Բոլորս քաջ ծանոթ ենք «բախտ» ասվածին:Մի բան, որը մի շարք մարդկանց պատկերցմամբ, ոչ բոլորին է ժպտում:Բայց դա այդպես չէ:Այսպսի մի խոսք կա, հաջողության այս դուռը փակվեց, մյուսը կբացվի:Իրականում հաջողության դուռը բացողները մենք ենք:Մենք պետք է որոշենք բացել այդ դուռը թե ոչ:Շատ դեպքերում մարդիկ հենց իրենց ձեռքերով փակում են իրենց հաջողության դուռը` բացելու խոխարեն:Իսկ ոմանք էլ կարծում են, որ վերջ հաջողության դուռը երբեք ու երբեք իրենց առջև չի բացվի:

Հաջողության դուռը  կարող է լինել չբացված, բայց դա դեռ չի նշանակում, որ այն փակ է, կարող է լինել փակ, բայց դա դեռ չի նշանակում, որ այն կողպված է, կարող է լինել կողպված, բայց դա դեռ չի նշանակում ընդմիշտ,ցանկացած դուռ բացելու գաղտնիքը չհանձնվելն է: 

Այո ցանկացած հաջողության դռան բացելու գաղտնիքը չհանձնվելն է:Ինչպես ասում է Չերչիլը«Երբեք, երբեք, երբեք,  չհանձնվեք»:Փորձությունները շատ են, բայց դրանք նախատեսված են որ մենք հաղթահարենք:Ամեն մի ձորձություն հաղթահարելով մենք նպաստում ենք, որ հաջողության դուռը բացվի, իսկ բացվելուց հետո նորից պետք է պայքարենք, որ այն չփակվի:

Կյանքը երբեք չի թողնում որ հաջողության դուռը բացվի նրանց, ովքեր չեն պայքարում դրանց համար:Սկսիր այսօրվանից պայքարել քո հաջողության դռան բացվելու համար:Պայքարը կլինի միքիչ դժվար, բայց հիշիր հաղթանակը երբեք հեշտությամբ չի տրվում:Եւ վստահ եղիր կգա մի օր երբ դու կհանդիպես հաջողության դռանը, և նա քեզ կասի.

Շնորհավորում եմ, համեցեք, հաջողության դուռը բացված է: 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը: