Երբեմն մենք այնքան բան ենք ուզում այս կյանքից:Ուզում ենք, անընդհատ, ինչ որ բան ուզում:Մի բանին դեռ չհասած, առաջ ենք բերում նոր ցանկություն:Ու անընդհատ այս նորանոր ցանկությունների հորձանուտում մենք կորցնում ենք այն, թե ինչ եք ուզում իրականում այս կյանքից:Կար մի ժամանկ, երբ ես ցանկանում էի դառնալ տնտեսագետ, ապա բլոգեր, իսկ հետո դիվանագետ և այլն …:Բայց եկավ մի օր, երբ շատ մտածելուց հետո հասկացա, որ անընդհատ փոխելով իմ ցանկությունները, ես երբևէ արդյունքի չեմ հասնի:
Պատկերացրեք միացնում եք համակարգիչը և սկսում հրահանգավորել:Մտնել Գուգլե Բրաաուզեր, ապա որևէ թղթապանակ, իսկ հետո մեկ այլ տեղ ու դա անում եք իրար հետևից:Ինչ եք կարծում ձեր համակարգիչը ի վերջո կհասկանա թե դուք ինչ եք ուզում:Դե իհարկե ոչ, այդպես էլ մեր կյանքն է, մենք անընդհատ փոխելով մեր ցանկությունները, չենք թողնում որ կյանքը մեզ հասկանա:Այդ ժամանակ մենք նմանվում եք նկարում պատկերված երեխաներին, նրանք էլ անընդհատ ինչ որ բան են ուզում:Բայց քանի որ մենք տարբերվում ենք այն փոքրիկ երեխաներից, ապա մենք պետք է փորձենք կյանքին տալ ճիշտ հրհանգավորումներ:»Ինչ ենք ուզում մենք«:
Առանձնացեք և սկսեք մտածել, թե հստակ ինչ եք ուզում:Վերցրիք ձեր որոշումը, ուրեմն շարժվեք առաջ` համառորեն պայքարելով ձեր նպատակի համար:Հասաք ձեր նպատակին, անցեք հաջորդին:Ահա այս քայլերով մենք կարող ենք կյանքին ճիշտ հրահանգավորումներ կատարենք:Այլ ոչ թե անընդհատ ինչ որ բան ուզենք,և այդպես էլ չհասնենք մեր նպատակներին:

Реклама