Ահա այսպիսի խորագիր է պարունակում իր մեջ, մեր այս նոր ծրագիրը:Որն է հաջողությունն իմ աչքերով, ահա այս հարցին են փորձել պատասխանել հայկական մի քանի կայքէջերի համահիմնադիրները:Այս հոդվածում ձեզ կներկայացնեմ նրանցից երեքին, ովքեր փորձել են բացել հաջողության փակագծերը:

Առաջինը, ով փորձել է իր պատկերացումը տալ հաջողության վերաբերյալ, armenianportal.com-ի հեղինակ` Կարեն Թորոսյանն է:Ահա ստորև ներկայացնում է նրա հաջողության բացահայտումը

Ինձ թվում է հաջողությունը շատ հարաբարեկան է:
Ամեն մարդու մոտ դա տարբեր է, և մի մարդու կյանքում կարող են լինել տարբեր ոլորտներում հաջողություններ` կարիերա, սեր, ընտանիք և ընկերական շրջապատ:
Ամեն ոլորտում էլ կարևոր է հասնել հաջողության:
Հաջողություն եմ համարում նպատակի իրագործումը, կամ ինչ-որ քայլով մոտեցումը դեպի այդ նպատակը:

Ըստ ինձ մեծ հաջողությունը կազմված է փոքր հաջողություններից:
Հաջողությունը մի ճանապարհ է, որը պետք է անցնել, իսկ այդ ճանապարհը ուղիղ համեմատական է հաջողության հետ, այսինքն ինչքան մեծ հաջողության եք ուզում հասնել, կամ ինչքան մեծ է նպատակը, այդքան ավելի երկար է այդ ճանապարհը:
Ճանապարհը անցնելու համար այն պետք է բաժանել մասերի և պլանավորել ըստ քայլերի, իհարկե հնարավոր չէ այնպես պլանավորել, որպեսզի ամեն ինչ կանխատեսվի:Ճանապարհին միշտ էլ հանդիպում են աննախատեսելի խոչնդոտներ:

Իմ անցած ճանապարհից հասկացել եմ մի բան, որը հստակ է ինձ համար` երբեք պետք չի հանձնվել, ցանկացած խոչնդոտ կարելի է հաղթահարել:
Հաջողությունը դա նպատակի իրագործումն է, և իրագործելով ինչ-որ հաջողություն, պետք է նոր նպատակ դնել և շարունակել ճանապարհը դեպի նոր կետը:
Ցանկացած ճանապարհ անցնելու համար կարևոր է ևս մի բան ` հավատ:
Մեծ հաջողության հասնելու համար կարծում եմ պետք է զբաղվել սիրելի գործով, քանի որ անցնելով մի քանի փուլ  չսիրելով դադարում ես աշխատել, պետք է սիրել գործը:
Ինչպես տեսաք չկան հաջողության գաղտնիքներ ինձ համար, ուղակի կան նպատակներ, պլաններ և ժամանակի և աշխատանքի ներդրում հաջողության հասնելու համար:

Երկրորդը, որին ցանկանում եմ ներկայացնել sunesevada.blogspot.com-ի հեղինակ` Սյունեի հաջողության բնութագիրն է: 

Հաջողակ լինելն ընտրություն է : Ընտրություն է ամեն ինչի մեջ լավը տեսնելը, չվհատվելը, առաջ գնալը : Կյանքն իրականում լի է շատ բարդություններով, սակայն մենք ենք ընտրում, թե ինչպես վերաբերվել դրանց. սովորել ու ուժե՞ղ դառնալ, թե՞ ՝ վհատվել ու ընկճվել : Հաջողությունը ռիսկ է սիրում . պետք է չվախենալ սուր քայլեր անելուց: Հաջողության ճանապարհին նաև շատ կորուստներ ենք ունենում…Հաջողակ լինելը դժվար գործ է : Բայց սա ևս ընտրություն է : Պետք է ուղղակի որոշել, որ այսօրվանից դու պետք է հաջողակ մարդ լինես : Ու անընդհատ պիտի աշխատես, սովորես, գնաս առաջ : Մենք ենք որոշում ՝ ինչպես նայել կյանքին : Կյանքն ինքնին որոշումներից կազմված շղթա է :

Իսկ երրորդը, որին կներկայացնեմ,  success.am-ի հեղինակ` Հրաչի, հաջողության տարբեր լինելու բացահայտումն է:  

Հաջողությունների շատ մարդիկ են հասնում, բայց կյանքում հաջողության՝ հասնում են քչերը: Օրինակ, երբ դեռահասն անվճար ԲՈՒՀ է ընդունվում՝ դա հաջողություն է, բայց դա դեռ կյանքի հաջողություն չէ և դրանով նրան դեռ չի կարելի հաջողակ մարդ անվանել: Կամ, եթե ֆուտբոլային թիմը հաղթում է երկրի առաջնությունում, դա նույնպես հաջողություն է, բայց  դրանով այդ թիմը դեռ «հաջողակ թիմ» չէ, քանի որ մեկ կամ մի քանի հաջողությամբ հաջողակ չեն դառնում:

Եթե վերցնենք կարճաժամկետ տեսանկյունից, հաջողությունը դա «հաղթանակն» է: Այսինքն, հաջողությունն այն է, երբ դու քո առջև նպատակ ես դնում և հասնում ես դրան: Ուզում եմ միանգամից ասել, որ հաջողությունը — դա ֆինանսական հաջողությունը չէ: Իհարկե, կա նաև ֆինանսական հաջողություն ասվածը, ինչպես օրինակ անձնական կյանքում հաջողություն կամ ուսման մեջ հաջողություն: Բայց երբ մենք խոսում ենք հաջողության մասին, մենք չենք խոսում ֆինանսական հաջողության մասին, չնայած դա շատ կարևոր է, այլ խոսում ենք ավելի գլոբալ՝ հաջողության մասին: Այսինքն, կարճաժամկետ տեսանկյունից հաջողությունն ավելի պարզ է և շատ մարդիկ են բազմաթիվ հաջողությունների հասնում: Հաջողություն կարելի է համարել, օրինակ, ամուր ընտանիք կազմելը, լավ աշխատանքի ընդունվելը, օլիմպիադայում հաղթելը, շահութաբեր բիզնես սկսելը, երազանքների ճանապարհորդության մեկնելը, վիճակախաղով մեքենա շահելը կամ երկրի նախագահի հետ հանդիպելը:

Կյանքի հաջողությունն այլ է: Կյանքում հաջողության հասնելը շատ ավելի դժվար է, քան առանձին հաջողությունների դեպքում: Բայց դրանց մեջ մի կապ կա: Երկարաժամկետ տեսանկյունից հաջողությունը կազմված է կարճաժամկետ տեսանկյունից բազմաթիվ հաջողություններից: Ինչպես է, օրինակ, առանձին կետերից կազմվում շրջանը, այնպես էլ առանձին հաջողություններից կազմվում է կյանքի հաջողությունը: Երբ նայում ես երկարաժամկետ տեսանկյունից, ապա հաջողությունն ու երջանկությունը գրեթե հոմանիշներն են, այսինքն հաջողակ է այն մարդը, ով երջանիկ է և երջանիկ է այն մարդը, ով հաջողակ է: Հետևաբար, եթե ուզում ես դառնալ հաջողակ կյանքում, պետք է ձգտես դառնալ երջանիկ:

Ահա այս հոդվածում ձեզ ներկայացրի երեք հեղինակների, որոնք բնութագրեցին հաջողությունն իրենց աչքերով:Մենք մեր խորին երախտագիտություն ենք հայտնում այս երեք հեղինակներից, ովքեր փորձեցին իրենց հաջողության բանաձևերն ու բացահայտումները ցույց տալ մեր կայքի այցելուներին:

Շնորհակալություն:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама