Կյանքում ամենից թանկ բաներից մեկը, դա ընկերությունն է:Ամենաթանկ բաներից մեկն է այն, քանի որ միայն նրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենաթանկ պահերին:Իրոք, ընկերության մեջ Դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը Քեզ հարկավոր է:Բայց միշտ չէ, որ մարդիք ունենում են այն ընկերությունը, որի համար կարելի է ամեն ինչ անել:

Ինչպես հաջողության ու անհաջողության մեջ են տվել Քեզ ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Երբ նայում ես շուրջդ, կտեսնես, որ յուրաքանչյուր ոք ընկերություն է անում այն մարդու հետ, ով իր բնավորության գծերով, ապրելակերպով, սովորույթներով նման է իրեն:Եվ հենց դիպուկ էլ այս վիճակը ներկայացրել է ժողովրդական ասացվածքը  «Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու» :

Իրոք, ընկերը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:Լավ ընկերը կդարձնի իր ընկերոջը ավելի լավը, իսկ վատը` հակառակը:Դրա համար հարկավոր է ընտրություն կատարելիս շատ ու շատ կենտրոնանք հաջողակ ընկեր ընտրելու մեջ:Ընկեր, դա միայն երեկոյան իրար հետ զբոսնելու համար չէ, այլ ամբողջ կյանքը իրար հետ խոչընդոտներ հաղթահարելով, միասին հաջողության հասնելու յուրօրինակ երևույթն է:Երբ կարդում եմ հաջողակ մարդկանց պատմությունները, շատ-շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նրանք հաջողության են հասել` իրենց ամուր և համառ ընկերության շնորհիվ:

Ընկերությունում, ինչպես շատերն են այդպես կարծում, երրորդը ավելորդ է:Բայց ես ընդանրապես համամիտ չեմ այս կարծիքին:Քանի որ, եթե ունես ամուր ընկերություն, ապա ոչ երրորդը և ոչ էլ չորրորդը ավելորդ չեն ընկերությունում:Իսկ ամուր ընկերություն ունենալու համար հարկավոր է ընդամենը, որ ընկերության յուրաքանչյուր մասնիկ իր ընկերների համար անի այն ամենը, ինչ-որ կարող է, տալ այն, ինչի կարիքը ունեն իր ընկերները, լինել հավատարիմ և միշտ օգնող` իր ընկերոջ յուրաքանչյուր փորձության ժամանակ:Եղեք միշտ լավը ձեր ընկերների համար:Փորձեք ամեն կերպ երջանկացնել ձեր ընկերներին:

Իսկ վերջում առաջարկում եմ ընթերցել խորիմաստ աֆորիզմներ` ընկերության մասին.

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան 

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։  Գրաֆ 

Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն 

Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։ Պուբլիլիոս Սիրոս 

Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։ Հիպել 

Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։ Էվրիպիդես  

 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама