Առաջարկում եմ ձեզ ընթերցել աֆորիզմներ ժամանակի մասին:

Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։
Սեմուել Ջոնսոն

Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս։
Ամիել

Ժամանակ գտնել` նշանակում է խնայել ժամանակը։
Բեկոն

Ժամանակը մեծ ուսուցիչ է։
Բյորք

Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է։
Բյուֆոն

Ժամանակն ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը։
Լաբրյուեր

Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը։
Լևիս

Ժամանակը չափվում է ոչ թե երկարությամբ, այլ խորքով։
Կուրց

Այն ամենը, ինչ գաղտնի է այժմ, երբևէ ժամանակը կբացահայտի։
Հորացիոս

Ժամանակը սպիացնում է բոլոր վերքերը։
Մենանդրոս

Հետաձգումը ժամանակի գողն է։
Յունգ

Ժամանակը կանգ չի առնում` փառքով հիանալու համար, նա օգտագործում է այն` ավելի հեռու սլանալու համար։
Շատոբրիան

Խնայեք ժամանակը, դա գործվածք է, որից կյանքն է գործված։
Ռիչարդսոն

Ժամանակը անշարժ հավիտենության շարժվող կերպարն է։
Ժան Բատիստ Ռուսո

Ժամանակը բացում է ամեն սքողվածն ու սքողում ամեն բացահայտը։
Սոֆոկլես

Реклама