Մինչ կներկայացնեմ ձեզ նրա կյանքի կանոնները, կփորձեմ մի փոքր ներկայացնել նրան:Էնթոնի Հոփքինսը ծնվել է 1937 թվականին դեկտեմբերի 31-ին Ուելսում: Ակադեմիայի թատերական բաժինը ավարտելուց հետո 1963 թ անցել է աշխատանքի թատրոնում:Էնթոնի Հոփքինսի  առաջին անգամ խաղացել է The Lion In Winter ֆիլմում:Այնուհետև նկարահանվել է բազմաթիվ սերիալներում:1992 թվականին արժանացել է Օսկարի` «Գառնուկների լռությունը» ֆիլմում Հանիբալ Լեկտորի դերը մարմնավորելու համար։

Էնթոնի Հոփքինսի կյանքի կանոնները 

  • Կար ժամանակ, որ ես խմում էի այն, ինչ ծորում էր: Հիմա ոչ մեկ այդպես չի խմում և չի ծխում: Որքան էլ տարօրինակ է` ես ուրախ եմ, որ հարբեցող եմ եղել: Իհարկե ցավում եմ, որ իմ պատճառով ուրիշներն են տուժել: Բայց հարբեցողի կաշվում լինելը շատ մեծ կենսափորձ է:
  • Ես չունեմ սիրված դերեր: Պարզապես աշխատում եմ: Սովորում եմ դերերս, իմանում, թե ինչ եմ ասում և եթե ինչ-որ բան եմ ձեռնարկում, անում եմ այն, ինչպես հարկն է: Ես գալիս եմ, անում աշխատանքս ու գնում տուն: Հետո վարձատրվում եմ: Ահա և ողջ պատմությունը: Մարդիկ ասում են, որ դա ցինիկություն է, բայց նրանք ճիշտ չեն: Դա պրակտիկ է:
  • Միշտ ցանկացել եմ հաջողության հասնել:
  • Լավ սցենարն առաջին հինգ էջից է երևում: Այդպիսի բաները հոտառությամբ ես զգում: Եթե չեմ կարողանում չորս էջից ավել կարդալ, ուրեմն ամեն ինչ արդեն պարզ է` դա ինձ համար չէ:
  • Բոլոր դերասաններն իրենց խենթության տարիներին ցանկացել են Համլետ խաղալ: Ես էլ էի ուզում: Բայց հիմա մտածում եմ, որ դա հավասարազոր է ինքնասպանության: Շեքսպիրն ինձ հիմա ընդհանրապես չի հետաքրքրում:
  • Ես սիրում եմ իմ մենակությունը: Երբեք որևէ մեկին ինձ մոտ չեմ թողել: Իհարկե ես ջերմություն և ընկերասիրություն եմ ցուցաբերում, բայց ներսումս միշտ դատարկ է եղել: Ոչ մի կարեկցանք, միայն անտարբերություն:
  • Սկզբում բեմին ֆիզիկապես վտանգավոր էի: Մանչեսթրում ռեժիսորն ինձ հանեց աշխատանքից, քանի որ գրեթե մեկի ողնաշարն էի ջարդել: Նա ասաց, որ ինձ չափից դուրս վտանգավոր է բեմ թողնել:
  • Իմ կենցաղային փիլիսոփայությու՞նը: Միշտ պետք է հասկանաս, թե ինչի ես պատրաստ միայն քո հանդեպ արհամարհանքի շնորհիվ: Ինչ էլ անում էի երիտասարդ տարիքում, ինձ ասում էին` «Դու անհույս ես»: Հայրս ինձ անհույս էր անվանում, ընկերներս` անհույս, ամենքը` անհույս: Ուստի դրանից հետո ամենը, ինչ կատարվում էր իմ կյանքում, ինձ համար մեծ բացահայտում էր:
  • Մեզնից լավագույնները դանդաղ են զարգանում: Դպրոցում ես ապուշ էի: Շփվող երեխա չէի. մյուս երեխաներն ինձ չէին հետաքրքրում: Այժմ դա անվանում են դիսլեկսիա կամ ուշադրության շեղումներ: Բայց ես պարզապես ապուշ էի: Այդ պատճառով էլ դերասան դարձա:

Հոդվածի հեղինակն է, կայքի մշտական այցելու Վաչեն:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама