Երևի թե բոլորիս քաջ ծանոթ է երթուղայինի գործընթացը:Այն դուրս է գալիս սկզբնակետից, շարժվում նախատեսված վայրով:Նրա պարտականությունների մեջ է մտնում, մարդկանց մի վայրից տեղափոխել մյուս վայրը:Ահա այս մի քանի գործողությունները պարտավորվում է կատարել երթուղայինը:Երթուղայինի գործընթացը շատ արդյունավետ կլինի, եթե այն օգտագործենք մեր կյանքում:Իսկ ինչպես:

Ամեն մի օր սկսելուց առաջ, նախապատրաստիր այն գործողություններն ու պարտականությունները, որոնք պետք է անես այդ օրվա ընթացքում:Սկսիր օրդ առաջին քայլով:Առաջին քայլը, որ պետք է անես, պետք է բաց լինես այդ օրվա բոլոր տեղեկությունների նկատմամբ:Տեղեկություններ, որոնք քեզ պետք կգան հետագայում:Շատերը իրենց օրվա ընթացքում չեն կարողանում նորություններ քաղել, քանի որ չեն կարողանում կառավարել իրենց օրը:Կառավարել օրը, նշանակում է ստանալ այն, ինչ որ ուզում ես:Իսկ ինչպիսի տեղեկություններով ու նորություններով կարող ես համալրել քո ներսի գիտելիքները, դա կախված է քեզնից:

Կարծես թե մենք կատարեցինք երթուղայինի պարտականության առաջին քայլը:Մենք վերցրինք, այսպես ասած երթուղայինի մարդկանց, հարկավոր է նրանց իջեցնել այնտեղ, որտեղ որ հարկավոր է:

Ստանալով գիտելիք, մենք հարստացնում ենք մեր ներքինը:Այսպես ասած գեղեցկացնում ենք մեր ուղեղը:Գեղեցկացնելուց հետո մի եղեք շռայլ, տվեք այդ գեղեցկացնող խորհուրդներն ու տեղեկությունները, նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը:Տալով` վստահեցնում եմ ձեզ, որ դուք  ձեզ կզգաք հաջողակ և ուժեղ, քանի որ ստացածը կարողանալ մատուցել, դա լավագույններից մեկն է, որ մարդ կարող է անել այս աշխարհին:
Կատարեք այս երկու գործողությունները, և դուք կլինեք օգտակար` այս մեծ ու հետաքրքրաշարժ կյանքին:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама