Մենք ապրում ենք 21-րդ դարում:Այն լի է նորություններով ու գիտության վերջին ձեռքբերումներով:ՈՒղղակի կարելի է հմայվել  նրա տված մեծ ու ահռելի բերքով, որոնցով մենք ապրում ենք:Իրոք, երբ նայում ես թե ինչ ճանապարհով են անցել մեր պապերը ու նրանց պապերը, կարելի է ուրախանալ, քանի որ մենք ապրում ենք այն ժամանակներում, որտեղ գիտությունը օր օրի ծաղկում է, և հյուրասիրում մեզ` իր գեղեցիկ ու շքեղ բերքով:

Կար ժամանակ, երբ ես չգիտեի այն մարդկանց, ում նայելով վստահ ես, որ հաջողության կարող է հասնել ցանկացածը, ուղղակի պետք է գործել և հավատալ դրան:Մենք շատերս կարծում ենք թե նրանք ուրիշ են և մենք նրանցից չենք:Բայց ոչ, նրանք այն նույնն են, ինչ մենք:Իրոք, եթե մեկը մի նոր բան է անում, որը ցնցում է բոլորին, դա չի նշանակում, որ նա տարբերվում է մեզնից, ոչ ուղղակի նա մեզնից մի քայլ շուտ էր հասել այնտեղ, որտեղ որ մենք նույնպես շաժվում ենք:

Երբ նայում ես այս ժամանակաշրջանի գիտության ձեռքբերումներին, ուղղակի ափշում ես, որտեղից մարդկանց այդքան ահռելի մտքեր, ինչպես են կարողանում այնպիսի բաներ ստեղծել, որից մարդիկ շահում են թե իրենց ժամանակի առումով և թե իրենց հարմարավաետությամբ:Եւ չենք իմանում, որ այդ ահռելի մտքերից նույնպես մեր մեջ կա, բայց մենք տարբերվեցինք  նրանցից նրանով,  որ նրանք կյանքի են կոչել իրենց մտքերը, իսկ մենք դեռ ոչ:

Ուրեմն ինչ,  դառնանք այն մարդկանցից, ովքեր հանդիսատեսի պես դիտում են ուրիշների բեմականացումները:Գիտեք, մեզնից շատերին  այս պաշտոնը շատ է դուր գալիս, ու նրանք երբևէ չեն էլ մտածել, որ կարող են նույնպես դառնալ ռեժիսոր և ցնցել հանդիսատեսներին, իրենց նոր բեմականացմամբ:

Բայց մենք ուզում ենք:Ուզում ենք դառնալ նրանցից, ովքեր իրենց բեմականացմամբ ցնցում են ամբողջ բազմությանը:Ուզում ես, ուրեմն եկել է ժամանակը, որ դու պետք է կյանքի կոչես քո մտքերը:Սկսկիր հարգելի կյանքի ռեժիսոր, եկել է քո ժամանակը, որ դու քո սցենարով, քո խաղով զբաղեցնես հանդիսատեսներին, նրանք քո կարիքը ունեն, նրանք սպասում են քո նորություններին:Ուրեմն եկել է ժամանակը, մի ուշացրու, գործիր` հիշելով, որ քեզնից առաջ կարող է մեկ այլ ռեժիսոր  իր բեմանակցմամբ անցնել քեզանից, բայց որպեսզի քո բեմականացումը լինի ամենահաջողվածը, հարկավոր է սկսել հենց հիմա:

 Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама