Շատերս ունենք այն, ինչ մեզ հարկավոր է:Բայց կան շատ բաներ, որոնց դեռ չենք հասել և պետք է պայքարենք դրանց համար:Բայց արդյոք այն ամենին ինչին որ ձգտում ենք հասնել,  հասնելուց հետո մենք մեզ երջանիկ կզգանք:Արդյոք երբ մենք երազում ենք դառնալ  հանրաճանանչ  դերասան,  դառնալուց հետո արդյոք մենք մեզ երջանիկ ենք զգում:Ապա  ինչպես դառնալ երջանիկ հաջողակ:

Որն է երջանիկ հաջողակ լինելու գաղտնիքը:Իսկապես այն մարդը, որ կարողանա դառնալ երջանիկ հաջողակ, նա իրեն կարող է համարել իսկական հաղթող` որը հաղթեց մրցույթը արժանապատվորեն:Իսկ ինչպես դառնալ երջանիկ հաջողակ:Հենց հիմա կանգ առ և  քեզ հարց տուր«Ինչ եմ ես ուզում »:Ձեր ցանկությունները կլինեն բազմազան, բայց երբ հստակ իմացար թե ինչ ես ուզում, սկսիր մտածել քո ընտրած ուղղու մասին:Օրինակ ես ցանկանում եմ դառնալ դեսպան, իսկ մյուսը ցանկանում է դառնալ նոր տեխնոլոգիական արտադրամասի սեփականատեր, իսկ այն մյուսը երգիչ, դերասան, ուսուցիչ և այլն:

Գիտեք մարդիկ մտածում են երբ հասնեն իրենց նպատակին, նրանք կլինեն աշխարհի ամենաերջանիկ մարդը:Ցավոք, բայց մարդիկ երջանիկ են լինում միայն իրենց երազանքին հասնելու պահին, և վերջ,  հետագայում դա դառնում է իրենց համար սովորական երևույթ:Այո նա հաջողակ է, քանի որ հասել է իր նպատակին, բայց նա չի  դարձել երջանիկ հաջողակ:Կյանքում երջանիկ հաջողակ  լինելու համար, հարկավոր է քո առջև դնես այնպիսի նպատակ, որին հասնելուց հետո դու քեզ երջանիկ կզգաս:Դիր քո առջև այնպիսի նպատակ, որին երբ հասնես և սկսես գործել, քո գործով մարդկանց էլ երջանկացնես:

Քեզ, քո շրջապատին, եթե կարողանաս քո գործով երջանկացնես ու ուրախացնես, ուրեմն քեզ կարող ես շնորհավորել քանի որ դու դարձար երջանիկ հաջողակ:Քանի որ ուրախացնելով ու երջանկացնելով ուրիշին, դու ինքդ երջանիկ ես  դառնում:

Реклама