր երիտասարդը օգնական էր աշխատում մի գովազդային գործակալությունում: Բայց, քանի որ նրան այդքան էլ լավ չէին վարձատրում, երիտասարդը հասկացավ, որ աշխատանքը սկսել էր իրեն դուր չգալ: Նրան ոչինչ և ոչ ոք դուր չին գալիս: Երատասարդը երազում էր մի այլ գործով զբաղվելու մասին. օրինակ, հայտնի գրող դառնալու մասին: Գիրք գրեր, որը մեկընդմիշտ կլուծեր իր բոլոր ֆինանսական խնդիրները և հեղինակություն կբերեր իրեն: Ցավոք, երիտասարդը վստահ չէր, որ նա բավական տաղանդ և վարպետություն կունենա իրական գրական գլուխգործոցի համար: Եվ, համաձայնվեք, ոչ մի իմաստ չունի հոգու դատարկությունը և աղքատությունը սպիտակ թղթին հանձնել: Այդպես անցավ մի տարի: Աշխատանքը վեր էր ածվել ամենօրյա մղձավանջի: Նա տանել չէր կարողանում իր տնօրենին, որն ամեն առավոտ թերթ էր կարդում, ապա աշխատողների համար հանձնարարականներ էր գրում, իսկ հետո անհետանում էր մոտակա ռեստորանի ուղղությամբ: Բացի այդ նա վարպետորեն կարողանում էր յուրաքանչյուր 5 րոպեն փոխել իր որոշումները և նոր հանձնարարականներ տալ, որոնք հակասում են մեկը մյուսին: Եվ եթե խնդիրը միայն տնօրենի մեջ լինե՜ր…. Ցավոք, երիտասարդին շրջապատող գործընկերները ևս հօգնել էին իրենց աշխատանքից: Երևում էր, որ նրանք վաղուց ձեռքները վայր էին դրել և դադարել էին երազել ապագայի մասին: Անհնար էր նույնիսկ մտածել նրանց իր գլխավոր նպատակը ներկայացնելու մասին. Ամեն ինչ թողնել և գրող դառնալ: Ոչ ոք լուրջ չէր վերաբերվի նրան: Երտասարդը նրանց շրջապատում իրեն զգում էր այնպես, ասես ածանոթ մի երկիր էր ընկել և ոչինչ չէր հասկանում նրանց լեզվից:
Ամեն երկուշաբթի նա արթնանում էր այն մտքով, թե ինչպես է ապրելու առաջիկա աշխատանքային շաբաթը: Նա ուշադրություն չէր դարձնում ոչ սեղանի վրայի թղթե կույտերին, ոչ էլ գործակալության հաճախորդներին, որոնք ցանկանում էին վաճառել իրենց մեքենաները, ծխախոտները, գարեջրերը: Վեց ամիս առաջ երիտասարդը հեռացման մասին դիմում էր գրել: Դրանից հետո նա ոչ պակաս, քան 10 անգամ մտել էր տնօրենի սենյակ, սակայն համարձակությունը չէր բավարարել այն սեղանին դնելու համար: 3-4 տարի առաջ նա, իհարկե, չէր վարանի, բայց հիմա ամեն անգամ մի բան նրան կանգնեցնում էր, մի ուժ.իսկ միգուցե, պարզապես վախկոտությունը: Իսկ նախկինում նա ավելի համարձակ էր: Ու՞ր է այդ ամենը:
Ժամանակը գնում էր, իսկ մեր երիտասարդն անընդհատ ինչ-որ բանի էր սպասում, երազում էր հաջողության մասին, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկում` դառնալով անվերջ երազող: Միգուցե, բանը նրանում էր, որ նա խրված էր պարտքերի մեջ: Իսկ միգուցե նա սկսում էր ծերանա՞լ. չէ՞ որ դա սկսվում է այն պահից, երբ մարդ կորցնում է ապագայի նկատամաբ հավատն ու հայեցողությունը:
Ճիշտն ասած, մեր հերոսը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Եվ ահա մի պայծառ օր, երբ նա տխուր էր, հանկարծ հիշեց իր միլիոնատեր հորեղբոր մասին: Երևի , հորեղբայրը չի հրաժարվի իր զարմիկին մի քանի բարի խորհուրդ տալ, միգուցե, փող էլ կտա:
Իսկ մեր հերոսի հորեղբայրը` բարյացկամ և բարի մարդ, անմիջապես համաձայնվեց հանդիպել նրա հետ, բայց նրան մի կոպեկ էլ չտվեց:
-Քանի՞ տարեկան ես,- հարցրեց հորեղբայրը` լսելով խեղճ զարմիկի պատմությունը
-32,-կամաց շշնջաց երիտասարդը` հասկանալով, թե ուր է տանում խոսակցությունը հորեղբայրը:
-Ի դեպ, Ջոն Պոլ Գոտտին վաստակեց իր առաջին միլիոնը 23 տարեկան հասակում: Չնայած, ես էլ կես միլիոն ունեի քո տարիքում: Ինչու՞ ես դու պարտք ուզում մինչև հիմա:
-Բայց ես շատ եմ աշխատում, նույնիսկ լինում է շաբաթվա մեջ 50 ժամ…
-Դու իսկապես հավատու՞մ ես, որ ծանր աշխատանքը քեզ կհարստացնի:
-Չգիտեմ, ամեն դեպքում, ինձ այդպես են սովորեցրել:
-Տարեկան որքա՞ն ես վաստակում:Հիթսուն հազար ֆունտ կլինի՞:
-Մոտավորապես այդքան…
-Կարծու՞մ ես` ով տարեկան հարյուր հիթսուն հազար է աշխատում, նա տասն անգամ ավելի շատ է աշխատում: Իհարկե, ո´չ: Դա ֆիզիկապես անհնար է. Շաբաթվա մեջ ընդամենը 168 ժամ է,- ասաց հորեղբայրը,- Իսկ դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը քեզանից 10 անգամ ավելի շատ է վաստակում և միևնույն ժամանակ չի աշխատում 10 անգամ ավելի շատ, ապա նա լիովին այլ կերպ է աշխատում: Նա ինչ-որ գաղտնիք ունի, որի մասին դու չես էլ լսել: Ճի՞շտ է:
-Երևի այդպես է:
-Լավ է, որ դու վերջիվերջո դա հասկացար: Որպես կանոն, մարդիկ դա էլ չեն հասկանում: Նրանք այնքան զբաղված են օրվա հացի փող վաստակելով, որ ժամանակ չունեն մտածելու, թե ինչպես կարելի է արմատապես լուծել ֆինանսական խնդիրները և ինչու նրանք մինչև հիմա դա չեն արել:
Երիտասարդը ստիպված էր համաձայնվել: Հակառակ իր երազանքներին ու նպատակներին` նա մինչ այդ երբեք չէր մտածել իրադրության մասին: Նրա ուշադրությունն ինչ-որ բան անընդհատ շեղում էր:
Հորեղբայրը մի րոպե լռելուց հետո ուշադիր նայեց զարմիկի աչքերի մեջ: Եվ մեղմ ու հեգնական ժպիտ առաջացավ նրա դեմքին:
-Կարծես` ես գիտեմ` ինչպես օգնեմ քեզ: Կգնաս մի մարդու մոտ, որը ժամանակին օգնել է ինձ հարստանալ: Նրան կոչել են Վայրկյանական Միլիոնատեր: Լսե՞լ ես:
-Ո´չ, երբեք:
-Այդպես են անվանում, որովհետև նա բոլորին ասում է, որ նա մի վայրկյանում է հարստացել, քանի որ բացահայտել է հարստանալու գաղտնիքը մի գիշերվա մեջ: Այդ մարդը վստահեցնում է, որ կարող է ցանկացածին օգնել հարստանալ այնքան արագ, որքան ինքը, գոնե խորհել, ինչպես միլիոնատեր: Ասա´, դու իսկապես ցանկանու՞մ ես հարստանալ:
-Աշխարհում ամենաշատը դա եմ ուզում:
-Դա գլխավոր և առաջին պայմանն է` անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Հորեղբայրը շրջվեց դեպի պատի վրայի քարտեզը և մատով ցույց տվեց մի փոքրիկ քաղաք, որը քիչ բնակեցված էր:
-Նա այստեղ է ապրում: Դու երբևէ այնտեղ եղե՞լ ես:
-Երբեք:
-Դե համարձակվի´ր, գնա´, հանդիպի´ր, հնարավոր է, որ նա քեզ կասի իր գաղտնիքը: Դու անմիջապես կգտնես նրա տունը, այն ամենագեղեցիկն է գյուղում:
-Հորեղբա´յր, իսկ եթե Դուք գիտեք այդ գաղտնիքը, ինչու՞ անձամբ այն ինձ չեք հայտնում: Այդ դեպքում ես ստիպված չեմ լինի գնալ չգիտես, թե ուր:
— Որովհետև ես իրավունք չունեմ: Երբ Վայրկյանական Միլիոնատերը կիսեց իր գաղտնիքն ինձ հետ, ես նրան խոսք տվեցի, որ ես ոչ մեկին երբեք չեմ ասի դրա մասին: Բայց նա ինձ թույլ տվեց պատմելու, թե ումից եմ իմացել այդ գաղտնիքը: Երիտասարդը լսում էր էլ ավելի մեծ հետաքրքրությամբ, զարմանքով և հետաքրքրասիրությամբ:
-Հորեղբա´յր, Դուք իսկապե՞ս ոչինչ չեք կարող պատմել:
-Բացարձակապես ոչինչ: Ես քեզ միայն միջնորդագիր կարող եմ տալ:
Առանց հետաձգելու` հորեղբայրը բացեց մեծ կաղնե տուփը և այնտեղից հանեց սպիտակ թուղթ: Վերցրեց գրիչը, մի քանի տող գրեց, նամակը դրեց ծրարի մեջ և ժպտալով տվեց զարմիկին:
-Ահա նամակը,- ասաց նա,- Ահա և Վայրկյանական Միլիոնատիրոջ հասցեն: Բայց պետք է խոսք տաս, որ չես բացելու ծրարը: Եթե դու կարդաս նամակը, ապա արդյունք չես տենա: Դու այդ դեպքում ստիված կլինես ստել, որ չես կարդացել, իսկ, ինչպես ասում են, սուտը չես թաքցնի:
Երիտասարդը անընդհատ խորհում էր, թե ինչի մասին է խոսքը: Վերջիվերջո որոշեց, որ ամեն ինչ թող լինի այնպես, ինչպես պետք է լինի: Հորեղբայրը հայտնի էր իր առեղծվածներով: Այդ իսկ պատճառով երիտասարդն այլևս չհարցաքննեց հորեղբորը, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:

Ձեզ ներկայացրինք գրքի 1-ին գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Բիլլ Գեյթսի խորհուրդները

1325427681_1323719821_geyts1Երևի թե հոդվածը ընթերցողներից շատ քչերը չեն ճանաչի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին` Բիլլ Գեյթսին: Նա Microsoft ընկերության համահիմնադիրն է: Նա իր փառահեղ հաջողության պատմությամբ կարողացել է հազարավոր մարդկանց ծառայել որպես մոտիվացիա դեպի հաջողություն: Այս հոդվածում Ձեզ եմ ներկայացնում Բիլլ Գեյթսի 11 խորհուրդները, որոնք, ինչպես Գեյթսն է ասում, չեն սովորացնում երեխաներին դպրոցում: Ահա և այդ 11 կանոնը.
1.Կյանքը արդար չէ, համակերպվեք այդ մտքի հետ
2. Հոգ տարեք Ձեր մասին: Ճակատագիրը չի ժպտա Ձեզ, եթե չհոգաք Ձեր մասին
3. Համալսարանն ավարտելով, Դուք չեք դառնա կազմակերպության նախագահ` ավտոմեքենայում տեղադրված ամենաժամանակակից հեռախոսով, մինչև չգտնեք արժանապատիվ աշխատանք, որը թույլ կտա հասնել այդ ամենին
4. Եթե գտնում եք, որ Ձեր դասախոսը խիստ է, մի շտապեք եզրակացություններ անել: Դուք դեռ չունեք ղեկավար, որը ի տարբերություն դասախոսի, պայմանագրով չի աշխատանում
5. Եթե գտնում եք, որ բուրգեր պատրաստելը ձեր արժանապատվությունից ցածր է, հարցրեք Ձեր տատիկին կամ պապիկին, թե ինչ են նրանք մտածում: Նրանց ժամանակներում այդ աշխատանքը համարվում էր հնարավորություն
6. Եթե սխալներ եք անում, մի նվնվացեք և մի մեղադրեք Ձեր ծնողներին, սովորեք Ձեր սխալներից
7. Մինչև քո ծնվելը քո ծնողներ այդքան ձանձրալի չէին: Նրանք այպիսին դարձան Ձեր հաշիվները փակելով, Ձեր հագուստը կարգի բերելով, Ձեր պատմությունները և բողոքները լսելով: Հետևաբար, աշխարհը ծնողներին պաշտող երեխաներից փրկելու փոխարեն, կարգի բերեք Ձեր զգեստապահարանները
8. Միգուցե ձեր ուսումնական հաստատություններում չկան պարտվողներ և հաղթողներ, սակայն կյանքում ամեն ինչ այլ կերպ է: Որոշ համալսարաններում վատ գնահատականներին ուշադրություն չեն դարձնում, ուսանողներին տալիս են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ճիշտ լուծում գտնելու համար: Իրական կյանքում չկան այդպիսի բաներ
9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների: Դու չես ստանա ամառային արձակուրդ, իսկ քո ղեկավարները հետաքրքրված չեն քո խնդիրնում օգնելու հարցում: Զբաղվիր այդ ամենով անձնական ժամանակի ընթացքում
10.  Հեռուստացույցը` իրական կյանք չէ: Իրական կյանում մարդիք ստիպված են թողնել սրճարանը և գնալ աշխատանքի
11. Ներիր հիմարներին և բարի եղիր նրանց նկատմամբ: Կան շանսեր, որ մի օր դու կաշխատես նրանցից մեկի մոտ

Հետևեք հաջողակ միլիարդատերի 11 կանոնին և Ձեզ կհաջողվի հետագայում դառնալ նրա նման հաջողակ:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Միտքը հաջողության սկիզբն է

largeՎերնագիրը կարող է մի քիչ տարօրինակ թվալ, բայց մտածելով ընդամենը մի քանի վարկյան, կհասկանանք, որ բոլոր հաջողակ մարդկանց մոտ հաջողակ գաղափարը ստեղծվել է հաջողակ մտքից, այսինքն նրանք հաջողության են հասել իրենց իսկ մտքի շնորհիվ: Սակայն այստեղ կարելի է մտածել, որ իրենք յուրահատուկներ են, դրա համար էլ իրենց տրվել են այդպիսի հաջողակ մտքեր, բայց այս ամենի մեջ չխորանալու համար մի պահ կանգնենք և հիշենք. օրվա ընթացքում քանի միտք է ծագում մեր ուղեղում, որին մենք տալով «անհեթեթ» անունը անցնում ենք առաջ` մտածելով թե երբ է գալու այդ հաջողակ միտքը: Այս ամենը տեսնելով կարելի է եզրակացնել հետևյալը. «Յուրաքանչյուր հաջողակ գաղափար սկիզբ է առնում անհեթեթ թվացող մտքից» :
Մենք, ինչպես բոլոր հաջողակ մարդիկ, մեկ ամսվա ընթացքում ստանում ենք մեկ կավ ավելի հաջողակ մտքեր, որոնց հետևելու դեպքում մենք կհասնենք հաջողության և ինչու չէ նաև մեծ հաջողության, սակայն մեզնից շատ քչերն են հավատում իրենց նորաստեղծ մտքերին: Սակայն, ամեն անգամ չհավատալով մեր մտքի հետագա հաջողությանը, մենք այդպես էլ կորցնում ենք հաջողության տանող մեր ճանապարհը: Մի պահ եկեք պատկերացնենք, որ Մարթին Կուպերը (առաջին բջջային հեռախոսը ստեղծող) անհեթեթ համարեր իր` բջջային հեռախոս ստեղծելու միտքը և անցներ առաջ` սպասելով ինչ-որ հաջողակ մտքի, ինչպես նաև Բիլլ Գեյթսը օրինակ անհեթեթ համարեր Microsoft ընկերության ստեղծման գաղափարը, ու այս շարքը կարելի է երկար-երկար շարունակել, սակայն ոչ, նրանք անհեթե չհամարեցին, նրանք վերցրին միտքը, հավատացին իրենց մտքի հաջողությանը և գնացին դրա իրագործմանը, և դա է պատճառը, որ նրանք այսօր դասվում են հաջողակ մարդկանց շարքում: Այսպիսով, ինչպես նրանք, այդպես էլ մենք պետք է չանտեսենք մեր մտքում ծնված ցանկացած միտք, որքանով էլ այն անիմաստ թվա մեզ, ամեն միտք պետք է քննարկվի և դրվի իրագործման սեղանի վրա, և գուցե հենց այդ միտքն էլ մեզ հաջողություն բերի:
Մի անտեսեք ոչ մի միտք, հիշեք, որ ցանկցած միտք, կարող է ձեզ բերել բաղձալի հաջողություն: Մտապահեք օրվա ընթացքում ձեր գլխում առաջացած բոլոր մտքերը, օրվա ընթացքում դրանց մասին մտորեք, քննարկեք, այնուհետև ամբողջացնելուց հետո սկսեք իրագործել այն, գուցե և մի քանի տարի հետո դուք էլ դասվեք հաջողակ մարդկանց շարքում:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը 

Գրքի կարևորությունը

booksՉնայած մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ տիրում է համացանցի գերիշխանությունը, սակայն չի կարելի ասել թե գիրքը կորցրել է իր արժեքը, ավելին` գնալով նորից բարձրանում է գրքի նշանակությունը մեր հասարակության մեջ: Չգիտես ինչու, մարդիկ սկսել են շատ դժվարությամբ կարդալ գրքեր, ինչը շատ վատ արդյունք է թե մարդու զարգացման և թե պետության հասարակական արժեքի ձևավորման համար: Սակայն նրանք, ովքեր կարողանում են օրվա մեջ գոնե մեկ կամ երկու ժամ տրամադրել ընթերցանության վրա, մեծ գործ են կատարում` իրենց կյանքը ավելի գեղեցիկ դարձնելու, ինչպես նաև կյանքին ավելի սթափ դիտելու համար:Սակայան, ի վերջո, որն է գրքի մեծ նշանակությունը:
Ամենակարևոր պայմանը գիրք կարդալու համար այն է, որ դու պետք է կարդաս այն գիրքը, որը քեզ դուր է գալիս, որում արծարծվող թեման քեզ հոգեհարազատ է, և եթե այն հաճելի է քեզ, ուրեմն դու այն շատ հեշտությամբ սկսում ես ընթերցել: Կարևոր չէ, որ դու անպայման կարդաս մասնագիտական գրքեր, որպեսզի տեղեկացված լինես, դու կարող ես պարզապես ընթերցել գեղարվեստական գրականություն, որը իմ կարծիքով ամենամեծ բանն է, որը մարդկանց մղում է դեպի հաջողություն` մարդկանց առջև բացելով կյանքի բոլոր գաղտնիքները: Կարդալով գրողի մեկ ստեղծագործությունը, մենք ծանոթանում ենք նոր կյանքի հետ, նոր մարդու հետ, ով իր կյանքի փորձով կիսվում է ընթերցողի հետ, հանդիպում ենք հերոսի անցած ուղղուն, նրա անցած փորձություններին, կատարված սխալներին, որոնց` մեր կյանքում հայտնվելու դեպքում, մենք այլևս չենք անի այդ նույն սխալները, այնուհետև տեսնելով հերոսի` այդքան տանջանքներից հետո հասած հաջողությունը, այն մեծ մոտիվացիա է լինում մեզ համար` հավատալով, որ կյանքում այդ հերոսի պես համառ լինելու և երազանքին հավատալու դեպքում, մենք նույնպես կհասնենք հաջողության:

Կարդացեք գրքեր, դրանք մեր առջև բացում են նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ տարբերվում է ներկայիս աշխարհից, այնտեղ կյանքի կաննոները այլ են, այնտեղ մարդիկ ուրիշ կերպ են ապրում ու մտածում: Կարդացեք գրքեր, նրանք մեզ տալիս են մեծ կյանքի փորձ, որոնց միջոցով մենք կարող ենք հաղթահարել կյանքի դժվարությունները:Կարդացեք գրքեր

Իսկ վերջում մի քանի աֆորիզմ գրքերի վերաբերյալ.

  • Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Մարկ Ավրելի
  • Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել: Իլյա Գերչիկով
  • Հիշեք, այն ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, որոշվում է նրանով, թե ինչ եք դուք կարդում: Ջիմ Ռոն
  • Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Թեքերեյ
  • Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ: Հենրի Շոու

Աֆորիզմներ նպատակների մասին

large (1)

Այս հոդվածում տեղ են գտել նպատակների մասին այնպիսի աֆորիզմներ, որոնք Ձեզ կօգնեն ավելի հստակ շարժվել դեպի Ձեր նպատակը, կլինեն Ձեր համար մոտիվացիա` դեպի նպատակ տանող ճանապարհը ավելի հեշտ դարձնելու համար: Դուք այս հոդվածում կհասկանաք, թե ինչ կարևոր գործոն է նպատակը մարդու կյանքում: Ստորև Ձեզ ենք ներկայացնում տարբեր ժամանակների ականավոր գործիչների աֆորիզմները` նպատակների մասին:

«Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա»  Կ.Դ. Ուշինսկի 

«Երբ կյանքի պայքարն արդեն վեր է ածվել որոշակի նպատակի գիտակցական ձգտման, այդ ժամանակ մարդ արդեն կարող է իրեն երջանիկ համարել»  Դ.Ի. Պիսարև

«Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի»  Թ. Դրայզեր 

«Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը»  Մ. Գորկի 

«Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը» Լ. Ֆոյերբախ 

«Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի նա պատրաստ է մեռնել»  Լ.Ն. Տոլստոյ 

«Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է» Վ. Հումբոլդտ

«Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են»  Սենեկա 

«Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի»  Դ. Դիդրո 

Շարունակելի …

Հավանեցի՞ր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր բլոգի նոր ընկերը:

Սխալ պատկերացում

dog3

Որպեսզի իրենց միայնակ չզգային, այր ու կին որոշեցին իրենց համար մի գեղեցիկ շան ձագ գնել: Նրանք սիրում էին շանը ու հոգ տանում նրա մասին, ինչպես սեփական որդուն հոգ կտանեին: Շունը մեծացավ ու դարձավ շատ խելացի, գեղեցիկ ու հասկացող` ու մի անգամ չի եղել, որ շունը փրկել է ընտանիքի կարողությունը բազմաթիվ գողերից: Նա հավատարիմ էր, նվիրված, սիրում ու պաշտպանում էր իր տերերին: Յոթ տարի անց (ինչ նրանք գնել էին այդ շանը) ամուսինները ունեցան իրենց երկար սպասված փոքրիկին: Նրանք երջանիկ էին: Փոքրիկը զբաղեցնում էր նրանց ամբողջ ժամանակը, իսկ շան համար նրանք այլևս ժամանակ չէին ունենում: Շունը զգում էր, որ այլևս պետք չէ ամուսիններին ու սկսում էր խանդել երեխային:
Մի անգամ ամուսինները փոքրիկին քնած տանն էին թողել, իսկ իրենք բակում զբաղվում էին տոնախմբության պատրաստությամբ: Երբ նրանք մտան տուն երեխային այցելելու` երեխային ննջասենյակից դուրս եկավ շունը: Վերջինս մռութը ամբողջությամբ պատված էր արյունով, իսկ շունը իրեն լավ զգալով` շարժում էր պոչը: Փոքրիկի հայրը մտածեց ամենավատը: Վերցրեց զենքն ու սատկացրեց շանը: Այնուհետև վազեց փոքրիկի ննջարան ու գետնին` փոքրիկի օրորոցի մոտ նկատեց հսկայական անգլուխ օձի: <<Ես սպանեցի իմ հավատարիմ շանը>> — շշնջաց տղամարդը` հազիվ զսպելով արցունքերը:
 

Այսօր հանդիպելով գեղեցիկ և իր հերթին շատ տխուր ուսուցանող պատմությանը, հասկացա մի բան. որ մենք հաճախ սխալ կարծքի ենք լինում մարդկանց նկատմամբ` չիմանալով նրանց արարքների դրդապատճառները: Ճիշտ է, մեք չենք սպանում նրանց, սակայն սպանում ենք մարդկային այն կարևոր հատկանիշը, որը կոչվում է վստահություն: Այս պատմությունից կարելի է եզրակացնել այն, որ չի կարելի մարդկանց մասին կարծիք կազմել` տեսնելով մարդկանց արարքները, այլ միայն կարելի է եզրակացության գալ այն ժամանակ, երբ մենք տեսնում են  թե ինչ նպաակով են նրանք գործել այդ արարքը:

Մենք վերադառնում ենք

large

Բարի գալուստ npatak.wordpress.com բլոգ: Մենք 1,5 տարի դադարից հետո վերադառնում ենք, վերադառնում ենք նոր մտքերով, նոր գաղափարներով ու նոր ծրագրերով: Հարգելի այցելուներ այսուհետ Դուք մեր էջում կտեսնեք նորանոր հոդվածներ` հետաքրքիր և բազմաժանր: Չնայած մենք կորցրել ենք բազում այցելուներ, սակայն մենք վստահ ենք, որ մենք մեր նոր աշխատանքի շնորհիվ կվերադարձնենք մեր հավատարիմ այցելուններին:

Բլոգը կվերադառնա գրեթե նույնությամբ, սակայն կլինեն նորանոր ֆոռմատի ծրագրեր և հոդվածներ, որոնք մի փոքր կշեղեն բլոգի նախկին ֆոռմատը, սակայն մենք չենք հեռանա մեր նպատակից, մեր բոլոր հոդվածները ուղղված կլինեն  մարդկանց, հասարակությանը և նրանց կմղեն դեպի նորանոր հաղթանակներ ու  նոր ձեռքբերումներ:

Եղեք մեզ հետ և կիսվեք Ձեր տպավորություններով մեզ հետ: Մենք գործում ենք Ձեզ համար:

Շտապեք միանալ մեզ նաև Facebook-ում