Մենք վերցրել ենք մի ուղի, որի վերջնակետին անպայման պետք է հասնենք:Ուղղի, որը լի է փորձություններով, բայց միևնույն է, մենք պետք է հասնենք մեր նպատակներին:
Գիտեք բոլորն էլ ցանկանում են հասնել իրենց նպատակներին, բայց շատ քչերին է հաջողվում դա անել:Նրանք չեն հասնում` քանի որ ճանապարհի կեսին հուսահատվում են և այլևս չեն շարժվում առաջ:Հուսահատություն, որը պատահում է բոլորին:Հուսահատությունը կարծես մի ուժ է, որը խանգարում է մեզ, որ մենք չհասնենք հաջողության:Իսկ արդյոք կա մի ուժ, որը կարող է հաղթել հուսահատությանը:Սա դարձել էր երեկ ինձ համար մի խնդիր` որը պետք է անպայման լուծեի:Այս հոդվածում կփորձեմ ձեզ ներկայացնել այդ ուժի մասին:Այդ ուժը ոչ միայն հաղթում է հուսահատությանը, այլ նաև քեզ նոր ուժ է տալիս, որ դու ավելի հստակ և համառորեն շարժվես առաջ:
Այսպիսով, երբ կզգաս որ դու հուահատվել ես, կմտածես որ քո մոտ ոչինո չի ստացվի, այդ ժամանակ վերցրու մի հաջողակ մարդու պատմություն և սկսիր կարդալ, ոչինչ դա կարող է լինել երկրորդ անգամ ինչ դու կարդում ես կամ ավելին, միևնույն է, կարդա նորից:Կամ վերցրու հաջողության հասնող աֆորիզմներ, կարդա հաջողության հասած մարդկանց մտքերը:Այսքանը անելով կտեսնես որ դու առույգացել ես, ցանկանում ես նորից առաջ գնալ:Կարծես քեզ թևեր են տվել, որպեսզի ճախրես դեպի քո հաջողության մոտ:Ստեղծիր այդ առաջ մղիչ ուժը, և կտեսնես, որ երբևէ չես հուսահատվի, այլ հակառակը` ցանկությունդ` հաջողության հասնելու համար, կայրի քո ներսը:

Реклама