Գիտեք հազարավոր մարդիկ գալիս են աշխարհ և գնում` չիմանալով թե ինչ հաջողության կարող էին հասնել, թե իրենց տաղանդի, թե իրենց երևակայության շնորհիվ:Դրա համար հարկավոր է, որ յուրաքանչյուրս փորձենք մեր կյանքի ընթացքում բացահայտենք մեր բոլոր տաղանդները:Մեր երևակայությունը տանք իրականությանը:

Մեր հաջողություններին հասնելու համար հարկավոր է մեզ, որ մենք գործի դնենք մեր երևակայությունը:Անենք այն ինչ թելադրում է մեզ մեր երևակայությունը, այո փորձեք, կարող է դա ձեզ դարձնել հաջողակներից հաջողակ:Իսկ եթե ունեք նպատակներ, որոնց վրա շատ ժամանակ է աշխատում եք, ուրեմն եկել է ժամանակը, որ դու այն գործի դնես:Եղիր համարձակ, ու շարժվիր առաջ:Ոչ մի հաջողության հասած մարդու չեն ասել, որ նրա նախագիծը անպայման լինելու հաջողված:Բայց նրանք գնացել են առաջ, ներդրել են իրենց ողջ ուժը` հաջողության հասնելու համար:

Կարող եմ,  թե չեմ կարող:Այս հարցը երևի թե բոլորդ տվել եք ձեզ:Եվ շատ ու շատ մարդիկ այս երկու տարբերակներից ընտրել են   «չեմ կարող» տարբերակը և ոչնչացրել իրենց երևակայությունը` իրենց հաջողության ճանապարհը:Դրա համար այսպիսի դեպքերում ընտրեք  «կարող եմ» և վստահ գնացեք առաջ:Իսկ «չեմ կարող» տարբերակը, կասեմ մի բան, այն պատկանում է այն մարդկանց, ում իրենց ծուլությունը ամբողջովին խեղդել է իրենց խնդիրների մեջ:

 

 

Реклама