Ով ես դու, և ինչ ես ուզում այս կյանքից:Մի հարց, որը իմ կարծիքով յուրաքանչյուրս մեզ պետք է տանք` մեծ ու փորձություններով լի կյանքի մտնելուց առաջ:

Ով ես դու:Շատերը այս հարցը լսելու դեպքում, կպատասխանեն.«Ես այսինչ, այսինչյանն եմ, ծնվել եմ այստեղ, մեծացել այնտեղ…», իսկ ինչ ես ուզում այս կյանքից «Աշխատեմ իմ ուզած մասնագիտությամբ, ունենամ լավ ընտանիք…»:Ահա այսքանը մարդուն`իրեն ներկայացնելու համար:Բայց արդյոք սա այն է, ինչի համար մենք եկել ենք լույս աշխարհ:Դե իհարկե ոչ:Իսկ  որն է մարդու նպատակը, որ եկել է այս մեծ ու հետաքրքիր աշխարհ:

Մենք մեր ծնված օրից ապրում ենք այնտեղ, որտեղ որ բոլորն են ապրում, մենք անում ենք այն, ինչ բոլորն են անում, մեկը դառնում է նախագահ, իսկ մյուսը շինարար, և այսպես շարունակ:Բոլորը սովորում են դպրոցում(կան նաև բացառություններ), ավարտում այն, ոմանք ընդունվում են համալսարան, իսկ հետո անցնում աշխատանքի, ընտանիք կազմում և ապրում են իրենց երեխաների և թոռների հետ ուրախ և երջանիկ`մինչ իրենց կյանքի ավարտը:Ահա ընդամենը մի քանի փուլից բաղկացած խաղ, որը տանում է դեպի կյանքի ավարտը:Եւ  ինչ եք կարծում,  հասնել ավարտին ընդամենը մի քանի փուլով:Ու ավելի ցավալի մի բան, երբ  լինում են նաև դեպքեր, որոնց ավարտը  բաղկացած է ընդամենը մեկ կամ երկու փուլից:Իսկ ինչու, որն է պատճառը` դարձնել այն հազարավոր փուլերի:

Կյանքը նման է խաղի, քո խաղը դու ես ստեղծում, ստեղծիր այնպես, որ քեզնից հետո քո խաղի մասին, խոսեն դարերով: 

Հազարավոր մարդիկ մի քանի փուլից բաղկացած կյանքը համարում են երջանկություն, բայց ոչ, երջանկությունը բաղկացած է հազարավոր ճյուղերից:Երջանկությունը այն է, երբ բացի քեզնից, քո ստեղծածով ուրախանում և երջանկանում է նաև քո կողքինը, նրա կողքինն ու այդպես շարունակ` հասնելով մինչև ողջ աշխարհը:Խոսել արդեն երջանկության մասին, կշեղվեմ բուն թեմայից, բայց մեջբերում եմ երջանկությունը, քանի որ հազարավոր մարդիկ կարծում են, որ այդ սակավաթիվ փուլից բաղկացած կյանքը, իրական երջանկությունն է:

Երևի թե այս հոդվածը կարդում են տարբեր տարիք ունեցող մարդիկ,և  կլինեն նրանց մեջ ավելի մեծ տարիք ունեցողներ, որոնք կմտածեն, որ ժամանակը արդեն անցել է և նրանք չեն կարող այլևս ավելացնել այդ փուլերը, բայց ոչ, ժամանակ միշտ էլ կա, հարկավոր է գործել:Իսկ երիտասարդների համար իսկական պահն է, սկսեք բազմապատկել ձեր կյանքի փուլերը:Մի թողեք որ այն լինի հասարկ, դյուրին և կարճաժամկետ:

Նստիր, մտածիր, արա այնպիսի մի բան, որը կզարմացնի բոլորին, որ քո քայլից հետո մարդկանց կյանքը ավելի կհետաքրքրանա:Եկել է ժամանակը, որ փոխես այս աշխարհը դեպի լավը:Ես վստահ եմ, որ բոլորիս  մեջ էլ  հեռվից լսվում է այս ձայնը «Ես, ես ինչպես կարող եմ փոխել, դա անհնարին է», կասեմ մի բան, սա այն ձայնն է, որը ցանկանում է քեզ ենթարկեցնել այս կյանքին:Բայց դու եղիր հաղթող և ինքդ ենթարկեցրու կյանքին:Դու արժանի ես, արժանի ես այն բանի համար,  քանի որ դու ցանկանում ես փոխել այս աշխարհը:Ուրեմն հիշիր, հաղթանակը տրվում է պայքարողին:Պայքարիր քո հաղթանակի համար, և ավելացրու քո կյանքի փուլերը:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама