-Ինչ ես ուզում դառնալ:

-Նախագահ,-ասաց երեխան:

Երևի թե այս երկխոսությունը ծանոթ է բոլորիդ, և երևի թե հենց ձեր հետ էլ պատահել է սա:Բայց ամեն անգամ մեր այս խոսքերը  ընդունվել են որպես մի անիմաստ խոսք և անցել գնացել են:Չգիտես ինչու ամեն անգամ այս խոսքը երեխայի բերանից դուրս գալիս ծնողները պատասխանում են այսպես.  « Մի նորռմալ բան դարձիր », իսկ սրանից էլ լավ բան` դառնալ երկրի նախագահ:Նրանք այդպես են պատասխանում քանի որ իրենց  երևակայության մեջ չեն կարողանում տեղավորել այն միտքը, որ կարող է այնպես պատահել, որ իրենց զավակը կամ դուստրը կարող են դառնալ երկրի նախագահ:Հենց իրենց պատճառով է, որ երեխան մեծանում է և չի դառնում նախագահ, քանի որ իր ծնողները իր ենթագիտակցության մեջ առաջացրել են այն փաստը, որ նա չի կարող դառնալ նախագահ:Քանի որ դա անհասանելի բան է իր համար:

Ապա ով է դառնալու նախագահ, եթե ոչ ես և ոչ դու:Նախագահ կդառնա այն երեխան` ում ծնողները նրան տեսնում են որպես նախագահ:Իսկ երեխան էլ իր հերթին` կրում է նախագահի կերպարը:

Ահա ինչքան բան է կախված ծնողներից` երեխայի հետագա ճանապարհի վրա:Երևի թե հասկացաք, որ նախագահ դառնալ այս հոդվածի օրինակն էր:Այդտեղ կարող է լինել այն բնագավառը, որին ձգտում է մարդը` երեխա հասակից:

 

 

Реклама