Երևի թե կարդալով հոդվածի վերնագիրը, ինքներդ ձեզ հարց տվեցիք  «Ես» , այո դուք չեք սխալվում հենց դուք:Դուք հաջողակ եք, կարող է դեռ դուք չեք հասել ձեր նպատակներին, բայց միևնույն է դուք արդեն հաջողակ եք:

Հաջողակ եք քանի որ.

  • Դուք տարբերվում եք ձեր շրջապատից: Տարբերվում եք նրանով, քանի որ դուք հիմա այցելել եք մեր կայք, կարդում եք հաջողության հասնելու մասին հոդվածներ, այնուհետև կայցելեք մեկ այլ կայք, որը նույնպես ձեզ կօգնի հասնել հաջողության, այնուհետև դուք կընթերցեք հաջողության հասած մարդկանց պատմությունները` որոնք ձեզ ավելի կմոտիվացնեն դեպի ձեր հաջողության:Եվ միթե, դու հաջողակ չես:Իհարկե հաջողակ ես, իսկ քո տեղը մյուսը անցկացնում է իր ժամանակը սոց. ցանցերում, այցելում այս ու այն մարդկանց էջեր, և որոշում թե որն է ավելի գեղեցիկ, և այդ ամենը նրան  ոչինչ չի տալիս, միայն ժամանակի կորուստ են պարգևում նրան:Տեսնում ես, որ դու հաջողակ ես նրանից:
  • Ձեր մտածելակերպը տարբերվում է նրանց մտածելակերպից:Այո, քո մտածելակերպը տարբերվում է այն մարդկանց մտածելակերպից, որոնք կարծում են, որ հաջողության կարող են հասնել այսպես ասած միայն լավ ծանոթ ունելաու դեպքում, կամ էլ պետք է իրենց ծնողները լինեն մեծահարուստ:Բայց ոչ, դու գիտես որ հաջողության կարող ես հասնել, քո հավատքի, աշխատասիրության, մտածելակերպի ,նպատակասլացության և կյանքում ստեղծագործող լինելու միջոցով:Տեսնում ես որ դու դեռ չհասած քո նպատակին, դու արդեն հաջողակ ես:
  •  Դուք պայքարում եք, իսկ նրանք ոչ:Դուք ունենալով այս վերը նշված հատկությունները պայքարում եք հաջողության համար:Իսկ նրանք չեն պայքարում, նրանցից մի քանիսը ունեն երազանքներ, բայց նրանք երբեք ու երբեք չեն հավատում որ այն կկատարվի:Նրանք շատ շուտ հանձնվում են, և դուրս են գալիս այն պայքարից, որ դու մրցում ես կյանքի հետ, որպեսզի դառնաս հաջողակ:Եվ այսքանից հետո, միթե կարելի է մտածել, որ մենք հաջողակ չենք:

Հիշի′ր, պահպանելով այս երեք կետերը, կգա այդ օրը, երբ դու կդառնաս հաջողակ` հաղթելով կյանքի  այս մեծ մրցավազքը:Երբեք չմտածես, որ դու հաջողակ չես, ոչ դու հաջողակ ես, քանի որ գիտես, որ հաջողության հասել են քո և իմ պես մարդիկ:

 

Реклама