Շատերն այս կյանքում գալիս և գնում են` չօգտագործելով իրենց մեջի ահռելի տաղանդը:Տաղանդ, որը նրանց կբարձրացներ վեր, վեր դեպի իրենց նպատակները: Երևի թե այդպիսի մի մարդ չկա, որ չցանկանա հասնել իր նպատակներին:Բայց ինչու է նրանցից շատ քչերին հաջողվում հասնել հաջողության:Նրանք, ովքեր հասնում են հաջողության, օգտագործում են իրենց տաղանդը:

Այո հարգելի ընթերցող, մենք նույնպես ունենք մեծ տաղանդ, այն չօգտագործելու դեպքում, մենք երբեք էլ չենք գտնի մեր տեղն այս աշխարհում:Իսկ ինչու չօգտագործել այն:

Առաջինը, եթե դու ցանկանում ես օգտագործել քո տաղանդը, նախ պետք է գտնես այն:Իսկ ինչպես գտնել: Մի քանի ժամանակ առաջ այս խնդիրը ինձ համար անլուծելի էր, բայց  չէի պատկերացնում, թե այն ինչ հեշտ լուծում ունի: Տաղանդ, չի նշանակում, որ դու անպայման պետք է երգես, կամ ինչ-որ երաժշտական գործիքով նվագես: Տաղանդը այն է, երբ որևէ գործողություն կատարում ես  անթերի: Յուրաքանչյուրը անթերի կարող է կատարել այն գործողությունը, որը իրեն հոգեհարազատ է, որին նա նվիրվում է ողջ հոգով: Ահա, հենց դա էլ քո տաղանդն է: Եթե դու աշխատում ես դպրոցում որպես ուսուցիչ (ուհի), և այդ աշխատանքը կատարում ես անթերի, նվիրում ես նրան քո ողջ ժամանակը, ուրեմն կարող եմ քեզ հավաստիացնել, որ այն քո տաղանդն է, շարունակիր քո աշխատանքը, դու շատ մեծ բարձունքի կհասնես:

Յուրաքանչյուրս ունենք մեր բնածին տաղանդը, այն պետք է գտնել:Գտիր քո տաղանդը, նվիվիր նրան, տուր այն, ինչ ունես` հավատալով, որ որոշ ժամանակ անց այն կտա քեզ իր վերցրածի տասնապատիկը:

Եղիր տաղանդավոր, այս աշխարհը տաղանդավորների մեծ կարիք ունի: 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама