Մի հավատա պատահականությանը, քանի որ իրենց նպատակին հասած մարդիք, չեն հավատում պատահականությանը:
Իրոք, սա լուրջ քայլ է, որ մարդուն տանում է դեպի իր հաջողությանը:Շատ մարդիք մտածում են, որ հաջողությունը հանդիպում է պատահականորեն:Բայց ոչ, նրանց ջանքերի շնորհիվ է հաջողությունը հանդիպում նրանց:Պատահականորեն մարդ չի կարող դառնալ հանրաճանանչ երգիչ, նա հանրաճանանչ երգիչ դառնում է իր աշխատանքի և անսպառ հավատի շնորհիվ:Մենք չեն կարող դառնալ մեր երազանքի տերը, եթե հավատանք պատահականությանը:Քանի որ եթե մենք հավատանք պատահականությանը, կնստեք քարին կսպասեք մեր երազանքին, որը երբևէ մերը չի էլ լինի:Մեր երազանքի տերը լինելու համար մեզ հարկավոր է աշխատել, աշխատել ինքներս մեր վրա:Կտեսնեք որ դուք ձեզ կատարելագործելով` կհասնեք ձեր նպատակներին:Եկեք ձեր կյանքի ընթացքին դիտեք ուղիղ անկյունից, կտեսնեք որ ձեզնից է կապված, դուք կդառնաք հաջողակ թե ոչ:Այն պատահականություն չէ, այլ կախված է ձեր կամքից:Իսկ դու քեզ հարց տուր. Որն է իմ կամքը, լինել թե չլինել հաջողակ մարդ:Իսկ եթե վերցրել ես այն տարբերակը, որը կտանի քեզ հաջողության, ապա լցվիր անսպառ հավատով և գնա առաջ:

Реклама