Յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում ունենալով նպատակներ շարժվում ենք առաջ:Ոմանք հանձնվում են, իսկ ոմանք հասնում  իրենց նպատակներին:Դեպի նպատակները սլացող անձանց միշտ էլ հարկավոր է մոտիվացիա` ավելի համառ և  նպատակասլաց շարժվելու համար:

Առաջարկում եմ ձեզ դիտել այս մոտիվացնող նկարները:

Պետք չէ հանձնվել երբեք… 

Շատ հաճախ մենք հենց այն ենք կյանքում, ինչպիսին մեզ տեսնում ենք: Ուրեմն, հավատանք, որ մենք ուժեղ ենք, նպատակալաց և արժանի երջանկության: 

Պետք չէ երբեք ասել, որ մենք չունենք ժամանակ:Ամեն օրվա մեջ մեզ տրված է ժամերի նույն քանակը, ինչ Լեոնարդո Դա Վինչիին, Աբրահամ Լինքոլնին, Էնշտեյնին կամ Մայր Թերեզային:Պարզապես ստեղծենք լավագույնը այն ժամանակից, որը մենք ունենք: 

Երբեք մի թողեք, որ ձեր հիշողությունները լինեն ավելի հզոր քան ձեր երազանքները: 

Մի կորցրեք և ոչ մի պահ կյանքում: 

Մենք պետք է ընտրենք ոչ թե կյանքից թաքնվելը, այլ ընդհակառակը նետվենք առաջ մեր երազանքների ու ձգտումների օվկիանոսը, հենց հիմա, հենց այս պահին:Կյանքի ամեն մի պահը կարող է լինել ամենակարևորը:Բաց մի թողեք այն: 

Ծաղիկները ծաղկում են իրենց գեղեցկությամբ ու հմայքով, նույնիսկ եթե ոչ ոք չի զմայլվում իրենցով: Գործենք արժանապատիվ ու բարի նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք դա չի տեսնում: 


Դուք հավանաբար պետք է շատ երկար նստեք գետի ափին մինչև տապակած ձուկը ինքնուրույն կգա ձեզ մոտ և կհայտնվի ձեր բերանում:  

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама