Այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել «Շնորհակալություն» հայտնելու հզոր ուժի մասին:Երբ մենք մեր ընկերների կամ հարազատների կողմից նվերներ ենք ստանում, մենք անպայման նրանցից շնորհակալություն ենք հայտնում:Նրանք կարծես էլ ավելի են ոգևորվում, և ցանկանում են, որ մյուս անգամ նվեր անելիս այն լինի նախորդից լավը:Այպես էլ մենք պետք է վարվենք մեր իրական կյանքի հետ:Ամեն մի փոքր հաջողության հասնելու ժամանակ, մենք պետք է շնորհակալ լինենք այդ հաղթանակի համար:Կտեսնես, որքան որ շնորհակալ ես լինում քո փոքր հաղթանակի համար, էլ ավելի ես հաջողոթյան հասնում:Երբ նոր էի հիմնել կայքս:Ես ունեի հինգ այցելու` ես շնորհակալ էի նրանց համար:Հետո այն դարձավ տասնհինգ` ես նորից շնորհակալ էի,  անցան ժամանակներ այն դարձավ հիթսուն` ես նորից շնորհակալ եղա, իսկ հիմա ունեմ մոտ յոթանասուն այցելու` ես շնորհակալ  եմ նրանցից ամեն մեկի  համար:Գիտեմ,  կանցնեն ժամանակներ, ես շնորհակալ լինելով իմ այցելուների թիվը կավելացնեմ‹որը դարձել է ինձ համար նպատակ›:Եթե դու էլ ունես նպատակներ, և գնում ես առաջ` ճանապարհին հանդիպելով փոքր հաջողությունների, շնորհակալ եղիր, և կտեսնես որ այն էլ ավելի մեծ հաջողության կվերածվի:Շնորհակալ եղիր այն ամենի համար, ինչին որ հասել ես, և կտեսնես, որ դու արդեն  հասնում ես քո մեծ հաջողությանը:

Реклама