largeՎերնագիրը կարող է մի քիչ տարօրինակ թվալ, բայց մտածելով ընդամենը մի քանի վարկյան, կհասկանանք, որ բոլոր հաջողակ մարդկանց մոտ հաջողակ գաղափարը ստեղծվել է հաջողակ մտքից, այսինքն նրանք հաջողության են հասել իրենց իսկ մտքի շնորհիվ: Սակայն այստեղ կարելի է մտածել, որ իրենք յուրահատուկներ են, դրա համար էլ իրենց տրվել են այդպիսի հաջողակ մտքեր, բայց այս ամենի մեջ չխորանալու համար մի պահ կանգնենք և հիշենք. օրվա ընթացքում քանի միտք է ծագում մեր ուղեղում, որին մենք տալով «անհեթեթ» անունը անցնում ենք առաջ` մտածելով թե երբ է գալու այդ հաջողակ միտքը: Այս ամենը տեսնելով կարելի է եզրակացնել հետևյալը. «Յուրաքանչյուր հաջողակ գաղափար սկիզբ է առնում անհեթեթ թվացող մտքից» :
Մենք, ինչպես բոլոր հաջողակ մարդիկ, մեկ ամսվա ընթացքում ստանում ենք մեկ կավ ավելի հաջողակ մտքեր, որոնց հետևելու դեպքում մենք կհասնենք հաջողության և ինչու չէ նաև մեծ հաջողության, սակայն մեզնից շատ քչերն են հավատում իրենց նորաստեղծ մտքերին: Սակայն, ամեն անգամ չհավատալով մեր մտքի հետագա հաջողությանը, մենք այդպես էլ կորցնում ենք հաջողության տանող մեր ճանապարհը: Մի պահ եկեք պատկերացնենք, որ Մարթին Կուպերը (առաջին բջջային հեռախոսը ստեղծող) անհեթեթ համարեր իր` բջջային հեռախոս ստեղծելու միտքը և անցներ առաջ` սպասելով ինչ-որ հաջողակ մտքի, ինչպես նաև Բիլլ Գեյթսը օրինակ անհեթեթ համարեր Microsoft ընկերության ստեղծման գաղափարը, ու այս շարքը կարելի է երկար-երկար շարունակել, սակայն ոչ, նրանք անհեթե չհամարեցին, նրանք վերցրին միտքը, հավատացին իրենց մտքի հաջողությանը և գնացին դրա իրագործմանը, և դա է պատճառը, որ նրանք այսօր դասվում են հաջողակ մարդկանց շարքում: Այսպիսով, ինչպես նրանք, այդպես էլ մենք պետք է չանտեսենք մեր մտքում ծնված ցանկացած միտք, որքանով էլ այն անիմաստ թվա մեզ, ամեն միտք պետք է քննարկվի և դրվի իրագործման սեղանի վրա, և գուցե հենց այդ միտքն էլ մեզ հաջողություն բերի:
Մի անտեսեք ոչ մի միտք, հիշեք, որ ցանկցած միտք, կարող է ձեզ բերել բաղձալի հաջողություն: Մտապահեք օրվա ընթացքում ձեր գլխում առաջացած բոլոր մտքերը, օրվա ընթացքում դրանց մասին մտորեք, քննարկեք, այնուհետև ամբողջացնելուց հետո սկսեք իրագործել այն, գուցե և մի քանի տարի հետո դուք էլ դասվեք հաջողակ մարդկանց շարքում:

Եթե հավանեցիք հոդվածը սեղմեք Like կոճակը, ինչպես նաև միացեք մեր ֆեյսբուքյան էջին` դառնալով մեր նոր ընկերը 

Реклама