Շատերդ հոդվածի վերնագիրը կարդալուց հետո, երևի թե հասկացաք, թե այս հոդվածը ում մասին է լինելու:Այս հոդվածը հանճար`Բեռնարդ Շոուի  կյանքի մասին է:Այս հոդվածում կներկայացնեմ ձեզ նրա հետ կապված հետաքրքրաշարժ պատմություններ:

  • Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
    — Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
    — Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:
  • Ինչ-որ բասկետբոլիստ (ով սպորտում ոչնչի չէր հասել) իր մեջ հայտնաբերեց գրելու տաղանդ: Իր ստեղծագործությունները ուղարկելով Շոուին` խնդրեց դրանք գնահատել:Վերջինիս պատասխանը համոզիչ էր. «Կարդալով Ձեր ստեղծագործություները` ես հասկացա, թե Դուք ինչու չդարձաք լավ բասկետբոլիստ:Բանն այն է, որ Դուք չեք կարողանում ժանանակին նետել զամբյուղի մեջ»:
  • Երբ Բեռնարդ Շոուն ճաշում էր լոնդոնյան հայտնի մի ռեստորանում, նրան է մոտեցել նվագախմբի դիրիժորը և հարցրել.
    -Ինչ խաղալ Ձեր պատվին:
    Բեռնարդ Շոուն, որին ձանձրացրել էր բարձր երաժշտությունը, պատասխանեց.
    -Լավ կլիներ խաղայիք շախմատի կամ թղթախաղի պարտիա:
  • Շոուն մարմնակազմվածքով նիհար էր:Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին` շատ գեր մի մարդու:
    -Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:
    -Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:

Ահա այսքանը, այս հանճարեղ մարդու կյանքի դրվագներից, հույսով եմ ձեզ հետաքրքրեց նրա կյանքի հետաքրքրաշարժ պատմությունները:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը: