Մի մարդ գտավ թիթեռի բոժոժ:Մի օր փոքրիկ բացվածք առաջացավ:Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից:Այնուհետև, կարծես թե այն կանգ առավ ջանքեր գործադրելուց:Թվում էր, թե այն հասել  էր այնտեղ, որտեղ որ կարող էր, և այլևս ի վիճակի չէր առաջ գնալ:

Այսպիսով, այդ մարդը որոշեց օգնել թիթեռին:Նա վերցրեց մկրատը և կտրտեց բոժոժի մնացած մասը:Թիթեռն այնուհետև հեշտությամբ դուրս թռավ:Բայց այն ուներ ուռած մարմին և փոքրիկ` դողացող թևեր:

Այդ մարդը շարունակում էր դիտել թիթեռին, քանի որ ապասում էր, որ ամեն պահ թևերը կլայնանային և կընդարձակվեին, որպեսզի կարողանային պահել մարմինը, որը կփոքրանար ժամանակի ընթացքում:

Դա տեղի չունեցավ:Իմիջիայլոց, թիթեռն անցկացրեց իր կյանքի մնացած մասը` ուռած մարմնով և դողացող թևերով, չորսկողմը սողալով:Այն երբեք չկարողացավ թռչել:Այն, ինչ այդ մարդը` իր բարության և շտապողականության պատճառով չհասկացավ, այն էր, որ շարժումները սահմանափակող բոժոժը և պայքարը, պահանջում էին, որ թիթեռն անցներ այդ փոքրիկ բացվածքով, որպեսզի թիթեռը  մարմնից ուժ փոխանցեր իր թևերին, այնպես, որ այն պատրաստ լիներ թռիչքին, երբ որ ձեռք կբերեր իր ազատությունը բոժոժից:

Երբեմն պայքարներն հենց այն բաներն են, որ մեզ անհրածեշտ են կյանքում:Եթե կյանքը թույլ տար,որ մենք անցնեինք մեր կյանքի ուղին առանց խոչընդոտների, դա հաշմանդամ կդարձներ մեզ:

Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան որ կկարողանայինք լինել: Մենք երբեք չէինք կարողանա թռչել:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама