2988261Մեր բլոգում այսուհետ կներկայացվի Մարկ Ֆիշերի «Միլիոնատիրոջ գաղտնիքը» գրքից հատվածներ, որոնք իրենց մեջ պարունակում են գաղտնիքներ, թե ինչպես դառնալ միլիոնատեր, ամեն անգամ ներկայացվելով գրքի առանձին գլուխները, դուք հնարավորություն կունենաք ընդամենը մի քանի օրվա ընթացքում բացահայտել միլիոնավոր մարդկանց կողմից բաղձալի թվացող գաղտնիքը: Այս գրքում Վարկյանական Միլիոնատերը կիսվում  իր գաղտնիքներով երիատասար տղայի հետ:

Առաջին մաս.

Մի տաղանդավոր երիտասարդ կար, որը չափազանց շատ էր ուզում հարստանալ: Սակայն, ինչ թաքցնենք, մինչ այս նրա բոլոր փորձերն ավարտվել էին հիասթափություններով և անհաջողություններով, բայց նա  հավատում էր իր հաջողակ աստղին: Հույսը դնելով իր պայծառ ապագայի վրա` մեր երիտասարդը օգնական էր աշխատում մի գովազդային գործակալությունում: Բայց, քանի որ նրան այդքան էլ լավ չէին վարձատրում, երիտասարդը հասկացավ, որ աշխատանքը սկսել էր իրեն դուր չգալ: Նրան ոչինչ և ոչ ոք դուր չին գալիս: Երատասարդը երազում էր մի այլ գործով զբաղվելու մասին. օրինակ, հայտնի գրող դառնալու մասին: Գիրք գրեր, որը մեկընդմիշտ կլուծեր իր բոլոր ֆինանսական խնդիրները և հեղինակություն կբերեր իրեն: Ցավոք, երիտասարդը վստահ չէր, որ նա բավական տաղանդ և վարպետություն կունենա իրական գրական գլուխգործոցի համար: Եվ, համաձայնվեք, ոչ մի իմաստ չունի հոգու դատարկությունը և աղքատությունը սպիտակ թղթին հանձնել: Այդպես անցավ մի տարի: Աշխատանքը վեր էր ածվել ամենօրյա մղձավանջի: Նա տանել չէր կարողանում իր տնօրենին, որն ամեն առավոտ թերթ էր կարդում, ապա աշխատողների համար հանձնարարականներ էր գրում, իսկ հետո անհետանում էր մոտակա ռեստորանի ուղղությամբ: Բացի այդ նա վարպետորեն կարողանում էր յուրաքանչյուր 5 րոպեն փոխել իր որոշումները և նոր հանձնարարականներ տալ, որոնք հակասում են մեկը մյուսին: Եվ եթե խնդիրը միայն տնօրենի մեջ լինե՜ր…. Ցավոք, երիտասարդին շրջապատող գործընկերները ևս հօգնել էին իրենց աշխատանքից: Երևում էր, որ նրանք վաղուց ձեռքները վայր էին դրել և դադարել էին երազել ապագայի մասին: Անհնար էր նույնիսկ մտածել նրանց իր գլխավոր նպատակը ներկայացնելու մասին. Ամեն ինչ թողնել և գրող դառնալ: Ոչ ոք լուրջ չէր վերաբերվի նրան: Երտասարդը նրանց շրջապատում իրեն զգում էր այնպես, ասես ածանոթ մի երկիր էր ընկել և ոչինչ չէր հասկանում նրանց լեզվից:
Ամեն երկուշաբթի նա արթնանում էր այն մտքով, թե ինչպես է ապրելու առաջիկա աշխատանքային շաբաթը: Նա ուշադրություն չէր դարձնում ոչ սեղանի վրայի թղթե կույտերին, ոչ էլ գործակալության հաճախորդներին, որոնք ցանկանում էին վաճառել իրենց մեքենաները, ծխախոտները, գարեջրերը: Վեց ամիս առաջ երիտասարդը հեռացման մասին դիմում էր գրել: Դրանից հետո նա ոչ պակաս, քան 10 անգամ մտել էր տնօրենի սենյակ, սակայն համարձակությունը չէր բավարարել այն սեղանին դնելու համար: 3-4 տարի առաջ նա, իհարկե, չէր վարանի, բայց հիմա ամեն անգամ մի բան նրան կանգնեցնում էր, մի ուժ.իսկ միգուցե, պարզապես վախկոտությունը: Իսկ նախկինում նա ավելի համարձակ էր: Ու՞ր է այդ ամենը:
Ժամանակը գնում էր, իսկ մեր երիտասարդն անընդհատ ինչ-որ բանի էր սպասում, երազում էր հաջողության մասին, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկում` դառնալով անվերջ երազող: Միգուցե, բանը նրանում էր, որ նա խրված էր պարտքերի մեջ: Իսկ միգուցե նա սկսում էր ծերանա՞լ. չէ՞ որ դա սկսվում է այն պահից, երբ մարդ կորցնում է ապագայի նկատամաբ հավատն ու հայեցողությունը:
Ճիշտն ասած, մեր հերոսը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Եվ ահա մի պայծառ օր, երբ նա տխուր էր, հանկարծ հիշեց իր միլիոնատեր հորեղբոր մասին: Երևի , հորեղբայրը չի հրաժարվի իր զարմիկին մի քանի բարի խորհուրդ տալ, միգուցե, փող էլ կտա:
Իսկ մեր հերոսի հորեղբայրը` բարյացկամ և բարի մարդ, անմիջապես համաձայնվեց հանդիպել նրա հետ, բայց նրան մի կոպեկ էլ չտվեց:
-Քանի՞ տարեկան ես,- հարցրեց հորեղբայրը` լսելով խեղճ զարմիկի պատմությունը
-32,-կամաց շշնջաց երիտասարդը` հասկանալով, թե ուր է տանում խոսակցությունը հորեղբայրը:
-Ի դեպ, Ջոն Պոլ Գոտտին վաստակեց իր առաջին միլիոնը 23 տարեկան հասակում: Չնայած, ես էլ կես միլիոն ունեի քո տարիքում: Ինչու՞ ես դու պարտք ուզում մինչև հիմա:
-Բայց ես շատ եմ աշխատում, նույնիսկ լինում է շաբաթվա մեջ 50 ժամ…
-Դու իսկապես հավատու՞մ ես, որ ծանր աշխատանքը քեզ կհարստացնի:
-Չգիտեմ, ամեն դեպքում, ինձ այդպես են սովորեցրել:
-Տարեկան որքա՞ն ես վաստակում:Հիթսուն հազար ֆունտ կլինի՞:
-Մոտավորապես այդքան…
-Կարծու՞մ ես` ով տարեկան հարյուր հիթսուն հազար է աշխատում, նա տասն անգամ ավելի շատ է աշխատում: Իհարկե, ո´չ: Դա ֆիզիկապես անհնար է. Շաբաթվա մեջ ընդամենը 168 ժամ է,- ասաց հորեղբայրը,- Իսկ դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը քեզանից 10 անգամ ավելի շատ է վաստակում և միևնույն ժամանակ չի աշխատում 10 անգամ ավելի շատ, ապա նա լիովին այլ կերպ է աշխատում: Նա ինչ-որ գաղտնիք ունի, որի մասին դու չես էլ լսել: Ճի՞շտ է:
-Երևի այդպես է:
-Լավ է, որ դու վերջիվերջո դա հասկացար: Որպես կանոն, մարդիկ դա էլ չեն հասկանում: Նրանք այնքան զբաղված են օրվա հացի փող վաստակելով, որ ժամանակ չունեն մտածելու, թե ինչպես կարելի է արմատապես լուծել ֆինանսական խնդիրները և ինչու նրանք մինչև հիմա դա չեն արել:
Երիտասարդը ստիպված էր համաձայնվել: Հակառակ իր երազանքներին ու նպատակներին` նա մինչ այդ երբեք չէր մտածել իրադրության մասին: Նրա ուշադրությունն ինչ-որ բան անընդհատ շեղում էր:
Հորեղբայրը մի րոպե լռելուց հետո ուշադիր նայեց զարմիկի աչքերի մեջ: Եվ մեղմ ու հեգնական ժպիտ առաջացավ նրա դեմքին:
-Կարծես` ես գիտեմ` ինչպես օգնեմ քեզ: Կգնաս մի մարդու մոտ, որը ժամանակին օգնել է ինձ հարստանալ: Նրան կոչել են Վայրկյանական Միլիոնատեր: Լսե՞լ ես:
-Ո´չ, երբեք:
-Այդպես են անվանում, որովհետև նա բոլորին ասում է, որ նա մի վայրկյանում է հարստացել, քանի որ բացահայտել է հարստանալու գաղտնիքը մի գիշերվա մեջ: Այդ մարդը վստահեցնում է, որ կարող է ցանկացածին օգնել հարստանալ այնքան արագ, որքան ինքը, գոնե խորհել, ինչպես միլիոնատեր: Ասա´, դու իսկապես ցանկանու՞մ ես հարստանալ:
-Աշխարհում ամենաշատը դա եմ ուզում:
-Դա գլխավոր և առաջին պայմանն է` անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Հորեղբայրը շրջվեց դեպի պատի վրայի քարտեզը և մատով ցույց տվեց մի փոքրիկ քաղաք, որը քիչ բնակեցված էր:
-Նա այստեղ է ապրում: Դու երբևէ այնտեղ եղե՞լ ես:
-Երբեք:
-Դե համարձակվի´ր, գնա´, հանդիպի´ր, հնարավոր է, որ նա քեզ կասի իր գաղտնիքը: Դու անմիջապես կգտնես նրա տունը, այն ամենագեղեցիկն է գյուղում:
-Հորեղբա´յր, իսկ եթե Դուք գիտեք այդ գաղտնիքը, ինչու՞ անձամբ այն ինձ չեք հայտնում: Այդ դեպքում ես ստիպված չեմ լինի գնալ չգիտես, թե ուր:
— Որովհետև ես իրավունք չունեմ: Երբ Վայրկյանական Միլիոնատերը կիսեց իր գաղտնիքն ինձ հետ, ես նրան խոսք տվեցի, որ ես ոչ մեկին երբեք չեմ ասի դրա մասին: Բայց նա ինձ թույլ տվեց պատմելու, թե ումից եմ իմացել այդ գաղտնիքը: Երիտասարդը լսում էր էլ ավելի մեծ հետաքրքրությամբ, զարմանքով և հետաքրքրասիրությամբ:
-Հորեղբա´յր, Դուք իսկապե՞ս ոչինչ չեք կարող պատմել:
-Բացարձակապես ոչինչ: Ես քեզ միայն միջնորդագիր կարող եմ տալ:
Առանց հետաձգելու` հորեղբայրը բացեց մեծ կաղնե տուփը և այնտեղից հանեց սպիտակ թուղթ: Վերցրեց գրիչը, մի քանի տող գրեց, նամակը դրեց ծրարի մեջ և ժպտալով տվեց զարմիկին:
-Ահա նամակը,- ասաց նա,- Ահա և Վայրկյանական Միլիոնատիրոջ հասցեն: Բայց պետք է խոսք տաս, որ չես բացելու ծրարը: Եթե դու կարդաս նամակը, ապա արդյունք չես տենա: Դու այդ դեպքում ստիված կլինես ստել, որ չես կարդացել, իսկ, ինչպես ասում են, սուտը չես թաքցնի:
Երիտասարդը անընդհատ խորհում էր, թե ինչի մասին է խոսքը: Վերջիվերջո որոշեց, որ ամեն ինչ թող լինի այնպես, ինչպես պետք է լինի: Հորեղբայրը հայտնի էր իր առեղծվածներով: Այդ իսկ պատճառով երիտասարդն այլևս չհարցաքննեց հորեղբորը, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:

Ձեզ ներկայացրինք գրքի 1-ին գլուխը, հուսանք, այն Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց, շարունակեք հետևել մեզ, հաջորդ գլուխը կներկայացվի վաղը:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը

Реклама