Շատ ու շատ դեպքերում մենք վերցնում ենք մի նախագիծ և սկսում մտածել այդ նախագծի մասին:Կարծես ամեն ինչ գնում է իր հունով, այդ նախագիծը հաջոված է:Սկսում ենք աշխատել նախագծի վրա, և մի քանի քայլ հետո մենք այլևս չենք ցանկանում առաջ գնալ` քանի որ մենք արդեն այն սիրով չենք անում,մենք հոգնել ենք, այն անում ենք ինչ որ բանից դրդված:Եվ վերջ, նախագիծը թողնում ենք և անցնում մի նոր նախագիծի` որից նույնպես հիասթափվում ենք,  արդյունքում ինչ ստացվեց` ոչինչ:

Նախագծերին պետք է նայես ինչպես կնայես ամուսնությանը:Մինչ ամուսնանանլը մի լավ մտածում են, այսպես ասած ծանր ու թեթև են անում, և նոր սկսում գործել:Այդպես էլ դուք պետք է վարվեք ձեր նպատակների հետ, երկար մտածելուց հետո նոր սկսեք գործել:Երկար մտածելուց հետո դուք կնտրեք ձեզ հոգեհարազատ նախագիծը, որի իրականացման ժամանակ դուք չեք հոգնի այդ գործից, այլ էլ ավելի խանդավառությամբ կլցվեք ձեր գործի մեջ: Վերցնելով մեզ հաճելի նախագիծ մենք գնում ենք առաջ` առանց հիասթափվելու:

Հաջողված ծրագիր ունենալու համար հարկավոր է քեզ հաջողվի սիրել քո ծրագիրը:Հիշիր հենց սիրես, այն նույնպես քեզ կսիրի, դիր նրա մեջ քո սերը, նա քեզ հաջողությամբ կպատասխանի:

 

Реклама