booksՉնայած մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ տիրում է համացանցի գերիշխանությունը, սակայն չի կարելի ասել թե գիրքը կորցրել է իր արժեքը, ավելին` գնալով նորից բարձրանում է գրքի նշանակությունը մեր հասարակության մեջ: Չգիտես ինչու, մարդիկ սկսել են շատ դժվարությամբ կարդալ գրքեր, ինչը շատ վատ արդյունք է թե մարդու զարգացման և թե պետության հասարակական արժեքի ձևավորման համար: Սակայն նրանք, ովքեր կարողանում են օրվա մեջ գոնե մեկ կամ երկու ժամ տրամադրել ընթերցանության վրա, մեծ գործ են կատարում` իրենց կյանքը ավելի գեղեցիկ դարձնելու, ինչպես նաև կյանքին ավելի սթափ դիտելու համար:Սակայան, ի վերջո, որն է գրքի մեծ նշանակությունը:
Ամենակարևոր պայմանը գիրք կարդալու համար այն է, որ դու պետք է կարդաս այն գիրքը, որը քեզ դուր է գալիս, որում արծարծվող թեման քեզ հոգեհարազատ է, և եթե այն հաճելի է քեզ, ուրեմն դու այն շատ հեշտությամբ սկսում ես ընթերցել: Կարևոր չէ, որ դու անպայման կարդաս մասնագիտական գրքեր, որպեսզի տեղեկացված լինես, դու կարող ես պարզապես ընթերցել գեղարվեստական գրականություն, որը իմ կարծիքով ամենամեծ բանն է, որը մարդկանց մղում է դեպի հաջողություն` մարդկանց առջև բացելով կյանքի բոլոր գաղտնիքները: Կարդալով գրողի մեկ ստեղծագործությունը, մենք ծանոթանում ենք նոր կյանքի հետ, նոր մարդու հետ, ով իր կյանքի փորձով կիսվում է ընթերցողի հետ, հանդիպում ենք հերոսի անցած ուղղուն, նրա անցած փորձություններին, կատարված սխալներին, որոնց` մեր կյանքում հայտնվելու դեպքում, մենք այլևս չենք անի այդ նույն սխալները, այնուհետև տեսնելով հերոսի` այդքան տանջանքներից հետո հասած հաջողությունը, այն մեծ մոտիվացիա է լինում մեզ համար` հավատալով, որ կյանքում այդ հերոսի պես համառ լինելու և երազանքին հավատալու դեպքում, մենք նույնպես կհասնենք հաջողության:

Կարդացեք գրքեր, դրանք մեր առջև բացում են նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ տարբերվում է ներկայիս աշխարհից, այնտեղ կյանքի կաննոները այլ են, այնտեղ մարդիկ ուրիշ կերպ են ապրում ու մտածում: Կարդացեք գրքեր, նրանք մեզ տալիս են մեծ կյանքի փորձ, որոնց միջոցով մենք կարող ենք հաղթահարել կյանքի դժվարությունները:Կարդացեք գրքեր

Իսկ վերջում մի քանի աֆորիզմ գրքերի վերաբերյալ.

  • Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Մարկ Ավրելի
  • Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել: Իլյա Գերչիկով
  • Հիշեք, այն ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, որոշվում է նրանով, թե ինչ եք դուք կարդում: Ջիմ Ռոն
  • Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Թեքերեյ
  • Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ: Հենրի Շոու
Реклама