Բոլորս օրվա մեջ զբաղվում ենք հազարավոր գործերով::Չգիտեմ դուք ինչպես, բայց ես իմ օրը բաժանում եմ մի քանի մասերի, և պլանավորում եմ թե որ ժամին ինչ պետք է անեմ:Մենք մեր օրվա ընթացքում զբաղվում ենք թե մեզ հաճելի և թե ոչ հաճելի գործերով:Յուրաքանչյուրս ունենք մեր սիրած գործերը, և ամեն ինչ անում ենք, որ այն անթերի կատարենք:Իսկ ինչպես անել, որ մեր սիրած գործը կատարենք անթերի և կատարյալ:
Երևի թե գործը կատարյալ անելու համար կան շատ միջոցներ, բայց ինձ համար լավագույնը. Գործի մեջ մեր ողջ սերը դնելն է:Սա անելով հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր կատարած աշխատանքը կդառնա անթերի, և դուք ձեր կատարածից մեծ բավարարվածություն կստանաք:Բերեմ մի օրինակ, որն ապացուցում է, որ եթե մենք սեր ենք դնում մեր կատարած աշխանաքի մեջ, այն էլ ավելի լավն է դառնում:Երևի թե բոլորդ սիրում եք ձեր մայրերի կողմից պատրաստած ուտեստները:Յուրաքանչյուրիս թվում է, որ մեր մայրիկի պատրաստած ուտեստից համով ոչ ոք չի կարող պատրաստել նման ուտեստ:Ես մի օր հարցրեցի իմ մայրիկից թե ինչպես է անում, որ այդքան համեղ են լինում իր պատրաստած ուտեստները:Նա ինձ պատասխանեց.
-Քանի որ ես իմ սերն եմ դնում որևէ ուտեստ պատրաստելու մեջ:Հետագայում երբ նա ուտեստ էր պատրաստում, ես հետևում էր նրան, և նկատում էի թե ինչ սիրով և ուրախությամբ է նա այն պատրաստում:Այս ամենից հասկացա, որ ցանկացած գործ երբ սիրով ես անում այն հաջողվում է քեզ անել կատարյալ:Ներդրեք ձեր ողջ սերը, և հավատացեք, որ ձեր գործը կլինի լավագույնը:

Реклама