Միշտ էլ լինում են խոչընդոտներ, որոնք մեզ խանգարում են, որ մենք հասնենք մեր հաջողությանը:Նրանք նախատեսված են նրա համար, որ մեզ հուսալքեն և չթոնեն գնալ առաջ:Այդ պատճառով այս հոդվածում ձեզ եմ ներկայացնում մոտիվացնող մտքեր, որոնք ձեզ ուժ կտան, որպեսզի դու կարողանաք շարժվեք դեպի ձեր հաջողությունը:

Այս կյանքում միայն նա կարող է հաղթել, ով կհաղթահարի իր վախը, ալարկոտությունն ու անվստահությունը։ Ա. Սուվորով 

Բարությունը մի լեզու է, որը կարող են կարդալ կույրերը և լսել խուլերը: Մարկ Տվեն 

Ես շատ եմ սիրում, երբ ինձ ասում են, որ ինձ մոտ որևէ բան չի ստացվի, որովհետև հաճույք եմ ստանում` տեսնելով, թե որքան են նրանք սխալվում` մտածելով, որ ես նույնիսկ չեմ փորձի դա անել: Թեդ Թյորներ 

Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց: Թեոդոր Ռուզվելտ 

Հեքիաթները ճշմարիտ են: Ոչ թե որովհետև դրանք պատմում են, թե վիշապները գոյություն ունեն , այլ որովհետև դրանք պատմում են, որ վիշապներին կարելի է հաղթել: Նեյլ Գեյման

Եղեք բարի միշտ, երբ դա հնարավոր է: Դա միշտ հնարավոր է: Դալայ Լամա 

Ավելի լավ է արժանի լինել կոչումների և չստանալ դրանք քան ստանալ կոչումներ և արժանի չլինել դրանց: Մարկ Տվեն 

Հոսանքին հակառակ լողալու համար ձուկը պետք է լինի շատ ուժեղ… Հոսանքի ուղղությամբ կարող է լողալ նույնիսկ անշունչ ձուկը: Ջոհն Կրոուի 

Ամենաքիչը, որ դուք կարող եք անել ձեր կյանքում, հասկանալն է, թե ինչ եք դուք ցանկանում: Եվ ամենաշատը, որ կարող եք անել, դա լիովին այդ ցանկություններին նվիրվելն է, դրանք ամեն գնով իրականացնելը: Պետք չէ պարզապես հեռվից հիանալ մեր ցանկություններով ու երազանքներով, պետք է ապրել դրանցով: Բ. Քինգսլովեր 

Երբ ես 5 տարեկան էի, մայրս ինձ ասաց, որ կյանքի բանալին երջանկությունն է:Երբ դպրոցում ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում լինել, երբ մեծանամ, ես գրեցի` ԵՐՋԱՆԻԿ: Ինձ ասացին, որ ես չեմ հասկացել առաջադրանքը, իսկ ես պատասխանեցի, որ նրանք չեն հասկացել կյանքը:Ջոն Լենոն 

Եթե ցանկանում եք հասնել հաջողության, շարունակեք հավատալ ինքներդ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշ ոչ ոք չի հավատում: Աբրահամ Լինքոլն
 

 Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама