Այս հոդվածում տեղ են գտել նպատակների մասին այնպիսի աֆորիզմներ, որոնք Ձեզ կօգնեն ավելի հստակ շարժվել դեպի Ձեր նպատակը, կլինեն Ձեր համար մոտիվացիա` դեպի նպատակ տանող ճանապարհը ավելի հեշտ դարձնելու համար: Դուք այս հոդվածում կհասկանաք, թե ինչ կարևոր գործոն է նպատակը մարդու կյանքում: Ստորև Ձեզ ենք ներկայացնում տարբեր ժամանակների ականավոր գործիչների աֆորիզմները` նպատակների մասին:
«Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա» Կ.Դ. Ուշինսկի
«Երբ կյանքի պայքարն արդեն վեր է ածվել որոշակի նպատակի գիտակցական ձգտման, այդ ժամանակ մարդ արդեն կարող է իրեն երջանիկ համարել» Դ.Ի. Պիսարև
«Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի» Թ. Դրայզեր
«Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը» Մ. Գորկի
«Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը» Լ. Ֆոյերբախ
«Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի նա պատրաստ է մեռնել» Լ.Ն. Տոլստոյ
«Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է» Վ. Հումբոլդտ
«Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են» Սենեկա
«Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի» Դ. Դիդրո
Շարունակելի …
Հավանեցի՞ր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր բլոգի նոր ընկերը: