2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 8-րդ և 9-րդ գլուխները: (6-րդ և 7-րդ գլուխները կարող եք կարդալ այստեղ) :

8-րդ մաս.


Խորասուզված վարժության մասին մտորումների մեջ` երիտասարդը չնկատեց, թե ինչպես անցավ մեկ ժամ: Ծառայի ձայնը նրան արթնացրեց իր մտքերից:
-Տերը Ձեզ է սպասում այգում: Ծառայի ուղեկցությամբ երիտասարդը գնաց այգի: Տանտերը նստած էր նստարանին` խորհելով թարմ կտրված վարդի մասին: Ձայներ լսելով` ծերունին բարձրացրեց գլուխը: Նրա դեմքին սառել էր թեթև, պայծառ ժպիտը:
-Դե, ինչպե՞ս են գործերը,-հարցրեց ծերունին,-վարժությունն օգնու՞մ է:
-Գործում է, սակայն, ես բազում հարցեր ունեմ:
-Հենց դրա համար եմ ես այստեղ նստած: Ծերունին հրավիրց հյուրին ` նստելու իր մոտ:
-Ամենից շատ ինձ անհագստացնում է այն,-ասաց երիտասարդը,- որ ես չգիտեմ թե ինչպես եմ դառնալու միլիոնատեր վեց տարի անց, նույնիսկ եթե ես գրեմ այդ հիմար արտահայտությունը և կենտրոնանամ նրա վրա Ինչպես ինքս ինձ համոզեմ, որ ես միլիոնատեր եմ դառնալու: Ես նույնիսկ չգիտեմ, թե որ բնագավառում եմ ցանկանում աշխատել: Բացի այդ, ես դեռևս կարծում եմ, որ միլիոնատեր լինելու համար, այնուամենայնիվ, ես չափազանց երիտասարդ եմ:
-Երիտասարդությունն արգելք չէ: Հազարավոր մարդիկ հարստացել են ավելի երիտասարդ տարիքում, քան Դուք: Խնդիրը տարիքի մեջ չի, այլ գաղտնիքը չիմանալու կամ այն ընդունել չցանկանալու մեջ է:
-Ես պատրաստ եմ ընդունել Ձեր գաղտնիքը, սակայն չգիտեմ` ինձ ինչպես համոզեմ, որ կարող եմ միլիոնատեր դառնալ:
-Միայն մի ելք կա. Այն նույնը, որ Դուք կիրառում եք Ձեզ հակառակը համոզելու համար, հենց այն, որ Դուք երբեք չեք կարողանա միլիոնատեր դառնալ, նույնիսկ եթե շատ ցանականաք: Վերջին օրերի, իսկ ավելի հստակ վերջին շաբաթների ընթացքում Դուք փորձում էիք Ձեր ԵՍ-ը փոխարինալ «վայրկյանական միլիոնատիրոջ» ԵՍ-ով: Բնականաբար, տարիներ շարունակ կառուցված պատը քանդելու համար ժամանակ է հարկավոր: Գաղտնիքը պատկերներով ուղեկցվող բառերի մեջ է: Այդպես են բնութագրում իրենց մեր մտքերը: Ցանկացած միտք հայատարարում է իր մասին կամ որպես խոսք, կամ որպես պատկեր: Որքան ուժեղ է մարդն իր բնավորությամբ, այնքան հզոր են նրա մտքերը, այնքան արագ են նրանք վերածվում իրականության` ձևավորելով մեր կյանքի իրադարձությունները: Ահա` ինչ է ընկած փիլիսոփա Հերակլեսի իմաստուն ասացվածքների հիմքում. «Բնավորությունը հավասար է ճակատագրին»: Ցանկություն. ահա, թե ինչն է աջակցում և առաջ մղում ձեր մտքերը: Որքան շատ եք կամենում, այքան արագ է Ձեր կամեցածը հայտնվում Ձեր կյանքում: Ցանկանում եք հարստանալ-ցանկացե´ք, այրելու չափ ցանկացե´ք այդ: Անկեղծություն և ձգտում.ահա սրանք են հաջողության անբաժանելի մասերը` անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը:
-Բայց ես անկեղծորեն ցանկանում եմ միլիոնատեր դառնալ,-արտաբերեց երիտասարդը,- առաջին տարին չէ, որ ես անում եմ հնարավորը, սակայն ոչինչ չի օգնում:
-Այրող ցանկությունն անհրաժեշտ պայման է, սակայն բավարար չէ: Ձեզ միայն հավատ է պակասում: Դուք պարտավոր եք հավատալ, որ միլիոնատեր եք դառնալու:
-Բայց ես ինչպես ձեռք բերեմ այդ հավատը:
-Ես բազմաթիվ գրքեր եմ կարդացել այդ թեմայով: Նրանցից արված եզրակացությունները համընկնում են իմ ուսուցչի սովորացրածի հետ: Հավատ ձեռք բերելու միակ ճանապարհը խոսքերը կրկնելն է: Բառերը հսկայական ազդեցություն ունեն մեր ներքին և արտաքին կյաքնի վրա, սակայն մեծիմասամբ մարդիկ այդ մասին պատկերացում անգամ չունեն կամ էլ չեն օգտագործում այն պրակտիկայում… Ոչ, ես սխալվեցի, նրանք ընդունում են այն, սակայն միայն ի վնաս իրենք իրնեց: Հիշե´ք, խոսքերն ամենազոր են:
-Չէի ցանական ընդդիմանալ Ձեզ,-հակառակվեց երիտասարդը,- սակայն, ինձ թվում է` Դուք չափազանցնում եք: Չեմ հասկանում, թե ինչպես կարող են խոսքերն օգնել ինձ միլիոնատեր դառնալ: Իհարկե, նրանք որոշակի կարևորություն ունեն, սակայն դա հարաբերական է: Վայրկյանական Միլլիոնատերը, խորասուզված իր մտքերի մեջ, ոչինչ չպատասխանեց: Ապա ասաց.
-Ձեր սենյակում `սեղանի վրա, ես Ձեզ համար մի հին գիրք եմ թողել, որը բավական հասանելիորեն բացատրում է այս թեորեմը: Գնացե´ք և հենց հիմա կարդացե´ք այդ գիրքը, խնդրեմ. այն շատ կարճ է, ապա վերադարձե´ք և մենք կշարունակենք մեր խոսակցությունը: Առավել հանգիստ լինելու համար դուք կարող եք փակել սենյակի դուռը:
Երիտասարդը վերադարձավ իր սենյակ, փակեց դուռը և սկսեց փնտրել խոստացված գիրքը, սակայն գրքի փոխարեն գտավ մի նամակ: Ծրարի վրա գրված չէր նրա անունը, սակայն մեր հերոսը կարծեց, որ այն իր համար է, քանզի նրա վրա գրված էր. «Նամակ երիտասարդ միլիոնատիրոջ համար»: Նա բացեց ծրարը: Թղթի վրա միայն մի բառ էր գրված` կարմիր թանաքով. «Հաջողություն» և ստորագրություն` Վայրկյանական Միլիոնատեր:
Հյուրի սիրտը բաբախեց` խենթացած թիթռնիկի պես: Այդ ահին ինչ-որ ձայն լսվեց: Շրջվելով` երիտասարդը տեսավ համակարգիչը, որը մինչ այս այնտեղ չէր: Ինչ-որ մեկն էր ներս բերել, մինչ ինքն այգում էր: Ձայնը լսվում էր միացված տպիչից: Երիտասարդը մոտեցավ և տեսավ, որ այն միևնույն արտահայտություն էր տպում. ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ: ՔԵԶ ՄԵԿ ԺԱՄԻՑ ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԱՊՐԵԼ:
Եթե սա կատակ է, ապա բավականին անհամ ,մտածեց երիտասարդը: Իհրակե, սա կատակ է: Ինչու՞ պետք է Վայրկյանական Միլիոնատերը սպանի իրեն: Նա ծերունուն ոչ մի վատ բան չէր արել: Այնուամենայնիվ, ինչ տարօրնակ տեղ էր: Միգուցե, այդ ծերունին գիժ է, որը բայրացակամության տակ թաքցնում է սպանությունների նկատմամբ իր կիրքը: Երիտասարդը խառնվեց: Իսկ եթե սա կատակ չէր, ապա անհրաժեշտ էր անմիջապես հեռանալ, քանի դեռ ուշ չէ և թքել ամեն ինչի վրա` չեկի, գաղտնիքի, բոլոր կախարդական թեորիաների վրա, որոնցով ծերունին լցնում էր իր միամիտ գլուխը: Նա դեն նետեց նամակը և անմիջապես մոտեցավ դռանը, որն ամրորեն փակ էր: Խառնվելով` երիտասարդն ամբողջ ուժով հրեց բռնակը: Անարդյունք: Այս անգամ, երևում էր, ծերունի միլիոնատերը շատ հեռուն գնաց: Բարկացած երտասարդը ցատկեց լուսամոտի մոտ և տեսավ միլիոնատիրոջը: Ծերունին աշխատում էր այգում: Չմտածելով` արդյոք իմաստ ունի, երիտասարդը բարձր գոռաց: Պատասխան չլսվեց: Նա ավելի բարձր բացականչեց: Լռություն: Միգուցե, ծերունին լավ չի լսում: Այդ պահին այգում երևաց ծառան, և երիտասարդը բղավեց ողջ ուժով: Անօգուտ: Ինչ մղձավա՜նջ: Չեն կարող նրանք բոլորը խլանալ իրականում: Առաջին ծառային հետևեց նաև երկրորդը: Հյուրը ևս մեկ անգամ բղավեց, սակայն երկրորդ ծառան ոչ մի կերպ չարձագանքեց նրա ձայնին:Երիտասարդին պարուրեց հուսահատությունը: Սա մի հրեշավոր դավադրություն է, մտածեց նա: Ինչպես առաջին անգամ, նա մտածեց լուսամուտով փախչելու մասին, և անմիջապես հրաժարվեց այդ գաղափարից: Նա միանգամայն չէր ցանկանում կոտրել վիզը: Ապա նա նկատեց հեռախոսը: Հիմա´ր. մտքում նախատեց ինքն իրեն: Ինչու՞ նա շուտ չէր նկատել այն: Ու՞մ զանգի: Ոստիկանություն: Փրկարարականն ծառայություն: Իսկ եթե վտանգ չկա, և նրան մեղադրեն սուտ կանչի մեջ: Նա հավաքեց տեղեկատվության համարը: Հեռախոսավարուհու ձայնը բավական տարօրինակ էր հնչում: Երիտասարդի հարցին նա տվեց մոտակա ոստիկանության համարը: Կարճատև զանգեր: Ինչ տհաճ ձայն: Նա կրկին հավաքեց համարը,և նորից զբաված է: Ոչ, նրա բախտը հաստատ չէր բերում: Երիտասարդը երրորդ անգամ հավաքեց համարը և այդ պահին նկատեց, որ հավաքում է հեռախոսի վրա գրված համարը: Նա հավաքում էր իր սենյակի համարը: Նա կրկին փորձեց կոտրել դուռը, սակայն անօգուտ: Վերդառնալով լուսամոտի մոտ ` նա նկատեց դեպի տանը մոտեցող մի մարդում որը լայն վերարկու էր հագել` գլխին լայն սև գլխարկ: Երիտասարդը սառչեց: Ով կարող էր լինել, եթե ոչ վարձու մարդասպանը: Բռնվեց, ինչպես առնետը որոգայթում: Ելք չկար: Այժմ նրան կսպանեն: Նախասրահից լսվեցին քայլերի ձայներ: Քայլերը մոտենում էին: Երիտասարդը ցատկեց դռնից հեռու` դողէրոցքի մեջ աջ ու ձաղ նայելով, թե ինչով կարելի է պաշտպանվել: Դռնից լսվեց բանալիի ճռճռոցը, դուռը բացվեց: Շեմքին կիսախավարում կանգնած էր սև ստվեր, ահա մտավ սենյակ` մարդկային կերպարանք ստանալով: Անծանոթն անշարժ կանգնած էր, ինչպես արձան` ոչինչ չասելով, ապա ձեռքը տարավ գրպանը: Երիտասարդը սպասում էր, որ նա այնտեղից կհանի ատրճանակը, սակայն ատրճանակի փոխարեն անծանոթը հանեց մի ծրար` միաժամանակ բարձրացնելով գլխարկը: Երիտասարդը, ասես գիպնոզի մեջ կանգնած, սպասելով վատագույնին, գլխարկի տակից տեսավ ծերունի միլիոնատիրոջ դեմքը` լի չար մտադրությամբ:
-Դուք այգում մոռացել էիք Ձեր նամակը,-ասաց Վայրկյանական Միլիոնատերը: Երիտասարդը, որը քիչ սթափվել էր, հետաքրքրասիրությամբ նայում էր ծերունու կոստյումին: Դուք գտա՞ք այն բրոշյուրը, որի մասին ես Ձեզ ասում էի:
-Ո´չ, սակայն ես սա եմ գտել,-պատասխանեց երիտասարդը: Ծերունու ձայնը այժմ բարյացակամ էր հնչում, ինչպես առաջ, և հյուրի սիրտն էլ թեթևացավ: Նա խոնարհվեց և հատակից բարձրացրեց ծրարը:
-Այս ի՞նչ ներկայացում խաղացիք այստեղ,-ասաց նա պահանջկոտ ձայնով:-Նման քայլերի համար ես կարող եմ Ձեզ դատի տալ, գիտե՞ք Դուք դա…
-Բայց դրանք պարզապես բառեր են: Մի քանի բառ գրված թղթի վրա: Դուք իսկապես պատրաստվում եք ինձ դատի տալ այս թղթի կտորի համար: Դուք ինքներդ ինձ ասացիք, որ չեք հավատում խոսքի ուժին, ճի՞շտ է: Նայե´ք, թե ինչ իրավիճակում եք Դուք: Երտասարդը հանկարծ հասկացավ, թե ինչի մասին է խոսում ծերունին:
-Ես ցանկանում էի Ձեզ դաս տալ,-ասաց ծերունին.-Փորձը շատ ավելի լավ ուսուցիչ է, քան թեորեմը: Պարզ ասած` փորձը հենց կյանքն է: Հիշու՞մ եք` ինչ էր ասում Գյոթեն.«Գորշը, իմ ընկեր, տեսություն է, իսկ կյանքի ծառը միշտ կանաչում է»: Հիմա Դուք հասկացաք բառերի ուժը: Ավելին, խոսքի ուժն այնքան հզոր է, որ նրանք ազդում են մարդկանց վրա նույնիսկ այն ժամանակ, երբ ստում են: Հավաստիացնում եմ` ես ոչ մի հանցագործ միտք չեմ ունեցել:
— Ինչպե՞ս իմանամ,-ասաց երիտաարդն` աստիճանաբար հանգստանալով:
-Դուք կարող էիք խելամտորեն խորհել սրա մասին: Ասացե´ք` ինչու ես պետք է սպանեմ ձեզ: Դուք երբեք ինձ վատություն չեք արել: Թեկուզ այդպես, ես չէի էլ մտածի վրեժի մասին: Այն ամենն, ինչ ես ցանկանում եմ այժմ, հոգ տանել իմ այգու մասին: Այն դեռևս հոյակապ այգու անգույն շողքն է, որը սպասում է ինձ ապագայում: Դուք պետք է վստահեիք տրամաբանությանը: Ի դեպ, Դուք նկատեցիք, թե որքան անզոր է դառնում տրամաբանությունը նման իրավիճակներում: Երբ Դուք բացականչում էիք, իսկ մենք ձևացնում էինք, թե ոչինչ չենք լսում, Դուք հուսահատության մեջ էիք: Ձեր սխալն այն չէր, որ կարդացել էիք սպառնացող նամակը, այլ այն, որ հավատացել էիք նրան: Դուք ենթագիտակցաբար ենթարկվեցիք գլախավոր օրենքներից մեկին, որը կառավարում է մարդկային միտքը: Երբ երևակայությունն ու տրամաբանությունը բախվում են, գրեթե անհնար է հաղթահարել երևակայությունը: Սակայն Դուք թույլ տվեցիք ևս մեկ կոպիտ սխալ. Դուք կորցրեցիք գլուխն այն սպառնալիքից, որը Ձեզ հետ կապ չուներ:
Միլիոնատերը մոտեցավ տպիչին, միացրեց այն, վերցրեց տպված թուղթը և տվեց երիտասարդին: Երիտասարդը սարսափեց: Վերին հատվածում անծանոթ անուն էր գրված: նա ուշադրություն չէր դարձրել, որ սպառնալիքները նրան չեն վերաբերում: Երիտասարդն ամոթ զգաց, որ այս ամբողջ պատմությունը եղել էր իր երևակայության արդյունքը:
9-րդ մաս.

-Այսօրվա ընթացքում Դուք շատ օգտակար բաներ սովորեցիք,-ասաց ծերունին երիտասարդին:- Եվ Դուք ոչ միայն հասկացաք այդ գիտակցությամբ, այլ նաև զգացիք սրտով: Այժմ Դուք հասկացաք, թե որքան խորն են ազդում բառերը մեր կյանքի վրա` ուզենք, թե չուզենք: Դուք իզուր վախեցաք այս սպառնալիքից, որը միանգամայն ձեզ չէր ուղղված: Այնուամենայնիվ, ոչինչ անիմաստ չէ, Դուք արժեքավոր դաս քաղեցիք: Միտքը, նույնիսկ ոչ ճշմարիտ, կազդի մեզ վրա, եթե մենք հավատանք նրա ճշմարտացիությանը: Երբ մենք սովորում ենք որոշել մտքերի նշանակությունը, ավելի ճիշտ այն նշանակությունը, որը մենք ենք տալիս նրան, մեր գիտակցությանը վերադառնում է հանգիստ մտորելու կարողությունը: Այդ Ձեր ուղեղը նշանակություն տվեց սպառնալիքներին: Եթե նրանք գրված լինեին օտար լեզվով, Դուք նրանց նշանակություն անգամ չէիք տա: Միլիոնատերը լռեց` թուլ տալով երիտասարդին մարսել լսածը, և մի քիչ սպասելով` շարունակեց.
-Հետագայում, երբ բախվեք խնդիրների հետ, իսկ հաջողության ճանապարհին Դուք ստիպված կլինեք բազում խնդիրներ հաղթահարել, հիշեք սուտ սպառնալիքի մասին:Ինքներդ Ձեզ ասեք, որ այդ խնդիրը Ձեզ հետ այնքան քիչ կապ ունի, որքան այն սպառնալիքը: Հավանաբար, Դուք չափազանց համարեք սա, որովհետև խնդրին հենց Դուք եք բախվել, սակայն ուղղեք այն այլ ուղղությամբ: Պատկերացրեք, թե այն մեկ ուրիշին է վերաբերում, և ոչ թե Ձեզ: Չգիտեմ` կարողացա բացատրել այն, ինչ ցանկանում էի ասել: Ոչ մի դեպքում չի կարելի խնդրին այնքան մեծ նշանակություն տալ, որ այն Ձեզ շեղի: Երբ Դուք սովորեք սա, իսկ դա հեշտ չէ, հավատացնում եմ, Դուք անգին հմտություններ ձեռք կբերեք և կկարողանաք իրականացնել Ձեր բոլոր երազանքները: Սակայն, թույլ տվեք նախազգուշացնել, որ Ձեզ սպասում է երկար և բարդ ճանաարհ, մինչ Դուք ձեռք կբերեք այդ հմտությունները: Երբեք մի հուսահատվեք, և ես խոստանում եմ, որ արդյունքները կարդարացնեն Ձեր ջանքերը: Մի գեղեցիկ օր, հուսով եմ, որ Դուք նույնիսկ կհասկանաք` ինչում է կայանում կյանքի վեհագույն իմաստը: Մնացած ամեն ինչ կարևոր չէ:
Ավարտելով իր միտքը` միլիոնատերը խարսուզվեց մտորումների մեջ: Նրա աչքերը տխրեցինք: Լռելով` նա ավելացրեց` ասես ամփոփելով իր ասածը.
-Կյանքը կարող է լինել Երկրի վրա փթթացող հոյակամ այգի կամ էլ դժոխք: Ամեն ինչ կախված է Ձեր մտային սահմանափակումներից: Խորհե´ք այս վարդի մասին: Ամեն անգամ, երբ Ձեր ճանապարհին խնդիր առաջանա, կենտրոնացե´ք վարդի հիմքային մասի վրա: Մտե´ք վարդի սիրտը և մոլորվե´ք այնտեղ: Հիշե´ք, որ սպառնալիքը Ձեզ չի վերաբերում, այլ մեկ ուրիշին: Եթե Դուք ցանկանաք, ապա խնդիրը Ձեզ ուղղված չի լինի, այլ մեկ ուրիշին: Ծերունին շարունակում էր` առավել կարևորելով իր խոսքերը.
-Մարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ հասկանալ այն, ինչ ես Ձեզ ասեցի: Նրանք կարծում եմ, որ սա ոչ այլ ինչ է, թե ոչ անհաս լավատեսություն, սակայն այս խոսքերի ներքո թաղվում է շատ ավելի կարևոր մի բան: Նրանք, ովքեր չեն տեսնում չարիք, այն նրանց համար գոյություն չունի: Աշխարհը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ներաշխարհի հայելային արտացոլանքը: Եթե Դուք ոչ մի թուլություն չունեք, չարիքը չի կպչի Ձեզ, սպառնալիքը չի վախեցնի Ձեզ: Անդադա´ր կրկնեք, որ չարիքը գոյություն չունի, և կենտրոնացե´ք վարդի սրտի վրա: Այստեղ Դուք կգտնեք ինտուիցիան, որը կուղեկցի Ձեզ կյանքում: Այստեղ դուք կհայտնաբերեք այն, ինչն այդքան պակասում է երիկրի վրա. սեր աշխատանքի և մարդկանց նկատմամբ` հարստության կրկնակի գաղտնիքը:

Ձեզ ներկայացրինք գրքի 8-րդ և 9-րդ գլուխները, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

 

Реклама