Այս հոդվածում ցանկանում եմ խոսել երջանկության մասին, մի բանի, որը դեռ երկար ու երկար ապացուցելու կարիք ունի:Ինչպես դառնալ երջանիկ մարդ:

Լինել երջանիկ, այսինքն լինել հաջողակ:Այս յոթ տառից բաղկացած բառը պարունակում է իր մեջ ամեն ինչ, պարունակում է իր մեջ կյանքը` իր բոլոր դրական լիցքերով:Մարդկանց երբ հարց տաս.Դու երջանիկ ես բոլորը կպատասխանեն այո, բայց նրանցից շատ քչերին է բնութագրում այդ այո բառը::Իսկ ինչու է այդքան դժվար լինել երջանիկ մարդ:Իսկ ինչ ես կարծում, դժվար է:

Երբ այս հարցը տային ինձ մի տարի առաջ, ես կպատասխանեի,  այո շատ դժվար է ձեռք բերել իսկական երջանկություն, բայց հիմա ես կպատասխանեմ, որ ինչպես հեշտ  ձեռք է բերվում տխրությունը, այդքան էլ  հեշտ ձեռք է բերվում երջանկությունը:

Ինչն է քեզ խանգարում լինել երջանիկ.

Խոչնդոտը-Գիտես խոչնդոտը տրված է քեզ, որ դու քեզ երջանիկ ըզգաս, կասես ինչպես, ուրեմն կասեմ երբ դու փորձես լուծել քո խոչնդոտները, կտեսնես որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես:Եթե չլիներ խոչնդոտը, չէր լինի նաև երջանկությունը:Կասես, ինչից դու պետք է երջանիկ ըզգայիր քեզ:Ոչնչից, եթե քեզ թվում է դու երջանիկ կլինեիր եթե չլիներ խոչնդոտը, ապա դու սխալվում ես, եթե չլիներ խոչնդոտը, ապա երջանկությունը կլիներ սովորական մի բան, և դու չէիր ըզգա նրա քաղցրությունը:Բայց պատկերացրու մի բան, դու ինչպես ես ուրախանում երբ որևէ հաջողության ես հասնում, ուրախոնում ես, քանի որ այն խոչնդոտները հաղթահարելով ես հասել երջանկության:Ահա մի բան, որը մարդուն երջանկացնում է:Լուծել խոչնդոտները և հասնել հաջողության:

Գիտես խոչնդոտները կարոող են լինել տարբեր:Բայց հիշիր ցանկացած խնդիր ունի իր լուծումը, ցանկացած խոչնդոտ ունի իր լուծումը:Փորձիր ապրել այնպես, որ ամեն մի րոպեդ քեզ կուրախացնի, ապրիր այնպես, որ դու ամեն պահ զգաս երջանկության բերկրանքը:

Հիշիր լինել հարուստ մարդ, չի նշանակում լինել երջանիկ, իսկ լինել երջանիկ նշանակում է լինել թե հաջողակ, թե հարուստ, թե առողջ, թե այն ամենը, ինչը մարդու օրը երջանկությամբ է լցնում:

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама