Շատ հոդվածներում գրել եմ հաջողության մասին:Նկարագրել հաջողության` գեղեցկությունը, քաղցրությունը, երջանկությունը:Բայց այս հոդվածում կգրեմ անհաջողության մասին:

Հաջողությունն ու անհաջողությունը գտնվում են մի հարթության վրա:Դրանից կարելի է եզրակացնել մի բան:Նույնքան հեշտությամբ, որքան որ կարողանում ես անհաջողության մատնվել, այդքան հեշտությամբ էլ` հաջողության հասնել:ՈՒղղակի չգիտես ինչու, այն մեր մեջ հաստատելը մի փոքր դժվար է:Եւ ինչպես ավանդույթն է սերնդե սերունդ փոխանցվում և պահպանվում, այդպես էլ հաջողության մասին վարկածն է, որ հաջողության հասնում են շատ քչերը և մեծ դժվարությամբ:Ահա, այսպես է դարեր շարունակ նկարագրվել  հաջողությունը:

Միայն, երբ դիտում ես հենց բառին, հասկանում ես, որ նրանք իրարից շատ քիչ են տարբերվում:ԱՆհաջողություն և հաջողություն:Անհաջողությունից հաջողության անցնելու համար, հարկավոր է կոտրել մեր ներսում ընդամենը մի բան, որ մարդ հաջողությունից հեռու է ընդամենը երկու տառով, դա «ԱՆ» է:Իսկ ինչպես կոտրել այդ երկու տառը: 

Կա մի բան, որի նկատմամբ ոչ մի կասկած չունեմ, դա այն է, որ մարդ անհաջողության մեջ է միայն իր պատճառով:Քանի որ նա ամեն օր իր վրա մեծ աշխատանք է տանում:Աշխատանքը հետևյալն է.

  1. Ես անհաջողակ եմ:
  2. Ես աղքատ եմ:
  3. Ես գումար չունեմ:
  4. Ես ծնված եմ անհաջողության համար:
  5. Ես երբեք հաջողության չեմ հասնի:

Ահա մի քանի քայլ, որ մարդուն երբեք չի թողնի, որ նա հասնի հաջողության:Տեսնում եք թե ինչ հեշտ է անհաջողության հասնել:Ուրեմն մենք կարող ենք նույնպես հեշտությամբ հասնել հաջողության` մի փոքր աշխատանք տանելով մեր վրա:Ինչպես տանել աշխատանք.

  1. Ես հաջողակ եմ:
  2. Ես ծնվել եմ հաջողության համար:
  3. Ես կունենամ այն, ինչ-որ կուզեմ:
  4. Ես եկել եմ աշխարհ, որպեսզի զարմացնեմ նրան:

Ահա ևս մի քանի աշխատանք, որ մարդ պետք է տանի իր վրա, եթե ցանկանում է հասնել հաջողության, ուղղակի սրանից հետո հարկավոր է գործել:Գործել, չի նշանակում է հեղափոխել աշխարհը կամ նման ինչ-որ բան անել, այլ անել այն գործը, որը նա ցանկանում է, և որին նա ձգտում է:Եւ հենց դա էլ նրան կդարձնի հաջողակ:

Հիշիր ընդամենը մի բան, դու ես անհաջողության կառավարիչը:Ուրեմն ազատիր նրան աշխատանքից, որը նա կատարում է քո կյանքում:Վարվիր նրա հետ այնպես, ինչպես որ կվարվես այն վատ ու բացասական աշխատողիդ հետ, որը չի կարողանում կատարել իր հանձնարարությունները:Հեռացրու անհաջողությանը, և ընդունիր աշխատանքի` հաջողությանը: 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր  facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:


Реклама