Երբ ուսումնասիրում ես մարդկանց մտածելակերպը, հասկանում ես մի բան, որ հաջողության հասած և չհասած մարդկանց մտածելակերպը միմյանցից տարբերվում են: Տարբերվել, ես չեմ խոսում մի կամ մի քանի գծերի, այլ ամբողջական մտածելակերպի մասին:

Շատ մարդիկ ինձ փորձում են ապացուցել, որ նրանց մտածելակերպը ձևավորվել է հաջողության հասնելուց հետո, բայց ինչի մասին է խոսքը: Հենց այդ մտածելակերպն է, որ իրենց դարձրել է հաջողակ, իսկ դրա չլինելու դեպքում, այդ մարդը չէր հասնի իր հաջողությանը:Ես քանի որ համոզված եմ, որ մարդ հաջողության է հասնում իր մտածելակերպի շնորհիվ, այսօր կխոսեմ հենց հաջողակ և անհաջողակ մարդկանց մտածելակերպի մասին:

Որն է սրանց տարբերությունը.

Առաջինը, որ ցանկանում եմ ձեզ ներկայացնել, անհաջողակ մարդու մտածելակերպի մի քանի գծերի մասին է:Երբեք չես տեսնի անհաջողակ մարդը կարդա հաջողության հասած մարդկանց մասին:Ինչու:Քանի որ նա վստահ է, որ այդ հաջողակ մարդը հաջողության է հասել նրա հաջողակ հոր գումարներով:Եվ վերջ, կարճ և կոնկրետ նրանք փակում են իրենց առջև հաջողության տանող առաջին դուռը:Իսկ եկեք համեմատական տանենք հաջողակ մարդու հետ:Հաջողության ձգտող մարդը, միշտ էլ բաց է նոր տեղեկություն ստանալու և ավելի մոտիվանալու իր հաջողությանը:Նա կարդում է կարդում` չմտածելով, որ Սթիվ Ջոբսը հաջողության է հասել նրա հոր գումարներով:Քանի որ նա շատ լավ գիտի, որ Սթիվ Ջոբսը չի ունեցել հարուստ հայր, այլ նա եղել է իր ծնողներից զուրկ և ապրել շատ վատ կյանքով, բայց իր մեջ ուժ գտնելով, կարողացել է հասնել հաջողության:

Երկրորդը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա անհաջողակ մարդու վախկոտությունն է, որը բնորոշ չէ հաջողակ կամ հաջողության ձգտող մարդուն:Գիտեք, այնպես չէ, որ անհաջողության մատնված մարդը երբեք չի ձգտել հասնել հաջողության:Բայց նա չի կարողացել հասնել` իր իսկ վախկոտության պատճառով:Անհաջողակներին բնորոշ է գործի նկատմամբ վախ ունենալը:Նրանք վախենում են գործել` մտածելով, որ նրանք անհաջողության կմատնվեն:Եվ այս սկզբունքով շարժվելով, նրանք երբեք էլ չեն գործում:Ահա մի բան, որը բնորոշ չէ հաջողակի կամ դրան ձգտող մարդուն:Ինչ եք կարծում, հաջողակ մարդը ինչպես կարող էր հաջողության հասնել, եթե նա չգործեր, և հենց այդ գործելն էր, որ նրան հասցրեց իր հաջողությանը:

Սիրելի հաջողության ձգտող մարդիկ, վստահ եղեք, որ Դուք նույնպես կհասնեք հաջողության:Դրա համար հարկավոր է Ձեզ համառություն, և գործելու շնորհք:Գործեք ու նորից գործեք, և մի օր կտեսնեք, որ Դուք հասել եք` ձեր երազած հաջողությանը: 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама