Անհաջողությունները աճում են, իսկ մենք տխրում ենք:Տխրում և այլևս չցանկանում առաջ գնալ:Այս խոսքերն այնքան հոգեհարազատ են ինձ, քանի որ այս ինչ գրում եմ կատարվում է ինձ հետ:Անհաջողությունը երբեք չի թողնում, որ մենք հարթ ու երջանիկ ընթանանք մեր հաջողության ճանապարհով:Բայց մենք պետք  է չհանձնվենք, քանի որ մենք արդեն ընտրել ենք մեր ուղղին և իրավունք չունենք հետ նահանջել:

Այս ուղղուն, երբ ինձ թվում էր թե ես արդեն շատ մոտ եմ իմ հաջողությանը, հանկարծ մտնում եմ կայքի  facebook-ի էջը և ինչ տեսնում, այն արգելափակված է:Իրոք այդ ժամանակ ես կորցրեցի իմ ողջ ուժը, ցանկանում էի հրաժարվել այն ամենից, ինչը նոր էի սկսել:Բայց ոչ, ես չպետք է թույլ մարդ լինեմ այլ պետք է պայքարեմ` հիշելով, որ հաջողությունը երբեք հեշտությամբ չի տրվում:

Դու կմտածես, ինչու մարդ պետք է տխրի և հանձնվի մի facebook-յան էջի համար, բայց կասեմ, որ այն իմ ու իմ այցելուների հետ միակ կապող օղակն էր, այո ես չունեի հազարավոր լայքեր, բայց ադ հարյուր լայքերը, ես վաստակել էի մեծ հավատով լի ցնծությամբ:Ես չեմ կորցնում իմ հավատը` հավատալով որ կարող եմ ետ վերադարձնել իմ facebook-յան էջը:Եվ նորից միանալ իմ կայքի` էջի, նոր ընկերներին:

Реклама