Մենք բազմիցս խոսել ենք այն բանի մասին, որ մենք պետք է միշտ բաց լինենք նորություններ ու խորհուրդներ լսելու մեջ:Իրոք, եթե ցանկանում ենք հասնել հաջողության, պետք է լսենք խորհուրդներ:Քանի որ խորհրդատուների խորհուրդները մեզ օգնում են, որ մենք չընկնենք այն ծուղակը, կամ չհանդիպենք այն խոչընդոտին, որով խորհրդատուն է անցել` իր հաջողության ճանապարհին: 

Իսկ ով է քո խորհրդատուն:Խորհրդատուն առաջին հերթին պետք է անցած լինի այն ճանապարհով, որով որ անցնում է իր խորհուրդ լսողը:Ինչպես կարող է Երևան քաղաի ճանապարհը ցույց տալ այն վարորդը, որը երբեք չի գնացել այնտեղ, այդպես էլ մեր կյանքում, մեզ չի կարող հաջողության ճանապարհը ցույց տալ նա, ով չի անցել այդ ճանապարհով:Բայց ամեն դեպքում, լսեք բոլորի խորհուրդները, բայց ձերը դարձրեք այն խորհուրդը, որի խորհրդատուն, հենց ինքը`  հաղթահարելով և անցնելով այդ ճանապարհը, տվել է Ձեզ ճիշտ խորհուրդներ:

Խորհուրդներ կարող են տալ շատերը, բայց այդ ժամանակ դուք պետք է ընտրեք նրանցից իսկական խորհրդատուին:Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ:Դուք հայտնվել եք հիվանդանոցում, քանի որ վատառողջ եք:Բժիշկը Ձեզ նշանակում է մի դեղատոմս, որը կօգնի Ձեզ ազատվել հարբուխից:Այդ ժամանակ մի մարդ` մասնագիտությամբ դերասն, Ձեզ ասում է, որ բժիշկը սխալվում է, այդ տեղատոմսի տեղը գնա և գնի այս մի դեղատոմսը:Իսկ բժիշկը Ձեզ հավաստիացնում է, որ դերասանի ասած դեղատոմսը` հիվանդի ջերմությունը իջեցնելու համար է:Այս դեպքում դուք ինչպես կվարվեք, միթե կլսեք դերասանի խորհուրդը, իհարկե ոչ:Բայց կարելի է նաև մտապահել նրա խորհուրդը, գուցե դա ձեզ մի օր պետք կգա:

Այսպես էլ մեր կյանքն է:Լսիր բոլորի խորհուրդները, բայց աշխատիր քոնը դարձնել այն խորհուրդը, որի խորհրդատուն, դրա իսկ մասնագետն է:Հավաքիր տարբեր բնագավառի` տարբեր խորհուրդներ, և դարձիր այնպիսի խորհրդատու, որ քեզ վստահելով կշարժվեն առաջ` հավատալով, որ նրանք ճիշտ ուղղու վրա են:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր  facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама