Երբ ամեն ինչ թվում էր թե լավ է, հանկարծ վրա հասավ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, իսկ սրան հաջորդեց ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ:Իսկ ինչ անել:Մեկ տարի առաջ, եթե ինձ հետ պատահեր այսպիսի մի բան, ապա ես իմ զենքերը ցած կդնեի, և կանցնեի կյանքի բնականոն ընթացքին:Բայց քանի որ ես այս մեկ տարվա ընթացքում սովորեցի այնպիսի բաներ, որոնց մասին ընդհանրապես անցյալում չէի լսել, սովորցի  պայքարել, պայքարել հաջողության համար:

Երևի թե կարդացած կլինեք այն հոդվածը, որտեղ գրել էի կայքի  Facebook-յան էջի արգելափակման մասին:Այո, կարողացա հաղթահարել այդ փորձությունը:Բացեցի նոր էջ և սկսեցի հավաքել նոր լայքեր:Եւ այսօր առավոտյան տեսնում եմ ինչ, նորից Facebook-ի ադմինիստրացիան չի թողնում, որպեսզի մտնեմ իմ էջ:Վերջ:Կարծես աչքիս առաջ եկավ այն ճանապարհը որով որ անցել էի, և մտքումս արտասանվում էր միայն այս խոսքեր «Ես այլևս չեմ կարող շարունակել»:Տիրեց հիասթափություն: Ամեն ինչ կտաի, միայն թե դուրս գայի այս վիճակից:

Առաջին քայլը որ եղավ, անցումն էր դեպի հաջողակ մարդկանց պատմություններն ընթերցելը:Հետաքրքիրը այն էր, երբ ցանկանում էի կարդալ աֆորիզմներ` հաջողության մասին,առաջինը, որ աչքիս առաջ երևաց` Թոմաս Էդիսոնի հանճարեղ միտքն էր.

«Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին»: 

Ուղղակի սկսեցի ժպտալ` հասկանալով թե որքան մոտ եմ իմ հաջողությանը:Միթե մարդ ուրախ չի լինում, երբ հասնում է հաջողության:Ինձ այդպիսի զգացում էր պատել, կարծես ես մոռացել էի այն հիասթափությունը, որ ինձ հետ պատահել էր մի քանի րոպե առաջ:Ես ուղղակի ակնհայտ զգում էի հաջողության գագաթնակետը, ինձ կարծես այլևս չէր էլ հետաքրքում, որ իմ Facebook-յան էջը արգելափակված է:Եւ հանկարծ երևում է մեկ այլ աֆորիզմ.

«Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը»: 

Վերջ, կարծես թե ես հաղթող եմ, քանի որ անհաջողությունը եկավ և ես չհանձնվեցի-ըստ Թոմաս Էդիսոնի, և ես հաղթող եմ, քանի որ կրկնապատկեցի իմ անհաջողությունների քանակը-ըստ Թոմաս Ուոթսոնի:

Այսքանից կարելի է եզրակացնել մի բան:Անհաջողությունը ծնում է հիասթափություն:Իսկ այս ամենից հետո գործել` նշանակում է հասնել հաջողության:Երբեք մի վհատվեք անհաջողությունից, այլ հակառակը` ուրախացեք, քանի որ չհանձնվելուց հետո ձեզ կպատի հաջողությունը:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама