Պատահել է ձեզ հետ, երբ առավոտյան որևէ երաժշտություն ես լսում, կամ որևէ մի բառ, սկսում ես ամբողջ օրը այն կրկնել:Երբ լսում ես  ամերիկյան մի կատարողի երգ, բայց  չես իմանում բառերը, սկսում ես անընդհատ բերանովդ երաժշտությունը արտաբերել:Ու դա տևում է ամբողջ օրը, եթե դու շատ էլ ցանկանաս որ այն չերգես, միևնույն է այն արդեն այսպես ասած գցել ես բերանդ:

Իսկ ինչ ես կարծում, չարժե այս երևույթը օգտագործել հաջողության հասնելու համար:Իհարկե արժե:Ունես նպատակներ, որոնց ձգտում ես հասնել, մի վհատվիր դու կարող ես դրանց հասել:

Ամեն առավոտյան, երբ արթնանում ես, հինգ րոպե նստիր և մտածիր քո հաջողության մասին:Օրինակ.

Ես դառնալու եմ լավ բժիշկ, անցնում են մի քանի վարկյան նորից սկսիր, ես դառնալու եմ բժիշկ, ևս մի քանի վարկյան և նորից, ես դառնալու եմ բժիշկ:Վերջ այն արդեն քո ուղեղում է:Լվացվելուց հետո նորից մի քանի անգամ կրկնիր այդ:Վերջ այն, ինչպես այն երգը արդեն ձեր ուղեղում է:Սկսիր որևի երգի երաժշտության  ելևէջներով արտաբերել այդ խոսքերը, ես լավ բժիշկ եմ:Կրկնիր այն ամեն օր, կտեսնես, որ կյանքը այն կտա քեզ, քանի որ դու այսպես ասած հոգնեցրիր կյանքին:

Երբ փոքր երեխան իր ծնողից ինչ-որ բան է ուզում, իսկ ծնողը չի համաձայնվում իր երեխայի հետ, երեխան սկսում է օրվա մեջ անդաթար կրկնել իր ուզածը, և վերջ ծնողը սկսում է ուզած չուզած անել երեխայի ուզածը:

Այնպես էլ կյանքը, դու հոգնեցնելով կյանքին, կյանքը ուզած չուզած անում է այն, ինչ-որ դու ես ուզում:Այսքանից հետո դու արդեն կարող ես կառավարել աշխարհը:

Կառավարիր աշխարհը, ինչպես որ ուզում ես: 

 Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Реклама