Սկզբունք:Մի երևույթ, որը շատ ու շատ մարդկանց հաջողության հիմքն է:Այս երևույթի վրա է կառուցվում ամեն ինչ, այս երևույթի շնորհիվ է, որ մարդիկ հասնում են ահռելի բարձունքների:Եւ ի վերջո սա այն է, ինչը մարդուն ստիպում է լինել նպատակասլաց:Լինել նպատակասլաց նշանակում է լինել հաջողակ, լինել հաղթող` իր և կյանքի դեմ մղած պայքարում:

Հենց այս երևույթը ստիպեց Նյուտոնին, որ ինքը բացահայտի ձգողականության ուժը, հենց այս երևույթը  ստիպեց որպեսզի Բիլլ Գեյթսը ստեղծի Microsoft-ը, ու շատ ու շատ մարդկանց այս երևույթը ստիպեց, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակին:Կարողանալ օգտագործել սկզբունքի դրական կողմը, ևրևի թե դա լավագույնն է, որ մարդ կարող է քաղել այս կյանքից:Իմ ընկերներից մեկը դպրոցում սովորել էր բավարար կրթությամբ, բայց նա ընդունվեց Մանկավարժական համալսարան և արդեն սովորում է երկրորդ կուրսում` փայլուն կրթությամբ:Երբ նրան հարց տվեցի, թե ինչպես ընդունվեց համալսարան, նա ինձ պատասխանեց, որ նրան ստիպեց ընդունվել համալսարան` իր և նրա տատիկի միջև եղած սկզբունքը:Նա ասաց ինձ.

Իմ տատիկը չէր հավատում, որ ես կարող եմ ընդունվել համալսարան և սովորել այնտեղ:Այդ ժամանակ իմ մեջ առաջացավ այդ սկզբունքը, որը ստիպեց ինձ անել այն ամենը, որի շնորհիվ կընդունվեի համալսարան:Եւ ի վերջո սկզբունքը տվեց իր պտուղներև, ես ընդունվեցի համալսարան: 

Իրոք սկզբունքը մի բան է, որը մարդուն ստիպում է գնալ առաջ, գնալ ու չհանձնվել:Լինել սկզբունքային նշանակում է լինել արդեն հաջողությանդ հասած մարդ:

Ամենից առաջ ունեցեք նպատակներ, ու ստեղծեք մարտահրավեր որևէ մեկի հետ, այն կօգնի ձեզ գնալ ձեր նպատակը` հանուն ձեր սկզբունքի:Եղեք սկզբունքային և կլինեք նպատակասլաց` դեպի ձեր հաջողությանը:

 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама