Բոլորս էլ կյանքի բերումով ուենք բազում նպատակներ , մեծ և փոքր, դյուրին և խրթին:Բայց միևնույն է բոլորս էլ,  անկախ մեր երազանքի բովանդակությունից, ցանկանում ենք մի բան, որ այն կատարվի:Առաջին հերթին երազանքը առաջանալուց հետո երևի թե բոլորս էլ ջանասիրաբար գործում ենք` երազանքը իրականացնելու համար, բայց որոշ ժամանակ անց այն ցանակությունը, որ կար երազանքին հասնելու համար, նվազում է, իսկ որ՞ն է դրա պատճառը:Պատճառը պետք չէ գտնել արտաքին կյանքում, այլ այդ խնդիրը հենց մեր մեջ է:Քանի որ մենք չենք կարողանում ապրել մեր նպատակներով:Ապրել նպատակներով, նշանակում է օր ու գիշեր մտածել դրան տանող ճանապարհների մասին:Օրերով պատկերացնել, թե ինչ երջանկություն կլինի, եթե կատարվի  քո բոլոր նպատակները:Եւ հենց այդ բերկրանքն էլ  կտա քեզ ուժ` առաջ գնալու համար:

Այսքանից հետո կտեսնես, որ քո նպատակները չեն մեռնի, այլ ավելին, նրանք քեզ կոչ կանեն, որպեսզի հասնես իրենց:Մինչ այս, ես նման էի այն մարդուն, ով ունենալով նպատակներ, գործում էր, որպեսզի հասներ դրանց, բայց այդ նպատակների հասնելու ճանապարհը տևում էր ընդամենը մեկ ամիս, վերջ, այն չկատարվելով  ես կարծում էի, որ իմ նպատակները մատնված են անհաջողության:Բայց ժամանակի ընթացքում քաղելով կյանքի այն ճշմարիտ դասերը , հասկացա մի բան, որ եթե դու քո ողջ ուժը կենտրոնացնես քո նպատակի վրա, ապա այն ամպայման կկատարվի:Իսկ հիմա ես ապրում եմ իմ նպատակներով:Այո նպատակներով, քանի որ իմ մեջ առաջացած ցանկացած միտք ես կյանքի եմ կոչում, դարձնում այն նպատակ և ապրոմ  դրանով:Ես վաղ առավոտ թե ուշ գիշեր, ես մտածում եմ նորություններ, նոր ծրագրեր, որպեսզի այն հետաքրքրի քեզ, իսկ եթե ես կարողացա անել այնպես, որ իմ գրածը քեզ հետաքրքրի, ուրեմն ես հասել եմ իմ նպատակի մի մասին:

Ապրել նպատակը հենց սա է, մտածել թե ինչ անել, որպեսզի առաջընթաց ունենա կայքդ, կամ բիզնեսդ, կամ էլ դերասանական կարիերադ:Կարևոր չէ, թե  ինչ է ներկայացնում իրենից քո նպատակը, կարևորը այն է, որ դու  կարողանաս հասնել դրան:Եղիր սկզբունքային, հիշիր որ դու կարող ես, կարող ես այն ժամանակ, եթե ապրես քո նպատակներով, եթե հաջողության բերկրանքը հոսեցնել տաս քո երակներոով:Եւ եթե կարողանաս հաջողության հասնելու ցանկությամաբ ապրել, ապա որոշ ժամանակ անց, դու ամպայման կլինես հաջողակ:Իսկ ժամանակը միշտ էլ հարկավոր է :Դա մի ընթացք է, որտեղ դու պետք է ապացուցես քո նպատակի արժանի տերը լինելու հանգամանքը:  

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

 

Реклама