95 թ:Պատանդությունից վերադառնալով Հայաստան, կարողանում է այս 45-ամյա, կազմավորված և արդեն կյանքի կանոններին ծանոթացած  տղամարդը,  գտնել հաջողության տանող ճանապարհը:Դժվարություններն ու լի փորձություններով ճանապարհը մեծ հետք թողեցին նրա կյանքի վրա:Այդ հետքը ոչ թե կործանում է կամ ոչնչացնում, այլ ցույց է տալիս նրա ուժը, նպատակասլացությունը, ինչպես նաև բարոյականությունն ու արժանապատվությունը:

Մի մարդ, ով իր ապրած կյանքով ստիպեց, որ հետագա սերունդները ապրեն իր ստեղծած կյանքով:Որոշ չափով դա ստացվեց իր հետագա սերունդների մոտ, որոշ չափով ոչ, բայց նա արեց այն ամենը, ինչը նրանից էր կախված:Եւ մեջբերեմ Նիկողայոս Ադոնցի դիպուկ բնութագիրը Տիգրան ΙΙ-ի մասին.«Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում:Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին` պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»:

Իրոք կարելի է ձգտել հասնել հաջողության` նամանավանդ, Տիգրան Մեծի պես:Ցավոք, բայց մենք չունենք հնարավորություն իմանալու նրա հաջողության գաղտնիքները, կարդալու նրա մոտիվացնող խորհուրդները, բայց մենք պետք հասկանանք մի բան:Տեսնելով նրա  գործունեությունը, նրա`գործի մեջ իր ամբողջ ոգով նվիրվածությունը, կարող ենք եզրակացնել նրա հաջողության գաղտնիքը:

Լինել նպատակասլաց, և չհանձնվել:Ահա այսպիսի մի ոգևորիչ խոսքով նա գնաց առաջ, գնաց` վստահ լինելով, որ նա կերտում է հայոց փառահեղ պատմությունը:

Եղիր նրա նման քաջ,նպատակասլաց, գործին նվիրվող:Նա նույնպես մեզ պես մահկանացու է եղել, բայց նա կարողացել է փոխել աշխարհը, փոխել` ինչպես որ կամեցել է:Կարող է մտածես, որ նա հասել է հաջողության պատահականորեն, բայց ոչ մարդիկ հաջողության գագաթնակետին պատահականորեն չեն հասնում:Հաջողության հասնում են հզոր կամք ունեցող անձիք:Եղեք ձեր նպատակների մեջ քաջ, ինչպիսինն էր Տիգրան  ΙΙ Մեծը (Ք.ա. 95-55 թթ.):

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама