Չգիտեմ կճանաչեք նրան թե ոչ, բայց այս հոդվածում ցանկանում եմ գրել նրա մասին:Նրա` հավատքի, աշխատասիրության, նպատակասլացության, խելացիության և այն ամենի մասին ինչը բնութագրում է նրան:Բայց կսկսեմ հենց սկզբից:Եթե չեք ճանանչում Խոսեպ Գվարդիոլային ասեմ, որ նա Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մարզիչն էր` որը երկու օր առաջ հրաժարվեց իր մարզչական կարիերայից:

Խոեպ Գվարդիոլան բծախնդիր մարզիչ է, ով տեսնում է բոլոր մանրամասները: Նա պատրաստվում է յուրաքանչյուր խաղին, դիտում է հակառակորդ թիմի տեսագրությունները և երբեք մյուս մրցաշարից այն կողմ չի մտածում: Նա «ադամանդե» մոտիվատոր է, ով կարողանում է հավաքականի յուրաքանչյուր խաղացողից առավելագույնը ստանալ: Այս փիլիսոփայությունը նրան հաջողություն բերեց` դառնալով աշխարհի լավահույն մարզիչ:Տեսնելով նրա մեծ կամքը` հաղթել ամեն մի փորձությունը, ուղղակի կարելի է ասել, որ նա իսկական հաջողակ է, որը պայքարելով հասավ իր նպատակին`դարձնել լավագույն ակումբը աշխարհում:Դա նրան հաջողավեց, իր ամեն մի բնավորության գծի շնորհիվ:Բայց այսքան հաջողություններից հետո, երբ կարծես բոլորը սպասում են Բարսայի նոր հաջողություններին, նա թողեց իր մարզչական կարիերան:Այդ հրաժեշտի պահին երևաց իր մարզած սաների մեծ սերը նրա հանդեպ:Նրանք գիտեին, որ իրենցից հեռանում  է մի մարդկային հզոր էակ, որը կարողացել էր հաղթել կյանքին, և իր ցանկությունները թելադրել կյանքին:Ստորև ցանկանում եմ ձեզ ներկայացնել իր մարզած սաների հրաժեշտի խոսքերը:

Պեդրո Ռոդրիգեզ -Ես անկեղծորեն կարծում էի, որ նա պատրաստվում է մնալ: Նա նույն կերպ էր աշխատում: Ցավալի է, որ նա որոշել է հեռանալ, բայց մենք պետք է հասկանանք նրա որոշումը:Նա ինձ հնարավորություն է տվել լինել այստեղ և տիտղոսներ նվաճե

Ադրիանո Կորեյա-Այս 2 տարիները շատ կարևոր են եղել իմ կարիերայում և ես շատ բան եմ սովորել: Ես միշտ կհիշեմ, որ նա ինձ սովորեցրել է բաներ, որոնք ողջ կյանքի համար են: Ես շատ բաներ եմ բարելավել անձնական և ֆուտբոլային կյանքում:Ինձ դուր է գալիս Գվարդիոլայի անկեղծությունը: Նա միշտ փորձել է օգնել մեզ: Նա լավ մարդ է և լավ բնավորություն ունի:

Խոսե Մանուել Պինտո-Խոսեպ Գվարդիոլան շահել է մեր սրտերը, նա մեզ տարբեր արժեքներ է սովորեցրել:

Ֆրանսեսկ Ֆաբրեգաս-Այս տարի ես անհավանական պատվի արժանացա: Ես այս մարզադաշտում էի, այս մարդու կողքին: Հավերժ երախտապարտ եմ, շնորհակալություն, Պեպ:

Երևի թե այսքանն կարդալով հասկացաք նրա ինքնությունը: Իր այս ամեն մի հաղթանակի շնորհիվ, նա դարձավ ինձ համար իդել, ես ցանկանում եմ նմանվել նրան, լինել նրա պես նպատակասլաց, ու երբեք չհանձնվող:Նա ամեն մի իրավիճակում, որից կարծես ելք չկար,  կարողանում էր ելք գտնել, և այդ ելքերի շնորհիվ նա կարողացավ իրեն ենթարկեցնել իր ճակատագրին:Եղեք նրա նման, եղեք այնպես, որ ձեր հեռանալուց հետո  ձեր արած գործի մասին խոսեն դարեդար:

Ստորև ներկայացված է նրա հրաժեշտի երեկոն.

Реклама