Արմանը իր ընտանիքի հետ որոշում է իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում, որպեսզի մի փոքր կտրվեն քաղաքի անտանելի շոգից:Նրանք սկսում են որոշել թե ուր գնան:Լսելով բոլորի կարծիքները, Արմանը որոշեց, որ իրենց հանգսիտը անցկացնեն Դիլիջանի գեղեցիկ ու շքեղ բնության, մի գողտրիկ վայրում:Նա նախապես առևտուր արեց, ապա խնդրեց կնոջը, որպեսզի հավաքի այն ապրանքները, որոնք պետք կգան այնտեղ, իսկ նա շտապեց ստուգելու` ավտոմեքենայի սարքին լինելը:Վերջ, կարծես թե պատրաստ էին ուղևորության, նրանք ճանապարհ ընկան:

Սուրենը, որը Արմանի հարևանն էր, նույնպես որոշեց իր ընտանիքի հետ գնալ հանգստանալու:Նա առանց պատրաստվելու, իր ընտանիքի հետ ճամփա ընկավ` չմտահոգվելով թե որտեղ պետք է գնան, ինչ պետք է վերցնեն իրենց հետ, իսկ կնոջ հարցին, թե ինչու առևտուր չի արել, նա պատասխանում է, որ ճանապարհին անպայման կգնի այն, ինչ-որ պետք է:

Արմանը իր ընտանիքի հետ շատ լավ ժամանակ անցկացրեց, իսկ Սուրենը ոչ կարողացավ հանգստյան գոտի գտնել և ոչ էլ հանգստանալ:

Այսպիսով այս փոքրիկ պատմությունը ցույց է տալիս կյանքի` ուղևորության պատրաստվելը:Փորձեք մինչ ձեր կյանքի առաջին քայլ անելը, մի փոքր մտածեք, այսպես ասած ծանր ու թեթև արեք, նոր ճանապարհ ընկեք:Պատրաստվեք, քանի որ այն լի է փորձություններով, իսկ եթե ցանկանում եք լուծել այդ խոչընդոտները հեշտությամբ, ապա վարվեք իմաստուն, մինչ ճանապարհ ընկնելը:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама