2988261Ձեզ ենք ներկայացնում գրքի 5-րդ գլուխը: (4-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :

5-րդ մաս.

Վայրկյանական Միլիոնատերը հանգիստ նստած էր ճաշասենյակում: Նա նույն այգեպանի հագուսով էր` մաքուր, բայց հագած: Սեղանին դրված էր խոշոր, լայն, սրածայր գլախարկը: Եթե այն ծղոտե չլիներ, լիովին կնմանվեր հրաշագործի գլխարկի: Միլիոնատերը կոպեկ էր գցում և հաշվում: Նա հաշվեց մինչև ութը:
-Ինը,-շնշնջաց նա`հայացքը չհեռացնելով կոպեկից,-տասը: Տասնմեկի փոխարեն նա փնթփնթաց,-Գրո´ղը տանի: Նա ամուր սեղմեց կոպեկը և բարձրացրեց գլուխը:
-Երբեք չի ստացվում հասնել տասնմեկի, ասաց նա,-ամեն անգամ գցում եմ միանման, սակայն տասը ղուշից հետո միշտ գիր է ընկնում:
Երիտասարդին , ասես, կայածակը հարվածեց: Նա հասկացավ, որ կրկնակի է խաբվել: Նա ինչ էլ ընտրեր, միևնույնն է չէր հաղթելու:
-Իմ հայրն աճպարար էր, նա այսպես տասնհինգից քիչ չէր հավաքում,-բացատրեց միլիոնատերը:
-Ես նրա տաղանդը չեմ ժառանգել:
Երիտասարդը միլիոնատերից խնդրեց կոպեկը և գցեց այն: Գիր: Ղուշ: Գիր: Ղուշ: Այն ամենասովորական կոպեկն էր, պարզապես գոյություն ուներ աննկատ մնացած մի մեխանիզմ:
-Մեր խաղում որևէ անազնիվ բան չկար,-նկատեց միլիոնատերը,-Ես պարզապես ցուցադրեցի փողի հետ աշխատելու իմ հմտությունները: Ի դեպ, Դուք առաջինը չեք, որ նման եզրակացության է հանգել: Մարդիկ հաճախ են վարպետությունը խառնում անազնվության հետ:
Երիտասարդը պատասխանելու ոչինչ չգտավ: Միայն այդ ժամանակ հիշեց, թե ինչու էր եկել: Նա թուղթը թափ տվեց և նետեց սեղանին:
-Դուք վարպետորեն ինձ ստեցիք, Պարո´ն: Դուք հեշտությամբ վաստակեցիք 10000 ֆունտ ստերլինգ դատարկ թղթի դիմաց:
-Սա պարզապս դատարկ թուղթ չէ, այլ հարստության գաղտնիքը- չհամաձայնվեց միլիոնատերը հանգստությամբ:
-Բարի´ եղեք, բացատրե´ք: Դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել:
-Հիմարի՞: Իհարկե, ո´չ: Դուք ինտուիցիայի պակաս ունեք, որը սովորական է:
-Միգուցե, սակայն ես ի վիճակի եմ տարբերել դատարկ թուղթը, եթե ես այն տեսնում եմ և այն, որ դուք ինձ խաբեցիք, Պարո´ն:
-Ես չեմ հասկանում, թե Դուք էլ ինչ եք ցանկանում: Ես խոստացել եմ, որ Դուք կհարստանաք այդ դատարկ թղթով: Մի ժամանակ ես նույնպես հարստացել եմ այս մեթոդով: Մենք քիչ ժամանակ ունեք, իմ վարդերն արդեն ինձ են սպասում, ուստի, ես Ձեզ կօգնեմ: Ուշադիր լսեք, քանզի Դուք էլ մի օր պետք է այս գաղտնիքը պատմեք ուրիշներին: Երբ Դուք ազատվեց աղքատության կապանքներից, Դուք պետք է ճանապարհ ցույց տաք նրանց, ովքեր դեռևս մոլորված են: Կարո՞ղ եմ խնդրել Ձեզ կրկին ինձ տալ այն խոստումը, որը տվեցիք ինձ երեկ:
Ո´չ, այս տարօրինակ մարդ իրեն հավասարը չուներ համոզելու արվեստում: Հինգ րոպե առաջ նա ցանկանում էր ծերունուն մասերի բաժանել, իսկ հիմա արդեն պատրաստ էր հնազանդ գառան պես նրանից հաց վերցնել: Նա անգամ չմտածեց ծերունուն մերժելու մասին և կրկնեց հանդիսավոր երդումը: Ծերունին ժպտաց: Նման տարօրինակ ժպիտ նրա դեմքին հայտնվել էր այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսավ երիտասարդին `այգում քայլելիս:
-Դուք չկարողացաք ինքնուրույն բացել գաղտնիքը, ուստի ես պետք է բացատրեմ այն Ձեզ: Զգուշացնում եմ, որ իմ գաղտնիքը կարող է չափազանց հասարակ թվալ իրական լինելու համար: Թու´յլ չտաք պարզությանը Ձեզ մոլորեցնել: Եթե սկսեք կասկածել, հիշեք Մոցարտին. Հանճարեղությունը պարզության մեջ է: Դուք դեռ երիտասարդ եք, և սկզբում Դուք կկասկածեք: Ժամանակի ընթացքում, երբ հարստությունը գա դեպի Ձեզ ամենաանհավանական ճանապարհով, Դուք կսկսեք հասկանալ:
-Ձեզ հետ ազնիվ կլինեմ,-շշնջաց երիտասարդը,- ես ամենաշատը մի բանի հույս ունեմ` հասկանալ:
-Ավելի լավ: Հավատից հետո գալիս է իրական ըմբռնումը: Երբ ընկալեք գաղտնիքը, կհասկանաք` ինչու հավատալ նրան: Սակայն, ամենասկզբում , չնայած իր պարզությանը, գաղտնիքն այնքան զարմանալու կթվա, որ Դուք չեք կարողանա հասկանալ այն, հավատալ նրան: Ես Ձեզանից միայն հավատ եմ ակնկալում: Սա նման է նրան, թե ինչպես սեպտիկը փորձում է հավատալ Աստծուն: Եթե Աստված գոյություն ունի, ապա հավատի շնորհիվ Դուք ամեն ինչ կստանաք, իսկ եթե ոչ, Դուք ոչինչ չեք կորցնի: Նույնն է նաև իմ գաղտնիքի հետ:

Ձեզ ներկայացրինք գրքի 5-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը