2988261Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում Դուք հնարավորություն կունենաք մեր բլոգում գլուխ առ գլուխ ընթերցել Մարկ Ֆիշերի «Միլիոնատիրոջ գաղտնիքը» գիրքը: 1-ին գլուխը կարող եք կարդալ այստեղ:
Իսկ այս հոդվածում Ձեզ ենք ներկայացնում գրքի 2-րդ գլուխը:
Երկրորդ մաս.

Նույն օրն էլ երիտասարդը ճանապարհվեց այն փոքր քաղաքը, որտեղ ապրում էր Վայրկյանական Միլիոնատերը: Հետաքրքիր է, մտածում էր նա ճանապարհին, կհամաձայնվի արդյոք միլիոնատերն ընդունել անսպասելի հյուրին: Առավել ևս, կհամաձայնվի արդյոք նա բացել իր գաղտնիքը: Արդեն Միլիոնատիրոջ տան մոտ այրվելով հետաքրքրասիրությունից` երիտասարդը չկարողացավ զսպել իրեն: Հակառակ իր հորեղբոր զգուշացումներին` նա բացեց ծրարը և առաջին վայրկյանին մտածեց, որ հորեղբայրը սխալվել և կատակել էր իր հետ. ծրարում միանգամայն դատարկ թուղթ էր:
Հիասթափված` երիտասարդը ցանկակացավ մի պահ թողնել ամեն ինչ ու վերադառնալ, բայց արդեն ուշ էր. պահակն արդեն նկատել էր իրեն: Պահակի`վսեմ ժայռի նմանվող դեմքին ժպիտի նշույլ անգամ չկար:
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- չոր հարցրեց նա:
-Ես կցանկանայի հանդիպել Վայրկենական Միլիոնատիրոջ հետ:
-Նա հանդիպում նշանակե՞լ է:
-Ո´չ, բայց…
-Դուք միջնորդագիր ունե՞ք,-հարցրեց նա:
Նամակը կար, բայց նրանում մի տող անգամ չկար: Երիտասարդը որոշեց դուրս գալ իրավիճակից. Նա գրպանից հանեց ծրարի մի ծայրը և անմիջապես հրեց այն տեղը: Սակայն դա չբավարարեց պահակին:
-Ցու´յց տվեք, խնդրեմ:
Երտասարդը սառեց տեղում: Նա մտածեց, որ եթե ցույց տա նամակը, ապա պահակը կմտածի, որ ինքը ծաղրում է նրան, իսկ եթե ցույց չտա, ապա միևնույնն է ներս չի թողնի: Եվ այդ պահին նա հիշեց հորեղբոր խոսքերը.«Եթե կարդաս նապակը, ապա պետք է ձևացնես, որ չես կարդացել»: Ի՞նչ էր մնում մեր հերոսին անել: Նա հանեց գրպանից նամակը և տվեց պահակին: Վերջինս, այսպես ասած, կարդաց այն, ընդ որում, նրա դեմքի արտահայտությունը չփոխվեց:
-Հիասքանչ է, կարող եք ներս գալ,- ասաց նա:
Նա ուղեկցեց երիտասարդին դեպի շքեղ առանձնատունը: Դուռը բացեց ճոխ հագնված ծառան:
-Ի՞նչ եք կամենում,- հարցրեց նա:
-Ես կցանականայի հանդիպել Վայկյանական Միլիոնատիրոջ հետ:
-Նա հիմա զբաղված է և չի կարող ընդունել ձեզ: Սպասեք, խնդրեմ, այգում:
Դռնապանը երիտասարդին ուղեկցեց մինչև այգու խորքը, որն ավելի նման էր զբոսայգու`մեջտեղով անցնող արահետով: Զբոսնելով արահետներով և հիանալով ծառերով` երիտասարդը նկատեց տարեց, յոթանասունն անց այգեպանին, որը կտրտում էր վարդի թփերը: Լայն ծղոտե գլխարկը ծածկել էր նրա դեմքը: Տեսնելով հյուրին` նա դադարեցրեց աշխատանքը և ժպտաց: Նրա պայծառ, կենսախինդ կապույտ աչքերը փայլում էին ջահելությամբ:
-Ի՞նչն է Ձեզ այստեղ բերել,- հարցրեց այգեպանը;
-Ես կցանկանայի հանդիպել Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ:
-Հասկանալի է, իսկ ի՞նչ հարցով, եթե գաղտնիք չէ:
-Գիտեք, ես ուզում էի նրանից խերհուրդ հարցնել:
-Պարզ է:
Այգեպանը կարծես` ուզում էր վերադառնալ իր վարդերին, երբ հանկարծ հարցրեց.
-Ի դեպ, հնարավոր է Ձեզ մոտ 5 ֆունտանոց լինի՞:
-5՞,-վերահարցրեց երիտասարդը`կարմրելով,-Ինձ մոտ հենց ուղիղ 5 ֆունտ է, ինձ մոտ եղած ամբողջ գումարը:
-Հիանալի է: Ավել ինձ պետք էլ չէ: Այգեպանը համառորեն ուզում էր երիտասարդից կորզել նրա վերջին փողերը, բայց, որքան էլ զարմանալի է, նրա կերպարի մեջ ինչ-որ անձնվեր և անբացատրելի հմայք կար:
-Ես մեծ սիրով կտայի,-պատասխանեց երիտասարդը,-բայց վատն այն է, որ այդ դեպքում ինձ մոտ հետդարձի տոմսի համար փող չի մնա:
-Դուք պատրաստվում եք հենց այսօ՞ր վերադառնալ
-Ոոչ…ավելի ճիշտ, պատկերացում անգամ չունեմ,-փնթփնթաց երիտասարդ` խառնվելով իրար.-Ես չեմ կարող գնալ` առանց Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ հանդիպելու:
-Բայց եթե այսօր Ձեզ փող պետք չէ, ապա ինչու՞ եք վարանում պարտքով այն տալ ինձ: Գուցե այն ձեզ վաղն էլ պետք չգա: Ո՞վ գիտի, միգուցե Դուք վաղը միլիոնատեր եք դառնում:
Այս խոսքերը ոչ այնքան տրամաբանական թվացին երիտասարդին, բայց նա ուժ չուներ նոր պատճառաբանություններ փնտրելու: Նա փողը մեկնեց այգեպանին: Ծերունու դեմքը պատվեց ժպիտով:
-Սովորաբար մարդիկ վախենում են խնդրել, իսկ երբ վերջապես տրամադրվում են, նրանց համառություն է պակասում: Դա մեծ սխալ է:
-Այդ պահին այգում երևաց ծառան:
-Պարո´ն,-դիմեց ծերունուն մեծագույն հարգանքով:-Կարո՞ղ եք ինձ 5 ֆունտ տալ: Խոհարարը գործը թողնում է և վեջնական հաշիվ է պահանջում, իսկ ինձ 5 ֆունտ է պակասում:
Այգեպանը ժպտաց, ձեռքը տարավ գրպանը և հանեց հաստ, մի քանի հազար ֆունտից ավել փողի կապոցը (երիտասարդը հասցրեց նկատել 20 և 50-հազարանոցները): Նա հանեց երիտասարդի` այդքան դժկամությամբ տված թղթադրամը և տվեց այն ծառային: Վերջինս շնորհակալություն հայտնեց, խոնարհվեց և հեռացավ:
Երտասարդն ապշած էր: Ի՜նչ հանդգնություն. Ուզել 5 ֆունտ անծանոթից, երբ գրպանը լի է փողերով:
-Բայց ինչու՞ ինձնից փող ուզեցիք,-հարցրեց նա` ամեն կերպ ձգտելով թաքցնել բարկությունը:-Դրանք ձեզ պետք չէին:
-Ինչպե՞ս թե պետք չէին,-ընդդիմացավ ծերունին.-Տեսեք` ես 5 ֆունտանոց չունեի,-բացատրեց նա` ցույց տալով փողի կապոցը:-Ի՞նչ եք կարծում` կարող էի ես նրան 50-հազարանոց տալ:
-Ասացեք, խնդրեմ, իսկ ինչու՞ եք ձեզ մոտ այդքան փող պահում:
-Դրանք իմ գրպանի փողերն են,- պատասխանեց այգեպանը,- ես միշտ դրամապանակումս 10.000 ֆունտ եմ պահում: Այնպես, եթե պետք գա:
-Տասը հազա՞ր,-մրմնջաց երիտասարդը: Եվ այդ պահին նա հասկացավ. չափազանց հարգալից ծառա՜ն, խոշոր գումար գրպանու՜մ….
-Այդ Դուք եք Վայրկյանական Միլիոնատերը, այդպե՞ս չէ:
-Ներկայումս, այո´,-պատասխանեց նա,-ուրախ եմ ձեզ տեսնել: Ասացեք` ո՞վ է ձեզ ուղարկել:
-Հորեղբայրս:Նա ասաց, որ դուք մի ժամանակ նրան եք պատմել Ձեր գաղտնիքը: Նա առաջինն էր, ում պատմել եք Ձեր գաղտնիքը:
-Այո, ես հիշում եմ:Այնքան վաղու՜ց էր: Նա բավականին ինքնատիպ մտածելակերպ ուներ, ինչպես բոլոր տաղանդավոր երիտասարդներ, ի դեպ: Իսկ Դուք ինչու՞ մինչև հիմա չեք հարստացել: Դուք երբևէ լրջորեն տվե՞լ եք Ձեզ այդ հարցը:
-Դե, ո´չ:
-Այդտեղից էլ պետք է սկսել: Եթե ուզում եք բարձրաձայն մտածեք, իսկ ես կփորձեմ հետևել Ձեր մտքերի ընթացքին:
Երատասարդը մի քանի անվստահ փորձ արեց և ամաչելով լռեց:
-Տեսնու՞մ եք,-ասաց Միլիոնատերը,- դուք սովոր չեք բարձրաձայն մտածել: Իսկ ձեր տարիքի շատ մարդիկ արդեն բավական հարուստ են: Նրանցից շատերն արդեն միլիոնատեր են , իսկ մի մասն էլ շուտով կաշխատեն իրենց առաջին միլիոնը: Ի դեպ, երբ Արիստոտել Օնասսիսը քսանվեց տարեկան հասակում Հարավային Ամերիկայից Անգլիա էր մեկնում, երազանք ունենալով կառուցել նավաշինական ընկերություն, նրա բանկային հաշվի վրա արդեն կար 350000 ֆունտ:
-26՞,-նորից հարցրեց երիտասարդը:
-Հենց այդպես,-Բայց սկսել էր 250 ֆունտից: Ո´չ համալսարանական կրթություն ուներ, ո´չ փորձ, ո´չ առավել ևս կապեր..Ի դեպ, ընթրիքի ժամն է,- ծերունին ընդհատեց իր խոսքը,-Կցանկանա՞ս ընկերակցել ինձ:
-Շնորհակալություն, մեծ սիրով: Վայրկյանական Միլիոնատերը շրջվեց և քայլեց դեպի տուն: Չնայած տարիքին` նա քայլում էր լայն հստակ քայլերով: Երիտասարդը հետևեց նրան: Ճաշասենյակում նրանց արդեն սպասում էր երկու հոգու համար պատրաստված սեղանը:
-Նստե´ք, խնդրեմ,-ասաց միլիոնատերը երիտասարդին` ցույց տալով նրան սեղանի այն ծայրը, որը սովորաբար տախատեսվում է տանտիրոջ համար: Իսկ ինքը նստեց աջ կողմում` անմիջապես ավազե ժամացույցի դիմաց, որի վրա փորագրված էր «Ժամանակը ոսկի է»: Աղախինը բացեց գինու շիշն ու լցրեց բաժակները
-Առաջարկում եմ խմել ձեր առաջին միլիոնի համար,-Բարձրացնելով բաժակը` ասաց միլիոնատերը:
Նա մի կում արեց, որն առաջինն ու վերջինն էր ողջ երեկոյի ընթացքում: Նա նաև բավական համեստ էր ուտում. Ընդհամենը մի քանի կտոր սաղմոնի հոյակապ միս:
-Ձեզ դու՞ր է գալիս ձեր աշխատանքը,- հարցրեց նա հյուրին:
-Ինձ թվում է` այո´:
-Դուք վստա՞հ եք: Բոլոր միլիոնատերերը, որոնց ես հանդիպել եմ, իսկ ես բավական շատ միլիոնատերեր եմ հանդիպել, սիրել են իրենց աշխատանքը: Աշխատանքը նրանց համար հանգստի վայր էր` հետաքրքրության նման: Հենց այդ պատճառով էլ հարուստներն անդքան հազվադեպ են մեկնում հանգստանալու: Ինչու՞ պատժել ինքդ քեզ և կտրվել սիրելի աշխատանքից: Այդ և իսկ պատճառով նրանք շարունակում են աշխատել, նույնիսկ այն ժամանակ,երբ մեկ միլիոն չէ, որ աշխատել են: Ի դեպ, աշխատանքի նկատմամբ սերը անհրաժեշտություն է, բայց բավարար պայման չէ: Հարստանալու համար մի գաղտնիք է պետք իմանաք: Ասե´ք ինձ, դուք հավատու՞մ եք, որ այդպիսի գաղտնիք գոյություն ունի:
-Այո´:
-Հիանալի է:Առաջին քայլն արդեն արել եք: Սովորաբար մարդիկ գաղտնիքների չեն հավատում: Բացի այդ, նրանք չեն հավատում, որ կարող են հարստանալ: Եվ նրանք ճիշտ են.ով չի հավատում իր հաջողությանը, հազվադեպ է հաջողության հասնում: Գործե´ք այսպես. Սկզբում հավատ,ապա կրքոտ ցանկություն հասնել նպատակին: Այնուամենայնիվ ասեմ, որ ոչ բոլորը, ավելի ճիշտ մեծամասնությունը պատրաստ չեն ընդունելու իմ գաղտնիքը, նույնիսկ երբ ես բացատրում եմ այն պարզ բառերով: Եվ գիտեք` ինչն է նրանց խանգառում: Երևեկայելու պակասը: Հենց այդ պատճառով էլ իրական գաղտնիքն աշխարհի ամենամեծ գաղտնիքն է:
-Այն նման է Էդգար Պոյի պատմության միջի նամակին,-շարունակեց Վայրկյանական Միլիոնատերը,-Հիշու՞մ եք: Ոստիկանները նամակն էին փնտրում: Ողջ տունը տակն ու վրա արեցին, բայց նամակը չգտան, որովհետև ոչ մեկն այն չէր թաքցրել.այն ամենատեսանելի վայրում էր: Այդ պատմությունը Էմերսոնի օրենքներից մեկի լավագույն մարմնավորումն է: Ոստիկանությունը նամակը չգտավ երևակայության պակասի պատճառով: Կամ, եթե ուզում եք, նախապաշարումներից ելնելով: Նրանք չէին սպասում, որ նամակը վերևում կլինի. Այդ պատճառով էլ նամակը նրանց չհասավ:
Երիտասարդը լարված և աճող հետաքրքրասիրությամբ լսում էր: Ոչ ոք և երբեք նրան նման բաներ չէր պատմել: Որքա՜ն էր ուզում նա հնարավորինս շուտ իմանալ այդ նվիրական գաղտնիքը:Նա վստահ էր, որ եթե ոչ մի գաղտնիք էլ գոյություն չուներ, միևնույնն է, նա հոյակապ պատմող էր, որը կարողանում էր հեշտ և հասկանալի բացատրել նույնիսկ դժվար բաները:

Ձեզ ներկայացրինք գրքի 2-րդ գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Реклама