Ձեզ ենք ներկայացնում գրքի 4-րդ գլուխը: (3-րդ գլուխը կարող եք կարդալ այստեղ) :
4-րդ մաս.
Եվ ահա մեր երիտասարդը միայնակ մնաց հյուրերի սենյակում, որն այքան ճոխ էր կահավորված, որ նա նույնիսկ մի պահ մոռացավ թանկարժեք նամակի մասին` ուսումնասիրելով հարդարանքները: Միակ լուսամուտը, որը գետնից շատ բարձր էր տեղակայված, բացվում էր դեպի զբոսայգին: Այստեղից երևում էր նաև այգին, որտեղ մեր հերոսն առաջին անգամ հանդիպել էր ծերունի միլիոնատրիոջը, որը նրբորեն հոգ էր տանում վարդերի մասին: Լիալուսինն արդեն լիովին դուրս էր եկել` շուրջը լցնելով թափանցիկ լույսով, երբ երիտասարդն, այրվելով անհամբերությունից, ձեռքը վերցրեց այդքան ցանկալի գաղտնիքով ծրարը: Երկար տարիներ շարունակ հարստությունը նրա համար յոթ սարից այն կողմ թվացող գաղտնիք էր, իսկ այժմ նրա ձեռքերում էր այդ գաղտնիքի բանալին: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղից նամակը և ապշահարված` աչքերը հառեց լիովին դատարկ թղթի վրա: Նա արագորեն շրջեց թուղթը: Երկու կողմի վրա էլ մի նշույլ անգամ չկար: Ոչինչ: Ծերունին նրան հիմարացրել էր: Ստորագրել հսկայական գումարի չափով մի չեկ գոյություն չունեցող գաղտնիքի դիմաց: Այո, բայց այդ ծերունին այնքան ազնիվ էր թվում: Պետք էր ավելի զգույշ լինել. Չէ՞ որ ասում են, որ միանգամայն ազնիվ մարդիկ չեն հարստանում: Այնուամենայնիվ այս պնդման մեջ ճշմարտացիության որոշ մաս գոյություն ունի: Հավանաբար, մտածում էր երիտասարդը, ինքը գործանական հոտառություն բացարձակապես չունի, քանզի այսքան հեշտությամբ թակարդն ընկավ: Զայրույթից իրեն կորցնելով` երիտասարդը նամակը երկու կես արեց և մնացուկները նետեց փափուկ գորգի վրա: Միակ բանը, որը նրան հույս էր տալիս, այն միտքն էր, որ նրա անմտածված քայլի պատճառով ոչ ոքի չէր սպանի, հակառակ դեպքում նրա կյանքն այլևս իմաստ չէր ունենա: Ի՞նչ անել այժմ: Երիտասարդին թվում էր, թե կատարվածն անիրական է: Նա միայն մեկ ելք էր տեսնում այս իրավիճակում` փախչել: Փախչել այստեղից որքան հնարավոր է արագ, միգուցե այստեղ ևս մեկ վտանգ կա: Խորհելու ժամանակ չկար, երիտասարդը ոչ մի դեպքում չէր ցանականում այս տարօրինակ վայրում գիշերել: Կամաց, ոտքի թաթերի վրա նա մոտեցավ դռանը և սեղմեց բռնակը: Սանատա´ն տանի: Դուռը դրսից փակ էր: Նա փակուղում էր հայտվել: Երիտասարդը արագորեն մոտեցավ լուսամուտին: Այն հեշտությամբ բացվեց, սակայն մինչև հատակը 30 ոտք հեռավորություն էր: Երևի կկոտրեր վիզը թռիչքի ժամանակ: Ինչպե՞ս դուրս գալ: Միակ հույսը աղախնին կանչելն էր: Հավանաբար չէր կարողանա հեռանալ աննկատ: Երիատասարդ զանգի կոճակին սեղմեց, սակայն ծառան չերևաց: Նա կրկին զանգ տվեց: Ոչ ոք չկար: Տանը լիակատար լռություն էր տիրում: Մնում էր բղավել: Սակայն երիտասարդը չէր համարձակվում բացականչել: Իսկ ի՞նչ, եթե, փաստերին հակառակ, միլիոնատերն անզիվ էր իր հետ: Անհիմն կարթնացներ բոլորին: Վերջիվերջո երիտասարդը որոշեց քնել, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում: Նրա աչքերի առջև անցած օրվա իրադարձություններն էին: Նա փորձում էր որոշակի փաստարկներ գտնել, սակայն դրանք բոլորը կոտրվում էին` բախվելով կատարված իրադարձությունների անհեթեթության: Սպիտակ թղթի կտոր: Տասը հազար ֆունտ սպիտակ թղթի կտորի համար:Վեջապես եկավ երկար սպասված քունը, սակայն այն նրան հանգստություն չբերեց: Երտասարդը երազում տեսավ մի անծանոթի, որն իրենից պահաջում էր ստորագրել չափազանց կարևոր փաստաթղթերի մի կապոց, որից կախված է նրա կյանքը, սակայն մեր հերոսն ընդդիմանում էր, քանի որ բոլոր փաստաթղթերն իրենցից դատարկ էջեր էին ներկայացնում:
Ձեզ ներկայացրինք գրքի 4-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:
Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը
Уведомление: Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 5) | Նպատակ